Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Գլխավոր դատախազը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Սյունիքի մարզում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ

Գլխավոր դատախազը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Սյունիքի մարզում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Սյունիքի մարզ՝  ամփոփելու 2020 թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը և մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պայմաններում մարզի բնակչության հիմնական իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հետ կապված ակտուալ խնդիրները: Մարզի դատախազությունում անցկացված խորհրդակցությանը, որին, բացի իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարներից, մասնակցել է նաև Սյունիքի մարզպետը, մանրամասն քննարկվել են մարզի տարածքում հանցավորության ընդհանուր միտումները, բնակչության իրավունքների պաշտպանության առումով ստեղծված նոր մարտահրավերները, հանցագործությունների կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման արդյունքները: 2020 թ. Սյունիքի մարզում արձանագրվել է հանցա­գործության դեպքերի նվազում 5%-ով՝ 744  դեպք՝ 2019 թ. 783 դեպքի դիմաց: Նվազել են հատկապես առանձնապես ծանր, ծանր և միջին ծանրության հանցա­գործու­թյունների դեպքերը: 2020 թ. արձանագրվել է սպանության 1 դեպք՝ նախորդ տարվա 4 դեպքի դիմաց, սպանության փորձի դեպքեր չեն արձանագրվել, 5 դեպքով ավելացել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ 13-8: Մարզում 7 դեպքով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործության դեպքերը: Նախորդ տարվա համեմատ էապես՝ մոտ 38%-ով նվազել են հատկապես բնակարանային գողությունները՝ 19-31: Նման ցուցանիշը մեծապես պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ երկրում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմներով նախատեսված սահմանափակումներով, որոնց պայմաններում քաղաքացիներն ավելի քիչ են բացակայել իրենց բնակարաններից:      2020 թ. ընթացքում բացահայտվել է կոռուպցիոն հանցագործության 36 դեպք, ինչը 6-ով կամ 20%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Դրանով պայմանավորված՝ ավելացել է նաև հարուցված քրեական գործերի թիվը:  Սյունիքի մարզում գրանցվել է ճանապարհային երթևեկության և տրանսպոր­տային միջոցների շահագործման կանոնները խախտելու 55 դեպք, գրեթե նույնքան, որքան 2019 թ., սակայն մահվան ելքով պատահարներն ավելի են եղել 2-ով՝ 17-15: Նկատի ունենալով պատերազմի հետևանքները հատկապես Սյունիքի մարզի տարածքում ճանապարհային հաղորդակցության ոլորտում՝ ՀՀ գլխավոր դատախազը հատկապես շեշտել է մարզկենտրոնի և հանրապետության մյուս տարածքների հետ ՀՀ հարավային բնակավայրերի տրանսպորտային հաղորդակցության, բնակիչների երթևեկության անվտանգության ապահովման և հնարավոր պատահարները նվազագույնի հասցնելու ուղղության իրավապահ մարմինների ջանքերի բազմապատկման անհրաժեշտությունը՝  հատկապես ոստիկանության պարեկային ծառայությունների, ՃՈ-ի կողմից ճանապարհներին երթևեկության հսկողության ուժեղացման առումով:               Մարզի տարածքում 2020 թ. արձանագրվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի կտրուկ ավելացում 23-ով կամ գրեթե 4.5 անգամ. 2019 թ. 5 նման դեպքի դիմաց 2020-ին արձանագրվել է 28 դեպք: Նման պատկերը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Սյունիքի մարզը և հատկապես Գորիս քաղաքը պատերազմի ողջ ընթացքում հանդիսացել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև հաղորդակցության, լոկացիոն հիմնական հանգուցային կետը: Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերքը դեպի ՀՀ տարածք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը բացահայտվել են հենց մարզի հիմնական մայրուղիներում տեղակայված հսկիչ կետերի կողմից իրականացվող ստուգումների արդյունքում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է 2021 թ. ընթացքում ինչպես անհրաժեշտ բացատրական աշխատանքների, այնպես էլ օպերատիվ-հետախուզական գործիքակազմի կիրառմամաբ գործուն քայլեր ձեռնարկել մարզի տարածքում բնակչության մոտ հնարավոր կուտակված ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ՝ շեշտելով այս աշխատանքի կարևորությունը հատկապես հանրապետությունում ներքին անվտանգության ապահովման, հրազենի կամ այլ զինատեսակների կիրառմամբ հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից: Ընդհանուր առմամբ՝ գլխավոր դատախազը գոհունակություն է հայտնել 2020 թ.