Կորոնավիրուս

Եթե լինեն իրավական ակտեր՝ հանրաքվեի գործընթացը կասեցնելու համար, ԿԸՀ-ն կկասեցնի. Տիգրան Մուկուչյան |armtimes.com|

Եթե լինեն իրավական ակտեր՝ հանրաքվեի գործընթացը կասեցնելու համար, ԿԸՀ-ն կկասեցնի. Տիգրան Մուկուչյան |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 5-ին  նախատեսված հանրաքվեն հետաձգելու կամ կասեցնելու վերաբերյալ որեւէ իրավական հիմք ԿԸՀ-ն այս պահին չունի: ՀԺ-ի հետ հարցազրույցում այդ մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:  - Պարոն Մուկուչյան, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հետաձգվում են քարոզարշավները,  միջոցառումները, ասուլիսները: Հնարավո՞ր է հետաձգվի հանրաքվեն: Քննարկվո՞ւմ է այս հարցը: - Դա մեր գործառույթների առարկա չի հանդիսանում, ես նույնիսկ որպես մասնագետ որեւէ տեսակետ չեմ կարող ներկայացնել: Նշանակված է հանրաքվե, իրավական հիմքը առկա է, սահմանված է ժամանակացույց՝ մեր գործառույթները իրականացնելու համար: Հիմա եթե կլինեն այլ իրավական հիմքեր՝ մենք կառաջնորդվենք այդ հիմքերով: - Ի՞նչը կարող է լինել հանրաքվեի հետաձգման իրավական հիմք: - Օրենքը նախատեսում է 2 ձեւակերպում հանրաքվեի կասեցման հետ կապված՝ ռազմական կամ արտակարգ դրության հայտարարում: Նշվածով պայմանավորված, եթե համապատասխան ընթացակարգերով կլինեն որոշակի իրավական ակտեր, որոնք կվերաբերեն գործընթացը կասեցնելուն, այդ դեպքում կկասեցվի գործընթացը: - Այս թեմայով վարչապետի հետ քննարկում ունեցե՞լ եք: -  Ես ասացի այն ամենը, ինչ այդ թեմայով ասելու էի: - Բայց նաեւ ուզում եմ ճշտել՝ վիրուսի տարածմամբ պայմանավորված որեւէ նախապատրաստական միջոցառում չե՞ք չեղարկել: - Մինչ այս պահը ժամանակացույցով նախատեսված միջոցառումները հերթով իրականացնելով գնում ենք, որովհետեւ ընտրական գործընթացը մի գործընթաց է, որի ժամանակահատվածում միջոցառումները իրականացվում են օրենքով սահմանված որոշակի ժամկետային սահմաններում: Եվ աշխատանքների ծավալն այնքան մեծ է, որ յուրաքանչյուր օրվա համար նախատեսված աշխատանքը պետք է նշված օրը կատարվի: Այսինքն մենք չունենք անսահմանափակ ժամանակահատված, որ հնարավոր լինի տարբեր գործընթացներ տարբեր պատճառներով պայմանավորված՝ չկատարել, թողնելով հետոյին: Ծավալները եւ ժամկետները այնպիսին են, որ հետագայում այսօրվա բացը չի կարող լրացվել,  եթե անգամ կրկնակի, եռակի ջանք ներդրվի: - Շուտով քարոզարշավի մեկնարկի մեկ ամիսը կլրանա: Ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքը: Կա՞ն արձանագրված խախտումներ, շա՞տ եք ստանում ահազանգեր: - Գիտեք, սկզբնական փուլում քարոզարշավը շատ ավելի հանդարտ էր, եւ դա թերեւս պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն ընտրությունների՝ հանրաքվեի դեպքում քարոզարշավի համար նախատեսված է շատ մեծ ժամկետ՝ 41 օր: Եվ յուրաքանչյուր կողմ ինքն է որոշում՝ ինչպես կազմակերպել եւ անցկացնել քարոզարշավը: Լրատվական կայքերում, տարբեր տեղեկատվական աղբյուրներում հայտնվող տեղեկություններին անգամ  մենք փորձել ենք հետեւել, եւ եթե դրանցում հայտնաբերվել են ինչ-ինչ հանգամանքեր, շատ օպերատիվ կարգով փորձել ենք քննարկել: Խնդիրներ նկատելու դեպքում անմիջապես ձեռնարկվել են միջոցառումներ: Ի դեպ, պետք է նկատել, որ քարոզչական կողմերի հետ աշխատանքը ամենօրյա բնույթ է կրում: Պետք է փաստել, որ գրավոր դիմումներ մինչ այժմ քարոզչության ընթացքի հետ կապված ստացված չեն, իսկ բոլոր ահազանգերը, որ եղել են, կամ մամուլի հրապարակումները, դրանց բոլորի կապակցությամբ շատ արագ արձագանք եղել է: - Վերջերս ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում ի պաշտոնե հանդես գալիս կոչ էր արել գնալ տեղամաս եւ «Այո» քվեարկել, ինչից հետո ԿԸՀ-ն կապ էր հաստատել Պապիկյանի հետ եւ խորհուրդ տվել պահպանել «Հանրաքվեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջները, որով արգելվում է ի պաշտոնե հանդես գալիս քարոզչություն իրականացնել... - Արձագանքը եղավ, մենք շատ հրապարակային ներկայացրինք այն միջոցառումները, որոնք ձեռնարկել ենք: Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ որ դրանք ամենատարբեր գնահատականների են արժանանում, նույնիսկ այդ հանգամանքները ԿԸՀ-ում քննարկման առարկա դառնում են: Եթե հանձնաժողովը դրանցում գտնում է ինչ-ինչ խնդիրներ, որոնցով պայմանավորված անհրաժեշտ է համարում վարույթի հարուցումը, ապա միանշանակ կհարուցվի: Եթե հանձնաժողովը այդպես չի գտնում,  բնական է, որ նշված հանգամանքներով պայմանավորված՝ միջոցներ չեն ձեռնարկվում եւ վարույթներ չեն հարուցվում, ինչը բնական է, որ չի կարող զրկել կողմերին նման մոտեցման դեպքում ինքնուրույն դիմումներ ներկայացնելու հնարավորություն ընձեռել: - Պարոն Մուկուչյան, օրինակ Պապիկյանն ինչպե՞ս արձագանքեց խախտման վերաբերյալ ձեր դիտարկմանը: Սովորաբար կողմերը ընդունո՞ւմ են սխալը: - Էսպես ասեմ՝  մինչ այժմ նկատած խնդիրները, որոնց շուրջ հանձնաժողովը բարձրաձայնել է կամ քարոզչական կողմերի ուշադրությունը հրավիրվել հանգամանքների վրա՝ բոլորը ընդունվել են: - Վարչապետի՝ ուղղաթիռով մեկնումը քարոզարշավի, շատ քննարկվեց: Դա խախտո՞ւմ էր, թե՞ ոչ: - Ես կարծում եմ՝ ամբողջական պատասխան այդ հարցին արդեն տվեցի, որ շատ ու շատ հանգամանքներ, որոնք հրապարակվում են, որոնց վերաբերյալ լինում են տարբեր գնահատականներ, մեկնաբանություններ, հանձնաժողովը դրանք ուսումնասիրում է: Եթե դրանում հայտնաբերեր, ապա դրանց մասին վարույթ հարուցած կլիներ, հրապարակային իրազեկված կլիներ  նաեւ հանրությունը: Եթե չկա նման խնդիր, կարծում եմ, պետք է ենթադրել, որ հանձնաժողովը դա չի գնահատել այնպես, ինչպես առանձին անձանց կողմից դա փորձ է արվել ներկայացնել: - Եթե «Այո»-ի կողմը ակտիվ քարոզարշավ է անցկացնում, ապա «Ոչ»-ը քարոզարշավ չի իրականացնում: Այս իմաստով լրատվամիջոցներն էլ ստիպված են անհավասար լուսաբանել քարոզչությունը: Սա հետագայում կարո՞ղ է որպես լրատվամիջոցների կողմից անհավասար լուսաբանում արձանագրվել զեկույցներում: - Գիտեք, խնդիրը հետեւյալն է: Ինչպես նշեցի, յուրաքանչյուր կողմ ինքն է որոշում ինչպես իրականացնել իր քարոզչությունը: Երբ օրենքը սահմանում է կանոնակարգումներ՝ կապված քարոզչության ժամանակահատվածի հետ, այստեղ կարեւոր է հավասար հնարավորությունների ապահովման խնդիրը: Այսինքն եթե քարոզչության մի կողմը ունի հավասար հնարավորություն որեւէ միջոցով իր տեսակետը ներկայացնելու, ապա մյուս կողմը պետք է այդ նույն միջոցին նույն պայմաններով հասանելիություն ունենա: Բայց նա ինչ ծավալով կօգտվի, կօգտվի՞, թե չի օգտվի, բնական է՝ դա արդեն բոլորովին այլ խնդիր  է եւ մենք արդեն չենք  կարող բխեցնել հավասարության սկզբունքից: Տեսեք, որպես օրինակ, Հանրային հեռուստաընկերությամբ սահմանված է վճարովի եւ անվճար եթերաժամի տրամադրում: Հիմա պատկերացնենք, որ ունենք որեւէ կողմ, որը ոչ վճարովիից, ոչ անվճարից չի օգտվում: Սա մեխանիկորեն, ինքնին չի կարող որակվել որպես հավասարության խախտում, որովհետեւ հնարավորությունը ապահովված է: Եթե չլիներ հնարավորություն, այսինքն դա տրամադրվեր մի կողմին, մյուս կողմի համար լինեին խոչընդոտներ,  բարդություններ՝ դա կլիներ հավասարության խախտում: - Այսինքն՝ ԶԼՄ-ին չեն կարող մեղադրել, որ հավասար չի լուսաբանվում: - Գիտեք, եթե կողմը ցանկանում է, որ իրեն լուսաբանեն, բայց դա մերժվում է, որովհետեւ նա հանդիսանում է քարոզչության այս կամ այն կողմ՝ դա բոլորովին այլ իրավիճակ է: Եթե իր ստրատեգիայով պայմանավորված կողմը որեւէ միջոցառում չի անում՝ ակնհայտ է, որ չի էլ կարող լինել որեւէ լուսաբանում: - Պարոն Մուկուչյան, ԿԸՀ-ն շարժվում է ըստ ժամանակացույցի՝ իրականացնելով նախապատրաստման միջոցառումները: Այս պահին ո՞ր փուլում եք: - Մենք առաջիկայում ունենք բավականին ծավալուն գործընթաց, դա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների դասընթացների կազմակերպումն է: Ամբողջ հանրապետության տարածքում պետք է իրականացվի ուսուցում, ժամկետները սահմանափակ են, եւ նախատեսվում է, որ ուսուցմանը պետք է մասնակցեն բոլոր հանձնաժողովների անդամները՝ շուրջ 14 000 քաղաքացու մասին է խոսքը: Դրանիցից զատ առկա է մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման խնդիր: Խոսքն այն մասնագետների մասին էի, որոնք տեխնիկական սարքերն են սպասարկում տեղամասային կենտրոններում, այդտեղ էլ խոսքը մոտ 4000 քաղաքացու մասին է: - Ըստ ժամանակացույցի՝ հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը սահմանվելու է մարտի 26-ին: Այս պահին դուք կարո՞ղ եք ասել՝ մոտավորապես ի՞նչ ձեւակերպում  է ունենալու քվեարկության առարկա հարցը: - Ես չէի ուզենա այս պահին անդրադառնալ դրան, ամեն ինչը ժամկետների մեջ կիրականացվի, կհրապարակվի: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:21 - 14 մարտի, 2020
Հայկ Մարությանը եղել է Երեւանում, որեւէ վարակով վարակված չէ. խոսնակ

Հայկ Մարությանը եղել է Երեւանում, որեւէ վարակով վարակված չէ. խոսնակ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է․ «Սիրելիներ,Երեւանի քաղաքապետի կարճատեւ արձակուրդը ավարտվեց այսօր՝ մարտի 14-ին, ինչպես եւ նախատեսված էր արձակուրդ մեկնելու օրը: Նա այս ամբողջ ընթացքում եղել է Երեւանում, որեւէ վարակով վարակված չէ: Կարճատեւ արձակուրդի ընթացքում քաղաքապետ Մարությանը, բացի անձնական գործերից, զբաղվել է նաեւ այնպիսի հանրային գործերով, ինչպես սովորաբար՝ մասնավորապես ազատ ժամանակն օգտագործել է մի քանի համայնքային կազմակերպություններ այցելելով: Հ.Գ. Քանի որ քաղաքապետի արձակուրդի հետ կապված բամբասանքները խիստ որոշակի շրջանակներ են տարածում (ցանկացողները կարող են սեփական մոնիթորինգը անել  ) ստիպված եղա այս պարզաբանումը տալ: Տղաներ եւ աղջիկներ, ներող եղեք, որ հիասթափեցնում եմ ձեզ՝ ինտրիգ չկա: Իսկ հանրությանը տեղեկացնում եմ, որ նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման հարցում համայնքային մարմինները իրենց վերապահված գործողություններ են անում՝ հետեւելով առողջապահության նախարարության հրահանգներին: Հետեւեք հավաստի լրատվությանը, հեռու մնացեք բամբասանքից: Այն երբեմն պակաս վտանգավոր չէ, քան վարակիչ հիվանդությունները»
10:00 - 14 մարտի, 2020
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը կորոնավիրուսի ստուգման թեստ կհանձնեն |hetq.am|

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը կորոնավիրուսի ստուգման թեստ կհանձնեն |hetq.am|

hetq.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը վաղն առավոտյան կորոնավիրուսի ստուգման թեստ կհանձնեն։ Այդ մասին հայտարարել է վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստուգման պատճառը Աննա Հակոբյանի մարտի 7-ի հանդիպումն է Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ։ Ավելի վաղ, որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կորոնավիրուսի ստուգման թեստի արդյունքերը եղել են դրական, որը, սակայն, հետագայում ժխտել էր հենց ինքը` նախագահը։ Բրազիլիայի նախագահը թեստ էր հանձնել այն բանից հետո, երբ կորոնավիրուս էր հայտնաբերվել նախագահի վարչակազմի հանրային կապերի քարտուղարության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենի մոտ։ Փաշինյանը նշել է, որ լուրը կարդալուց հետո չափել են նրանց ջերմությունը, երկուսն էլ ջերմություն չեն ունեցել։ Չնայած, որ Բրազիլիայի նախագահը ժխտել է կորոնավիրուսի հաստատման փաստը, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը որոշել են ինքնամեկուսացվել, իսկ շաբաթ առավոտյան նրանք կհանձնեն կորոնավիրուսի ստուգման թեստ։
09:47 - 14 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 (թարմացվող)

23։35- Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. Բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև«Գլորիայի» իտալացի աշխատակցինը։ [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]22:00- Վանաձորում կորոնավիրուսի թետավորում անցնող 5 անձանցից 4-ն ազգությամբ հայ են, մեկը՝ իտալացի։ 2-ը ամուսիններ են, որոնք վերադարձել են Իտալիայից. երեկվանից հիվանդանոցում են, պրոֆիլակտիկ ստուգվում են և սպասում են թեստի արդյունքներին։ [Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան]21:22- Մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ ախտահանիչ միջոցառումներ են իրականցվել Շիրակի մարզի ներմարզային և համայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում։21:03- Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանն ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: [ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան]20:02- Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը բնականոն հունով ընթանում է։ Արցախում իրավիճակը տագնապալի չէ, կորոնավիրուսի որեւէ դեպք չի արձանագրվել եւ այս պահի դրությամբ քարոզարշավը դադարեցնելու կամ ընտրությունները հետաձգելու մասին որեւէ քննարկում չկա։ [Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայան] 19:35- Մանկավարժների վարձատրությունը պահպանվելու է՝ անկախ դասերի հետաձգումից, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, այդ մասին շուտով շրջաբերականներ են ուղարկվելու ուսումնական հաստատություններ: Այս պահի դրությամբ որոշում չունենք մշակութային օջախների, հաստատությունների փակման վերաբերյալ։ Կոչ ենք անում, որ մեր հայրենակիցներն առավելագույնս զերծ մնան խոշոր կուտակումներից, մինչև հաջորդ ցուցումները կլինեն: [Արայիկ Հարությունյան]19:12- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում հնարավորության դեպքում առաջիկա երկու շաբաթներին խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ, ինչպես նաև այլ հանրային տարածքներ այցելելուց:19:03- մարտի 15-ին` Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին, «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան։ Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում: Թռիչքի համար ՀՀ քաղաքացիների ցուցակագրման ընթացքում առաջնահերթությունը կտրվի հետևյալ սկզբունքով.1. կարճաժամկետ այցելությամբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ2. ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ3. Իտալիայում կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիներ։ [Իտալիայում ՀՀ դեսպանություն]18:38- Հայկական պետական մանկավարժական համալսարանը կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անցնում է առցանց ուսուցման:18:25- Արցախի կրթական հաստատությունների աշխատանքները դադարեցվել են մեկ շաբաթով:17:37- ԱՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքները:   17:35- Հաշվի առնելով Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ մարտի 12-ից Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնում է միայն նախնական գրանցման դեպքում։ Պետք է նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը էլ-փոստի հետևյալ հասցեին՝ [email protected]։   17:32- Մամուլում տարածված տեղեկությունը, թե իբր Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսի ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը։ Վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը հայտնեց, որ աշխատակիցներից որևէ մեկը հիվանդանոց չի տեղափոխվել, և որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ |armenpress.am|   17:30- Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ: Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը: [Ալինա Նիկողոսյան]   17:25- Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ: Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում: [ԱՆ]   17:15- Արցախի Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը նշելէ, որ Արցախում կորոնավիրուսի վարակվածության դեպքեր չեն գրանցվել, բնակիչների շրջանում խուճապային իրավիճակ չկա։ Արցախում աշխատում են ուսումնական հաստատությունները։ |hetq.am|   17:10- Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է պաշտոնական այն աղբյուրները, որտեղից կարելի է ստանալ ստուգված և ճշգրիտ տեղեկություն վիրուսի մասին։ Առողջապահական համաշխարհային կազմակերպություն- who.int Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը- coronavirus.jhu.edu և worldometers.info ՀՀ Առողջապահության նախարարություն- moh.am ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծած հարթակը- ncdc.am   16:50- ԱԺ աշխատակազմը պլանավորել և  իրականացնելու է հակահամաճարակային հետևյալ գործողությունները. բոլոր մասնաշենքերի եւ անցակետերի ախտահանում, բոլոր աշխատակիցների ջերմության ստուգում օրական 3 անգամ, վերջին ամիսներին արտերկիր մեկնած աշխատակիցներին տնային պայմաններում առցանց աշխատելու թույլտվություն, դիմակների ձեռք բերում եւ անվճար տրամադրում աշխատակիցներին եւ պատգամավորներին։   16։30- Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հետաձգում է մարտին համերգային դահլիճում նախատեսված բոլոր միջոցառումները։ Թանգարանի ցուցասրահները կշարունակեն աշխատել իրենց բնականոն ռեժիմով: |armenpress.am|   16։00- Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Ամերիաբանկը որոշել է բանկի բոլոր ֆիզիկական անձ  և անհատ ձեռնարկատեր հաճախորդներին մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»:  Նրանք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները։ Վարկերի տոկոսադրույքները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի։   15։45- «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի  գրասենյակը կորոնավիրուսի տարածման վտանգը կանխելու, իսկ տարածման պարագայում իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով Հայաստան է ուղարկվել մեծ քանակով կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ, ներառյալ՝ բժշկական պաշտպանիչ հանդերձանք, դեմքի ռեսպիրատորային դիմակներ, ախտահարիչ հեղուկների համար հատուկ շշեր, ախտահանիչներ, պաշտպանիչ ակնոցներ, թվային ջերմաչափեր և այլ միջոցներ: |armenpress.am|   15:25- Հաշվի առնելով Իսպանիայում կորոնավիրուսի տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ մարտի 16-ից Իսպանիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման դեպքում։ Անհրաժեշտ  է նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը [email protected] էլ-փոստի հասցեին։   15:17- 8 վարավածներից 5-ը նույն շրջանակից են։ Համաճարակաբանական առումով դա ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը։ [Արսեն Թորոսյան]   15:15- Մեկուսացված անձանց շրջանակից 2 դրական հաստատված թեստ ունենք։ Այս պահին նրանք իրենց լավ են զգում։ Նրանց ընտանիքներն արդեն մեկուսացված են։ հետևաբար այս պահին մենք ունենք 8 հաստատված դեպք։ [Արսեն Թորոսյան]   14։50- Արսեն Թորոսյանը նշել է, որ կորոնավիրուսով վարակված 6 հոգուց 5-ն իրենց լավ են զգում, մեկ անձի մոտ առկա է թոքաբորբ, սակայն առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել: Երեկվանից համապատասխան քայլեր են իրականացվել կորոնավիրուսով վարակվածների հետ շփված անձանց շրջանակը պարզելու և մեկուսացնելու ուղղությամբ: Դեղորայքի և բժշկական պարագաների դեֆիցիտ պետությունը չունի, առկա է նաև դիմակների պահուստավորված անհրաժեշտ խմբաքանակ, որի միջոցով էլ բժշկական հաստատությունները համալրվում են: Քայլեր են ձեռնարկվում դիմակների նոր խմբաքանակ ներկրելու ուղղությամբ: |tert.am|   14:35- Կորոնավիրուսով պայմանավորված՝ ԶՈւ-ում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Զինծառայողների մոտ որևէ խուճապ չկա։ Էապես սահմանափակվել են քաղաքացիական անձանց մուտքը զորամասեր, նույնիսկ՝ ՊՆ վարչական համալիր։ Հորդորում ենք, որ զինծառայողների և հարազատների միջև տեսակցություններ չկատարվեն, նույնիսկ հետաձգվել են զորամասերում նախատեսված բոլոր միջոցառումները։ [ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյան] |24news.am|   14:25- Հաշվի առնելով կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ջայ Ջագաթ քայլարշավը ժամանակավորապես դադարեցնում է իր միջոցառումները Հայաստանում: Քայլարշավի հետագա ընթացքի վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ ելնելով առաջիկա զարգացումներից, Հայաստանի կառավարության հետ համաձայնեցված ընթացակարգով:   14:20- Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում ՀՀ կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից: Վերջիններս ապահովում են արագ և ապահով վճարումների իրականացումը՝ բացառելով կանխիկի հետ շփումը, նվազեցնելով վարակի