Առ այսօր Արցախում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել․ ապատեղեկատվությունը հավանաբար տարածվում է ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից
10:03 - 18 մարտի, 2020

Առ այսօր Արցախում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել․ ապատեղեկատվությունը հավանաբար տարածվում է ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հավանաբար ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից ֆեյսբուքում տարածվում է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե իբր նոր կորոնավիրուսի ախտանշանով բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք են տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ԱՀ իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը:

.Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ սուտ են, և ԱՀ առողջապահության նախարարությունը թափանցիկ կերպով ներկայացնում է հանրությանը Արցախում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները:

.Առ այսօր Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել, և առողջապահական համակարգը արտակարգ ռեժիմով աշխատում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու և հնարավոր դեպքերն օպերատիվ կերպով բացահայտելու ուղղությամբ:

.Հորդորում ենք բոլորին չհավատալ և չտարածել ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները:
»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել