Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
ԱՀ ԱԺ հանձնաժողովի անդմաները հանդիպել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամների հետ

ԱՀ ԱԺ հանձնաժողովի անդմաները հանդիպել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամների հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 18-ին հանդիպել են Արցախ ժամանած Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային, դրանում Թուրքիայի ընդգրկվածությանը և վերջիններիս հովանավորությամբ ահաբեկչական խմբավորումների՝ տարածաշրջան ներթափանցմանը վերաբերող թեմաներ: Հյուրերը մտքեր են փոխանակել Եվրոպային սպառնացող թուրքական վտանգի, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և հնարավոր փոխգործակցության մասին: Անդրադարձ է կատարվել նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը՝ այն որակելով որպես նպատակային վանդալիզմ:
23:15 - 18 հոկտեմբերի, 2020
Մեր տեսածը «դրոնային ցեղասպանություն» է, փորձում են Արցախի բնակչությանը բնաջնջել. գերմանացի պատգամավոր
 |armtimes.com|

Մեր տեսածը «դրոնային ցեղասպանություն» է, փորձում են Արցախի բնակչությանը բնաջնջել. գերմանացի պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոյթերը Արցախում իրենց տեսածը որակեց որպես «դրոնային ցեղասպանություն»՝ հավելելով, որ ակնհայտ է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործումը: Այս մասին նա ասաց այսօր Արցախում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ «Շատ կարևոր է արձանագրել, որ սա փոքր կոնֆլիկտ չէ, այլ մեծ պատերազմ։ Մենք այստեղ ենք, որ եվրոպացիներին ցույց տանք իրականությունը։ Ուզում ենք փորձել լուծում գտնել Արցախի համար։ Մենք մտածում ենք, որ Մինսկի պրոցեսը չի գործելու։ Շատ մարդիկ դեռ պետք է հասկանան որն է խնդիրը Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մեր աչքերով ենք տեսել, որ խաղաղ բնակավայրերն են հրթիռակոծել, օգտագործել են միջազգային արգելված զենքեր»,-ասաց նա՝ հավելելով, որ մտավախություն ունեն, թե հնարավոր է այստեղ նոր ցեղասպանություն կատարվի։ «Հիմա փորձում ենք արտերկրում բնակվողներին ցույց տալ, որ այստեղ փորձում են Արցախի բնակչությանը բնաջնջել, մենք փորձում ենք այնպես անել, որ աշխարհում բոլորը տեղեկանան իրականության մասին, դրա դեմ սկսեն քայլեր ձեռնարկել։ Մենք ուզում ենք, որ այս պատերազմը սանձազերծած կողմերի նկատմամբ սանկցիաներ կիրառենք»,-նշեց Քոյթերը: Պատգամավորները վստահեցրել են, որ պատրաստ են խաղաղությանն ուղղված քայլեր ձեռնարկել:
21:02 - 18 հոկտեմբերի, 2020
Արձանագրել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակում է գործել Արցախի խաղաղ բնակչության վրա․ Բունդեսթագի պատգամավոր |armenpress.am|

Արձանագրել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակում է գործել Արցախի խաղաղ բնակչության վրա․ Բունդեսթագի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն մարդկության դեմ հանցագործություն է համարում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը: Այս մասին պատգամավորն ասաց Ստեփանակերտում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: «Գերմանական մամուլն արդար ձևով չի ներկայացնում այս պատերազմը, այդ պատճառով կարևոր էր, որ մենք գայինք այստեղ և մեր աչքերով տեսնեինք իրականությունը: Մենք եղել ենք Շուշի քաղաքում ու տեսել, որ Ադրբեջանը թիրախավորել է եկեղեցին: Այսօր Ստեփանակերտում մեր աչքով տեսել ենք, որ բնակելի շենքերն են հրթիռակոծվել, որոնց մոտակայքում որևէ ռազմական տեխնիկա կամ օբյեկտ չի եղել: Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակում է գործել Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը մեծ հանցագործություն է մարդկության դեմ»,- ասաց պատգամավորը: Շտեֆեն Կոտրեն նշեց, որ իրենք աշխարհի խորհրդարաններին կոչ են անում խոսքից անցնել կոնկրետ գործողությունների: «Պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, որ այս պատերազմը շուտ վերջանա: Խաղաղություն սիրող յուրաքանչյուր կազմակերպություն հիմա պետք է ձայն բարձրացնի ընդդեմ Ադրբեջանի: Մենք պատրաստ ենք գործել խաղաղության համար»,- նշեց Կոտրեն:
20:41 - 18 հոկտեմբերի, 2020
 «Հյուսիսային հոսք – 2»-ը կկառուցվի մինչեւ վերջ. Գերմանիայի ԱԳ նախարար |armenpress.am|

«Հյուսիսային հոսք – 2»-ը կկառուցվի մինչեւ վերջ. Գերմանիայի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: «Հյուսիսային հոսք – 2» նախագիծը կկառուցվի մինչեւ վերջ: Այս պնդումով հանդես Է եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագական միավորմանը տված հարազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 17-ին: «Ես ելակետ եմ ընդունում այն հանգամանքը, որ «Հյուսիսային հոսք – 2»-ը կկառուցվի մինչեւ վերջ: Հարց Է, թե երբ (դա տեղի կունենա)»,- ասել Է նա: Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից նախագծի քննադատությանը՝ Մաասը նշել Է. «Մեր Էներգետիկական քաղաքականության եւ Էներգամատակարարման մասին մենք որոշումներ ենք ընդունում այստեղ՝ Եվրոպայում»:   Մաասը նաեւ հայտարարել Է, որ Գերմանիան մտադիր չԷ հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, Մոսկվան անհրաժեշտ Է տարածաշրջնային հակամարտությունների կարգավորման համար: «Ռուսաստանի հետ մեր հարաբերություները կմնան բարդ»,- կարծում Է նա: Մաասը հավաստել Է, որ «ապագայում Էլ Ռուսաստանից անընդունելի գործողություններին պետք Է հետեւի եվրոպական պատասխանը»: «Մենք Ռուսաստանի հետ նստում ենք նույն սեղանի շուրջը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբաիայի շուրջը բեռլինյան գործընթացում եւ Ուկրաինայի հարցի շուրջը: Բոլոր համաժողովներում խնդրո առարկան որոշումների որոնումն Է պատերազմերի դադարեցման համար»,- նշել Է նախարարը: «Այդ առնչությամբ չի կարող Մոսկվայի հետ երկխոսության դադարեցում լինել»,- ընդգծել Է Մաասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:32 - 17 հոկտեմբերի, 2020
«Մենք խաղաղություն ենք ուզում». Համբուրգում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը

«Մենք խաղաղություն ենք ուզում». Համբուրգում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը` ի նշան բողոքի ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման: Նրանք միջազգային հանրության ուշադրությունն են ցանկանում հրավիրել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ակցիայի մասնակիցները գերմանական լրատվամիջոցներից մեկին ներկայացրել են Արցախում տիրող իրավիճակը և պատմել, որ հակառակորդը տարբեր զինատեսակներից հարվածներ է հասցնում մանկապարտեզների, դպրոցների և հոսպիտալի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվում և զոհվում են քաղաքացիական անձինք: Նրանք հանդես են գալիս «Դադարեցրեք ցեղասպանությունը» «Դադարեցրեք ահաբեկչությունը» «Էրդողան՝ ահաբեկիչ» «Ալիև՝ ահաբեկիչ» «Արցախը Հայաստան է», «Մենք խաղաղություն են ուզում» և այլ գերմաներեն ու հայերեն վանկարկումներով:
19:28 - 16 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտում ծագած հրատապ կարիքները պահանջում են քայլեր ձեռնարկել` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքների և կորոնավիրուսային համավարակի հաղթահարմանը: «Ես շատ շնորհակալ եմ հրավերին արագ արձագանքելու համար, քանի որ իրավիճակն է այդպես պահանջում: Անշուշտ, տեղյակ եք Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակից՝ կապված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետ: Ինչպես գիտեք, առողջապահության նախարարությունը կազմակերպում է Արցախում վիրավորված քաղաքացիական անձանց, Հայաստան տեղափոխված քաղաքացիների ամբողջական բժշկական օգնությունը: Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր երկրում, պետք է շարունակենք պայքարը նաև այս ուղղությամբ», - նշել է նախարարը: Կողմերը քննարկել են առողջապահական ոլորտում ծագած հումանիտար խնդիրները, կարծիքներ փոխանակել այս ուղղությամբ երկրների միջև փոխգործակցություն ծավալելու առնչությամբ: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել հնարավոր ջանքեր գործադրելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների միջև հումանիտար կարիքների հասցեագրման ուղղությամբ հնարավոր փոխգործակցությունը խթանելու համար:
12:45 - 16 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի նախագահը չի կարող զենքի և ֆինանսական աջակցություն ստանալ. Բունդեսթագի «Ձախեր» |armenpress.am|