հնարավոր տարածումը   14:10- Ելնելով կորոնավիրուսի տարածման վտանգից՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարում է, որ չեղարկվում են մինչև մարտի 25-ը պլանավորված Հայաստանի բոլոր առաջնությունները:   14:05- ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակլով  վարկերի տոկոսների մարումը սառեցնել առնվազն 3 ամսով: Նա Կենտրոնական բանկի նախագահին ուղղված գրություն է պատրաստել, որով առաջարկում է քննարկել այս հարցը և Հայաստանում գործող բոլոր կոմերցիոն բանկերին, ունիվերսալ վարկային կազմակերպություններին հորդորել լուծումներ գտնել, որ առնվազն երեք ամսով բոլոր բիզնես վարկերը սառեցվեն: |tert.am|   13:52- Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն անցել է հեռավար սպասարկման: Բյուրոյի հետ կապված բոլոր հարցերով պետք է զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ (011) 551755 ներքին՝ 108, 119,124, 130 կամ 132, և պահանջը ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ հաղորդագրության մեջ նշելով հեռախոսահամարը։   13:50- Կորոնավիրուսը,  ի տարբերություն մյուս շնչառական վարակների, ընթանում է չոր, ոչ խորխային հազով, և այս դեպքում թոքաբորբն ավելի դանդաղ է զարգանում: Ախտանշանների դեպքում մենք բոլորին խնդրում ենք, հորդորում ենք, որ հնարավորինս շուտ դիմեն բժիշկներին, ինքնաբուժությամբ չզբաղվեն, ինչը վտանգավոր է: Բժշկի զննելուց և նշանակումից հետո նոր միայն պետք է բուժում ստանալ։ Ջերմություն ունենալու դեպքում չպետք է ընդունել ջերմությունն իջեցնող դեղեր: [ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյան] |armenpress.am|   13։35- Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ուղևորահոսքի զգալի նվազում է նկատում, դրա վնասների մասին խոսելը, սակայն, դեռ վաղ է համարում: Նրա խոսքով՝ խնդիրը միայն Հայաստանում չէ: Մյուս պետությունները շատ ավելի մեծ վնաս են կրել: |armenpress.am|   13։30- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ժամանակավորապես սահմանափակում է իր հանրային ծրագրերը: Մարտի 13-ին կայանալիք «Շախմատային հանդիպումներ. Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ընդդեմ արվեստագետների» նոր նախագծի մեկնարկը, ինչպես նաև առաջիկա կրթական ծրագրերն առայժմ հետաձգվում են: Չեղարկվում են նաև Կենտրոնի մարտ ամսվա համերգային ծրագրերը։   13։10- ՀՖՖ-ն կայացրել է որոշում մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Ըստ այդմ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվում են:   13։06- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ խնամքի կենտրոններում դեռ 2 շաբաթ առաջ կարանտինային ռեժիմ էր հայտարարված, որի մասին հայտարարել են, քանի որ խոսքը խոցելի խմբերի մասին է: Նրա խոսքով` նոր վարակակիր չկա: |shantnews.am|   13։04- Մեզ տնտեսվարողները հայտնում են, որ միտում կա դիմակների գների նվազեցման, որովհետև Չինաստանն էլ է առաջարկ արել վաճառքի: Այս պահին գինը մի փոքր բարձր է, շուկայում մեծածախով կա 150-200 դրամ: Եթե պետությունը կարիք ունենա, ձեռքբերման հնարավորություն ունենք, բավականաչափ խմբաքանակ մտել է ՀՀ, նաև որոշակի փոքր լոկալ արտադրություններ են սկսել տնտեսվարողները, շատ փոքր իհարկե, բայց գինը 200 դրամ է կազմում։ [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան] |tert.am|   13։02- Ալկոգելի մասով ասեմ, որ երեկ հանդիպում ենք ունեցել ներքին արտադրողների հետ. օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում, խնդիրն այն է, որ դեղատներն առավոտյան ստանում են, արագ վերջանում է: Եթե ուսումնական հաստատություններին պետք լինի, պահեստավորված քանակ ունենք: [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան] |tert.am|   13։00- Դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվել է առողջապահական և կանխարգելիչ նկատառումներով, ինչպես նաև դատարաններից ստացված դիմումների հիման վրա: |armenpress.am|   312:45- Հորդորում եմ, որ ելնելով հանրային առողջության նկատմամբ պատասխանատվությունից, ԱԺ պատգամավորները և աշխատակիցները հնարավորինս նվազեցնեն ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ և իրենց աշխատանքային պարտականությունները կատարեն առցանց, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործուղման մեկնած կամ որևէ ռիսկային խմբի ներկայացուցչի հետ ֆիզիկական շփումներ ունեցած գործընկերները ժամանակավորապես հնարավորինս ինքնամեկուսանան։ Կոչ եմ անում նաև խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին, հաճախակի ախտահանել ձեռքերը և ձեռքերով հաճախ հպվող առարկաները, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց։ [Արարաատ Միրզոյան]   12:37- Կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց  և դրանց մասնակցելուց մանավանդ այն հայրենակիցներին, ովքեր ունեն որոշակի ախտանիշներ։ [Նիկոլ Փաշինյան]   12:35- Այսօր կորոնավիրուսի վերաբերյալ սպասում ենք լավ նորության․ կհետազոտվեն դեռևս մարտի մեկին մեկուսացված մեր հայրենակիցները։ Ամենայն հավանականությամբ նրանց մոտ կլինի բացասական եզրակացություն, և նրանց կճանապարհենք իրենց տուն։ [Նիկոլ Փաշինյան]   12:30- Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական համակարգի գործունեությունը կդադարեցվի, դասեր չեն լինի։ [Նիկոլ Փաշինյան]   12:27- Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի շուրջ արտակարգ խորհրդակցությունից հետո Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ գերատեսչությունների աշխատանքի ռեժիմն առցանց դարձնելու վերաբերյալ քննարկում եղել է, բայց համատարած որոշում չկա։ |civilnet.am|   12:25- Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իտալիայից Հայաստան վերադարձողների մեջ տարբեր խմբի մարդիկ են՝  զբոսաշրջիկնրեր, ուսանողներ ևայլք։  Ռևազյանը նշել է, որ Հայաստանի օդային սահմանները փակելը ավելի կբարդացնի իրավիճակը, քանի որ այդ պարագայում չվերթները պետք է իրականացվեն տրանզիտով։   12։20- Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարևան Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ։ Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ։ [Զոհրաբ Մնացականյան]   12։15- Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կիրակի օրը Իտալիայից Հայաստան ժամանողներն այն մարդիկ են, որոնց նկատմամբ Հայաստանն ունի պարտավորություններ։ Սինանյանը հորդորեց լրագրողներին սպասել պաշտոնական հայտարարության, հավանաբար  հայտարարությամբ հանդես կգա նաև Նիկոլ Փաշինյանը։   12:10- Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ ս.թ. մարտի 15-ից Սիրիայում ՀՀ դեսպանությունը ։ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը: Դեսպանատունը հորդորում է Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին (ռեզիդենտ) կանգնել հյուպատոսական հաշվառման:   12։00- Ֆինանսական համակարգի հաշտարարը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իր հաճախորդներին առաջարկում է բողոքը ներկայացնել հեռակա կարգով՝ առանց գրասենյակ այցելելու։ Հաճախորդները կարող են զանգել 060 70-11-11 հեռախոսահամարով կամ հարցումններն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։   11:30- Երեկ ուսումնական հաստատություններում ախտահանիչ միջոցառումներ են իրականացվել: Մեզ մոտ նույնպես նմանատիպ գործողություններ ենք իրականացրել, և շենքի տարբեր հատվածներում դրված են «ալկոգելի» սրվակներ: Էջմիածնում ունենք մեկ ներքաղաքային տրանսպորտի գիծ, որով երթևեկող մեքենաները երեկ, ինչպես նաև այսօր առավոտյան, ախտահանիչ միջոցներով մաքրվել են։ [Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից] |armenpress.am|   11:20- Արտերկրից ժամանողները սահմանային բոլոր անցման կետերում ջերմաչափվում են, խնդիրների դեպքում հոսպիտալացվում են: Եթե ախտանշանները բացակայում են, մեկուսացվում են տան պայմաններում։ Ինքնամեկուսացում ասվածը ինքնանպատակ չէ, այն նախատեսված է տվյալ անձի առողջական վիճակի վերահսկողության ապահովման, ինչպես նաև միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար։ [ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյան] |armenpress.am|   11։15- Հաշվի առնելով վերջին շրջանում կորոնավիրուսի տարածման ռիսկերն ու վտանգները՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և  Պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել` հետաձգելու ԱրմՀայԹեք միջոցառումը մինչև 2020թ. հոկտեմբեր: Միջոցառման իրականացման օրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:   11։10- Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: [ԱՆ]   10։40- Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի փոխանցմամբ՝ կիրակի օրը  Իտալիայից Երևան են ժամանելու ավելի քան 100 հոգի։ |factor.am|   10։25 - Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքերով պայմանավորված՝ Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ստեղծվել է աշխատանքային թիմ, որի առաջին նիստը տեղի է ունեցել մարտի 12-ին։ Վերջին երկու շաբաթների ընթացքում ռիսկային երկրներից մարզ են ժամանել 21 համաքաղաքացիներ, որոնցից այս պահի դրությամբ հսկողության տակ են գտնվում 4-ը:   10։15- Արդարադատության նախարարությունն իրազեկում է, որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է` COVID-19 կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել, և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան։ Կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով ձեռնարկվել և շարունակաբար իրականացվելու են անազատության մեջ պահվող անձանց կյանքի և առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ ու պաշտպանիչ միջոցառումներ։ Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ
23:48 - 13 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20 (թարմացվող)

22:15- Վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ֆինանսական կամ այլ տիպի վնասի դեպքում, սեփական միջոցներից պետությանը հատկացնել այն ծավալի ֆինանսական ռեսուրս, որն անհրաժեշտ կլինի։22:00- Կորոնավիրուսով վարակի ընդհանուր դեպքերի թիվը գերազանցեց 140.000-ը։ Ներառված չեն վերջին 24 ժամում Ֆրանսիայում և Իտալիայում գրանցված դեպքերը։21:53- Իտալական «Սամպդորիայի» ևս չորս ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով՝ Ա սերիայի ֆուտբոլիստների շրջանում վարակակիրների թիվը հասցնելով 6-ի։ Ավելի վաղ  կորոնավիրուս էր հաստատվել թիմի  մեկ այլ հարձակվողի և  «Յուվենթուսի» պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ։21:38- Պերուն հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից 30 օրով կասեցնում է Եվրոպա մեկնող ու Եվրոպայից վերադարձող բոլոր թռիչքները։21:32- Հունաստանի առողջապահության գերատեսչությունները հայտարարել են հակավիրուսային միջոցառումների խստացման մասին։ Մասնավորապես, փակվում են բոլոր բարերը, ռեստորանները, արագ սննդի կետերն ու գեղեցկության սրահները։ Սուպերմարկետներն ու դեղատները կարող են շարունակել աշխատել սովորական ռեժիմով։21:30- Վենեսուելայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։21:28- Անգլիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգվել են մինչև 2021թ մայիս։21:15- Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում որոշել ենք մարտի 16-ին  արտակարգ հանդիպում կազմակերպել G7-ի բոլոր ղեկավարների հետ՝ տեսակոնֆերանսի միջոցով: Մենք կհամակարգենք պատվաստանյութերի և բուժումների վերաբերյալ հետազոտությունները, նաև  կաշխատենք տնտեսական և ֆինանսական միջոցառումների ուղղությամբ։ [Էմանուել Մակրոն]21:13- Շվեյցարիան փակում է բոլոր դպրոցները։ Կառավարությունը նաև որոշում կայացրեց մոտ 10 միլիարդ շվեյցարական ֆրանկ հատկացնել որպես օգնություն վիրուսի համաճարակից տուժած գործարարների համար։21:11- Մեծ Բրիտանիայում դպրոցները կմնան բաց այնքան ժաման, մինչև որ կառավարությունը փակման որոշում կայացնի: [Մեծ Բրիտանիայի կրթության քարտուղար Գևին Ուիլյամսոն]21:05- Apple-ի՝ հունիսին կայանալիք ծրագրավորողների ամենամյա WWDC 2020 կոնֆերնսն այս տարի առաջին անգամ կանցկացվի առցանց։21:04- Եվրոպան դարձել է կորոնավիրուսի համավարակի կենտրոն: Մեկ օրվա ընթացքում այդ տարածաշրջանից վարակման ու մահվան ավելի շատ դեպքերի մասին ենք հայտարարություն ստացել, քան Չինաստանից էինք ստանում հիվանդացության պիկի ժամանակ: [ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեիսուս]21:00- Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Իրանի անվտանգության աշխատակիցները կդատարկեն Իրանի բոլոր քաղաքների փողոցները առաջիկա 24 ժամվա ընթացքում, այդ մասին հայտնել է պաշտոնական հեռուստաալիքը։ Որոշումը կայացվեց նրանից հետո, երբ ԱՀԿ-ն նշեց, որ Իրանը պետք է խստացնի վարակի դեմ ձեռնարկվող միջոցները։20:30- Առաջիկա հանգստյան օրերին նախատեսված Գերմանիայի Բունդեսլիգայի 26-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են։ Նախատեսված էր դրանք անցկացնել առանց հանդիսականների, սակայն ղեկավարությունը որոշել է ռիսկի չդիմել։ Երկրում Ֆուտբոլային մրցաշարերը դադարեցվել են մինչև ապրիլի 2-ը, որից հետո կընդունվի իրադրությանը համապատասխան որոշում։20:05- Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Facebook-ի իր էջում նա գրել է, որ անցկացված թեստը բացասական արդյունք է տվել, ապա հորդորել է չհավատալ կեղծ լուրերին։ Ավելի վաղ բազմաթիվ միջազգային պարբերականներ հայտնել էին, որ Բոլսոնարուի՝ կորոնավիրուսի առկայության առաջին թեստը դրական է:19:17- Չինական Ալիբաբա առցանց առևտրայի հարթակի կողմից հիմնադրված Ջեկ Մա բարեգործական հիմնադրամը հայտարարել է, որ ԱՄՆ-ին կնվիրի 500,000 թեստ ու մեկ միլիոն դիմակ։19:15- Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հյուրանոցներին, ռեստորաններին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային և էքսկուրսիաներով զբաղվող կազմակերպություններին հնարավորություն է տրվել 4 ամսով երկարաձգել եկամտային ու սեփականության հարկերի վճարումը: Խոսքը մոտ 18.000 կազմակերպության ու 50.000 ֆիզիկական անձի մասին է: [Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա] 19:02- Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11.364-ի, որոնցից 514-ը մահացել է: Միաժամանակ, վարակվածներից 3.529-ն առողջացել է: Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրին:18:50- Մեծ Բրիտանիայի խնամքի կենտրոններն արգել են ցանկացած տեսակի այցելություններ։ 18:46- Իսպանայի կառավարությունը կհայտարարի արտակարգ իրավիճակ: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը անցել են 4,200-ը, իսկ մահացածների թիվը՝ 120-ը։ Իտալիայից հետո Իսպանիան 2-րդ ամենաշատ դեպքեր գրանցած եվրոպական երկրին է։ Հիշեցնենք, որ Իտալիայում վարակվածների թիվը գերազանցել է 15,000-ը, 1,000-ից ավել մարդ մահացել է։ 18:42 -Մալդիվներում աշխարհում առաջին կղզային առողջարանն են բացել այն զբոսաշրջիկներին մեկուսացնելու համար, որոնք կարող են ախտահարված լինել COVID-19 կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել Է Մալդիվների կառավարությունը։ 18:30 - Ներկայում վարակվածների թիվն ամբողջ աշխարհում ավելացել Է մինչեւ 134 հազար, մահացել Է 5055 մարդ՝ ախտահարվածների մոտավորապես 3,75 տոկոսը: |ՏԱՍՍ|18:16- Ուկրաինայում այսօր գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։ Այն գրանցվել է Ժիտոմիրի շրջանում, մահացածը 71-ամյա կին է, որի մոտ հիվանդությունն ախտորոշվել է մարտի 12-ին։18:12- Ըստ Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարության, երկրում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսի 798 գրանցված դեպք, 290-ով ավելի, քան երեկ։ 18:10- Վրաստանը կփակի սահմանը ցանկացած պետության հետ, որը վտանգ կներկայացնի կորոնավիրուսի տարածման տեսանկյունից: Խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ: Ռիսկերի նվազեցման համար մենք սահմանին միջոցներ կձեռնարկենք ցանկացած երկրի նկատմամբ: [Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը ժամանակավոր փակելու հավանականության վերաբերյալ]18:04- ԵՄ տնտեսության համար կորոնավիրուսը խոշորագույն շոկ է դարձել, բայց չպետք է պերմանենտ վնաս պատճառի: ԵՄ-ում կորոնավիրուսի տարածումն անհնար է կանգնեցնել, հնարավոր է միայն դրա տարածումը դանդաղեցնել, ինչի համար կպահանջվի Եվրամիության տնտեսական կյանքի դանդաղեցում։ ԵՄ-ն առավելագույնս կմեղմի կորոնավիրուսի հետեւանքով տուժած ձեռնարկություններին պետական օգնության տրամադրման կանոնները: Մենք պատրաստ ենք ավելին անել այն բանին զուգահեռ, թե իրավիճակն ինչպես կզարգանա։ [Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայեն]18։02- Վրաստանի կառավարության որոշմամբ՝ մինչեւ 18 հազար ընկերություն, որոնք վնաս են կրել նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, 4 ամսով կազատվեն հարկերի վճարումից: |news.am|   18։00- Մալթա ժամանող յուքարնչյուր ոք պետք է պարտադիր 2-շաբաթյա կարանտին անցնի, այսօր հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Աբելան։   17։56- Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 45-ի: Հիվանդության նոր դեպքեր են հայտնաբերվել Մոսկվայում (5 դեպք), Սանկտ Պետերբուրգում (3 դեպք), մեկական հիվանդ Լենինգրադյան, Մոսկովյան շրջաններում, ինչպես նաև Պերմի երկրամասում: Հիվանդ քաղաքացիները եղել են երկրներում, որտեղ կորոնավիրուսի տարածման առումով անբարվոք վիճակ է՝ Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա: |panarmenian.net|   17։54- Բուլղարիայի խորհրդարանը երկրում մեկ ամսով արտակարգ դրություն է մտցրել՝ կորոնավիրուսի տարածման պատճառով:  Արտակարգ դրություն հայտարարելը տեղական իշխանություններին հնարավորություն է տալիս փակել մանկապարտեզները, դպրոցները, համալսարանները, չեղարկել հանրային միջոցառումները: Բուլղարիայում հաստատված է հիվանդության 23 դեպք, մեկ մարդ մահացել է: |aysor.am|   17։54- Ավստրիան Իտալիայի օրինակով փակում է բոլոր խանութները՝ բացառությամբ մթերայինների ու դեղատների։   17։53- Ֆրանսիան խստացնում է հակավիրուսային միջոցառումները։ Այսօր հայտարարվել է, որ արգելվում են 100+ զանգվածային հավաքները նախկին հազարի փոխարեն։   17։52- Ռումինիայի վարչապետի պաշտոնակատար Լյուդովիկ Օրբանն այսօր հայտարարել է, որ ինքը և իր գլխավորած Ազգային լիբերալ կուսակցության մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ 14 օրով ինքանամեկուսանում են, քանի որ կուսակցության մի ներկայացուցչի մոտ կորանավիրուս է աշխտորոշվել։   17։50- Մալդիվներում աշխարհում առաջին կղզային առողջարանն են բացել այն զբոսաշրջիկներին մեկուսացնելու համար, որոնք կարող են ախտահարված լինել կորոնավիրուսով: Հյուրանոցը կառուցել են 10 օրում՝ Վիլիվարու կղզում, որը գտնվում Է Մալե մայրաքաղաքից 24 կիլոմետր հեռավորության վրա: Բուժանձնակազմն այստեղ անվճար Է աշխատելու մեկուսացվածների համար, իսկ ֆինանսավորումը կատարվելու Է կառավարության հաշվին: |armenpress.am|   17։45- Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իսպանիայում մեկ օրում ավելացել Է ավելի քան հազարով, ախտորոշվել Է վարակման 4209 դեպք, 120 մարդ մահացել Է: |armenpress.am|   17։43- Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտենկորոնավիրուսի տարածման պատճառով որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական ջահի փոխանցումավազքը: Որոշումը համատեղ կայացրել են միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը: Կողմերը համաձայնել են, որ արդեն վառվող ջահը «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեին փոխանցվի մարտի 19-ին «Պանատինաիկոս» մարզադաշտում` առանց հանրության ներկայության: |tert.am|   17։40- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կարծիքով պետությունները պետք է ավելի լավ համակարգեն գործողությունները՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ։ Ջոնսոնը անցած մի քանի օրվա ընթացքում հարցը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի հետ։ Այօսր ևս պետք է այդ հարցը քննարկի։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ջոնսոնի պաշտոնական խոսնակը։   17:05- Վրացական իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնել Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Ավելի վաղ Հարավային Օսիան փակել էր Վրաստանի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը՝ կորոնավիրուսի պատճառով: Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 25 դեպք: |aysor.am|   17:00- Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 500-ը, ընդհանուր առմամբ գրանցվել է վարակվելու 11․364 դեպք: Ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 3259 մարդ: |panarmenian.net|   16:55- Ադրբեջանի ևս 4 քաղաքացու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Նրանք վերադարձել են Իտալիայից և Իրանից։ Հիվանդները հոսպիտալացվել են հատուկ ռեժիմով հիվանդանոցներում: Նրանց վիճակը նորմալ է, բուժումը շարունակվում է։ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 16-ի: |panarmenian.net|   16։40- Եթովպիան գրանցեց կորոնավիրուսի առաջին դեպքը։ Հիվանդը 48-ամյա ճապոնացի տղամարդ է, որը մարտի 4-ին Եթովպիա է ժամանել Բուրկինա Ֆասոյից։   16։30- Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1100 -ը։ |aysor.am|   16:27- Իհարկե, մենք զգում ենք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Սա չի նշանակում, որ ինչ-որ բան խստացվում է, համենայնդեպս, տարրական միջոցառումները մեր գործընկերների հանդեպ հարգանքի դրսևորում են: Մենք շատ հաճախ ենք հարբուխով և հազով աշխատանքի գնում: Պարզապես, այս իրավիճակում ավելի լավ է դրան վերաբերվել կրկնակի ուշադրությամբ: [ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով] |aysor.am|   16:25- Չեխիայի կառավարությունն այսօր որոշում է ընդունել մարտի 16-ից արգելել արտասահմանյան այն քաղաքացիներ մուտքը Չեխիա, որոնք այդ երկրում կեցության իրավունք չունեն: Կարգելվի նաև Չեխիայի քաղաքացիների ելքը երկրից: Մարտի 13-ի տվյալներով՝ Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 117 դեպք, հիվանդներից 2-ը գտնվում են ծանր վիճակում: |tert.am|   16:20- Մարտի 13-ի դրությամբ աշխարհում գրացվել է  կորոնավիրուսով վարակման  135․318 դեպք (առավոտվանից + 6,975 դեպք),  կորոնավիրուսի վարակից բուժվելու 69․645 (առավոտվանից + 1․321 դեպք),  մահվան 4․981 դեպք (առավոտվանից + 261 դեպք),Վիրուսի առկայությունը հաստատված է 120 երկրում (առավոտվանից + 4 երկիր)։   16։10- Բելգիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է՝ հասնելով 556-ի։ Նախօրեին 399 դեպք է գրանցվել: |aysor.am|   16։05- Դպրոցների և համալսարանների փակման կտրուկ աճով պայմանավորված` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է գլոբալ տեսակոնֆերանս բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների համար: Տեսակոնֆերանսի նպատակը արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ակտիվացումը և ամբողջ աշխարհում ուսումնական գործընթացի խանգարումները նվազագույնի հասցնելու ռազմավարությունների մշակման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն է:   16։00- Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական համակարգի աշխատակազմը դիմել է երկրի կառավարությանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հիվանդների բուժման համար օգտագործվեն նաև մասնավոր հիվանդանոցները, եթե կորոնավիրուսի տարածվածության պատճառով պետական բուժհիմնարկների կարողությունները չբավարարեն։   15։50- Իտալիայի իշխանությունները պատրաստ են ձեռնարկել նոր, ավելի կոշտ միջոցներ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար, եթե կառավարության վերջին որոշումները չունենան ակնկալվող արդյունքը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի ներքին գործերի նախարար Լուչիանա Լամորջեզեն։ |aysor.am|   15:40- Կորոնավիրուսի համաճարակը փոփոխություններ է մտցրել Հունաստանի նոր նախագահ Եկատերինա Սաքելարոպուլուի երդման արարողության օրակարգում. արարողությունը կանցկացվի գրեթե առանց հյուրերի և խիստ կանխարգելիչ միջոցառումներով։ |aysor.am|   15:35- Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները մինչև ապրիլի 3-ը հետաձգվել են: Պատճառն աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համաճարակն է: |armsport.am|   15:22- Երկուշաբթի օրվանից Խորվաթիայի բոլոր դպրոցները կփակվեն։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում մինչ օրս պաշտոնապես գրանցվել է վարակի 27 դեպք։   15:20- ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թարմփը նշել է,  որ կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ կառավարության բացթողումների համար պատասխանատու է երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման։ Թրամփի խոսքով՝ տասնամյակներ շարունակ Համաճարակների կառավարման ու կանխարգելման կենտորնը դիտում էր ու ուսումնասիրում իր թեստավորման համակարգը, բայց ոչինչ չէր անում։ Նախագահ Օբաման ձեռնարկեց փոփոխություններ, որոնք իրավիճակն էլ ավելի բարդացրին։   14։45- Կորոնավիրուսի պատճառով Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է 2 շաբաթով: Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը ևս դադարեցվել է, բայց հայտնի չէ՝ որքան ժամանակով։ |armenpress.am|   14։30- Կորնավիրուսի պատճառով Ուեֆան հետաձգել է մյուս շաբաթ տեղի ունենալիք Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի բոլոր խաղերը։   14։25- Մեքսիկայի համաճարակաբանական ծառայության ղեկավարը հայտնել է կորոնավիրուսով վարակվելու երեք նոր դեպքի մասին. վարակված քաղաքացիները ավելի վաղ այցելել են Իսպանիա և Ֆրանսիա: Երկրում կորոնավիրուսով վարակների դեպքերի ընդհանուր թիվը հասել է 15-ի։ |aysor.am|   14։20- Չինաստանի ԱԳՆ  խոսնակ Գեն Շուանը չի հաստատել վերջերս ստացված տեղեկությունը, թե ամերիկյան զինուժը կորոնավիրուսը բերել է Ուհան: Շուանը շեշտել է, որ գիտնականները պետք է փնտրեն հիվանդության աղբյուրը: Այս հարցում, ինչպես ասել է դիվանագետը, անհրաժեշտ է լսել մասնագետների կարծիքը: Նա նաև հավելել է, որ հիվանդության տարածման ֆոնին վիրուսի աղբյուրի վերաբերյալ շատ ոչ հուսալի և ոչ գիտական տարբերակներ են առաջ գալիս, որոնք «սևացնում են» Չինաստանը: |shantnews.am|   14։17- Մադրիդի ղեկավարությունը չի բացառում, որ քաղաքը փակվի։ Այս մասին այսօր հայտնել է Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինեզ–Ալմեյդան այն բանից հետո, երբ տարածաշրջանում վարակվածների թիվը գերազանցել է 2000-ը։   14։15- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին հորդորել է պատրաստ լինել կորոնավիրուսի պատճառով հարազատների կորստին, քանի որ վարակվածների թիվը կարող է շատ ավելին լինել, քան պաշտոնական տվյալները: Ըստ գիտնականների՝ երկրում կարող է լինել մինչև 10 հազար վարակակիր մարդ: |aysor.am|   14։12- Բուլղարիան դարձավ վերջին եվրոպական երկիրը, որը հայտարարել է արտակարգ դրություն։ Երկրի խորհրդարանը միաձայն ընդունել է որոշում երկրում մտցնել արտակարգ դրություն այն բանից հետո, երբ վարակվածների թիվը հասել է 23-ի։ Սահմանափակվում են թռիչքները դեպի վարակվածության