Առաջին տեղը զբաղեցնող լոգոն շարունակելու է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ուղեկցել մեզ. Սուրեն Պապիկյան |factor.am|
21:55 - 26 փետրվարի, 2020

Առաջին տեղը զբաղեցնող լոգոն շարունակելու է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ուղեկցել մեզ. Սուրեն Պապիկյան |factor.am|

factor.am: Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Այո»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հայտնի էր դարձել «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթի հաղթողը, որի հեղինակած լոգոն օգտագործվելու է քարոզչության ընթացքում։ Լոգոն հրապարակելուց հետո ֆեյսբուքում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ լոգոն գրագողություն է՝ վերցված 90-ականներից։ 

ԱՅՈ շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ պարզաբանում է շրջանառվող լուրերը: «Այն համգամանքը, որ ես հիմա գտնվում եմ նույն բրենդավորման ներքո նշանակում է, որ քննարկումներից հետո մենք հանգել ենք եզրահանգման, որ  առաջին տեղը զբաղեցնող լոգոն շարունակելու է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ուղեկցել մեզ»,- ասաց Պապիկյանը՝ մանրամասնություններ ներկյացնելով:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել