Կորոնավիրուս

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխված քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխված քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել: Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ»:
14:07 - 18 մարտի, 2020
Կորոնավիրուսի հավանական շահառուն Երկիր մոլորակն է

Կորոնավիրուսի հավանական շահառուն Երկիր մոլորակն է

Մարտի 17-ին CNN-ը հոդված է հրապարակել, ըստ որի Չինաստանի Հուբեյ նահանգում հայտարարված կարանտինն ունեցել է անսպասելի դրական արդյունք, այն է՝ կապույտ երկինք։ Սա կապված է նրա հետ, որ հայտարարված կարանտինի պատճառով գործարանները դադարեցրել են աշխատանքները, մարդիկ փակված են տներում, մեքենաներ չեն քշում։ Արդյունքում՝ 2019թ․ փետրվարի համեմատ այս տարի նույն ժամանակահատվածում «օդի լավ որակ» ունեցող օրերի քանակը ավելացել է 21,5%-ով, այս մասին է հաղորդում Չինաստանի Էկոլոգիայի ու շրջակա միջավայրի նախարարությունը։  Նման արդյունք գրանցվել է ոչ միայն Հուբեում։ Ամերիկյան NASA-ի ու Եվրոպական տիեզերական գործակալության կողմից արված արբանյակային լուսանկարները ապացուցում են, որ ազոտի երկօքսիդի արտանետումների քանակը հունվար–փետրվար ամիսներին Չիանստանի խոշորագույն քաղաքներում էականորեն նվազել է։ Այդ արտանետումներն առաջանում են էլէկտրակայանների, տարատեսակ արտադրամասերի ու գործարաններին, ինչպես նաև՝ մեքենաների աշխատանքի հետևանքով։ Արտադրական կենտրոնների տարածքում նախկինում առկա, աչքի համար տեսանելի թունավոր գազերի ամպերն այժմ գրեթե անհետացել են։  Նման պատկեր է նկատվում նաև ածխաթթու գազի (CO2) դեպքում, որն առաջանում է այնպիսի բրածո վառելիքի այրման գործընթացում, ինչպիսին է, օրինակ, ածուխը։  Էներգիայի ու մաքուր օդի ուսումնասիրությունների կենտրոնի տվյալներով (Center for Research on Energy and Clean Air, CREA) փետվարի 3-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանահատվածում կորոնավիրուսի դեմ կիրառվելիք միջոցառումներով պայմանավորված ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են առնվազն 25%-ով։  Չինաստանը համարվում է աշխարհի խոշորագույն «աղտոտողը», որին բաժին է հասնում ածխաթթու գազի տարեկան արտանետումների 30%-ը։ Այսպիսով, արտանետումների նման նվազումը հսկայական թիվ է։ Սակայն այս իրավիճակը պայմանավորված է կորոնավիրուսի հետագա տարածման դեմ ձեռնարկվող միջոցառումներով։ Փորձագետները զգուշացնում են, որ երբ Չինաստանը սկսի տնտեսական կորուստների վերականգնմանն ուղղված քայլերը, թունավոր քիմիական արտանետումների քանակը կարող է լինել անգամ ավելի բարձր, քան մինչև կորոնավիրուսի վարակի բռնկումը։ Աղբյուրը՝ cnn.com Լիլիթ Հարությունյան
13:41 - 18 մարտի, 2020
Հանրային հ/ը-ի հետ համագործակցությամբ ստեղծել ենք դասախոսությունների անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում․ Արայիկ Հարությունյան

Հանրային հ/ը-ի հետ համագործակցությամբ ստեղծել ենք դասախոսությունների անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում․ Արայիկ Հարությունյան

Քանի որ արտակարգ դրության ժամանակ դադարեցվում է բոլոր ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը՝ բացառությամբ հեռավար ուսուցման, խնդիր ենք ունենում կրթական պրոցեսի անընդհատության ապահովման հետ։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիի Հարությունյանը՝ միեւնույն ժամանակ փաստելով, որ բուհական համակարգի առումով կարողացել են լուծումներ գտնել՝ բարձրագույն ուսումնասկան հաստատությունների հետ համագործակցությամբ եւ խորհրդակցությունների արդյունքում՝ հեռավար ուսուցման տարբեր միջոցներով։ Նախարարը վստահեցրեց, որ բուհերի առումով, ըստ էության, խնդիրներ չենք ունենալու։ Առաջիկայում մոնիտորինգ կանեն, կհասկանան այդ գործընթացի ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ Հարությունյանն այստեղ մենք մեծ ոգեւորություն է տեսնում․ առանց նախարարության միջամտության՝ որոշ ուսումնական հաստատություններ, առանձին դեպքերում՝ դասարաններ, ուսուցիչներ, սկսել են կիրառել առցանց հարթակները՝ կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար․ «Ես ողջունում եմ կազմակերպիչներին, եւ ասում, որ մենք միասին համագործակցությամբ այս փուլը պետք է անցնենք։ Աշխարհում, հատկապես վերջին շաբաթներին, երբ մոտավորպես 800 մլն աշակերտ եւ ուսանող զրկված է ուսումնական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից, շատ վճարովի հարթակներ բացվել են, անվճար են դարձել, մենք նույնպես պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Մենք կոչ ենք անում, որպեսզի ուսուցիչները, տնօրենները, աշակերտները, ծնողները ջանքեր գործադրեն, որպեսզի մենք այս պիլոտի հարցում հաջողություն ունենանք։ Սա լրացուցիչ հնարավորություն է, մենք այս սահմանափակումը պետք է դիտենք որպես հնարավորություն՝ նոր կրթական տեխնոլոգիաներ զարգացնելու համար»։ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծել են https://heravar.armedu.am/ (հեռավար ուսուցման համալիր էջ) պորտալը, որտեղ նման ծրագրեր իրականացնող հարթակների մասին տեղեկություն է հավաքված։ Նշյալ կենտրոնի միջոցով իրականացնելու են ե՛ւ ծրագրերի մշակման, ե՛ւ վերապատրաստումների գործընթաց, որովհետեւ հասկանում են, որ ոչ բոլոր ուսուցիչներն ունեն բավարար հմտություններ՝ այս համակարգերը կիրառելու։ Բացի այս՝ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ ստեղծել են դասախոսությունների, դասերի անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում․ «Առավոտյան 08։30-09։30 կլինեն դասեր, դրանք կվերսկսեն 11։30-12։40։ Շատ լավ առաջարկ ենք ստացել մեր գործընկեր Ucom-ից․ իրենք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար, եւ 24 ժամ ունենալու ենք նմասն դասընթացներ։ Հիմա ծավալը կարող է քիչ լինել, բայց արդեն գնում են ձայնագրություններ, հավաքում ենք ուսուցիչներ, որոնք դասախոսություններ կկարդան, որոնք կմատուցվեն աշակերտներին։ Մենք ունենալու ենք յութուբյան առանձին ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, եւ այդ ալիքի այցելությունների թրաֆիքը Ucom ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար։ Վստահ եմ, որ մեր մյուս օպերատորները եւս կմիանան այս նախաձեռնությանը»,- ասաց նախարարը։ Նա հայտնեց, որ եղել է Ռեկտորների խորհրդի որոշում, որտեղ նշում են հեռավար կրթության անցնելու պատրաստակամության եւ պատասխանատվության մասին․ «Դասախոսներն էլ հեռավար կրթություն իրականացնելիս պետք է նյութեր տրամադրեն, որոնք պետք է լինեն կամ առցանց, կամ ձեռքի տակ եղած նյութերը սկանավորված փոխանցեն ուսանողներին։ Դժվարություններ լինելու են, բայց սա հնարավորություն է, որ խնդիրները գույքագրենք եւ դրանց լուծում տանք»։ ԿԳՄՍ նախարարը նկատեց՝ եթե տեսնեն, որ հեռավար կրթությունն ամբողջական է, ըստ դրա կարող են եզրակացություն անել եւ ասել, թե արդյոք լրացուցիչ դասերի եւ ուսումնական տարվա երկարաձգման կարիք կունենա՞ն․ «Այնպես պետք է անենք, որ եթե հետաձգումներ լինեն, քիչ լինեն։ Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք զորահավաքային գործընթացին, սերտ պետք է համագործակցենք ՊՆ-ի հետ»։ Առաջիկայում նաեւ պատրաստվում են մարզպետարանների հետ ակտիվ աշխատել եւ սկսել դպրոցների ախտահանումը, որպեսզի երբ արտակարգ իրավիճակը ավարտվի, դպրոցները լիարժեք պատրաստ լինեն կրթական գործընթացին։
13:02 - 18 մարտի, 2020
Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը

Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը

Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև: Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո: Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։ Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը: Ապրանքների ցանկը՝ կից։
12:18 - 18 մարտի, 2020
Վազքի պրոցեսի մեջ գնում ենք արտադրամասի ճյուղի հետեւից․ հույս ունեմ՝ կհասնենք․ վարչապետ

Վազքի պրոցեսի մեջ գնում ենք արտադրամասի ճյուղի հետեւից․ հույս ունեմ՝ կհասնենք․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ արտակարգ դրության երկրորդ օրը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ հույս հայտնեց, որ կհասնեն արտադրամասի ճյուղի հետեւից եւ կկարողանան կանգնեցնել վիրուսի տարածումը։ Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ ունենք մեկուսացված 444 անձ։ Ունենք նաեւ որոշակի պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու, բայց, Փաշինյանի խոսքով, պետք է հասկանանք, որ եթե մեկուսացմած անհրաժեշտության ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն անիմաստ կդառնա․ «Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ։ Հույս ունենք, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կլինի նաեւ Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններով։ Մնացած դեպքերը լոկալ դեպքեր են։ Չարենցավանից ում մոտ ախտորոշվել է, պարզվել է Ֆրանսիայից ժամանած մեր հայերնակիցներն են, շփում չեն ունեցել, մեկուսացման խնդիր չենք դնում։ Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններն են։ Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, իսկ արտադրամասի հետեւից դեռ շարունակում ենք՝ վազքի պրոցեսի մեջ»։ Վարչապետն ասաց, որ դեղատներում շրջայցի արդյունքում արձանագրել են, որ սպիրտի եւ ալկոգելի պակաս կա դեղատներում։ Նա նշեց, որ Հայաստանում օրը 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում։ Դրա մոտ կեսը գնում է ալկոգելի արտադրությանը, եւ այն փաստը, որ կան դեղատներ, որտեղ ալկոգել չկա, վկայում է այն մասին, որ ալկոգելի ուղղությամբ խուճապային գնումների հետ ենք գործ ունեցել․ «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր մեր սիրելի հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված։ Կա տեղական արտադրող, արտադրությունն ամբողջ ծավալով աշխատում է, եւ դեֆիցիտը, ըստ էության, խուճապային դեֆիցիտ է։ Ամբողջ ծավալով երեք ընկերություն արտադրում է, տեղեկություն ունենք, որ չորրորդ ընկերությունն էլ կունենա։ Ալկոգելի պակաս երկրում չկա»։ Վարչապետը եւս մեկ անգամ արձանագրեց, որ ամենառիսկային խումբը համարվում են տարիքով մարդիկ։ Եւ իրենք եկել են այն եզրակացության, որ թոշակների բաժանման պրոցեսը հնարավոր է ամենառիսկայինը լինի կորոնավիրուսի տարածման առումով։ Այդ պատճառով որոշել են այնպես կազմակերպել, որ թոշակառուները կարիք չունենան փոստային բաժանմունքներում հավաքվել։ Նրանք, որոնք կանխիկ են ստանում, կաշխատենք այնպես անել, որ Հայփոստից իրենց տներ տանեն թոշակները։ Պարետատունը նիստ է անում, այդ հարցերին մաքսիմալ էֆեկտիվ լուծում կտրվի՝ ինչպես վստահեցրեց վարչապետը։ Փաշինյանը հայտնեց, որ 2 հոգի թոքաբորբով հիվանդ ունենք, այս պահին երկուսի վիճակն էլ լավ է։ Նրանցից մեկն ունի 36․5 աստիճան ջերմություն, մյուսը՝ 37․3։ 84 ախտորոշված դեպքերից ընդամենը 26 հոգի ունի 37-ից բարձր ջերմություն, ընդամենը 6 հոգի ունի 38 եւ բարձր աստիճան ջերմություն։ 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չունենք։ Այս առումով, վարչապետի համոզմամբ, իրավիճակը բավականին լավ է։ «Մենք այս ընթացքում 700-ից ավելի տեստավորում ենք իրականացվել, հաստատվել է 84 դեպք։ 17 դեպքը ընդհանրապես որեւէ գանգատ չի ունեցել։ Արդեն մոտ 63 քաղաքացիներ այս պահին ոչ մի բողոք չունեն, նույնիսկ ջերմություն չունեն։ Եթե այս սցենարը նայենք, կորոնավիրուսը մեզ համար անցնում է շատ թեթեւ սցենարով։ Ռիսկային գոտում գտնվող մեր հայրենակիցները լավ են, գանգատներ չունեն։ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ այս պահի դրությամբ մեր ռիսկային խմբի հայրենակիցների հետ կապված որեւէ պրոբլեմ չենք ունենա»։
12:05 - 18 մարտի, 2020
Արտակարգ իրավիճակով պայմանավորված որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը

Արտակարգ իրավիճակով պայմանավորված որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը

• «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին իրականացվելիք չվերթերը,• «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Անապա-Երևան մարտի 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26, 30-ի չվերթերը, ինչպես նաև ապրիլի 2-ից մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում երկուշաբթի և հինգշաբթի օրերին իրականացվելիք չվերթերը,• «Ռայանէյր» ավիաընկերության կողմից սպասարկվող չվերթերը ՀՀ-ից դեպի Իտալիայի Հռոմ և Միլան քաղաքներ և հակառակ ուղղությամբ ս. թ. մարտի 14-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ,• «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Թբիլիսի-Երևան-Մոսկվա/Վնուկովո/-Երևան-Թբիլիսի ուղղությամբ մարտի 17, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31-ի և ապրիլի 1, 2, 3, 4, 5-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18, 20, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 1,2,3,4,5 չվերթերի)• «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ մարտի 23, 30-ի, ապրիլի 2, 6, 9, 13-ի չվերթերը, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ՝ մարտի 26, 29-ի և ապրիլի 2, 5, 16, 28-ի չվերթերը։• «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ մարտի 17, 19, 21, 24, 26, 28 և 31-ի չվերթերը,• «Բելավիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Մինսկ-Երևան-Մինսկ ուղղությամբ մարտի 18, 19-ի, մարտի 31-ից ապրիլի 5-ի և ապրիլի 14-ի չվերթերը,• «Ուրալ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ ուղղությամբ մարտի 11, 18, 25, 29-31, ապրիլի 2, 5-7, 9, 12-14, 16, 19-21, 23, 26-28, 30 չվերթերը,• «Էյր Կաիրո» ավիաընկերության կողմից սպասարկվող Շարմ Էլ Շեյխ-Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ մարտի 12-ի չվերթը, ինչպես նաև մարտի 19-ից մինչև մարտի 31-ը բոլոր չվերթերը,• «Էյր Արաբիա» ավիաընկերության կողմից սպասարկվող մարտի 17-ից մինչև մարտի 28-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18-ի և 20-ի չվերթերի)• «ԼՈՏ Փոլիշ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Վարշավա-Երևան-Վարշավա ուղղությամբ բոլոր չվերթերը մինչև ս.թ. մարտի 28-ը,• «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության կողմից սպասարկվող Կիև-Երևան-Կիև ուղղությամբ ս.թ. մարտի 17, 18, 19, 29, 30, 31-ի և ապրիլի 1-ի չվերթերը,• «Միդլ Իսթ Էյրլայնզ» ավիաընկերության Բեյրութ-Երևան-Բեյրութ մարտի 21, 24-ի չվերթերը,• «Ֆլայդուբայ» ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ մարտի 18-ից մինչև մարտի 31-ը ներառյալ բոլոր չվերթերը, բացառությամբ մարտի 23-ի և 30-ի չվերթերի,• «Սքայ Ափ Էյրլայնզ» ավիաընկերության Կիև-Երևան-Կիև ուղղությամբ մարտի 20, 23, 27-ի չվերթերը,• «Ավստրիական ավիաուղիներ» ս․թ․ մարտի 18-ից սկսած բոլոր ուղղություններով կանոնավոր չվերթերը՝ այդ թվում նաև դեպի Երևան,•«Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերության մարտի 21-ից մինչև ապրիլի 19-ը ներառյալ բոլոր չվերթերը։Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունն ու ստեղծված արտակարգ իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հնարավորինս կփորձի թարմացնել չեղարկումների ցուցակը։Միևնույն ժամանակ հորդորում ենք մշտական կապի մեջ լինել ավիաընկերությունների հետ։
12:03 - 18 մարտի, 2020
Այս պահին ունենք  կորոնավիրուսով հիվանդացության 84 հաստատված դեպք․ Նիկոլ Փաշինյան

Այս պահին ունենք  կորոնավիրուսով հիվանդացության 84 հաստատված դեպք․ Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտնեց, որ այս պահին ունենք  կորոնավիրուսով հիվանդացության 84 հաստատված դեպք։  «Հույս ունենք, որ կհասնենք արտադրամասի ճյուղի հետեւից եւ կկարողանանք կանգնեցնել։ Այս պահի դրությամբ ունենք մեկուսացված 444 անձ, եւ 799 մարդ, որոնց հորդորել ենք ինքնամեկուսացվել։ Ունենք նաեւ որոշակի պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու, բայց պետք է հասկանանք, որ եթե մեկուսացմած անհրաժեշտության ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն անիմաստ կդառնա։ Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ։ Հույս ունենք, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կլինի նաեւ Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններով։ Մնացած դեպքերը լոկալ դեպքեր են։ Չարենցավանից ում մոտ ախտորոշվել է, պարզվել է Ֆրանսիայից ժամանած մեր հայերնակիցներն են, շփում չեն ունեցել, մեկուսացման խնդիր չենք դնում։ Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններն են։ Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, իսկ արտադրամասի հետեւից դեռ շարունակում ենք՝ վազքի պրոցեսի մեջ»։
11:34 - 18 մարտի, 2020
Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարում ԱԻ նախարարության ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության

Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարում ԱԻ նախարարության ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ կայացրեց անդրանիկ նիստը: Քննարկվեց արտակարգ դրության պայմաններում ԱԻՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը և փոխհամագործակցությունը պետական այլ գերատեսչությունների հետ:Ըստ օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ փ/ծ տնօրեն գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի զեկույցի՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները բերված են պատրաստականության բարձր աստիճանի և արագ արձագանքման խմբերի հետ միասին պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ օժանդակել հանրությանն ու պետական այլ մարմիններին: Վերոնշյալ ստորաբաժանումներն իրականացնում են հատուկ ուժեղացված ծառայություն:Օպերատիվ խմբի պետ Արմեն Հարությունյանը, դիմելով նիստի մասնակիցներին, հորդորեց կառավարության մաս կազմող մյուս նախարարությունների հետ աշխատել առավել արդյունավետությամբ, համագործակցված կատարել արտակարգ դրության պահանջներին համապատասխան բոլոր առաջադրանքները: Նա, վկայակոչելով նախարարության հումանիտար բնույթը, կարևորեց ստեղծված պայմաններում հասարակության հետ բացատրական աշխատանք տանելու, անհրաժեշտ ցուցումներ տալու, վտանգների մասին նախազգուշացնելու անհրաժեշտությունը:Նիստի ավարտին Արմեն Հարությունյանը փոխանցեց ԱԻ նախարարի հանձնարարականը. աշխատել շուրջօրյա հասանելիության պայմաններում, ըստ անհրաժեշտության՝ իրականացնել հավելյալ գործառույթներ:
11:21 - 18 մարտի, 2020
Կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի լինի, դրանք կհասցվեն շահառուի բնակության վայր

Կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի լինի, դրանք կհասցվեն շահառուի բնակության վայր

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի լինի, դրանք կհասցվեն շահառուի բնակության վայր: Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։ Բացի այդ, նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Սոցիալական ապահովության ծառայություններ այդ նպատակով այցելելու անհրաժեշտություն չկա։ Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա»։
11:00 - 18 մարտի, 2020
Առ այսօր Արցախում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել․ ապատեղեկատվությունը հավանաբար տարածվում է ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից

Առ այսօր Արցախում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել․ ապատեղեկատվությունը հավանաբար տարածվում է ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներՀավանաբար ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից ֆեյսբուքում տարածվում է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե իբր նոր կորոնավիրուսի ախտանշանով բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք են տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ԱՀ իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը:.Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ սուտ են, և ԱՀ առողջապահության նախարարությունը թափանցիկ կերպով ներկայացնում է հանրությանը Արցախում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները:.Առ այսօր Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել, և առողջապահական համակարգը արտակարգ ռեժիմով աշխատում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու և հնարավոր դեպքերն օպերատիվ կերպով բացահայտելու ուղղությամբ:.Հորդորում ենք բոլորին չհավատալ և չտարածել ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները:»
10:03 - 18 մարտի, 2020
Արցախում 71 հոգուց թեսթ է վերցվել, և բոլորն էլ բացասական են եղել. Արտակ Բեգլարյան

Արցախում 71 հոգուց թեսթ է վերցվել, և բոլորն էլ բացասական են եղել. Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «• Քիչ առաջ խոսեցի ԱՀ առողջապահության նախարարի հետ, նա տեղեկացրեց, որ Արցախում արդեն 71 հոգուց կորոնավիրուսի թեսթ է վերցվել, և բոլորն էլ բացասական են եղել: Ուստի, պետք չէ ապատեղեկատվություն տարածել, որևէ դրական դեպք չկա, ներառյալ՝ Շուշիի մեկուսացածների մոտ:• Հեռախոսազրույցներ եմ ունեցել նաև պետական նախարարի, գյուղատնտեսության նախարարի և կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ: Քննարկել ենք պետության կողմից իրականացվող և պլանավորվող կանխարգելիչ քայլերը, ես որոշ առաջարկներ եմ ներկայացրել նրանց: Շարունակում եմ քննարկումները պետական լիազոր պաշտոնյաների հետ:• Բարձր եմ գնահատում առ այսօր կատարված ջանքերը և՛ պետական մարմինների, և՛ բուժաշխատողների ու այլ ընդգրկված անձանց կողմից: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, դրանով պայմանավորված ռիսկերի աճը և շատ քաղաքացիների վարքի դժվար կառավարելիությունը, պետությունը պետք է մտածի ավելի խիստ միջոցներ կիրառելու մասին: Կարծում եմ՝ դրանք կարող են ներառել՝– Արցախ մուտքի համար լրացուցիչ սահմանափակություններ,– Կասկածելի անձանց ինքնամեկուսացման երաշխավորում նաև վարչական միջոցներով,– Հատկապես փակօթյա հանրային միջոցառումների/հավաքների սահմանափակում,– Սննդի անվտանգության ու հիգիենայի ապահովման ուղղությամբ լրացուցիչ (ներառյալ՝ հարկադրական) մեխանիզմների կիրառում արտադրության և վաճառքի փուլերում:• Այս փուլում կարևորելով նաև քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման համար պատշաճ պայմանների ապահովումը՝ հույս ունեմ, որ քարոզարշավ իրականացնող թեկնածուներն ու քաղաքական ուժերը, նույնիսկ առանց պետական պարտադրանքի, սեփական նախաձեռնությամբ կդադարեցնեն հատկապես փակօթյա հանդիպումները և կվերանայեն քարոզարշավի ձևաչափերը: Դա անհրաժեշտ է ոչ միայն հանրային առողջության պահպանման, այլ նաև ընտրական իրավունքների հետագա ու վերջնական իրացումը երաշխավորելու նպատակներով: Պետք է մեր քայլերով ու պատասխանատվությամբ նվազեցնենք կամ գոնե դանդաղեցնենք առողջապահական ու ընտրական իրավունքների հանդեպ վերահաս ռիսկերը:• Պատկան մարմինների հետ քննարկում ենք նաև ընտրությունների քվեարկության օրն ընտրողների ու ընտրական գործընթացում ընդգրկված այլ անձանց առողջապահական անվտանգության մակարդակը բարձրացնելու հնարավոր լուծումները: Հուսով եմ, որ այնպիսի մեխանիզմներ կկիրառվեն, որոնք մեծապես կչեզոքացնեն այդ զանգվածային ու կարևոր միջոցառման ռիսկերը հանրային առողջության հանդեպ:• Դե իսկ մեր բոլոր հայրենակիցներին էլ եղբայրաբար խնդրում և ի պաշտոնե հորդորում եմ բարձր պատասխանատվությամբ վերաբերվել իրավիճակին, հետևել հիգիենայի ու ինքնամեկուսացման վերաբերյալ առողջապահության նախարարության ցուցումներին, հորդորել շրջապատի անձանց ևս նույնը կատարել և չստուգված տեղեկություններ չտարածել: Պետք է գիտակցել, որ մեզնից յուրաքանչյուրից կարող է կախված լինել հատկապես խոցելի առողջություն ունեցող մեր հայրենակիցների կյանքը:Առողջություն ու պատասխանատվության զգացողություն բոլորիս»:
09:48 - 18 մարտի, 2020
Կոտայքի և Տավուշի մարզերում մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են 14-օրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի և Տավուշի մարզերում մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են 14-օրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կոտայքի և Տավուշի մարզերում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Նա նշել է, որ նշված մարզերում քաղաքացիները մեկուսացվել են պատշաճ բժշկական հսկողության տակ գտնվելու նպատակով և չեն հանդիսանում վարակակիրներ: Գրառումը ներկայացնում ենք ստորև.«Կոտայքի և Տավուշի մարզերում այսօր մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են՝ տասչորսօրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով։Խոսքը մայրաքաղաքում բուժման մեջ գտնվող վիրուսակիր մեր քաղաքացիների հետ կոնտակտ ունեցած անձանց մասին է, ովքեր մեկուսացվել են պատշաճ բժշկական հսկողության տակ գտնվելու նպատակով և չեն հանդիսանում վարակակիրներ։ Նրանց առաջին խումբն արդեն վերադարձել է մշտական բնակության վայրեր:Բժշկական հսկողությունը և տեխնիկական սպասարկումն ամբողջովին իրականացվում է տեղի բուժանձնակազմերի և տեղաբնակ քաղաքացիների ուժերով՝ իհարկե ԱՆ հսկողության ներքո և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների գործուն աջակցությամբ։Շնորհակալությունս եմ հայտնում մեր երկրի համար՝ այս աննախադեպ ու կարևորագույն գործընթացի բոլոր օղակներում գործող մեր հայրենակիցներին՝ ներառյալ այս պահին գործող ու յուրաքանչյուր պահի ներգրավվելու պատրաստ մեր հարյուրավոր կամավորներին։ Աստված պահի Հայաստանը. այս փորձությունն էլ պատվով ենք հաղթահարելու»։  
09:29 - 18 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.03.20 (թարմացվող)

23։18- ՀՅԴ նախընտրական շտաբը, հաշվի առնելով Արցախում կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգը, որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել փակ տարածքներում ընտրողների հետ հանդիպումները։Մենք կշարունակենք կուսակցության նախընտրական ծրագիրն ու տեսակետները ներկայացնել բացօթյա փոքրաթիվ հանդիպումների, հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի միջոցով։ 23։15-Հերթական ցուցումով հանձնարարել եմ բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։ Անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ: Կապահովի նաև հանրային տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով: [ՀՀ պարետ Տիգրան Ավինյան] 23։14- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի խոշոր բժշկական կազմակերպությունների տնօրեններին, ներկայացրել արտակարգ դրության ժամանակ նախատեսվող աշխատանքները և առանձնահատկությունները:Նախարարն անդրադարձել է արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմանը և մանրամասնել՝ թե բժշկական կենտրոնները ինչ սկզբունքով պետք է կազմակերպեն իրենց գործունեությունը: |ԱՆ| 22: 46-Այսօր ցուցում եմ տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ ձեռնարկեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները. ✅աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, ✅տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը, ✅անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը։ [Տիգրան Ավինյան] 22։32- ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ «Առաքելություն Հայաստան»-ը կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով շահառու անձանց տեղեկացնում եւ հորդորում են նվազագույնի հասցնել այցելությունները կազմակերպության ենթակառուցվածքներ: Տեղեկացնում ենք, որ կազմակերպությունը մինչեւ երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը դադարեցնում է ցերեկային կենտրոնների եւ բարեգործական ճաշարանների գործունեությունը՝ ելնելով շահառուների եւ աշխատակիցների անվտանգությունից: Շահառուներին անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն կտրմադրվի հեռախոսազանգերի միջոցով՝ երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-18:00. Տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման հարցերով կարող եք զանգահարել՝ Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր համայնքներ – 099 36 36 34 Ավան համայնք – 096 00 26 50 Նոր-Նորք, Նորք Մարաշ, Աբովյան համայնքներ – 096 00 27 50 Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներ – 091 74 47 64 Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ – 096 00 91 18 Վանաձոր համայնք – 096 00 29 90 Սպիտակ համայնք – 096 00 24 90 Ճամբարակ համայնք – 096 00 25 70 Սիսիան համայնք - 096 00 27 80 Տաշիր համայնք – 096 00 25 90 Արթիկ համայնք – 096 00 24 99 Հրազդան համայնք – 093 27 88 17 Ալավերդու համայնք – 096 00 24 88 Սեւան համայնք – 096 00 27 10 Չարենցավան համայնք – 096 00 25 40 Մասիս համայնք – 096 00 24 80 Արտաշատ համայնք – 096 00 26 40 Կապան համայնք – 096 00 25 60 Գյումրի համայնք – 096 00 27 40 Առժամանակ դադարեցվում է նաև միջոցառումների կազմակերպումը, հրատապ դեպքերում կազմակերպության աշխատակազմը՝ պահպանելով անվտանգության նորմերը ընդունելություն կկազմակերպի գրասենյակների տարածքներում եւ/կամ տնային այցելությունների տեսքով: Հիշեցնենք, որ առցանց գրություններ կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին եւ կազմակերպության ֆեյսբուքյան էջին։ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ աշխատանքային ռեժիմի հետագա փոփոխությունների վերաբերյալ հավելյալ հրապարակումներ կարվեն։   22:00- Հաստատված դեպքերից 18-ը փաստացի եղել են առանց ցուցումների հետազոտված։ Եթե մենք նրանց չհետազոտեինք, միգուցե կարանտինի 14-րդ օրը իրենց մոտ վիրուսը չհայտնաբերվեր, այսինքն՝ մենք պրոակտիվ, ինքներս ենք «պարտադրաբար» գտել վիրուսը։ Շատ հնարավոր է, որ շատ քաղաքացիներ ունեցել են վիրուսը, բայց բուժվել են, և դրա մասին իրենք էլ չեն իմացել։ Մեր պացիենտների 95 տոկոսը և ավելին պարզապես որևէ սիմպտոմ չունեն։ Միայն ունեցել են ջերմություն կամ ունեցել են շփում հաստատված դեպքերի հետ կամ եկել են վտանգավոր երկրից։ Կան երկրներ, որտեղ ջերմություն չունեցող, բայց կորոնավիրուսային վարակի  հաստատված քաղաքացիներին նույնիսկ չեն հոսպիտալացնում։ Նրանց պարզապես հսկում են տնային պայմաններում, միայն սիմպտոմների ի հայտ գալուց հետո են տեղափոխում հիվանդանոց։ Մենք շարունակում ենք մեր քաղաքացիներին հոսպիատալացնել և մեկուսացնել։ Հնարավոր է, որ  600 մեկուսացված դեպքերն ավելանան ևս մի քանի հարյուրով, սակայն դրանից հետո կկիրառվի ինքնամեկուսացման սկզբունքը։ 78 դեպքից բուժվել է մեկը, իսկ թոքաբորբ ունեն միայն երկուսը։ [Արսեն Թորոսյան]21:47- Հաստատված դեպքերի թիվն այս պահին 78 է։ Օրվա ավարտին կունենաք մոտ 600 մեկուսացված քաղաքացի։ [Արսեն Թորոսյան] 21:35- Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել, ուղարկվել  լաբորատոր հետազոտության: Այս պահի դրությամբ, 12 փորձանմուշի արդյունքները  բացասական են, 1-դեպքի  պատասխանը պարզ կլինի վաղվա ընթացքում: [ԱՀ առողջապահության նախարարություն]21:30- Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին:21:20- Իրավիճակը վերլուծելով հասկանում եմ, որ շատ քաղաքացիներ հիվանդանում են ու առողջանում են՝ դրա մասին չկռահելով: Սրա մասին մեզ հուշում է նաև մեր ախտորոշված դեպքերի վիճակը: Դեպքերի 90%-ը կա՛մ ջերմություն չունի, կա՛մ ցածր ջերմություն ունի: Կարծում եմ՝ պետք է փոխենք մեր վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ, դրան վերաբերվենք, որպես մի հիվանդության, որը բավական վտանգավոր է տարիքով մարդկանց համար, ինչպես գրիպը: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի տարիքով մեր սիրելի ծնողներին, տատիկներին ու պապիկներին ուշադիր լինելը։ [Նիկոլ Փաշինյան]20:50- Բջջային բոլոր օպերատորներն ունեն առցանց վճարման հնարավորություններ, ունենք առցանց վճարման նաեւ այլ հարթակներ։ Կոչ եմ անում` հնարավորության դեպքում օգտվենք առցանց վճարային ծառայություններից։ Մինչ այժմ ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները թույլ են տալիս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղորդակցվել առցանց եղանակով․ օրինակ՝ E-request.am կայքի միջոցով առանց տանից դուրս գալու կարող եք դիմումներ, բողոքներ, հարցումներ ուղարկել: Վճարումներ կարող եք իրականացնել E-payments.am համակարգի միջոցով, վճարահաշվարկային՝ Mobidram, Telcell, Easypay, Idram տերմինալների միջոցով, Arca.am, Arca, Upay եւ  այլ վճարային համակարգերի միջոցով։ [Հակոբ Արշակյան]20:45- Պայմանավորված Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի լայն տարածմամբ՝ ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։ Ներկա դրությամբ հիմնադրամի աշխատակիցները իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները։ [Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյան]20:35- Կորոնավիրուսի ընդհանուր հավանական տարածման մոդելավորման իրականացման համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմված գիտնականներից, ՏՏ մասնագետներից, տվյալների վերլուծաբաններից, արհեստական բանականության մասնագետներից։ ԱՆ-ում նույնպես տվյալների հավաքագրման եւ մշակման համար խումբ է ստեղծվել։ Առաջիկա օրերին որոշակի արյդունքներ լինելու դեպքում կհայտնենք դրանց մասին։ [Հակոբ Արշակյան]20:28- Հաշվի առնելով հայտարարված արտակարգ դրությունը՝ պարետատունը աշխատանքներ է տանում մարզպետարանների հետ՝ համայնքային մանկապարտեզների պահեստավորած սնունդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գույքագրված սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնելու նպատակով։20:27-Քանի որ վերջին օրերին տարբեր անհատներից և կազմակերպություններից բազմաթիվ ֆինանսական աջակցության առաջարկներ էինք ստանում, Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ ✅ Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947: Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։ Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։ [Արսեն Թորոսյան] 20:25- Փոստը կենսաթոշակների եւ սոցիալական վճարների հիմնական օղակն է եւ Սոցապ նախարարության հիմնական գործընկերը․ մենք ընդհատումներ եւ խափանումներ չենք ունենա։ Փոստային բաժանմունքները կգործեն ըստ իրավիճակի, եւ այս պահին ամբողջ ծավալով գործում են։ Այնուամենայնիվ, որոշակի գործիքակազմ է կիրառված՝ անվտանգության եւ վիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված։ Բաժանմունքում գտնվողների թիվը սահմանափակվելու է, օրվա ընթացքում ախտահանում է կատարվելու։ Հույս ունեմ՝ քաղաքացիները ըմբռնումով կմոտենան։ Այն տեղերում, որտեղ հնարավոր կլինի թե՛ կենսաթոշակները, թե՛ սոցվճարները տանել-հասցնել քաղաքացիներին, հիմնականում գյուղական համայնքներում, կիրականացվի մաքսիմալ հնարավորության սահմաններում։ [Հակոբ Արշակյան]20:18- «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ է, եւ այստեղ նույնպես այն օղակներում, որտեղ հնարավոր են ռիսկեր, լուծված է մասնագետների փոխարինելիության հարցը։ ՀՀ ողջ տարածքում ռադիո եւ հեռուստահաղորդումների տարածման տեսանկյունից որեւէ խնդիր չենք ունենա։ Այս պահին բոլոր ռիսկերը կառավարվում են եւ կառավարելի են։ [Հակոբ Արշակյան]20:15- Հեռահաղորդակցության ոլորտում սպասարկման կենտրոնների աշխատանքի որոշակի սահմանափակումներ կան։ Հաշվի առնելով հանգամանքը, որ սպասարկման կենտրոններում մեր բնակիչները հիմնականում ստացված փաթեթների փոփոխության կամ նոր բաժանորդագրության ծառայություններ են ստանում, որոշ կենտրոնական հատվածներում գործում են սպասարկող գրասենյակներ, բայց դրանց թիվը սահմանափակված է՝ կորոնավիրուսի տարածմանը չնպաստելու համար։ [Հակոբ Արշակյան]20:05- Այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել հեռահաղորդակցության ոլորտի մեծ ընկերությունների հետ եւ հավաստիացել, որ տեխնիկական սպասարկման, նաեւ հեռահաղորդակցության ապահովման՝ թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից որեւէ խնդիր չունենք։ Այն խոցելի տեխնիակական օղակները, որտեղ հնարավոր են որոշակի ռիսկեր, ամբողջությամբ բացահայտված են, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարված, որպեսզի մասնագետների փոխարինելիությունն ապահովվի։ Մենք արտակարգ դրության ժամանակ հեռահաղորդակցության ոլորտում որեւէ խնդիր չենք ունենա։ [Հակոբ Արշակյան]19:53- Հարկ վճարողներից պահանջվում է առավել զգոնությամբ պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար: [ՀՀ ՊԵԿ]19:28- Հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, ապրանքային շուկայում ապրանքների պակասուրդի եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հաճախ բարձրացվող մտահոգությունները՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել զգուշացում տալ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին: Հանձնաժողովը հարկ է համարում տեղեկացնել, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ հորդորելով ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները: [ՏՄՊՊՀ]19:20- Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կիրականացնի հետևյալ ծառայությունները․ ✅Արտակարգ ռեժիմով կգործեն ՀԿԽԸ Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները (հասցեներ՝ Պարոնյան 21/1, Իսահակյան 28, էլ․ փոստ՝ [email protected], Գավառի կենտրոնական hրապարակ, Մշակույթի տուն 52, [email protected], Դիլիջան, Մյասնիկյան 53, Մշակույթի պալատ, [email protected] ), որտեղ ՀԿԽԸ հոգեբանները կիրականացնեն կամավորների համակարգում՝ գրանցում և ուղղորդում։✅ ՀԿԽԸ-ն մոբիլիզացրել է իր ողջ կամավորական ներուժը՝ աջակցելու միայնակ տարեցներին ու հաշմանդամներին կենցաղային հարցերում, այդ թվում՝ գնումներ կատարելու համար, որպեսզի սահմանափակվի նրանց շփումների շրջանակը։✅ ՀԿԽԸ կամավորները` Ծաղկաձորում և Դիլիջանում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների հետ առցանց կապի մեջ կլինեն՝ պարզելու նրանց կարիքները և փոխանցելու ոլորտային պատասխանատուներին։✅ՀԿԽԸ խնամքի բոլոր ծառայությունները շարունակում են իրենց աշխատանքը նույն ռեժիմով։✅ՀԿԽԸ թարգմանիչների ցանկը կփոխանցվի ԱՆ-ին, որպեսզի նախարարության Թեժ գծով զանգահարող օտարալեզու դիմողներն ուղղորդվեն ՀԿԽԸ և ունենան իրենց լեզվով տեղեկատվություն ստանալու հնարավորություն։✅Հանրապետության ողջ տարածքում հանրային վայրերում (տրասնպորտային կանգառներ, մթերային խանութների և դեղատների շրջակայք, գետնանցումներ) բնակչությանը կբաժանվեն իրազեկման թռուցիկներ։✅ՀԿԽԸ կամավորներն առցանց հարթակներում կտարածեն իրազեկող նյութեր ու հոլովակներ։ 18:55-Այսօր ցուցում եմ տվել համապատասխան գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ: Մասնավորապես. ✅կազմել սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման ուղեցույց։ ✅ներկայացնել աշխատանքը հերթափոխով կազմակերպելու իրավակարգավորումներ։ Բացի այդ, Առողջապահության նախարարությունը կմշակի ու պարետատուն կներկայացնի տրանսպորտային միջոցների ախտահանման վերաբերյալ միասնական ցուցումների փաստաթուղթ: [Տիգրան Ավինյան]18:50- Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են հակավիրուսային ազդեցություն ունեցող որոշ դեղերի վերաբերյալ տեղեկություններ՝ դրանք ներկայացնելով որպես կորոնավիրուսի բուժման միջոց։ Այնինչ ներկայում նոր կորոնավիրուսի բուժման որևէ կոնկրետ դեղամիջոց կամ մեթոդ չկա։ Իրենց ներդիր թերթիկում վիրուսների նկատմամբ իմունիտետ բարձրացնելու ցուցումով դեղերը չեն հանդիսանում COVID 19-ի բուժման միջոց։ Չհիմնավորված տեղեկությունների տարածումը թյուրընկալման պատճառ է դառնում և կարող է սպառողին մոլորության մեջ գցել։ [ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին]18:30- Պարտադիր կարանտինային վայր տեղափոխվելու են միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները: Մյուս 15 երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների դեպքում գործելու է 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը: [Տիգրան Ավինյան]18:25- Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Խնդրում ենք դիմել՝պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով՝http://www.ena.am/Contact.aspx?hid=45&lang=1 (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),փոստով՝ 0047, ՀՀ, Երևան, Արմենակյան, 127,էլեկտրոնային նամակով՝ [email protected]հասցեին: [ՀԷՑ]18:15- Շուշիի հիվանդանոցում մեկուսացված երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։ [Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյան]18:10- Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։ [Արսեն Թորոսյան]18:08- Պահպանելով արտակարգ դրության պահանջները՝ թույլատրել բուհերինա) ընթացիկ կիսամյակում դասավանդման և գիտելիքների ստուգման գործընթացները կազմակերպել ելնելով բուհի մասնագիտական ուղղվածությունից և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկություններից, հնարավորինս օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները` կրելով դրա արդյունքների ամբողջ պատասխանատվությունը,բ) կատարել աշխատանքային օրերի տեղափոխություններ՝ պահպանելով աշխատակիցների աշխատավարձը և հանգստի իրավունքը»։ [Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները դիմել են ԿԳՄՍ նախարարին]18:06- ՀՀ-ում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը:Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ է/փ հասցեներին` [email protected], [email protected],  Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով: Քաղաքացիների դիմումների և առաջարկությունների հետ կապված` զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով: Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410) 29-44-39 հեռախոսահամարով: 17։52- Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը առաջարկում է ազատ ժամանակն անցկացնել ներկայացումներ դիտելով: #ՄնաՏանը նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ ՊՀԹ-ն հնարավորություն է ընձեռում իր սիրելի ու հավատարիմ հանդիսատեսին առցանց տարբերակով դիտել ներկայացումները։   17։50- Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկել է համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը: Ձեռք բերված և պահեստավորված սնունդն այսօր և վաղը կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որոնց սոցիալական ապահովության բաժինները ըստ առաջնահերթության այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին:   17։46- Ես պետք է խնդրեմ, որ բյուրոկրատական բոլոր ընթացակարգերի վերաբերյալ մենք ունենանք մի փոքր ավելի ճկուն մոտեցում: Ես տեսնում եմ, որ որոշակի խնդիրներ առկա են ու նույնիսկ արտակարգ դրության ռեժիմում մենք ունենում ենք որոշումների կայացման ֆորմալիզացման հետաձգումներ կան: Պետք է խնդրեմ, որպեսզի մեր իրավաբանները մի փոքր ավելի կոնկրետ ու ճկուն համակարգ առաջարկեն, որով մենք առաջ կշարժվենք։ Կարծում եմ բոլոր սահմանափակող միջոցառումները պետք է ուղեկցվեն հստակ մեթոդական ցուցումներով, որպեսզի յուրաքանչյուր իր պարտականությունները կատարող պաշտոնյա իմանա թե ինչ է պետք անել ու ինչ քայլերի հերթականություն ինքը ունի անելու և այդ ամեն ինչը պետք է շատ հստակ լինի:Քննարկելու ենք միասնական թեժ գծի գործարկման հարցերը: Կրկին ունենանք բոլոր այն պոտենցիալ հարցերը ու պատասխանները, որոնք թեժ գծին կարող են ուղղվել: Եվ այդ հարցերին պետք է հստակ պատասխաններ տրվեն: [ՀՀ պարետ Տիգրան Ավինյան՝ պարետատան առաջին նիստին]   17։39-  Արցախի և Հայաստանի Հանրապետություններում նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում՝ ԱՀ ոստիկանությունը կոչ է անում Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ԱՀ ոստիկանություն և Արցախի Հանրապետության հսկիչ անցակետեր կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 047-94-14-38, 88-02, 77-02։   17։29- Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ երկրում ստեղծված իրավիճակն ու հոգ տանելով հաճախորդների մասին, IDBank-ը որոշում է կայացրել ս․թ․ մարտի 17-ից ապրիլի 17-ը ֆիզիկական անձ իր հաճախորդներին հնարավորություն տալ վարկային մարումներն իրականացնել իրենց հարմար ժամանակ։ Նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուի նկատմամբ , տույժ և տուգանք չի կիրառվի, վարկը չի դասակարգվի, իսկ վարկառուի վարկային պատմությունը չի տուժի։ Այն իրավաբանական անձանց նկատմամբ, ում գործունեությունը կապված է հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտների հետ և ովքեր կորոնավիրուսով պայմանավորված կունենան վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիրներ, Բանկը կցուցաբերի անհատական մոտեցում։ Վարկերի մարումներն իրականացնելու խնդիրների դեպքում իրավաբանական անձ հանդիսացող մեր հաճախորդներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ․ փոստի հասցեով, նամակի subject տողում նշելով «Վարկային մարումների հետաձգում», իսկ նամակում մանրամասն նկարագրելով կորոնավիրուսով պայմանավորված Ձեր անվճարունակության հետ կապված իրավիճակը։ Մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ։   17։28- Այսօր` մարտի 17-ին, ժամը 20:00-ին կառավարության մամուլի կեմտրոնում տեղի կունենա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ասուլիսը` առցանց գործիքների մասին։ Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:   17։24- Ոստիկանությունն է ապահովում արտակարգ դրության ռեժիմը։ Ընդհուպ վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք սահմանված կարգը խախտելով կկազմակերպեն 20-ից ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումներ։ Կարիքից ելնելով՝ որոշ միջոցառումների դեպքում կտրամադրվի նաեւ մեթոդոլոգիա, թե ինչպես իրականցնել, որպեսզի խախտում տեղի չունենա։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]   17։14- Մարտի 23-ին կայանալիք ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անորոշ ժամկետով հետաձգվում են։ Այս տեղեկությունը հաստատեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը։ Նրա խոսքով՝ ընտրությունների նոր ժամկետ կնշանակվի Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո։ Հոգաբարձուների խորհրդի անդամներին այսօր առավոտյան համապատասխան գրություն է ուղարկվել, եւ ԵՊՀ կայքում կհրապարակվի պաշտոնական հաղորդագրությունը։ |hetq.am|   17։09- Արցախում‌ ‌2‌ ‌քաղաքացի‌ ‌մեկուսացվել‌ ‌է‌ ‌Շուշիի‌ ‌հիվանդանոցում,‌ ‌դեռևս‌ ‌չկա‌ ‌ կորոնավիրուսով‌ ‌վարակվածության‌ ‌հաստատված‌ ‌դեպք,‌ ‌երեկ՝‌ ‌մարտի‌ ‌16-ին‌ ‌ քաղաքացիներից‌ ‌նմուշառում‌ ‌են‌ ‌արել,‌ ‌ուղարկել‌ ‌Երևան՝‌ ‌Նորքի‌ ‌ինֆեկցիոն‌ ‌հիվանդանոց: Թեստի պատասխանը‌ ‌կստանան‌ ‌այսօր՝‌ ‌օրվա‌ ‌վերջում,‌ ‌մինչ‌ ‌օրս‌ ‌Արցախից‌ ‌Երևան‌ ‌ուղարկվել‌ ‌է‌ ‌42‌ ‌փորձանմուշ,‌ ‌նախորդ‌ ‌40‌ ‌փորձանմուշների‌ ‌պատասխանները‌ ‌եղել‌ ‌են‌ ‌‌բացասական‌։‌ |hetq.am|   17։07- ԱՀ պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը  աշխատանքային այցով եղել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում՝ ծանոթանալու վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահության նախարարության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից իրականացվող շուրջօրյա հսկողական աշխատանքներին: Նա նշել է, որ պետք է Արցախ մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ գործել՝ ըստ համապատասխան հրահանգների, հստակեցնել աշխատանքների կազմակերպման բաշխվածությունը և դրանք  կատարել սահմանված պահանջներին համապատասխան: Բացի ջերմաչափում իրականացնելուց՝ նրանց իրազեկել վարակի ախտանիշների մասին   17։06- Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտտությունը, Երեւանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է. Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները եւ համապատասխան հակահամաճարակային միջոցառումները: Լրագրող գործընկերներին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրություն։ [Երևանի քաղաքապետարան]   16։58- Քրեակատարողական հիմնարկներն ու զորամասերը համարվում են ռիսկի գոտի․ դրանով է պայմանավորված, որ այդ երկու մարմիններում կոնկրետ սահամանփակումներ են տարածվել հանձնուքների եւ տեսակցությունների առումով։ ՔԿՀ-ներում էլ թեստավորում չի իրականացվել, դրա կարքիը չի եղել։ Եթե կալանավորները հանրությունից իզոլացված են, վարակի փոխանցման հավանականություն գրեթե չկա։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]   16։55- Էջմիածին քաղաքից դեպի Երևան դուրս քաղաքացիներ շատ քիչ են եղել այսօր՝ նախորդ օրերի համեմատ։ Այս մասին տեղեկացրեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը՝ շեշտելով, որ բոլորին կրկին ջերմաչափում է արվում։ Պատասխանելով հարցին, թե արտակարգ դրության հաստատումից հետո ի՞նչ իրավիճակ է Էջմիածնում՝ մարզպետն ասաց, որԷջմիածնում հանգիստ է, մեքենաների հերթեր ու խուճապ չկան։ |factor.am|   16։54- Մարտի 16-ի ուշ երեկոյան ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ոստիկանության գործողություններն ու պարտականություններն են եղե;։ Քննարկվել են արտակարգ դրության ընթացքում հանրապետությունում ոստիկանության պահակետերի տեղաբաշխման մասին հարցեր։ Որոշում ՝ կայացվել աշխատանքը համակարգելու համար ոստիկանությունում ստեղծել աշխատանքային խումբ։ Նշվել է, որ հանրապետության բուժաշխատողներին կաջակցի ոստիկանության բժշկական վարչության անձնակազմը։ Ցուցումներ են տրվել նաև ԶԼՄ-ների հետ աշխատանքների կարգավորման ուղղությամբ։ Քննարկվել է  ծառայության ընթացքում ոստիկանության ծառայողների համաճարակից պաշտպանվածության հարցը։   16։45- Վարակված եւ նրանց հետ շփված անձանց վերաբերյալ հրապարկված տեղեկատվության մոնիտորինգ է արվում, դա ուղարկվում է ոստիկանություն, ոստիկանությունն էլ վարչական պատասխանատվության ենթարկելու, հրապարակումները վերացնելու պահանջ ներկայացնելու լիազոր մարմինն է։ Որքանով տեղյակ եմ՝ ոստիկանությանը ԶԼՄ-ների առանձին հրապարակումների հետ կապված տեղեկություն ներկայացվել է։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]   16։44- Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով ՝ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։   16։43- Արտակարգ դրության պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի: Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաև՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ: Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝✅Պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով՝http://www.ena.am/Contact.aspx?hid=45&lang=1 (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),✅փոստով՝ 0047, ՀՀ, Երևան, Արմենակյան, 127,էլեկտրոնային նամակով՝ [email protected]հասցեին:Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 և 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով:   16։40- Արտակարգ դրություն հայտարելու որոշմամբ ԶԼՄ-ների սահմանափակումների մասով սահմանվում է, որ կոնկրետ վարակակիրների, նրանց հետ շփված անձանց շրջանակի, նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն առհասարակ չպիտի տրամադրվի՝ ո՛չ իրավաբանական, ո՛չ ֆիզիկական անձնաց կողմից։ Այսինքն, ըստ էության, արտակարագ իրավիճակի սահմած ռեժիմի խախտում կլինի, եթե քաղաքացիները կոնկրետ իրավիճակներ քննարկեն կամ դեպքերը մատնանշեն, թե անձն ինչ առողջական վիճակում է, ովքեր են նրանց հետ շփվել եւ այլն։ Ոստիկանությունը կարող է այդ անձնաց դիմել՝ նման հրապարակումները վերացնելու նպատակով։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]   16։31- «Արմաթ» նախագծի համակարգող թիմը կայացրել է որոշում, ըստ որի՝ մինչև ապրիլի 16-ը լաբորատորիաները կգործեն հեռավար ուսուցման մոդելով։   16։28- Ռեստորանների ու սրճարանների գործունեության համար այս պահին սահմանափակում չկա, սակայն պարետի ցուցումով հանրային սննդի օբյեկտների գործունեությունը կարող է սահմանափակվել։ Առայժմ պարետի նման ցուցում չկա, դա կարող է լինել ըստ անհրաժեշտության եւ կոնկրետ որեւէ վարչատարածքային միավորի համար։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]   16։24- Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ահազանգեր հիմնականում ստացվել են ԶԼՄ-ների կողմից առանձին հրապարակումների վերաբերյալ։ Քիչ առաջ ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկում էինք առկա սահմանափակումները, եւ որոշակի թյուրընկալում կա այս հասկացությունների հետ կապված, թե որ տեսակի տեղեկատվությունն իրավունք ունեն հրապարակելու եւ որը հրապարակելու իրավունք չունեն։ Մեր քննարկումների արդյունքում, կարծում ենք, դեպքերը կնվազեն։ Խուճապ չառաջացնելու համար շատ կարեւոր է հետեւել պաշտոնական լրատվությանը։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]   16։22- Համացանցում լայնորեն տարածվում է «Քիչ առաջ կորոնավիրուսից հայ կին է մահացել» վերտառությամբ գրառում, որը շրջանառվում է նաև լրատվամիջոցների կողմից։ Վերնագրից կարելի է ենթադրել, թե խոսքը Հայաստանում գրանցված առաջին զոհի մասին է։ Գրառումն արվել է դեռևս մարտի 4-ին։ Թեհրանում մահացած հայ կինոջ՝ 85-ամյա Էլսիկ Մասիհիի մասին հայտնել էր նաև arevelk.am լրատվակայքը։ |infocheck.am|   16։15- Կալանավորներին ազատ արձակելու հարց չի քննարկվել։ Հանձնուքների տրամադրումն է արգելվել, որը բավարար է կորոնավիրուսի մուտքը կալանավայրեր արգելելու համար։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]   16։13- Ռուսական Utair Airlines ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է թռիչքները Ռուսաստանից դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս և Տաջիկստան: |armenpress.am|   16։07- Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում կատարվում են ախտահանման աշխատանքներ, մարտի 17-ին վիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Արմավիրի  «ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» տնօրինության կողմից իրականացվել են քաղաքի բանուկ փողոցների  և  մայթերի քլորամաքրման աշխատանքներ, որոնք առաջիկայում կկրեն շարունակական բնույթ: Վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով՝ հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները, չայցելել մարդաշատ վայրեր, տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսին: [Արմավիրի մարզպետարան]   15։56- Հարգելի՛ հայրենակիցներ, Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի: Երկրների ցանկն է.1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն2. Իրանի Իսլամական Հանրապետություն3. Հարավային Կորեա4. Ճապոնիա5. Իտալիա6. Իսպանիա7. Ֆրանսիա8. Գերմանիա9. Շվեյցարիա10. Դանիա11. Ավստրիա12. Բելգիա13. Նորվեգիա14. Շվեդիա15. Նիդերլանդներ16. Միացյալ Թագավորություն Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։Բացի այդ, օտարերկրյա ուղևորություններից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով: [Տիգրան Ավինյան]   15։55- ԿԲ խորհուրդը որոշեց  վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․25%:  Աշխարհում կորոնավիրուսի շարունակվող տարածումը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական աճի վրա։ ԿԲ Խորհուրդը,  քննարկելով տնտեսության զարգացումները, գնահատում է, որ ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ դրամավարկային քաղաքականության գործիքակազմը հնարավորություն չունի ազդելու առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական անորոշության աճի և տնտեսության առանձին հատվածների զարգացումների վրա։ Այս պարագայում կարևոր է շարունակել պահպանել երկրի մակրոտնտեսական