՝ հատկապես Սյունիքի մարզի համար ծանրագույն տարվա ընթացքում, արտակարգ դրության, ռազմական դրության պայմաններում, դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ տրանսպորտային, տեխնիկական միջոցների և մարդկանց աննախադեպ հոսքի պայմաններում մարզում օրինապահության, հասարակական կարգի ապահովման  ուղությամբ իրավապահ մարմինների մարզային կառույցների կատարած աշխատանքը: Արթուր Դավթյանը նշել է, որ 2021 թ. բացարձակ առաջնահերթություն է մարզի բնակչության բնական կենսագործունեության, հատկապես սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակչության անվտանգության ապահովումը, կյանքի, ազատ տեղաշարժի և կենցաղավարման հիմնարար իրավունքների երաշխավորումը՝ այդ նպատակով սերտորեն համագործակցելով ինչպես հանրապետական, այնպես էլ հատկապես համայնքային մարմինների և մարզում ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահ ուժերի ստորաբաժանումների հետ:          Ելնելով առանձին հանցատեսակներով նախորդ տարվա ընթացքում արձանագրված միտումներից՝ ՀՀ գլխավոր դատախազը կոնկրետ հանձնարարություններ է տվել նաև քրեական վարույթներով իրականացվող նախնական քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
13:24 - 08 փետրվարի, 2021
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Արշակունյաց պող․ 51 շենք, Չեխովի փ․ 15, 34 շենքեր, Գյուլիքևխյան փ. 7 շենք, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 19 շենք 2-րդ մուտք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբանցք 3, 4, 5, 6, 7, 8; 4-րդ նրբանցք 4, 6, 8 շենքեր, Լյուքսեմբուրգի փ. 10 շենքեր, թիվ 163 դպրոց, թիվ 36 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16:00 Ավանեսովի 1-ին փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Կողբացի փ. 42, Պուշկինի փ. 38, 38/1, 40 շենքեր, Տերյան փ. 23, 25 շենքեր, Սայաթ-Նովա պող. 20, Թումանյան փ. 26, 28, 28ա շենքեր, Թումանյան 1 անցուղի 2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսակովի պող. 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/7 շենքեր, Հալաբյան փ. 57, 59, շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիգրան Մեծի պող. 45 շենք, Նորագավիթ 3, 4, 6, 7 փողոցների սեփական տներ, Արտաշատի խճ․ 3 փողոց 1 փակուղու սեփական տներ, Նորագավիթ 1, 2, 6 փողոցների սեփական տներ; 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի; 6-րդ փողոցի 2-րդ փակուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11:00-17:00 Արտաշավան, Սաղմոսավան, Օհանավան և Ուշի գյուղեր, Արարատի մարզում՝ 10:30-16:00 Վերին Արտաշատ գյուղ մասնակի, 11:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի, Մարքսի փ. 93, 96, Աթարբեկյան փ. 105, Մյասնիկյան փ. 159 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Վայք քաղաքի Շին գրասենյակի կից տարածք, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Լևոնյան, Խանջյան, Ավագյան, Իսակովի փողոցներ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-15։00 Արզնի համայնքի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “ԼՏԸ Միքայել”, “Արզնի” թռչնաֆաբրիկա, “Արարատ լադա” ՓԲ ընկերություն, “Ակնալիճ”, “Մոսկվա հոթել” ՍՊ ընկերություններ, Արզնի 4-րդ թաղամաս, 11։00-16։00 Արագյուղ, Զորավան, Սարալանջ, Բուժական համայնքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եղվարդ քաղաք՝ Մայիսյան, Թումանյան փողոցներ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս, 13։00-16։00 Պտղնի համայնքի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Հայ Նավթ”, “Օազիս”, “Անգար”, “Կլեոպատրա”, “Բրաբիոն”, “Օնիրա կլաբ” ընկերություններ, “Քիմիագործ” ԱԸ և “Գ․ Հովսեփյան” ընկերություն, Գեղարքունիքի մարզ 11։00-12։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սյունիքի մարզում՝ 10:00-12:00 Մեղրի քաղաք, Այգեձոր, Թղկուտ, Լեհվազ, Վարդանիձոր, Շվանիձոր, Նռնաձոր, Ալվանք գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ:
09:28 - 05 փետրվարի, 2021
Շրջակա միջավայրի նախարարությունը 3.2 մլն եվրո կուղղի Սյունիքի բնապահպանական խնդիրների լուծմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը 3.2 մլն եվրո կուղղի Սյունիքի բնապահպանական խնդիրների լուծմանը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի շրջանակում` Սյունիքի մարզում վերջին տարիներին իրականացրել է 16 ծրագիր, կատարվել է շուրջ 2.5 մլն եվրոյի ներդրում և ստեղծվել են երկու տասնյակ աշխատատեղեր։ Աս մասին հայտնեցին Շրջակա միջավայրի նախարարությունից: 2021-2022 թթ․-ների համար պլանավորված գործողությունների համար նախատեսվում է ծախսել շուրջ 3.2 մլն եվրո։ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» վեցամյա ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի հարավային հատվածի բնական պաշարների և պահպանվող տարածքների կառավարման, ինչպես նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության կենսապայմանների բարելավումը: Ծրագիրն իրականացվում է KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական Ֆինանսական Համագործակցության շրջանակներում: Այսպիսով, ծրագրի շրջանակներում վերջին տարիներին՝ ձեռք է բերվել վարչական շենք Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի համար, «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել են ելակետային ուսումնասիրություններ, «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել է սահմանագծում և սահմանների ճշգրտում, «Սոսու պուրակ» պետական արգելավայրի համար կատարվել է 99 սահմանասյուների տեղադրում, «Զվարթնոց» ԱՄԿ ՓԲԸ-ին տրամադրվել է դրամաշնորհ՝ օդերևութաբանական սարքավորումներ ձեռք բերելու համար։ հիմնվել է 3 վրանային ճամբար «Արևիք» ազգային պարկ, Խուստոփ և Սոսու պուրակ պետական արգելավայր պահպանվող տարածքներում, Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղին տրամադրվել է 3 կոմպլեկտ փոքր գյուղատնտեսական տեխնիկա (մոտոբլոկներ խոտհնձիչներով և այլ կցորդներով), «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 10 հատուկ ավտոմեքենա, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապան անտառտնտեսությանը տրամադրվել է 9 հատուկ ավտոմեքենա, ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերին տրամադրվել է 5000-ական եվրո՝ համայնքային խնդիրների լուծման համար, ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերում անցկացվել են փոքր ծավալի բիզնես ծրագրերի մրցույթներ՝ դպրոցների, դպրոցականների, տնային տնտեսությունների միջև, Մեղրի համայնքին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ՝ գյուղատնտեսական շուկայի և ավտոկայանի կառուցման համաֆինանսավորման, ինչպես նաև Շվանիձոր բնակավայրի ոռոգման համակարգը վերազինելու համար, Կապանի համայնքապետարանին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ աղբատար մեքենայի և 56 կոնտեյների ձեռք բերման համար՝ կազմակերպելու աղբահանության համակարգ ծրագրի 7 թիրախային բնակավայրերի համար, Ծրագրի թիրախային տարածքներում գրանցված 25 ՀԿ-ների կողմից մրցութային հիմունքներով ներկայացված փոքր դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել, «Շիկահող» պետական արգելոցի բուֆերային գոտում գտնվող Ծավ, Ներքին Հանդ, Շիկահող և Սրաշեն բնակավայրերի մշտապես բնակվող տնային տնտեսություններին տրամադրվել են ջերմամեկուսիչ պատուհաններ՝ յուրաքանչյուրին մինչև 9 ք․մ․, ինչպես նաև արևային ջերմատաքացուցիչներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 2 հա տարածքում ծառատունկի իրականացում (9000 տնկի, տարածքի ցանկապատում և ոռոգման համակարգի հիմնում)։
18:04 - 04 փետրվարի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և 5 մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և 5 մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Թափաբաշի փողոցի սեփական տներ, Սիմիոն Երևանցու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 19 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 2-րդ նրբ. 8 շենք, Շոպրոնի3-րդ նրբ. 3, 4, 5, 6, 7 շենքեր, Շոպրոնի փ. 10, 12 շենքեր, Գյուրջյան փ. 60, 62 շենքեր, թիվ 163 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Մ. Խորենացի փ. 72 և Քոչարյան փ. 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լենինգրադյան փ. 50, 52, 50/2 շենքեր, Հասմիկի փողոց, Լուկաշին 1, 2 և Զոհրապի փողոցներ, Սեբաստիա, Իսրայել Օրու փողոցներ, Մալաթիա՝ Մսի շուկան ամբողջովին և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտաշիսյան փ․ 44/4 շենք, Բագրատունյաց պող․ 7 շենք, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք` Արարատյան, Թումանյան, Չարենցի փողոցներ մասնակի, Արարատ քաղաք` Շահումյան, Մովսես Գորգիսյան, Ցեմենտագործների փողոցներ մասնակի, Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի, 10:30-14:30 Արևշատ գյուղ մասնակի, 10:30-16:00 Նորաշեն գյուղ մասնակի, 11:00-13:00 Դիտակ և Ջրաշեն գյուղեր, Վայոց Ձորի մարզում՝ 11:00-13:00 Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս և Սալլի գյուղեր, Շատին գյուղի Նոր թաղամաս, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ 26 Կոմիսարների, Իսահակյան, Սպանդարյան փողոցներ մասնակի, 13:30-15:30 Եղեգնաձոր քաղաք՝ Արսենյան, Նարեկացու, Շահումյան փողոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Վարդաղբյուր գյուղ, 13:00-15:00 Արթիկի տարածաշրջան՝ Սարալանջ, Հառիճ և Նահապետավան գյուղեր, Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Քանաքեռավան համայնքի 1, 2, 3, 4, 5 փողոցներ, Պռոշյան համայնքի Վանահովիտ թաղամաս, “Ղ․ Տելեկոմ” ընկերության գրասենյակ, զին/մաս թիկունք, “Բադալյան և Եղբայրներ”, “Ս․ Հովակիմյան”, “Ոլորան”, “Ծովասար ֆարմս”, “Ն․ Թորոսյան”, “ՍԼԼ գազ” և “Էվա Մակ” ՍՊ ընկերություններ, զին/մաս պաշտպանության նախարարության, “Ա․ Բաբոյան”, “Զենիկ Սարգսյան” ՍՊ ընկերություններ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս, Սյունիքի մարզում՝ 10:30-13:00 Գորիս քաղաք` Գալստյան փ. 60, 150, 151 շենքեր, Վերիշեն գյուղ մասնակի և Որոտան գյուղ, 14:00-17:00 Շամբ գյուղ:
09:28 - 04 փետրվարի, 2021
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Ավանեսով 1փ. 7/1, 7/2, 16; 4փ. 1,3, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 19 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցք 4, 5; 2-րդ նրբանցք 3, 6 շենքեր, Լյուքսեմբուրգի փ. 11, 13, 15 շենքեր, Գյուրջյան փ. 19, 9/5 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Չեխովի փ․15 շենք, Արշակունյաց պող․51 շենք, Գ․Նժդեհի փ․9ա շենք, Լեփսիուսի փ. 7 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:30-16:00 Նորաշեն գյուղ մասնակի, 10:30-14:30 Ջրաշեն գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Գետափ գյուղ մասնակի,   Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան` Թավշոտ գյուղի 2-րդ փողոց մասնակի, 11:00-15:00 Գյումրի քաղաք` Մ. Խորենացի փողոցի միջնամասին հարող տարածք՝ Մաքսատան դիմաց,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս մասնակի,   Լոռու մարզում՝ 11:00-16:00 Արջուտ գյուղ և Արջուտ կայարան,   Սյունիքի մարզում՝ 10:00-11:00 Լեռնաձոր գյուղ, մասնակի, 10:30-13:00 Որոտան գյուղ, 10:30-13:30 Ակներ գյուղ, 10:00-14:00 Գորիս քաղաք՝ Նոր կյանք, Առաքելյան, Սարգսյան, Քոլատակ փողոցներ, 10:30-17:00 Քարահունջ գյուղ մասնակի, 14:00-17:00 Շամբ գյուղ:
09:19 - 03 փետրվարի, 2021
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը մոտ երկու ժամ հարցաքննվել է ՔԿ-ում
 |armtimes.com|

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը մոտ երկու ժամ հարցաքննվել է ՔԿ-ում |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը այսօր մոտ երկու ժամ որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ իր վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով։ Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ասաց, որ հարցաքննության սկզբում տեղեկացել են, որ նշված քրեական գործը հարուցվել է դեռեւս 2020 թվականի մարտի 29-ին: «Հետեւաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե Վահե Հակոբյանը նշված գործով թույլ է տվել ենթադրյալ չարաշահումներ, ապա նա պետք է հրավիրվեր հարցաքննության, եւ, առհասարակ, նրա նկատմամբ որեւէ գործողություններ պետք է քննիչը ձեռնամուխ լիներ իրականացնելու դեռ 2020 թվականի մարտին, սակայն փաստացի հարցաքննության է հրավիրվել շուրջ 11 ամիս քրեական գործի հարուցումից հետո»,- ասաց Ալեքսանյանը: Սա պաշտպանական կողմը դիտարկում է քաղաքական հետապնդում, քանի որ, ըստ Էրիկ Ալեքսանյանի, Հակոբյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ իշխանություններին խիստ քննադատելուց եւ քաղաքական ակտիվություն ցուցաբերելուց հետո:
19:40 - 29 հունվարի, 2021
Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որ Հայաստանում կենդանիների մորթն այլեւս պետք է իրականացվի միայն սպանդանոցներում։ Մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող մսամթերը պետք է լիներ բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած․ որոշումը, սակայն, գործնականում կիրառության մեջ չմտավ։  Սրանից հետո պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու ժամկետը 2018 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվեց 2019 թվականի հունվարի 1-ը: Սա էլ հետաձգվեց մինչեւ 2020 թվականի հունվարի 15-ը, որից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինն անցավ պարտադիր սպանդանոցիային մորթի խիստ հսկողության։ Սա ենթադրում էր, որ տնտեսվարողների մոտ պետք է լիներ անանսաբուժական 5-րդ ձեւ, որն ապացուցում է անասունի՝ սպանդանոցում մորթված լինելու փաստը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները բողոքի ակցիաներ իրականացրին՝ ընդդեմ որոշման, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը։  Արդեն 2020 թվականի հուլիսի 1-ից՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը գործածության մեջ մտնելուց հետո, հանրային սննդի, առեւտրի կետերում եւ առեւտրի իրականացման վայրերում պետք է վերամշակվեր, իրացվեր, վաճառվեր, մատակարարվեր բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած մսամթերք: Ոորոշման կայացման դրությամբ՝ Հայաստանում եղել է 45 սպանդանոց։ Infocom-ը դեռեւս մայիսին անդրադարձել էր սպանդանոցային խնդրին եւ ներկայացրել, որ այն ժամանակվա տվյալներով գործող 44 սպանդանոցներից ծառայություն մատուցում էր միայն 19-ը։  Հայաստանում ծառայություն մատուցող սպանդանոցները՝ ըստ մարզերի Գրեթե 7 ամիս է՝ գործածության մեջ է մտել սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը: Այս հրապարակմամբ փորձենք հասկանալ, թե քանի գործող սպանդանոց կա Հայաստանում, ինչպիսին է դրանց տեղաբաշխվածությունը եւ որքան նոր սպանդանոցներ են կառուցվել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Այսպիսով՝ ըստ  ՍԱՏՄ պաշտոնական կայքում առկա տվյալների՝ Հայաստանի գործող սպանդանոցները 72-ն են, որոնցից ծառայություն մատուցում են 41-ը։  Արագածոտնի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Նախկինում մարզում կար ծառայություն մատուցող միայն 1 սպանդանոց, որը խոզերի մորթ չէր իրականացնում։ Այս 7 ամիսների ընթացքում շահագործման է հանձնվել ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Մարզում ծառայություն մատուցող սպանդանոցներից մեկը՝ «Ագաթ-777» ՍՊԸ-ն, իրավաբանական անձանց ռեգիստրում եւ Պետական եկամուտների կոմիտեի կայքում գրանցված է որպես քաղաքացիական եւ կառույցների շինարարություն իրականացնող կազմակերպություն, որը, սակայն, մսամթերքի ոլորտի հետ կապ չունեցող է։ Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում 10 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 5 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է իրականացնում «Չանախ» ՍՊԸ-ն, որն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի, զբաղվում է կաթի մշակմամբ, կարագի եւ պանրի արտադրությամբ։ Լոռու մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է մատուցում «Միտք» ՍՊԸ-ն, որն, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի, լուծարված է։ Արարատի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Նախկինում կար ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Արմավիրը միակ մարզն է, որն ունի շարժական սպանդանոց։  Տավուշի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանինրի, նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում վերջին 7 ամիսների ընթացքում նոր սպանդանոցներ չեն կառուցվել։ Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում 2 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վերջին 7 ամիսներին ավելացել է եւս մեկը։ Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մայրաքաղաք Երեւանում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի եւ ճագարների մորթ։ Մայրաքաղաքում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։  Շիրակի մարզում կա երկու սպանդանոց, սակայն դրանցից ոչ մեկը ծառայություն չի մատուցում։ Սպանդանոցային մորթի մասին որոշման գործողության մեջ մտնելու պահին էլ Շիրակում չկային ծառայություն մատուցող սպանդանոցներ։ Այս 7 ամիսների ընթացքում նույնպես շահագործման չի հանձնվել ծառայություն մատուցող որեւէ սպանդանոց։ Ստացվում է, որ չնայած արդեն 7 ամիս է՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է իրականացվում, այնուամենայնիվ դեռ կա մարզ, որտեղ ծառայություն մատուցող սպանդանոց չկա։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է իրականացվում այս մարզի կենդանիների մորթն ու իրացումը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Շիրակի մարզպետարանից պատասխանեցին, որ անասնապահությամբ զբաղվող քաղաքացիները կենդանիների սպանդն իրականացնում են բակային մորթի եղանակով, իսկ մսամթերքն իրացվում է մսավաճառների միջոցով։ Այսինքն՝ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսամթերքի խիստ վերահսկողություն փաստացի չի իրականացվում։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացված անասնագլխաքանակի հաշվառման համաձայն՝ այս մարզում կա 87․095 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 40․986 գլուխը՝ կովեր, խոզեր՝ 23․676 գլուխ, ոչխարներ եւ այծեր՝ 64․186 գլուխ։ Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Տեսչական մարմինը նույնպես նշել էր, որ Շիրակի մարզում կա սպանդանոցի խնդիր, սակայն ցանկության դեպքում բնակիչներն իրենց կենդանիների մորթը կարող են իրականացնել հարակից մարզերի սպանդանոցներում։ Ո՞ր մարզերում են իրականացվել տեսչական ստուգումներ Սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության մասին որոշման ընդունումից ի վեր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անցկացրել է 144 ստուգում, բայց ոչ բոլոր մարզերում։ Օրինակ՝ Երեւանում անցկացվել է 53 ստուգում, խախտումներ են հայտնաբերվել 9-ի դեպքում, Գեղարքունիքում՝ 10, խախտումներ են հայտնաբերվել 9-ում, Կոտայքում՝ 21, խախտումներ են հայտնաբերվել 16-ում, Սյունիքում՝ 35, խախտումներ են հայտնաբերվել 25-ում, Տավուշում՝ 15, խախտումներ հայտնաբերվել են 4-ում, Վայոց Ձորում՝ 10, խախտումներ հայտնաբերվել են 2-ում։  Ընդհանուր առմամբ, ստուգումներ իրականացվել են Երեւանում եւ 5 մարզերում, որոնց ժամանակ խախտումներ են հայտնաբերվել 65 տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Ինչո՞ւ մնացյալ մարզերում ստուգումներ չեն իրականացվել Հարցման պատասխանի համաձայն՝ ստուգումներ փաստացի չեն իրականացվել Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում։ Հարցման պատասխանում նշված էր, որ Տեսչական մարմինը, վարչապետի հանձնարարականի համաձայն, միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերաբերյալ ստուգումները կենտրոնացրել է առավելապես սպանդանոցներով հագեցած մարզերում։ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսեղիքի իրացման նկատմամբ վերահսկողություն չի իրականացվել այնպես, ինչպես իրականացվել է սպանդանոցներով հագեցված մարզերում։   Մեր զրույցում ՍԱՏՄ անասնաբուժական վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հակոբյանը հայտնեց, որ ծառայություն մատուցող սպանդանոցներով չհագեցած մարզերում վերահսկողություն չի իրականացվել վարչապետի հանձնարարականի համաձայն։ Փաստացի՝ մարզերում սպանդանոցների վերահսկողության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտել է մասամբ, քանի որ արդեն 7 ամիս է՝ Հայաստանի մարզերից 5-ում ստուգումներ չեն իրականացվել։  Նարեկ Մարտիրոսյան
18:17 - 26 հունվարի, 2021
Աշխատանքներ են տարվում ընտանիքների կեցության հարցը լուծելու ուղղությամբ. Սյունիքի մարզպետն այցելել է Շուռնուխ

Աշխատանքներ են տարվում ընտանիքների կեցության հարցը լուծելու ուղղությամբ. Սյունիքի մարզպետն այցելել է Շուռնուխ

Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ հունվարի 3-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանը այցելել են մարզի Շուռնուխ գյուղ:   «Ուշադրության կենտրոնում գյուղում ստեղծված իրավիճակն է ու հակառակ կողմին անցած 11 տների բնակիչների տեղավորման խնդիրը․ դրան ժամանակավոր լուծում տալու համար երեկ գյուղ տեղափոխվեց 2 տնակ (երեք սենյականոց), որը հատկացրել է «Վարարակն» ՓԲ ընկերության ղեկավարը: Բնակիչները տեղավորվել են նաև գյուղի չբնակեցված 4 տներում ու այլ տներում։   Միայն մեկ միայնակ կին տեղափոխվել է Կապան, մյուս բոլոր ընտանիքները շարունակում են բնակվել Շուռնուխում, աշխատանքներ են տարվում նրանց կեցության հարցը լուծելու և ընտանիքներին ժամանակավորի փոխարեն հիմնական տներով ապահովելու ուղղությամբ, որի համար պետական հատկացում կլինի։
18:46 - 04 հունվարի, 2021
Սյունեցիներն արդեն կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել Կապանի ԲԿ-ում. Արսեն Թորոսյան

Սյունեցիներն արդեն կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել Կապանի ԲԿ-ում. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ ամերիկահայ բժիշկների նվիրաբերած համակարգչային տոմոգրաֆիայի սարքը տեղադրվել է Կապանի բժշկական կենտրոնում: «Երբ պատերազմի ընթացքում ինձ տեղեկացրեցին, որ ամերիկահայ բժիշկների կողմից մեզ է նվիրաբերվելու համակարգչային տոմոգրաֆիայի սարք, արագ որոշում ընդունեցի, որ այդ սարքի ամենամեծ պահանջարկը Կապանում է, և որոշեցինք այն տեղադրել Կապանի բժշկական կենտրոնում։ Այսօր արդեն սյունեցիները կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել ոչ միայն Գորիսի, այլ նաև Կապանի բժշկական կենտրոնում։ Առաջին հետազոտություններն արդեն իրականացվել են։ Շուտով Կապանում ևս հնարավոր կլինի անցնել համակարգչային տոմոգրաֆիա նաև պետական պատվերի շրջանակներում՝ կառավարության կողմից սահմանված կարգով։ Շնորհակալություն եմ հայտնում սփյուռքի մեր գործընկերներին՝ նման կարևոր նվիրատվության համար»,- Ֆեյսբուքի էջում գրել է Թորոսյանը։
09:15 - 29 դեկտեմբերի, 2020
Քաջարանի ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ

Քաջարանի ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ

Քաջարանի ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿ-ն, որը ներկայացնում ենք ստորեւ․ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարանի բնակչին առևանգելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Քաջարանի բնակչի և ընկերոջ միջև տեղի ունեցած վեճի հանգամանքները պարզաբանելու համար, Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում Քաջարանի 30-ամյա բնակիչը բռունցքով պատասխան հարված է հասցրել համայնքի ղեկավարի հորը: Հավաքված բազմության ներկայությամբ հորը հարվածելու համար 30-ամյա տղամարդուն ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերա­հաստատելու նպատակով Քաջարան համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցի 18-րդ հասցեում գործող ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են նույն համայնքի մեկ այլ բնակչի կողմից վարած ավտոմեքենան, բացահայտ առևանգել են նրան ու դուրս հանելով բնական միկրոսոցիալական միջավայրից՝ տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն  առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: ՔԿ-ն հիշեցնում է, որ նշված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի: Նախաքննությունը շարունակվում է:
18:09 - 23 դեկտեմբերի, 2020
Քաջարանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել |armenpress.am|

Քաջարանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել |armenpress.am|

armenpress.am: Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնեց Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ համայնքի ղեկավարի հետ Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում: «8 ամիս առաջ Քաջարանում դեպքեր տեղի ունեցան՝ կապված Քաջարանի 3 քաղաքացիների ձերբակալության հետ: Այսօր Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց՝ այդ անձանց հետ խմբով ինչ-որ մեկին իբր առևանգելու հետ կապված: Սա ոտքից գլուխ անհեթեթություն է: Այդ տղաները, ում ձերբակալել էին, վաղուց ազատության մեջ են»,-ասաց  համայնքի ղեկավարի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Փաստաբանը մամուլից տեղեկացել է, որ այդ դեպքի հետ կապված արդեն իրականությունը ներկայացվել է: «Անկախ ամեն ինչից՝ նման դեպք եղել է, թե չի եղել, այն, որ Քաջարանի համայնքապետը դրա հետ առնչություն չունի, փաստ է»,-ասաց փաստաբանը: Նրա կարծիքով՝ դա քաղաքական հետապնդում է, կապված է քաղաքական գործընթացների հետ: Նա դա կապում է երկու հանգամանքի հետ. համայնքապետը ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին, նաև միացել է վարչապետի հրաժարականի պահանջին: Փաստաբանի տեղեկացմամբ՝ նախաքննական մարմինը որոշում է կայացրել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան: Սակայն, թե երբ կներկայացվի այդ միջնորդությունը, երբ կնշանակվի համապատասխան դատական նիստ, փաստաբանը տեղեկություն չունի: Մայիսին Քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն՝ Քաջարանում անձի առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ:
16:19 - 23 դեկտեմբերի, 2020
Սյունեցիները մտահոգված են մեր սահմաններով, մեր անվտանգությամբ, մենք ո՛չ պաշտոն ենք ուզում, ո՛չ էլ աթոռակռիվ է. Քաջարանի քաղաքապետ |tert.am|

Սյունեցիները մտահոգված են մեր սահմաններով, մեր անվտանգությամբ, մենք ո՛չ պաշտոն ենք ուզում, ո՛չ էլ աթոռակռիվ է. Քաջարանի քաղաքապետ |tert.am|

tert.am: Վարչապետ կոչեցյալը կոչ էր արել ինքնապաշտպանության, մենք անցել էինք ճիշտ ինքնապաշտպանության, և երբ եկան ասացին` պետք է թողնեք ձեր մարտական դիրքերը, այ այդ ժամանակ մենք ցավ ապրեցինք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը: «Սյունեցիները մտահոգված են մեր սահմաններով, մեր անվտանգությամբ, ուրիշ ոչ մի բանով»,-ասաց նա և նշեց, որ պահանջում են վարչապետի հրաժարականը, որ կարող ուժեր գան: «Մենք մնում ենք մեր սկզբունքներին հավատարիմ, մեր պահանջը մնում է անփոփոխ: Նախ վարչապետին մեղադրում ենք նրա համար, որ պատերազմ եղավ, և պատերազմը 44 օր տևեց: Մենք մեր ջոկատով մեկնեցինք, բայց մինչ այսօր ասում են` նահանջ, նահանջ, թուրքը եկել է հասել մեր քթի տակ, տան առաջ, մնում է դուռը ծեծեն, ասեն՝ դուրս եկեք: Այս ամենը բերելու է թշվառության, պանդխտության, գաղթի, սա՞ է ուզում այս իշխանությունը»,-ասաց նա և նշեց, որ սյունեցին անկոտրում է, այդ դուխը սյունեցու մեջ է, գլխարկների վրա չէ:
14:18 - 23 դեկտեմբերի, 2020