Թուրքիայի նախագահը չի կարող զենքի և ֆինանսական աջակցություն ստանալ. Բունդեսթագի «Ձախեր» |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ձախեր» խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սևիմ Դաղդելենը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Ձախերի» խմբակցությունը ողջունում է  անմիջական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ»: ««Ձախերը» ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջական բանակցությունները` Կովկասում Լեռնային Ղարաբաղի շրջանում բախումների դադարեցման նպատակով»,- հայտնել է Բունդեսթագի հանձնաժողովի անդամը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ համարելով զինադադարը և զորքերի հետքաշումը շփման գծից։ «Ձախերի խմբակցությունը պահանջում է դաշնային կառավարությունից` ակտիվորեն աջակցել մոսկովյան միջնորդական երկխոսությանը և վերջապես դատապարտել ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի կրակի հետ խաղը»,- շեշտել է Սևիմ Դաղդելենը։- Թուրքիայի նախագահը, ով աջակցում է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումներին թուրք զինվորականության, ռազմական դրոնների և իսլամիստական վարձկանների միջոցով և սաբոտաժի ենթարկում խաղաղ կարգավորումը, չի կարող աջակցություն ստանալ զենքի մատակարարման և ֆինանսական օգնության միջոցով»։
22:07 - 10 հոկտեմբերի, 2020
Աշխարհասփյուռ հայությունը բողոքի ակցիաներ է անցկացրել Եվրոպայում |armenpress.am|

Աշխարհասփյուռ հայությունը բողոքի ակցիաներ է անցկացրել Եվրոպայում |armenpress.am|

armenpress.am: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայեր դատապարտում են Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները և բողոքի ակցիաներ են անցկացնում խոշոր քաղաքներում՝ պահանջելով տարբեր երկրների իշխանություններից ընդունել Արցախի անկախությունը, դադարեցնել աջակցել Ադրբեջանին և Թուրքիային: Հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ հոկտեմբերի 10-ին ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքի ակցիաներ են իրականացրել Լոնդոնում, Ստրասբուրգում և Բեռլինում: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա են կազմակերպել Լոնդոնում՝ վարչապետի նստավայրի մոտ, շեշտելով, որ խաղաղություն են ցանկանում և դատապարտում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները: Բողոքի ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել. «Մենք խաղաղություն ենք ուզում», «Դադարե՛ք աջակցել Թուրքիային», «Դադարե՛ք աջակցել Ալիևին», «Ալիևը բռնապետ Է», «Ամոթ Թուրքիային», «Արցախը մերն է», «Հաղթելու ենք»: Նրանք երգել են  Հայաստանի հիմնը և մի շարք հայրենասիրական երգեր: Ստրասբուրգի բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Աստվածամոր տաճարի մոտ: Նրանք վանկարկել են. «Հաղթանակ», «Հայաստան», «Արցախը մերն է», «Ստեփանակերտ», «Հաղթելու ենք»: Բեռլինի հայերը համախմբվել են քաղաքի Alexanderplatz հրապարակում: Նրանք գոչյուններով շեշտել են, որ հաղթանակը մերն է լինելու:
19:19 - 10 հոկտեմբերի, 2020
Գերմանիան ողջունում է հրադադարի համաձայնությունը |azatutyun.am|

Գերմանիան ողջունում է հրադադարի համաձայնությունը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բեռլինը ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ պայմանավորվածությունը։ «Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մարդասիրական հրադադարը և կոչ անում երկու կողմին հարգել տվյալ հրադադարն ու խուսափել հետագա զոհերից», - ասվում է Գերմանիայի արտգործնախարարության հայտարարությունում: Ղարաբաղյան հակամարտության գոտում 13 օր շարունակվող պատերազմական գործողություններում հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հրավերով և արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր: Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:
17:21 - 10 հոկտեմբերի, 2020
Ալբերտ Վայլերը դատապարտել է Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը

 |armenpress.am|

Ալբերտ Վայլերը դատապարտել է Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա֊-Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ, ՔԴՄ խմբակցության ներկայացուցիչ Ալբերտ Վայլերը հանդես է եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը: Նա ընդգծել է, որ Աստծո տները ռմբակոծելը բարբարոսություն է և պատերազմական հանցագործություն։ Վերջինս դիմել է դաշնային կառավարությանը և Բունդեսթագի իր խմբակցությանը՝ նշելով, որ արդեն 10 օր է ադրբեջանական բանակը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վրա։ «Մեզ են հասնում սարսափեցնող փաստեր այնտեղ հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Տխրությամբ և սարսափով տեղեկացա, որ Շուշի քաղաքի եկեղեցին, որը Լեռնային Ղարաբաղի հայերի հավատքի խորհրդանիշն էր, ադրբեջանական բանակի կողմից ռմբակոծվել է։ Ես խստորեն դատապարտում եմ այս հանցագործությունը։ Աստծո տների ավերումը բարբարոսություն է և պատերազմական հանցագործություն։ Ես պահանջում եմ Ադրբեջանի դեմ կիրառել եվրոպական սանկցիաներ և հետ կանչել ԵՄ բոլոր դեսպաններին այդ երկրից։ Որպես ՔԴՄ խմբակցություն՝ մենք պետք է խստորեն և հետևողականորեն պայքարենք այսօրինակ հանցագործությունների դեմ»,- ասված է Վայլերի հայտարարության մեջ։
18:08 - 09 հոկտեմբերի, 2020
Տարբեր երկրների մշակութային կառույցներ Բունդեսթագին կոչ են արել նպաստել Արցախում կրակի դադարեցմանը

Տարբեր երկրների մշակութային կառույցներ Բունդեսթագին կոչ են արել նպաստել Արցախում կրակի դադարեցմանը

Գերմանիայի և մի շարք այլ երկրների մշակութային հաստատությունների, գիտական կենտրոնների ղեկավարներ, քաղաքագետներ, լրագրողներ ու արվեստագետներ բաց նամակ են հղել Բունդեսթագի պատգամավորներին: Նրանք կոչ են անում նպաստել Արցախում կրակի, ինչպես նաև Թուրքիային զինամթերքի վաճառքի դադարեցմանը: Այս մասին «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Փոխնախարարը զետեղել է բաց նամակի բովանդակությունը, որում ասվում է, որ դեռ 2016 թվականի հունիսի 2-ին երկար քննարկումներից հետո Բունդեսթագի պատգամավորները՝ ճնշող մեծամասնությամբ, դատապարտեցին Օսմանյան կայսրությունում հայերի և բնակչության մյուս խմբերի նկատմամբ հետապնդումները, որակեցին դրանք որպես ցեղասպանություն և ափսոսանք հայտնեցին Գերմանական կայսրության մասնակցության կապակցությամբ: Նամակում շեշտվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ է. Թուրքիայի և Ադրբեջանի բացահայտ նեոօսմանյան կառավարությունների հրահրմամբ հայերին կրկին սպառնում է ոչնչացում: «Նախագահ Էրդողանը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների դեմ: Ոչ միայն Ստամբուլում, այլև նույնիսկ Բեռլինում հայերը ենթարկվում են թշնամական վերաբերմունքի և հարձակումների: Մենք ձեզ կոչ ենք անում չցուցաբերել անտարբերություն: Անցյալի հանդեպ կարեկցանք արտահայտելը ենթադրում է պատասխանատվություն ներկայի և ապագայի համար: Հրավիրում ենք ձեր ուշադրությունը Ղարաբաղի քաղաքացիական բնակչության վրա: Եվրոպայի խորհրդում նախագահություն և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անդամակցություն ստանձնելով՝ Գերմանիայի կառավարությունը կրում է պատասխանատվություն և ունի գործիքներ պատերազմական իրավիճակի վրա ակտիվ ազդեցություն գործելու և մարդկային կյանքերը պաշտպանելու համար»,-ասվում է նամակում: Հեղինակները Բունդեսթագի պատգամավորներին կոչ են անում աջակցել կրակի անհապաղ դադարեցմանը և Լեռնային Ղարաբաղում նոր միջազգային բազմակողմանի քայլերին: «Մենք հանդես ենք գալիս կրակի անհապաղ դադարեցման, Թուրքիային զինամթերքի վաճառքի դադարեցման և լայնածավալ քաղաքական պատժամիջոցների կիրառման կոչով»,- շեշտել են նրանք:
13:19 - 08 հոկտեմբերի, 2020
Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի խնդիրը |azatutyun.am|

Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի խնդիրը |azatutyun.am|

azatutyun.am: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Գերմանիայի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը: Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել է հակամարտությունը քաղաքական եղանակով կարգավորելու անհրաժեշտությունը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն, իր հերթին, գերմանացի պաշտոնակցին ասել է, թե «հայկական կողմը հրետակոծում է ռազմաճակատից հեռու գտնվող խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով կան զոհեր և ավերածություններ»: Բայրամովը նաև ասել է, որ «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի պահանջները»:
12:22 - 08 հոկտեմբերի, 2020