կայունությունը, ինչը թույլ կտա ապահովել Կառավարության կողմից մշակվող տնտեսական քաղաքականության թիրախավորված միջոցառումների արդյունավետությունը։ |armenpress.am   15:48- 15/03/2020-ին fb սոցիալական ցանցի իմ անձնական էջում տեղադրել եմ մի հումորային տեսահոլովակ, որում հայտնել եմ իմ աջակցությունը «էջմիածնեցի մորքուրին», ով կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով հենց նրա շնորհիվ: Չորս ժամ անց  երեք անծանոթ, դիմակավորված անձիք մոտեցել են ինձ, արել են հարցադրում, թե արդյո՞ք ես եմ այդ տեսահոլովակի հեղինակը և առանց որևէ բացատրության խփել գցելով գետնին հարձակվել են ինձ վրա՝ հասցնելով հարվածներ ոտքերով և ձեռքերով: Այդ ամենը տեսնելով, կինս ու անձակազմի անդամները փորձել են կանխել հարձակումը, սակայն նույնպես ենթակրվել են ագրեսիվ հարձակման: Վաթսուն վարկյան տևողություն ունեցող հարձկումից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի: Հասցրել եմ ֆիքսել փախուստի դիմող անձանց պատկանող ավտոմեքենայի պետ. համարանիշը և անմիջապես կապվել ՀՀ Ոստիկանություն և հայտնել դեպքի մասին: Ոստիկանության կողմից ձեռք բերած օպերատիվ տեղեկություններից պարզ է դարձել, որ տվյալ անձինք «Էջմիածնեցի մորքուրի» ազգականերն են: [Սերգեյ Սարգսյան]   15:45- Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար:Արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք հայտնելով իրենց  պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում: Այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]   15։28- Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի լայն աշխարհագրական տարածումը՝ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց: Ներկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և դրա արդյունքում տվյալ երկրի/երկրների կողմից ներդրվող ճամփորդության սահմանափակումները: ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր պլանավորում են օտարերկրյա պետությունից վերադառնալ Հայաստան, հորդորում ենք մինչ վերջնական որոշում կայացնելը մանրակրկիտ վերստուգել թռիչքների և տարանցիկ հնարավորությունների առկությունը՝ իրավիճակը սթափ գնահատելու և Հայաստան վերադառնալու կամ տվյալ երկրում մնալու վերաբերյալ խելամիտ որոշում կայացնելու համար: [ԱԳՆ]   15։25- Մեդիատիրույթում հանդիպում էին գրառումներ, թե արտակարգ իրավիճակի պայմաններում նախագահ Արմեն Սարգսյաանը լքել է երկիրը։ Նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը չի լքել երկիրը և այժմ էլ գտնվում է իր աշխատասենյակում։ Խոսվում էր նաև այն մասին, թե խուճապային տրամադրություններից հետո Հայաստանը լքել է  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այս լուրը նույնպես հերքվեց։ Քաղաքապետ Մարությանը հայտնեց, որ 2020 թվականի ընթացքում երկրից չի բացակայել, իսկ վերջինիս երկքաղաքացի լինելու լուրը կեղծ է։ |infocheck.am|   15։18- Հայաստանում վարկ տրամադրում են բանկերը և վարկային կազմակերպությունները։ Գործող բանկերը 17-ն են, իսկ վարկային կազմակերպությունները՝ 43-ը։ Արձակուրդ են սահմանել հետևյալ բանկերը՝✅«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը մարտի 16-ից մինչև մայիսի 30-ը ներառյալ չվճարված վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի։✅«Ամերիաբանկ»–ն առաջինը հայտարարեց մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը ներառյալ վարկային արձակուրդի մասին։✅«Արարատբանկ»–ն իր հաճախորդներին, ըստ ցանկության, մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով վարկային արձակուրդ կտա։ ✅«Արդշինբանկը»–ը քաղաքացիների վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի մինչև մայիսի 15-ը, իսկ բիզնեսի համար՝ անհատական մոտեցում կցուցաբերի։✅«Արցախբանկը» մինչև մայիսի 1-ը տույժ-տուգանքներ չի կիրառի վարկերի նկատմամբ։✅«Բիբլոսբանկ»–ը մինչև մայիսի 16-ն է վարկային արձակուրդ տրամադրել։✅«Ինեկոբանկը» մինչև ապրիլի 30-ը ժամկետանց վարկերի նկատմամբ տույժեր չի կիրառի։✅«Հայբիզնեսբանկ»–ը մինչև մայիսի 30-ը հետաձգել է ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները։✅«Հայէկոնոմբանկ»–ը մինչև մայիսի 17-ը տուժեր չի կիրառի, բայց հորդորում է եկամուտ ունեցողներին կատարել վարկային պարտավորությունները։✅«Յունիբանկ»–ը վարկերի մարման ազատ գրաֆիկ է սահմանել մինչև ապրիլի 14-ը։✅«Էվոկաբանկ»–ը մինչև մայիսի 17-ն է վարկային արձակուրդ տվել։ |hetq.am|   15։03- Այս պահի դրությամբ մեր մարզում գործող մի քանի հյուրընկալության հաստատություններում հանգրվանել են մինչ այժմ հաստատված վիրուսակիրների հետ կոնտակտ ունեցած մի քանի հարյուր մեր քաղաքացիներ, ովքեր պարզապես ռիսկի խմբում են եւ վիրուսակիրներ չեն։ Այս պահին Չարենցավանի երկու բնակիչների մոտ հաստատվել է վիրուսի առկայություն, ովքեր վերադարձել են արտերկրից եւ ի սկզբանե մեկուսացման մեջ են գտնվել։ Այժմ բուժման փուլում են եւ Չարենցավանում որեւէ կոնտակտ չեն ունեցել։ Եւս երկու քաղաքացիների թեսթի արդյունքներին ենք սպասում, ինչի վերաբերյալ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Վերջիններիս սերտ շփման շրջանակը եւս մեկուսացվել է։ Կոտայքի մարզի այլ բնակավայրում այս պահի դրությամբ չունենք հաստատված որեւէ դեպք։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   14։34- ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև այս շաբաթվա վերջ Հայաստան կներմուծի 5 հազար և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ։ [Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան] |armenpress.am|   14։28- Ucom ընկերությունը որոշում է կայացրել այսօրվանից ժամանակավորապես դադարեցնել սպասարկման բոլոր սրահների աշխատանքը: Բացառության կարգով աշխատելու է ընկերության Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման գլխավոր գրասենյակը հատուկ գրաֆիկով և պայմաններով.• Աշխատանքային ժամերն են ամեն օր ժամը 10:00-17:00,• Բաժանորդները մուտք կարող են գործել սպասարկման սրահ միայն դիմակով,• Բաժանորդները մուտքից առաջ պարտադիր ջերմաչափվելու են:Ծառայությունների և սարքավորումների ձեռքբերումը ամբողջությամբ տեղափոխվել է առցանց հարթակ` https://shop.ucom.am/:Վճարումները կարող եք իրականացնել uPay հավելվածի միջոցով, ինչպես նաև այլ հարթակներում` MegaPay,TelCell, EasyPay և այլ վճարման տերմինալներով կամ հավելվածներով, ArCa համակարգի բոլոր բանկոմատներով և հավելվածով, բանկային մի շարք հավելվածներով և այլն:   14։22- Ուրախ եմ տեղեկացնել, որ Գավառի մեր բնակիչը անցավ կորոնավիրուսի հետազոտման տեստը և արձանագրվեց բացասական արդյունք։ Այս պահին մարզում կորոնավիրուսով վարակված կամ մեկուսացված դեպքեր չունենք։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, պահպանեք արտակարգ դրության կանոնները և եղեք առողջ։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   14։21- Այսօր` մարտի 17-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կեմտրոնում տեղի կունենա Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի ասուլիսը` արտակարգ դրության առանձնահատկությունների մասին:   14։13- Մարտի 14-ից սկսած՝ Արցախի Հանրապետության երկու՝ Աղավնոյի և Խարխափուտի հսկիչ կետերում ԱՀ առողջապահության նախարարության կողմից ծավալվում են հսկողական աշխատանքներ: անկախ այն բանից՝ Արցախ ժամանող քաղաքացին օտարերկրացի է, թե տեղացի, տեղում ստուգվում է նրա ջերմությունը: Եթե լինում է բարձր ջերմություն, կամ այդ քաղաքացին ընդգրկված է բարձր ռիսկի խմբում, կա սահմանված ձև, որի համաձայն՝ իրականացվում են հետագա աշխատանքները՝ ընդհուպ տվյալ քաղաքացու մեկուսացում: [ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյան] |artsakhpress.am|   14։03- ԵՊՀ գիտական խորհրդի քննարկմանն առաջարկ է ներկայացվել դասընթացների գնահատումն այս պայմաններում կատարել միայն եզրափակիչ քննությունով՝ հանելով երկու միջանկյալ քննությունները (որոշման արդյունքը կհրապարակվի):   14։02- ԵՊՀ-ն 2019/2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի հնարավոր երկարաձգումից խուսափելու, ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացը (առկա և հեռակա ուսուցման ձևերում) արդյունավետ կազմակերպելու և ծրագրից հետ չմնալու համար անցնում է առցանց դասավանդման՝ օգտագործելով տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները: Ուսումնական գործընթացն առցանց կազմակերպելու համար e-learning.ysu.am հարթակում առկա է առցանց դասախոսությունների իրականացման (Webinar, Bigbluebutton) հնարավորություն։ Գործընթացը կարող է կազմակերպվել նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության այլ տեխնոլոգիաների կիրառմամբ: Կուրսային և ավարտական աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությունը ուսանողները կարող են ստանալ իրենց գիտական ղեկավարներից ևս առցանց: Ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունները տեղի կունենան՝ ըստ հաստատված ժամանակացույցի:   13։39- Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է: [ԱՆ]   13։21- Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում, համաճարակաբանական հսկողության իրականացման նպատակով և կոնտակտների հայտնաբերման նպատակով  մեր հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցների կողմից իրականացվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու, թե հիվանդը ում հետ ինչպիսի շփումներ է ունեցել, և այդ շփումների հայտնաբերման արդյունքում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են։ [Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան]   12։53- «Փեթակ» առևտրի կենտրոնի տնօրենը հրաժարվում է փակել շուկան: Փակ տարածքում վարակվելու ռիսկերը չափազանց մեծ են: Առևտրականները բողոքում են տնօրենի համառության առթիվ: Պահանջում են, որ պարետը որոշի փակել շուկան: [Արման Բաբաջանյան]   12։45- Բոլոր խախտումների հետ կապված գործերի նյութերը հավաքագրում ենք, և խախտումների համար անխուսափելի պատասխանատվության են ենթարկվելու։ Այսօր արդեն երկու վարույթ ենք հարուցել՝ կապված ալկոգելերի հետ․ որոշակի անձինք փորձել էին ինտերնետով ալկոգելի անվան տակ վաճառել ալոկգել՝ ոչ աչտադրողի և բարձր գնով։ Բայց վաճառքում առկա ալկոգելերի գինն էլ չի բարձրացել։ [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան]   12։42- Այսօր առավոտյան ասացին, որ ալյուրի գնի խնդիր կա։ Ալյուրի գինը չի թանկացել։ Ապրանքների որոշակի թանկացում տեղի է ունեցել՝ կապված դոլարի արժույթի տատանման կամ ռուբլու կուրսի նվազման հետ ներմուծվող ապրանքների մասով։ Բայց դա էլ մենք հսկողության տակ ենք պահում։ [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան]   12։39- Մենք 3-4 օր է տեղեկություն են հապարակում, բայց հակառակ տեղեկությունն ավելի արագ է տարածվում։ ՀՀ-ում հարկային օրենսգրքը սահմանում է՝ մեկ 100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով վաճառքի նվազագույն գինը չի կարող պակաս լինել 6000 դրամից՝ ներառյալ հարկերը։ Այս օրենքը ուժի մեջ է հունվարի 1-ից, այսինքն՝ որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի պանդեմիայի, ո՛չ որևէ այլ հանգամանքի հետ։ Դա ԵԱՏՄ պարտավորություն է եղել։  [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան]   12։30- Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, հորդորում ենք.