Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

ՀՀ-ն դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման ֆորումի անդամ

ՀՀ-ն դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման ֆորումի անդամ

Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, դարձել է  Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի (IGF) անդամ։   Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ֆորումին անդամակցելու հնարավորություն են ստանում այն պետությունները, որոնք  որդեգրել են հանքարդյունաբերության լավ  կառավարման քաղաքականություն՝ սահմանելով հստակ սկզբունքներ  հաշվետվողական,  թափանցիկ հանքարդյունաբերության ներդրման  և այն երկրի կայուն զարգացմանը ծառայեցնելու  ուղղությամբ։  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆորումը միջկառավարական երկխոսության, փորձի և գիտելիքների փոխանակման արդյունավետ հարթակ է համարել, ինչն ապագայում  հնարավորություն կունենա նպաստելու  երկրում առավել արդյունավետ որոշումներ կայացնելու գործընթացներին։ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը համակարգող  ՏԿԵ փոխնախարար Լիլիա Շուշանյանը, ով նախաձեռնել է IGF անդամակցության գործընթացը,  կարևորել է հանքարդյունաբերության ոլորտում տարբեր հարցերի վերաբերյալ՝ այդ թվում բնապահպանական և սոցիալական ուղղվածության, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման, ինչպես նաև դրանք տնտեսության զարգացմանն ուղղելու անհրաժեշտությունը: «Հայաստանի համար ճիշտ ժամանակն է միանալու միջազգային պրոֆեսիոնալ ֆորումներին, ինչպիսին է կայուն զարգացման գաղափարը՝ որպես իր գործունեության գլխավոր տեսլական սահմանած IGF–ը, և մեր երկրի համար օգուտ քաղել վերջիններիս ընձեռած հնարավորություններից»,-ասել է Լ. Շուշանյանը: Միջկառավարական ֆորումի տնօրեն Գրեգ Ռեդֆորդը կարևորել է Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոլորտը երկրի կայուն զարգացմանը ծառայեցնելուն և ողջունել Հայաստանի անդամակցությունը կառույցին՝ նշելով, որ յուրաքանչյուր նոր պետություն իր հետ գլոբալ երկխոսությունը խորացնելու ուրույն հեռանկարներ է բերում։ Նշենք, որ Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումին (IGF) այսօր անդամակցում են 75  պետություն, ինչպես նաև արդյունաբերության, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր համատեղ քննարկում են կայուն զարգացմանը հանքարդյունաբերությունը ծառայեցնելու միջոցները և գործադրում համապատասխան ջանքեր: Ֆորումի հիմնական նպատակը կառավարություններին օժանդակելն է՝  ռեսուրսների կառավարման և որոշումների կայացման հարցերում ներպետական գնահատումների, կարողությունների զարգացման և թիրախավորված տեխնիկական աջակցության, ինչպես նաև ուղեցույցերի մշակման և լավագույն միջազգային փորձի փոխանակման նպատակով՝  համաժողովների կազմակերպման միջոցով:
09:58 - 28 փետրվարի, 2020
Առաջին տեղը զբաղեցնող լոգոն շարունակելու է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ուղեկցել մեզ. Սուրեն Պապիկյան |factor.am|

Առաջին տեղը զբաղեցնող լոգոն շարունակելու է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ուղեկցել մեզ. Սուրեն Պապիկյան |factor.am|

factor.am: Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Այո»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հայտնի էր դարձել «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթի հաղթողը, որի հեղինակած լոգոն օգտագործվելու է քարոզչության ընթացքում։ Լոգոն հրապարակելուց հետո ֆեյսբուքում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ լոգոն գրագողություն է՝ վերցված 90-ականներից։  ԱՅՈ շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ պարզաբանում է շրջանառվող լուրերը: «Այն համգամանքը, որ ես հիմա գտնվում եմ նույն բրենդավորման ներքո նշանակում է, որ քննարկումներից հետո մենք հանգել ենք եզրահանգման, որ  առաջին տեղը զբաղեցնող լոգոն շարունակելու է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ուղեկցել մեզ»,- ասաց Պապիկյանը՝ մանրամասնություններ ներկյացնելով:
21:55 - 26 փետրվարի, 2020
Հարուցվել է քրեական գործ` անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ` անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:15 - 20 փետրվարի, 2020
Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ |tert.am|

Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ |tert.am|

tert.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ դրանցում պաշտոնատար անձանց կողմից անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու հանցավոր արարքի առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են դատախազությունից:Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել։ Այսօր արդեն նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր, թե խոսքն ինչի մասին է: Նա, մասնավորապես, նշել էր. «Դատապարտվել եմ 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հարցով»:Նա դիմել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցների:
19:54 - 14 փետրվարի, 2020
Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հորդորում եմ պարզել՝ որտեղից է ինֆորմացիոն այս արտահոսքը․ Սուրեն Պապիկյան

Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հորդորում եմ պարզել՝ որտեղից է ինֆորմացիոն այս արտահոսքը․ Սուրեն Պապիկյան

Կարևոր հարց կա, որին ուզում են անդրադառնալ: Սա անձնական գաղտնի ինֆորմացիա է և պահպանվում է ոստիկանւթյան հատուկ բաժնում։ Այսինքն` այս ինֆորմացիայի հասանելիությունը կարող է լինել միայն իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյանների և նաև տվյալ անձի` դա որևէ մեկին տրամադրելու համաձայնությամբ, որևէ մեկին տրամադրելու պայմանով։ Այս մասին այսօր իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով երեկվանից իր մասին շրջանառվող այն թեմային, որ թաքցրել է, թե ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և ինքը դատապարտված է եղել։ «Ես ուզում եմ այստեղ արձանագրել որ իրավապահ համակարգի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաններ ինչ-որ փուլում, փոխանակ զբաղված լինեն հետհեղափոխական շրջանում  Հայաստանի Հանրապետությունը թալանող, հայ ժողովրդին տարիներ շարունակ ունեզրկող անարգողներին ու նրանց հանցագործությունները բացահայտելու գործին, տվյալ անձը կամ անձինք զբաղվել են ՀՀ պաշտոնյայի, իրենց գործընկերների նկատմամաբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով։ Սա անընդունելի է, և տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից, և ընդհանրապես ՀՀ-ում այս հանգամանքը իսպառ պետք է արմատախիլ արվի։ Ես դիմում եմ ոստիկանության պետին և ԱԱԾ պետին և խնդրում եմ պարզել, թե ում ձեռքով և ինչ կերպ է իմ անձին վերաբերող անձնական ինֆորմացիան, որը կարող էր իմ համաձայնությամբ հրապարակվել, դարձել իմ անունը կեղտոտելու կամ մրոտելու առիթ։ Խնդրում եմ ընդունել որպես հայտարարություն, պատրաստ եմ մոտենալ ցանկացած բաժին, խնդրում եմ պարզել, թե ում ձեռքով է տեղի ունեցել այս արտահոսքը»։ Պապիկյանը նշեց, որ չի մեղադրում լրագորղներին, սակայն իրավապահ մարմիններին հորդորեց ճշտել, թե որտեղից է այս ինֆորմացիոն արտահոսքը։ Վերջինս նշեց, որ պատրաստ է անձամբ մոտենալ բոլոր բաժիններ և գրավոր դիմում ներկայացնել։  «Այս արտահոսքը տեղի է ունենում մեկ տեղից կորդինացված, նպատակը՝ իմ գործունեությունը մրոտելը (մասնավորապես այս փուլում այո-ի շտաբը գլխավորելը):  Քանի որ անճար են, որոշել են զբաղվել իմ անվան մրոտմամբ, ու սրանով Սահմանադրական փոփոխություններ կարևոր, առանցքային օրակարգը երկրորդական դարձնել։Դա չի կարող լինել, քանի որ ՀՀ-ում սահմանադրականությունը պետք է լինի վերականգնված, իսկ դրա վերականգնաման միակ ուղին հանրաքվեն է»,- խոսքի վերջում նշեց ՏԿԵ նախարարը ։
15:16 - 14 փետրվարի, 2020
Լարսում 9 կմ երկարությամբ նոր թունել է կառուցվում. Սուրեն Պապիկյան  |shantnews.am|

Լարսում 9 կմ երկարությամբ նոր թունել է կառուցվում. Սուրեն Պապիկյան |shantnews.am|

shantnews.am: Թբիլիսիում գտնվող ՀՀ Տարածային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նախօրեին հանդիպել է Վրաստանում կանգ առած հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, ովքեր արդեն քանի օր է` վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում շարունակել ճանապարհը։ Նախարարը լսել է վարորդների մտահոգություններն ու քննարկել աջակցելու և իրավիճակը մեղմացնելու տարբերակներ։   Պապիկյանը նշել է , որ Լարսի հարցը Վրաստանի ու Ռուսաստանի տիրույթում է: Հայաստանն այս դեպքում միայն հետաքրքված կողմ է՝ որպես տարանցիկ ճանապարհից օգտնվող երկիր։ Ըստ նրա`մի քանի տարվա ծրագրերում նախատեսվում է նոր թունելի կառուցում: «Հայաստանի համար Լարսի խնդիրը նոր չէ, այլընտրանքը Վրաստանը Ռուսաստանին կապող մատչելի ու անցանելի ճանապարհի ստեղծումն է, ինչի ուղղությամբ աշխատում են երկու երկրների գործընկերները: Նախատեսվում է առաջիկայում կառուցել 9 կմ երկարությամբ նոր թունել, ինչը ոչ միայն կարագացնի ընթացքը դեպի Ռուսաստանի դաշնություն, այլև լինելու է  ավելի լայն: Վարորդներին հնարավորություն է տրվելու խուսափել այն ձնահոսքերից, որոնք հիմա խանգարում են ճանապարհին: Այսինքն՝ պրոցեսը մեկնարկած է, մի քանի տարում արդյունք կունենանք: Այս փուլում ուղղակի կազմակերպական հարցեր ենք լուծում, որպեսզի մեր վարորդները, ովքեր ձնաբքի ու եղանակային պայմանների պատճառով հաճախ ստիպված են օրերով սպասել, դա անեն մի փոքր ավելի հարմարավետ տեղում, ավելի կանոնակարգված, սննդի ու այլ ենթակառուցվածքներին ավելի մոտ հատվածներում կայանեն մեքենաները: Լուծումը կարելի է գտնել: Դեսպանատունն ակտիվ աշխատում է: Խոսել եմ վարորդների հետ, գոհ են վերաբերմունքից ու մոտեցումից»,-ասել է  Սուրեն Պապիկյանը։
19:04 - 12 փետրվարի, 2020
Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ Վարչապետն աշխատանքային խմբին հանձնարարել է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ներկայացնել ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման նպատակով համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթը։ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին հանձնարարել է Հայաստանի մինչև 2020 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման նպատակով համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթը: Աշխատանքային խումբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը։
15:09 - 10 փետրվարի, 2020
Սուրեն Պապիկյանն աշխատակազմին է ներկայացրել Ջրային կոմիտեի նորանշանակ ղեկավար Կարեն Սարգսյանին

Սուրեն Պապիկյանն աշխատակազմին է ներկայացրել Ջրային կոմիտեի նորանշանակ ղեկավար Կարեն Սարգսյանին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ՏԿԵՆ ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Կարեն Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունը: Նախարարը շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախորդ ղեկավարին և տեղակալներին անցած տարվա ընթացքում գրանցված հաջողությունների համար: Միաժամանակ նախարարը մատնանշել է այն խնդրահարույց կետերը, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել առաջիկայում: Շնորհավորելով կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը անդրադարձել է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջիկա անելիքներին: Նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերով՝ նորանշանակ ղեկավարի առջև խնդիր է դրված նոր որակ և փոփոխություններ հաղորդել կոմիտեի գործունեությանը և բարձրացնել համակարգի արդյունավետությունը, ինչի հաջողությունը մեծապես պայմանավորված է նաև աշխատակազմի պատասխանատու և սրտացավ աշխատանքով: Ջրային կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ու կառավարությանը վստահության համար և պատրաստակամություն հայտնել անել հնարավոր ամենը՝ սպասելիքներն արդարացնելու ու սահմանված նշաձողերին հասնելու ուղղությամբ: Ամփոփելով Սուրեն Պապիկյանը կոմիտեի ղեկավարին և աշխատակազմին մաղթել է բեղուն և արդյունավետ համատեղ աշխատանքային գործունեություն:
15:15 - 07 փետրվարի, 2020
Փախստականներին բնակարաններով ապահովելու համար կտրամադրվի ավելի քան 2 մլրդ դրամ |armenpress.am|

Փախստականներին բնակարաններով ապահովելու համար կտրամադրվի ավելի քան 2 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը Հայաստանում փախստական ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար կտրամադրի շուրջ 2 մլրդ 270 մլն դրամ: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «2020-ին աննախադեպ իրադարձություն է 2008 թվականից այսօր, որովհետև առաջին անգամ կառավարությունը տրամադրում է շուրջ 2 մլրդ 270 մլն դրամ՝ փախստական ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Եվ ակնկալվում է ևս 183 ընտանիքների բնակարանով ապահովել 2020 թվականի ընթացքում»,-ասաց Պապիկյանը: Նա նշեց՝ ունենք դեռևս չսպիացած բազմաթիվ վերքեր, որոնցից մեկը կապված է նաև Արցախյան շարժման ընթացքում, ղարաբաղա-ադրեբեջանական պատերազմի ընթացքում մեր բազմաթիվ հայրենակիցների՝ ՀՀ գալու հետ: «Նրանց մեծ մասն այսօր շարունակում է մնալ անօթևան: Տարիների ընթացքում լուծվել է միայն մարզաբնակ հատվածի խնդիրը, և երևանաբնակները դուրս են եղել այս ծրագրից: Եվ մենք այս տարի վերաբաշխման արդյունքում խնայված միջոցների արդյունքում կարողացել ենք ծրագրի միջոցով գոնե նախնական 112 ընտանիքների համար միջոցներ տրամադրել»,- ասաց նախարարը: Պապիկյանը լիահույս է, որ բոլոր 112 ընտանիքները կգտնեն իրենց բնակարանները:
12:03 - 23 դեկտեմբերի, 2019