Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ թեման թուրք-հունական լարվածությունն է |ermenihaber.am|
09:47 - 28 օգոստոսի, 2020

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ թեման թուրք-հունական լարվածությունն է |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ըստ թուրքական մամուլի՝ զրույցի գլխավոր թեման եղել է Արևելյան Միջերկրածովում Թուրքիայի ու Հունաստանի միջև ստեղծված լարվածությունը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային այլ զարգացումներ։

Էրդողանը պնդել է, որ Արևելյան Միջերկրականում անկայունություն հրահրողը Թուրքիան չէ՝ անուղղակիորեն մեղադրելով հունական կողմին։

Թուրքիայի նախագահն ասել է նաև, որ իր երկիրը կոնկրետ քայլերով ցույց է տվել, որ կողմ է Միջերկրականում լարվածության թուլացմանն ու երկխոսություն սկսելուն։

Նշենք, որ վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ծավալած էներգակիրների որոնողական աշխատանքների պատճառով լարված հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Oruç Reis»  նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել