ԵՄ-ն կմեծացնի ճնշումը Բաքվի վրա, եթե Ալիևը չհամաձայնի դադարեցնել կրակը․ Հայկո Մաաս |factor.am|
19:55 - 07 հոկտեմբերի, 2020

ԵՄ-ն կմեծացնի ճնշումը Բաքվի վրա, եթե Ալիևը չհամաձայնի դադարեցնել կրակը․ Հայկո Մաաս |factor.am|

factor.am: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն այսօր Բունդեսթագում պատասխանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ հարցերին՝ հայտարարելով, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողությունների դադարեցման պատրաստակամություն չհայտնի, ԵՄ-ն կմեծացնի ճնշումը նրա վրա, գրում է DPA-ը։

«Այսօր երեկոյան ես կրկին կխոսեմ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Մինչ օրս իրականացված բանակցություններն ամենաքիչը օգնել են ստանալ հայկական կողմի՝ կրակի դադարեցման մասին պատրաստակամության մասին ազդանշան, ինչը մինչ այս պահը հնարավոր չի եղել Ադրբեջանի պարագայում։

Այս հարցը կքննարկվի, եթե նաև այնպիսի իրավիճակ ստեղծվի, երբ կողմերից մեկը հրաժարվի զինադադարից, այդ դեպքում մենք մեր հետագա քայլերը կքննարկենք ԵՄ-ում ու կմեծացնենք Ադրբեջանի նկատմամբ ճնշումը։ Մենք կապի մեջ ենք նաև Ռուսաստանի ու Թուրքիայի հետ, որոնք մեծ ազդեցություն ունեն կողմերի վրա։

Այս պահին մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, սկզբունքորեն կհայտարարի կրակի դադարեցման պատրաստակամության մասին։ Իսկ եթե Ադրբեջանը հրաժարվի նման պատրաստակամություն հայտնել, ԵՄ-ի կողմից ճնշումը կուժեղանա»,- ասել է Մաասը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել