Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
ԵՄ-ն կմեծացնի ճնշումը Բաքվի վրա, եթե Ալիևը չհամաձայնի դադարեցնել կրակը․ Հայկո Մաաս |factor.am|

ԵՄ-ն կմեծացնի ճնշումը Բաքվի վրա, եթե Ալիևը չհամաձայնի դադարեցնել կրակը․ Հայկո Մաաս |factor.am|

factor.am: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն այսօր Բունդեսթագում պատասխանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ հարցերին՝ հայտարարելով, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողությունների դադարեցման պատրաստակամություն չհայտնի, ԵՄ-ն կմեծացնի ճնշումը նրա վրա, գրում է DPA-ը։ «Այսօր երեկոյան ես կրկին կխոսեմ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Մինչ օրս իրականացված բանակցություններն ամենաքիչը օգնել են ստանալ հայկական կողմի՝ կրակի դադարեցման մասին պատրաստակամության մասին ազդանշան, ինչը մինչ այս պահը հնարավոր չի եղել Ադրբեջանի պարագայում։ Այս հարցը կքննարկվի, եթե նաև այնպիսի իրավիճակ ստեղծվի, երբ կողմերից մեկը հրաժարվի զինադադարից, այդ դեպքում մենք մեր հետագա քայլերը կքննարկենք ԵՄ-ում ու կմեծացնենք Ադրբեջանի նկատմամբ ճնշումը։ Մենք կապի մեջ ենք նաև Ռուսաստանի ու Թուրքիայի հետ, որոնք մեծ ազդեցություն ունեն կողմերի վրա։ Այս պահին մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, սկզբունքորեն կհայտարարի կրակի դադարեցման պատրաստակամության մասին։ Իսկ եթե Ադրբեջանը հրաժարվի նման պատրաստակամություն հայտնել, ԵՄ-ի կողմից ճնշումը կուժեղանա»,- ասել է Մաասը։
19:55 - 07 հոկտեմբերի, 2020
Գնդակոծվում են Ստեփանակերտը և ՀՀ տարածքը. Բունդեսթագի պատգամավորների հայտարարությունը |1lurer.am|

Գնդակոծվում են Ստեփանակերտը և ՀՀ տարածքը. Բունդեսթագի պատգամավորների հայտարարությունը |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալբերտ Վայլերը (Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցություն) և Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ կուսակցության) համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ:  Հայտարարությունը հրապարակվել է Ալբերտ Վայլերի պաշտոնական կայքում: «Որպես Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ՝ պահանջում ենք Հայաստանից և Ադրբեջանից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունները: Բոլոր մասնակից կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և համատեղ կառուցողական աշխատանքներ տանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ռազմական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու փորձերն ապակայունացնում են տարածաշրջանը և վտանգում տեղում մարդկանց անվտանգությունը: Գնդակոծվում են նաև քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Բազմաթիվ քաղաքացիներ են զոհվել, կան մի շարք վիրավորներ: Մենք խստորեն դատապարտում ենք ագրեսիայի ցանկացած դրսևորում. բռնությունը չի կարող լուծում լինել: Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան միջազգային հումանիտար իրավունքին: Դրանից բացի՝ մենք մեծապես մտահոգված ենք այս պատերազմում Թուրքիայի ներգրավվածությամբ: Թուրքական ուժերի ներգրավումը լրացուցիչ վտանգավոր բացասական ազդեցություն կունենա առանց այդ էլ փխրուն կայունության վրա: Հենց այդ նպատակով մենք կոչ ենք անում նաև նրան դադարեցնել ռազմական հռետորաբանությունը: Այս ծանր պահին մեր մտքերը երկու կողմերի զոհերի ընտանիքների և հարազատների հետ են»,- ասվում է հայտարարության մեջ:
17:59 - 02 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան և Գերմանիան հակամարտության կողմերին հրադադարի կոչ են անում
 |azatutyun.am|

Ֆրանսիան և Գերմանիան հակամարտության կողմերին հրադադարի կոչ են անում |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան առաջնահերթ է համարում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը, այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է երկրի դիվանագիտական գերատեսչությունը՝ ընդգծելով խորը մտահոգությունը հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ: «Ֆրանսիայի արտգործնախարարությունը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել երկխոսությունը», - ասվում է գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` Ֆրանսիան իր գործընկերների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ վերահաստատում է իր հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային և տևական կարգավորմանը հասնելու համար միջազգային օրենսդրությանը համապատասխան», - նաև հայտարարում է պաշտոնական Փարիզը։ Կողմերին հրադադարի կոչով է դիմել նաև պաշտոնական Բեռլինը: Գերմանիայի դաշնային կառավարությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական բախումները գնահատում է «վտանգավոր իրավիճակ»,- այս մասին հայտարարել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զեյբերտը: Նրա խոսքով` Բեռլինը վճռականորեն կոչ է անում հրադադարի ռեժիմ հաստատել և անհապաղ վերսկսել բանակցությունները:
20:35 - 28 սեպտեմբերի, 2020
Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին. նախագահ Շթայնմայերի ուղերձը

Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին. նախագահ Շթայնմայերի ուղերձը

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: Ուղերձում ասվում է. «Այս տարի Covid-19-ի համավարակի հետևանքները ստվերում են այնքան ուրախալի այս օրը: Եվս մեկ անգամ պարզ է դառնում՝ փոխկապակցված աշխարհում համընդհանուր խնդիրների լուծման համար բոլոր պետություններն ունեն միմյանց կարիքը: 2018 թվականի հայաստանյան խաղաղ փոփոխությունները և դրանցից բխած զարգացումները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդն իր ապագան կերտելու հարցում լի է լավատեսությամբ և հաստատակամությամբ: Ուստի վստահ եմ, որ Հայաստանը արդյունավետորեն կհաղթահարի նաև ներկայիս մարտահրավերները: Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին: Ձեզ և Ձեր համերկրացիներին հետայսու ևս մաղթում եմ, որ խաղաղ ու բարիդրացիական միջավայրում շարունակեք զարգացնել Ձեր երկիրը, և հույս ունեմ շուտով կրկին հանդիպել Ձեզ»,- ասվում է Գերմանիայի նախագահի շնորհավորական ուղերձում: 
16:44 - 21 սեպտեմբերի, 2020
Էրդողանն ու Մերկելը քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում |tert.am|

Էրդողանն ու Մերկելը քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսակոնֆերանսի ձևաչափով վարել են բանակցություններ, որոնց ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությանը:Թուրքիայի նախագահը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելքում առկա տարաձայնությունները հնարավոր է լուծել «բանակցությունների և փոխզիջումների միջոցով`ապահովելով խնդրին կառուցողական և արդարացի մոտեցում»:Նա ընդգծել է, որ «եվրոպական երկրները պետք է արդար և հետևողական լինեն Միջերկրական ծովի արևելքի հարցում» և որ Թուրքիան «շարունակելու է ակտիվ և վճռական քաղաքականություն վարել սեփական իրավունքների պաշտպանության նպատակով»:
10:42 - 17 սեպտեմբերի, 2020
Լավրովը Գերմանիայի ԱԳ նախարարին հորդորել է հրաժարվել Նավալնու հետ կապված դեպքի քաղաքականացումից |armenpress.am|

Լավրովը Գերմանիայի ԱԳ նախարարին հորդորել է հրաժարվել Նավալնու հետ կապված դեպքի քաղաքականացումից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույցում քննարկել են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակում փոխգործակցությունը։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը համագործակցության ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Զրուցակիցներն անդրադարձել են ռուս-գերմանական հարաբերությունների հեռանկարներին, ինչպես նաև Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված երկկողմ և բազմակողմ միջազգային փոխգործակցությանը։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը համագործակցելու այդ հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։ ՌԴ ԱԳ նախարարը նաև հորդորել է Նավալնու հետ կապված իրավիճակի հետագա քաղաքականացումից։
22:33 - 15 սեպտեմբերի, 2020
Մինչև Ռուսաստանը Գերմանիայից անհրաժեշտ տեղեկություն չստանա, Նավալնիի գործի քննությունը չի սկսի․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
 |tert.am|

Մինչև Ռուսաստանը Գերմանիայից անհրաժեշտ տեղեկություն չստանա, Նավալնիի գործի քննությունը չի սկսի․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիի գործի քննությունը չի սկսի մինչև Գերմանիայից անհրաժեշտ տեղեկություններ չստանա, գրում  է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը «Նույնիսկ իրավաբանական համալսարանի առաջին կուրսի ուսանողը գիտի, որ ցանկացած հետաքննությանը պետք է նախորդեն մեզ հասանելի ցուցմունքների վրա հիմնված ապացույցներ և փաստեր, հակառակ դեպքում մեր իրավապահ մարմինները հետաքննություն սկսելու որևէ հիմք չունեն»,-նշել է Նեբենզյան և հավելել, որ Նավալնիի կյանքը փրկած ռուս բժիշկները նրա անալիզներում որևէ քիմիականն միացություններ չեն գտել։ 
10:50 - 11 սեպտեմբերի, 2020