Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը մոտ երկու ժամ հարցաքննվել է ՔԿ-ում
 |armtimes.com|
19:40 - 29 հունվարի, 2021

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը մոտ երկու ժամ հարցաքննվել է ՔԿ-ում |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը այսօր մոտ երկու ժամ որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ իր վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով։

Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ասաց, որ հարցաքննության սկզբում տեղեկացել են, որ նշված քրեական գործը հարուցվել է դեռեւս 2020 թվականի մարտի 29-ին: «Հետեւաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե Վահե Հակոբյանը նշված գործով թույլ է տվել ենթադրյալ չարաշահումներ, ապա նա պետք է հրավիրվեր հարցաքննության, եւ, առհասարակ, նրա նկատմամբ որեւէ գործողություններ պետք է քննիչը ձեռնամուխ լիներ իրականացնելու դեռ 2020 թվականի մարտին, սակայն փաստացի հարցաքննության է հրավիրվել շուրջ 11 ամիս քրեական գործի հարուցումից հետո»,- ասաց Ալեքսանյանը: Սա պաշտպանական կողմը դիտարկում է քաղաքական հետապնդում, քանի որ, ըստ Էրիկ Ալեքսանյանի, Հակոբյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ իշխանություններին խիստ քննադատելուց եւ քաղաքական ակտիվություն ցուցաբերելուց հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել