Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել հեռու մնալ Թուրքիայից ու թուրք ժողովրդից
 |24news.am|

Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել հեռու մնալ Թուրքիայից ու թուրք ժողովրդից |24news.am|

24news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը լուրջ խնդիրների սպառնալիք է ուղղել իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Էմանուել Մակրոնին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Թուրք առաջնորդի այս արձագանքի պատճառը Մակրոնի՝ ԵՄ-ին ուղղված կոչն էր՝ Անկարայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրել: Այդ հայտարարության մեջ Մակրոնն ընդգծել էր, որ խոսքը ոչ թե թուրք ժողովրդի, այլ հենց ղեկավարության մասին է, իսկ ժողովուրդն, ըստ Ֆրանսիայի նախագահի, ավելիին է արժանի, քան Էրդողանի կառավարությունն է: «Հեռու մնացեք Թուրքիայից ու թուրք ժողովրդից»,- ասել է Էրդողանը՝ հայտարարելով, թե Մակրոնը պատմություն չգիտի: Թուրքիայի նախագահը հիշեցրել է Ալժիրի պատերազմն անկախության համար, Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունը, որը միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց, և որոնցից շատերի արյունն, ըստ Էրդողանի, Ֆրանսիայի ղեկավարության ձեռքին է: «Դուք մեզ մարդասիրության դասեր չեք կարող տալ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ մասին Մակրոնին ասել է անձնական հանդիպումների ժամանակ:
12:48 - 13 սեպտեմբերի, 2020
Էրդողանն ու Մերկելը տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են Միջերկրական ծովի արևելքում ստեղծված իրավիճակը |tert.am|

Էրդողանն ու Մերկելը տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են Միջերկրական ծովի արևելքում ստեղծված իրավիճակը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսակոնֆերանս են անցկացրել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցերն ու երկկողմ հարաբերությունները, հատուկ ուշադրություն է դարձվել Միջերկրական ծովի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը: Տեսակոնֆերանսի ընթացքում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելքում իրենց գործողությունները «ուղղված են Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի իրավունքների պաշտպանությանը, և դրանից շահում են բոլոր առափնյա երկրները, իսկ Հունաստանի և Կիպրոսի հունական վարչակազմի գործողությունները փակուղի են տանում այդ բոլոր ջանքերն ու ավելացնում են լարվածությունը»: Էրդողանը հայտարարել է նաև, որ իրենք ողջունում են Անգելա Մերկելի ջանքերը, որոնք ներդրվել են «Հունաստանի և իր աջակից երկրների քայլերով տարածաշրջանային խաղաղությանը հասցված վնասի պատճառով» ստեղծված խնդրի լուծման համար: 
10:38 - 04 սեպտեմբերի, 2020
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ թեման թուրք-հունական լարվածությունն է |ermenihaber.am|

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ թեման թուրք-հունական լարվածությունն է |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ թուրքական մամուլի՝ զրույցի գլխավոր թեման եղել է Արևելյան Միջերկրածովում Թուրքիայի ու Հունաստանի միջև ստեղծված լարվածությունը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային այլ զարգացումներ։ Էրդողանը պնդել է, որ Արևելյան Միջերկրականում անկայունություն հրահրողը Թուրքիան չէ՝ անուղղակիորեն մեղադրելով հունական կողմին։ Թուրքիայի նախագահն ասել է նաև, որ իր երկիրը կոնկրետ քայլերով ցույց է տվել, որ կողմ է Միջերկրականում լարվածության թուլացմանն ու երկխոսություն սկսելուն։ Նշենք, որ վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ծավալած էներգակիրների որոնողական աշխատանքների պատճառով լարված հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Oruç Reis»  նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։ 
09:47 - 28 օգոստոսի, 2020
Էրդողանն ու Թրամփը Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածության պատճառով ստեղծված իրավիճակն են քննարկել |tert.am|

Էրդողանն ու Թրամփը Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածության պատճառով ստեղծված իրավիճակն են քննարկել |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկվել երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Արևելյան Միջերկրականում թուրք-հունական ընթացիկ լարվածությունը, հաղորդում է ТАСС-ը: Էրդողանը նշել է, որ Թուրքիան չի զբաղվում տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ, և որ թուրքական իշխանությունները լարվածությունը թուլացնելու և երկխոսելու ուղղությամբ ջանքեր են գործադրել: Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով: Թուրքիան Լիբիայի՝ Տրիպոլիում տեղակայված կառավարության հետ նախորդ տարվա վերջին համաձայնագիր էր կնքել, որում երկու երկրների ծովային ջրերի սահմանազատման վերաբերյալ առկա դրույթները, Հունաստանի պնդմամբ, հակասում են իր կազմի մեջ մտնող կղզիների տնտեսական շահերին և զրկում են վերջիններին մայրցամաքային ծանծաղուտից օգտվելու հնարավորությունից:
10:05 - 27 օգոստոսի, 2020
Էրդողանի հրամանով Ստամբուլում ևս մեկ բյուզանդական եկեղեցի կվերաբացվի որպես մզկիթ |ermenihaber.am|

Էրդողանի հրամանով Ստամբուլում ևս մեկ բյուզանդական եկեղեցի կվերաբացվի որպես մզկիթ |ermenihaber.am|

ermenihaber.am:  Ստամբուլի Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ բյուզանդական պատմական տաճար մզկիթի վերածելու հրաման է ստորագրել։ Քարիյե անունով հայտնի և 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կվերաբացվի որպես մզկիթ։ Այս մասին Էրդողանի հրամանը հրապարակվել է կառավարության պաշտոնաթերթում։ Հրամանագրում նշված է, որ ելնելով նրանից, որ Թուրքիայի Պետխորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) անվավեր է ճանաչել 1945 թվականին նախարարների խորհրդի կողմից Քարիյե մզկիթը թանգարանի վերածելու որոշումը՝ Քարիյե մզկիթը Կրոնական գործերի վարչությանը հանձնելու և որպես մզկիթ բացելու որոշում է ընդունվել։ Նշենք, որ Խորի Սբ․ Ամենափրկիչը մեկն է այն բյուզանդական տաճարներից, որոնք Կոստանդնուպոլսի գրավումից (1453թ․) հետո օսմանյան թուրքերը վերածեցին մզկիթների։  6-րդ դարում կառուցված, ապա մի քանի անգամ վերակառուցված Խորի վանքը 1511-ին Բայազիդ 2-րդ սուլթանի մեծ վեզիր Աթիք Ալի փաշայի կողմից վերածվել է մզկիթի ու սկսել անվանվել Ալի փաշայի մզկիթ կամ Քարիյե մզկիթ։ 1945 թվականին Թուրքիայի Հանրապետության կառավարության որոշմամբ Քարիյե մզկիթը վերանորոգումից հետո բացվել էր որպես թանգարան։
12:32 - 21 օգոստոսի, 2020
Մենք պատռել ենք Սևրը, գլուխ չենք խոնարհի Սևրի առաջ. Էրդողան |yerkir.am|

Մենք պատռել ենք Սևրը, գլուխ չենք խոնարհի Սևրի առաջ. Էրդողան |yerkir.am|

yerkir.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցանցերի իր էջում գրառում է կատարել՝ կապված Միջերկրական ծովի արևելքում հենց Թուրքիայի մեղքով առաջացած լարվածության հետ։ «Մենք՝ որպես ազգ, եթե մեկ դար առաջ Սևրը պատռել և դեն ենք նետել, այսօր էլ Արևելյան Միջերկրականում մեզ պարտադրվել փորձող Սևրի դեմ գլուխ չենք կարող խոնարհել։ Մեր զավակներին չենք կարող հանձնել մի երկիր, որը չի կարողանում սեփական իրավունքները պաշտպանել, թույլ է, անինքնավստահ և քաջության պակաս ունի», - գրել է Էրդողանը։ Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացրել Սևրի դաշնագրի ստորագրման 100-ամյակի առթիվ Հայաստանի կողմից արված հայտարարությունները։ Սակայն Սևրի պայմանագիրը առնչվում է նաև Հունաստանին. ըստ այս պայմանագրի՝ Իզմիրրի շրջանը (Զմյուռնիա) և Ստամբուլի շրջանի մեծ մասը պետք է անցնեին Հունաստանի վերահսկողության տակ, սակայն Լոզանի դաշանգրով այդ ծրագրերը ի չիք դարձան։
12:13 - 20 օգոստոսի, 2020
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ` քննարկելով Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ` քննարկելով Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը: Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր` հատկապես Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունները: Զրույցների ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կողմնակից է բոլոր հարցերը լուծելու երկխոսության ճանապարհով, «որը բխում է բոլոր կողմերի շահերից», և շարունակելու է պաշտպանել իր իրավունքները Միջերկրական ծովում: Հեռախոսազրույցների ընթացքում գնահատվել են նաև Թուրքիա-ԵՄ և Թուրքիա-Գերմանիա երկկողմ հարաբերությունները:
10:43 - 14 օգոստոսի, 2020
Հունաստանի հետ հարաբերությունները հարկավոր է կարգավորել բացառապես երկխոսության միջոցով․ Էրդողան |azatutyun.am|

Հունաստանի հետ հարաբերությունները հարկավոր է կարգավորել բացառապես երկխոսության միջոցով․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով` Հունաստանի հետ տարաձայնությունները հարկավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Այս մասին Էրդողանը հայտարարել է այսօր Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։ «Միջերկրական ծովի արևելյան հատվածում խնդիրների լուծման տարբերակներն են բանակցություններն ու երկխոսությունը։ Եթե մենք բանականությամբ առաջնորդվենք, ապա հնարավոր կլինի բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնել։ Մենք արկածախնդրության դիմելու, իրավիճակը արհեստականորեն սրելու որևէ ցանկություն չունենք», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։ Դրան զուգահեռ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Միջերկրականի՝ էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում երկրաբանական հետախուզություն իրականացնել։ Միջերկրականի մի շարք հատվածների պատկանելության շուրջ թուրք-հունական վեճը վերջին շրջանում սրվել է։ Օգոստոսի 10-ին և 11-ին Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացրել այս շրջանում։ Դրան ի պատասխան Կրետեյում մեկնարկել են հույն-ֆրանսիական համատեղ զորավարժությունները։
16:12 - 13 օգոստոսի, 2020
Իսրայելն ու Թուրքիան պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Լիբանան |tert.am|

Իսրայելն ու Թուրքիան պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Լիբանան |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մեիր Բեն-Շաբաթին կարգադրել է Մերձավորարևելյան խաղաղ կարգավորման գծով ՄԱԿ-ի բանագնաց Նիկոլայ Մլադենովի միջոցով հստակեցնել, թե ինչով կարող է Իսրայելն աջակցել Լիբանանին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Բենի Հանցն ու արտգործնախարար Գավի Աշքենազին միջազգային խողովակներով հումանիտար բժշկական օգնություն են առաջարկել Լիբանանին: Իսրայելի ու Լիբանանի միջև տարածաշրջանային հակասությունների, մասնավորապես՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով, դիվանագիտական հարաբերությունները խզված են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, ցավակցություն հայտնել տասնյակ զոհերի կապակցությամբ, հաղորդում է ТАСС-ը՝ փոխանցելով, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար բժշկական օգնություն ուղարկել Լիբանան:
09:52 - 05 օգոստոսի, 2020
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել |ermenihaber.am|

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել |ermenihaber.am|

ermenihaber.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը փոխադարձ շնորհավորանքներն են հայտնել մուսուլմանական «Քուրբան բայրամը» տոնի կապակցությամբ (զոհաբերության տոն, որով ավարտվում է հաջը)։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահականը։  Նշվում է, որ երկու երկրի ղեկավարները գոհունակությամբ են արձանագրել Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների օրեցօր զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակվեն ամրապնդվել։  Էրդողանը և Ալիևը նշել են, որ Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները «բարեհաջող կերպով են ընթանում»։  Նրանց համոզմամբ՝ այդ զորավարժությունները երկու երկրների «բարեկամական և եղբայրական հարաբերությունների մեկ այլ դրսևորում են»։  Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական սահմանային վերջին զարգացումներին, Էրդողանին հայտնել է, որ «բարձր են գնահատում Թուրքիայի վճռական աջակցությունն Ադրբեջանին»։  Աղբյուրի հաղորդմամբ՝ Էրդողանը և Ալիևը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունններին առնչվող մի շարք այլ հարցեր։  
12:36 - 31 հուլիսի, 2020
«Եթե ցանկանայինք թիրախավորել այլ հավատքների խորհրդանիշները, ապա Սումելայի մենաստանի տեղում վաղուց արդեն քամիներ կփչեին». ըստ Էրդողանի՝ Թուրքիան «պաշտպանում է քրիստոնեական մշակութային օբյեկտները» |tert.am|

«Եթե ցանկանայինք թիրախավորել այլ հավատքների խորհրդանիշները, ապա Սումելայի մենաստանի տեղում վաղուց արդեն քամիներ կփչեին». ըստ Էրդողանի՝ Թուրքիան «պաշտպանում է քրիստոնեական մշակութային օբյեկտները» |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոնի նահանգում գտնվող աշխարհի ամենահին ուղղափառ մենաստաններից մեկի` Սումելայի վերականգնման աշխատանքների երկրորդ փուլի ավարտին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պաշտպանում է երկրի տարածքում գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգություն հանդիսացող օբյեկտները: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից: «Թուրքիայում շատ կան համաշխարհային նշանակության խոշոր մշակութային օբյեկտներ: Սումելայի մենաստանը մեր երկրի խորհրդանիշներից մեկն է: Այստեղ շատ քաղաքակրթությունների հետքեր են մնացել: Մենք տարիներով աշխատանքներ ենք տանում, որպեսզի պահպանենք մենաստանը: Մենք երբեք չենք ձգտել ոչնչացնել այս օբյեկտները, ընդհակառակը` ջանացել ենք պահպանել դրանք»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նա հավելել է, որ հաշվի առնելով «Թուրքիայի հոգատար վերաբերմունքն» այլ կրոնների օբյեկտների նկատմամբ՝ «ոչ մի արևմտյան երկիր իրավունք չունի» բողոքելու՝ նկատի ունենալով Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու փաստը: «Եթե մենք ցանկանայինք թիրախավորել այլ հավատքների խորհրդանիշները, ապա Սումելայի տեղում վաղուց արդեն քամիներ կփչեին: Այն, որ մենք վերականգնում ենք նման օբյեկտները, ապացուցում է, որ պաշտպանում ենք քաղաքակրթական արժեքները: Արդեն օգոստոսի 15-ին մեր ուղղափառ քաղաքացիների համար ծառայություն կմատուցվի Սումելայում»,-ասել է թուրք առաջնորդը:
11:09 - 29 հուլիսի, 2020
Թուրքիայի նախագահի խոսնակը ներկայացրել է մանրամասներ Էրդողանի ու Պուտինի զրույցից |ermenihaber.am|

Թուրքիայի նախագահի խոսնակը ներկայացրել է մանրամասներ Էրդողանի ու Պուտինի զրույցից |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNNTurk»-ի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական լարվածությանը։ «Այստեղ բռնազավթող կողմը Հայաստանն է։ Մեր հարգելի նախագահը այդ մասին նախօրեին հայտնեց նաև հարգելի Պուտինին», - հայտարարել է Քալընը՝ հավելելով, որ Էրդողանը Պուտինից խնդրել է օգտագործել Հայաստանի հետ իր հարաբերությունները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Հիշեցնելով, որ Ռուսաստանը Հայաստանի հետ զորավարժություն է անցկացրել՝ Էրդողանի խոսնակը նշել է, որ հիմա էլ Թուրքիան է Ադրբեջանի հետ զորավարժություն անցկացնում, քանի որ այդ երկու երկրների միջև  ռազմական անվտանգության և համագործակցության պայմանագիր կա։ Հերթական անգամ անվերապահ աջակցություն հայտնելով Ադրբեջանին՝ Քալընը  նշել է․ «Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքը որտեղից էլ որ լինի, լինի Հայաստանի կողմից թե Ռուսաստանի, միևնույնն է Թուրքիան կշարունակի Ադրբեջանի կողքին լինել։ Սակայն սա չի նշանակում՝ փակել դիվանագիտության դռները, այլ ճիշտ հակառակը։ Երեկ մեր նախագահի հեռախոսազրույցի պատճառն ու առանձնահատկությունը հենց դա էր։ Կարող եմ ասել, որ Պուտինի հետ զրույցում բավականին լավ արդյունք ենք արձանագրել»։ Թուրքիայի նախագահի խոսնակը հավելել է, որ կողմերը համաձայնության են եկել՝  լարվածությունը թուլացնելու համար համատեղ քայլեր ձեռնարկելու, կողմերին անհրաժեշտ առաջարկները անելու և վայրկյան առաջ բանակցությունները վերսկսելու շուրջ։ «Աստված տա մոտակա օրերին այս համաձայնության արդյունքները տեսնենք»։
17:34 - 28 հուլիսի, 2020
Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ
 |tert.am|

Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել և բանակցություններ է վարել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմին: Սարաջի՝ Թուրքիա այցելության մասին չէր տեղեկացվել, բանակցությունների մանրամասների մասին նույնպես տեղեկություն չկա: 2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկիշխանություն է: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Հաֆթարի բանակի հետ:
11:37 - 26 հուլիսի, 2020