✔️Հնարավորինս խուսափել մարզպետարան և համայնքապետարաններ այցելությունից՝ օգտվելով  հեռահար առցանց հաղորդակցությունից, ինպչես նաև կառավարության կողմից ներդրված ➡️ https://e-request.am/hy/ միասնական համակարգից:✔️Արմավիրի  մարրզպետարան դիմում, բողոք, հարցում, առաջարկություն ուղարկել հետևյալ  էլեկտրոնային հասցեով՝ ➡️ [email protected] , իսկ համայնքապետարաններ ըստ ցանկի ներկայացված էլեկտրոնային հասցեներով` ➡️ http://armavir.mtad.am/files/docs/46864.pdf :✔️e-request.am համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշեք էլեկտրոնային փոստը, և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումը պատասխանը կուղարկի տվյալ էլեկտրոնային փոստի հասցեին: ❗️Միաժամանակ տեղեկացնում ենք, որ  մինչև ապրիլի 14-ը  Արմավիրի  մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն տեղի չի ունենա։ 🔴Լինենք զգոն, չտրվենք խուճապի, շարունակենք հետևել անձնական հիգիենայի կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին:   12։26- Սիրելի՛ գործընկերներ, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը բնակվում է Էջմիածնում: Հետևելով Առողջապահության նախարարության հորդորներին՝ իր աշխատանքային պարտականություններն իրականացնում է հեռահար տարբերակով: Որևէ առողջական խնդիր չկա. ընդամենը սոցիալական պատասխանատվություն:Հիշեցնեմ, որ ըստ նախօրեին հաստատված «Հայաստանի տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշման՝ պատասխանատվություն է նախատեսված այս թեմայով պաշտոնապես չճշտված լուրերի համար: Խնդրում եմ անհապաղ հեռացնել ապատեղեկատվությունը:  [ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյան]   12։25- Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվսերի և նման ապրանքների խնդիր չկա։ Մենք 44 անուն ապրանք ենք մոնիթորինգ անում։ Ամենաշատը  գնվել է նպարեղեն, հիմա էլ ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ, նաև պահեստներում կա։ Հորդորում եմ քաղաքացիներրին լինել խելամիտ գնումներ կատարելիս։ Հասկանում ենք, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութ գնալուց, բայց հավաքվել խանութներում, հերթեր կուտակելը ավելի մեծ խնդիր է, քան մեկ-երկու կտորով գնումներ կատարելը։ [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան]   11։48- Տնտեսական նպաստի տրամադրմանը ես դեմ եմ։ Մենք ոչ թե պետք է ստնտեսական նպաստ տանք, այլ պետք է համոզվենք, որ այդ աջակցության արդյունքում տնտեսությունները դառնալու են ավելի ուժեղ։ Հայաստանը 2018-19 թթ․ մեծ պոտենցիալ է կուտակել, որը կօգտագործվի, որ մենք այս իրավիճակից դուրս գանք ավելի ուժեղացած տնտեսությամբ։ [Նիկոլ Փաշինյան]   11։46- Ֆինանսական շուկայի վիճակը կայուն է, մեր ֆինանսական վիճակը շատ կայուն է, մանավանդ մեր անցած տարվա ցուցանիշներից հետո։ Մենք այստեղ խնդիր չենք ունենալու։ [Նիկոլ Փաշինյան]   10։56- ԿԳՄՍՆ-ն, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am: Հարթակը մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և արդեն հասանելի է: Բոլոր դպրոցներին կտրամադրվեն ՏՀՏ վերապատրաստում անցած մենթոր-ուսուցիչների տվյալներ: Վերջիններս կիրականացնեն օնլայն վերապատրաստում և կապահովեն տեխնիկական աջակցություն և ուղղորդում ուսուցիչների համար։   10։54- Հայբիզնեսբանկը, ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից՝ կապված COVID-19 վիրուսի հետ, որոշել է ս.թ. մարտի 16-ից մինչև ս.թ մայիսի 30-ը ներառյալ հետաձգել ֆիզիկական անձանց վարկրի հերթական մարումները (մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման եւ այլ վճարները) տվյալ ժամանակահատվածի համար, ինչը որևէ բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդների վարկային պատմության վրա: Միևնույն ժամանակ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցուցաբերվելու է անհատական մոտեցում: Եթե հաճախորդի վարկի ամբողջական մարման վերջնաժամկետն ընկնում է ս.թ մարտի 16-ից մինչև ս.թ մայիսի 30-ը, ապա տվյալ վարկի ամբողջական մարման վերջնաժամկետը  երկարաձգվում է մինչև մայիսի 30-ը, ինչը ևս բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդի վարկային պատմության վրա:   10։27- ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին 16.03.2020թ. 298-Ն որոշման 23-րդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից կարող է հրապարակվել բացառապես հղում կատարելով Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվությանը։Նշված սահմանափակման միակ նպատակն է հանրությանը մոլորեցնող և խուճապ առաջացնող տեղեկատվության բացառումը և ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը կանխարգելելը։ՀՀ Առողջապահության նախարարության, այլ պետական գերատեսչությունների, ինչպես նաև ԱՀկ-ի կողմից վերջիններիս պաշտոնական հաղորդակցության միջոցներով հայտնած տեղեկատվությունը թիվ 298-Ն որոշման 23-րդ կետի իմաստով համարվում է Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվություն, ուստի համապատասխան հղումով կարող է տարածվել։Ինչ վերաբերում է կորոնավիրուսի թեմայով իբրև գիտական հոդված կամ վերլուծություն տարածվող նյութերին, ապա դրանց մասով գործում է 23-րդ կետով նախատեսված սահմանափակումը, քանի որ հանրությանը մոլորեցնող և խուճապային տրամադրություններ ստեղծելուն ուղղված տեղեկատվությունը հաճախ ներկայացվում է իբրև գիտական գործունեության արդյունք` այդպիսին չլինելով։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   09։47- ‼️Այսօր` մարտի 17-ին, ժամը 12:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի և Առողջապահության փոխնախարարԼենա Նանուշյանի մամուլի ասուլիսը:✅Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:   08։57- ‼️ Տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 16.03.2020թ., թիվ 298-Ն կառավարության որոշման հավելվածի 22-րդ կետի.✅ Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության ցուցումները:📅 Վաղը հանդիպում եմ ունենալու մեր երկրի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ, որպեսզի ներկայացնեմ արտակարգ դրության ժամանակ բուժհիմնարկների գործունեության կարգը և առանձնահատկությունները, ինչպես նաև բացատրեմ վերոնշյալ կետի կիրառման սկզբունքները։ [Արսեն Թորոսյան]   08։56- Սիրելի՛ հայրենակիցներ, Հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։ Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․ ֊համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ֊ժամանցային միջոցառումները, ֊տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները։ Նշեմ, որ հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում կփորձենք մասնակցության փոքր-ինչ ավելի լայն հնարավորություններ տալ՝ միաժամանակ հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն։ [Տիգրան Ավինյան]   08։55- Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 16.03.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 208-րդ հոդվածով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից:   08:54- Սիրելի երևանցիներ, խնդրում եմ՝ այս կարևոր ժամանակահատվածում ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն, զգոն լինել, խստորեն պահպանել հիգիենայի կանոնները, առավելագույնս սահմանափակել քաղաքում տեղաշարժը և այլ անձանց հետ շփումների շրջանակը, հետաձգել կամ չեղարկել տոնակատարություններն ու այլ հավաքույթները: Իսկ եթե հավաքույթները հետաձգելու հնարավորություն չկա, կարելի է անցկացնել դրանք տանը՝ ընտանեկան միջավայրում։ Խնդրում եմ նաև զերծ մնալ այլ քաղաքներ մեկնելուց, և ընդհանրապես, հետևել արտակարգ դրության ռեժիմի պահանջներին: Այդ պահանջները ամբողջությամբ հասանելի են համացանցում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի հարթակներում: Կարևոր է նաև հատուկ խնամք ցուցաբերել մեր տարեց հարազատների ու մերձավորների նկատմամբ՝ օգնել նրանց գնումներ կատարելիս՝ հնարավորինս կրճատելով տանից դուրս գալու նրանց անհրաժեշտությունը։ Եվ ամենակարևորը՝ խնդրում եմ պահպանել հանգստություն։ Վստահ եմ, որ ինչպես միշտ, միասնաբար, վճռական քայլերով ու իրար օգնելով, մենք ամենակարճ ժամկետներում հաղթահարելու ենք այս դժվարությունը և էլ ավելի ուժեղ ենք դուրս գալու դրանից: Առո՛ղջ եղեք, Աստված մեզ պահապան։ [Երևանի քաղաքապետ Հայկ Մարության]     Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16.03.20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15.03.20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14.03.20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20
00:59 - 18 մարտի, 2020