բարձր ցուցանիշ ունեցող երկրները, ինչպես նաև՝ այդ երկրներից մուտքը, փակվում են դպրոցներն ու համալսարանները, ոստիկանությունը տրվում է թույլտվություն միջամտել այն դեպքերում, երբ խախտվում են վարակված մարդկանց մեկուսացման պայմանները։ Կառավարությունը նաև կվերանայի 2020թ բյուջեն՝ հատկացնելու ֆինանսական միջոցներ երկրի առողջապահական համակարգին։   14։10- Չեխիայի հանրապետությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ։ Փակվում են բոլոր սպորտային համալիրները, թատրոնները, կինոթատրոնները և այլ ժամանցային վայրերը, կասեցվում են մշակութային, կրոնական, համայնքային միջոցառումներն ու հանդիպումները։ Կառավարությունը նաև կարգադրում է, որ բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից վերադարձող քաղաքացիները ինքնմեկուսացվեն։   14։05- Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազիոն հայտարարել է քաղաքում արտակարգ դրություն սահմանելու մասին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Ներկայումս վարակված է 95 քաղաքացի: Ըստ նրա` ճգնաժամային ժամանակահատվածը կարող է տևել ևս կես տարի: Պարոն Բլազիոյի որոշմամբ՝ Նյու Յորքի աշխատողների 10 տոկոսը  (մոտ 35 հազար) աշխատողներ կկատարեն իրենց պարտականությունները հեռակա կարգով: |aysor.am|   13։55- Նեպալի կառավարությունը մինչև ապրիլի վերջ կասեցրել է զբոսաշրջային մուտքի արտոնագրերի տրամադրումը և չեղարկել լեռնագնացների բոլոր արշավները, այդ թվում՝ դեպի Էվերեստ: Դա պայմանավորված է նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկմամբ: |panarmenian.net|   13։40- Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի վարակից մահվան առաջին դեպքը: Ադրբեջանի մահացած քաղաքացին վերադարձել էր Իրանից: Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 15 է: |aliq.ge|   13։35- Վարակն անձնագիր չունի: Մենք պետք է համատեղենք ջանքերը, կազմակերպենք մեր պատասխան գործողությունները, համագործակցենք: Մենք անպայման պետք է միջոցներ ձեռնարկենք, բայց պարտադիր չէ, որ դա լինի ազգային սահմանների փակումը։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ի պատասպան Դոնալդ Թրամփի՝ Շենգենի գոտուց ԱՄՆ մուտքն արգելելու որոշմանը] |aliq.ge|   13։25- Ղազախստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրի 2 քաղաքացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, սա վարակի առաջին գրացված դեպքն է Կենտրոնական Ասիայում։ 2 վարակված քաղաքացիները վերադարձել են Գերմանիայից ու այժմ հոսպիտալացված են Ալմաթիի մասնագիտացված հիվանդանոցում։   13:15- Չինաստանի ողջ տարածքում վերջին 24 ժամերին կորոնավիրուսի ընդամենը 8 նոր հաստատված դեպք է գրանցվել: Նույն ժամանակահատվածում կորոնավիրուսի հետևանքով 7 մարդ է զոհվել: Դեպքերի մեծամասնությունը գրանցվել է կորոնավիրուսի ծագման օջախ Հուբեյ նահանգում: Հարավային Կորեայի իշխանությունների տեղեկություններով ևս կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը օրեցօր նվազում է: Վերջին 24 ժամերին կորոնավիրուսի 110 նոր դեպք է արձանագրվել: 177 մարդ ամբողջությամբ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ |azatutyun.am|   13:10- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումով պաշտոնապես կասեցվել են բոլոր պետական ծառայողների ցանկացած տեսակի այցերն արտերկիր: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Թուրքիայի առողջապահության նախարարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի գիտական խորհրդի կարգադրությունները: |tert.am|   12։45- ՉԺՀ-ից բուժաշխատողների բրիգադ Է ժամանել Հռոմ՝ իտալացի գործընկերներին օգնություն ցուցաբերելու կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման գործում: Չինաստանի մասնագետներն իրենց հետ բերել են բժշկական և պաշտպանիչ անհրաժեշտ նյութեր։ Ավելի վաղ չին բուժաշխատողները ժամանել Էին Իրան եւ Իրաք՝ օգնություն ցուցաբերելու ինֆեկցիան հաղթահարելու գործում: |armenpress.am|   12:25- Քենիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, որից հետո կառավարությունը որոշում է կայացրել արգելել բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները։ Վարակվածը կին է, որը Մեծ Բրիտանիայով Քենիա է վերադարձել ԱՄՆ-ից։   12։05- Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին կորոնավիրուս ունի։ Իրանի իշխանությունները խոստովանել են, որ կորոնավիրուսի դեմ պայքարում որոշակի դժվարությունների են բախվում, ինչի հիմնական պատճառը երկրի դեմ կիրառվող պատժամիջոցներն են: Իրանի կենտրոնական բանկը նախօրեին հայտարարեց, որ պաշտոնապես դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին (IMF)` երկրին շուրջ 5 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու խնդրանքով: |azatutyun.am|   11։55- Թուրքիայում կորոնավիրուսով ախտահարման երկրորդ դեպքն է գրանցվել։ Թուրքիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ բոլոր քայլերը ձեռնարկվում են վարակի տարածումը կանխելու համար։ |tert.am|«Անցյալ գիշերվա թեստը շատ վատ պատասխան է տվել: Մենք ևս մեկ հիվանդ ունենք: Մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք վարակի տարածումը կանխելու համար: Մենք կլուծենք այս խնդիրը»,-հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարը:   11։50- Առավորտյան երբ արթնացա, ունեի ջերմություն, ու կոկորդս էր ցավում։ Ես անմիջապես կապ հաստատեցի Քվինսլենդի առողջապահության վարչության հետ ու հանձնեցի կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը դրական էր։  Քվինսլենդի առողջապահության վարչության կարգադրությամբ՝ բոլոր ախտորոշվածերը պետք է հոսպիտալացվեն, ուստի ես ևս հետևեցի նրանցխորհրդին։ Ես ինձ լավ եմ զգում ու կտեղեկացնեմ դեպքերի զարգացումների մասին։ [Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դոթոն]   11:40- Բելգիայում մարտի 12-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո որոշվել է փակել կրթական հաստատություներն ու ժամանցի վայրերը: Մթերային խանութներն ու դեղատները բաց կմնան, բոլոր մյուս խանութները շաբաթվա ընթացքում բաց կլինեն և կփակվեն հանգստյան օրերին: Հասարակական տրանսպորտը շարունակելու է աշխատել: |tert.am|   11։20- Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել Է յոթով, վարակվածների թիվն ավելացել Է ութով, ապաքինվել Է ևս 1318 մարդ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում։ |armenpress.am|   11:02- ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 1645-ի, մահացել Է 41 մարդ: |armenpress.am|   11։00- Ե՞րբ է ԱՄՆ-ում հայտնվել առաջին հիվանդը։ Քանի՞ մարդ է վարակված։ Ի՞նչ են հիվանդանոցների անունները։ Հնարավոր է, որ հենց ԱՄՆ-ի բանակն է  համաճարակը բերել Վուհան։ Եղե՛ք թափանցիկ: Հրապարակե՛ք ձեր տվյալները: ԱՄՆ-ը պարտավոր է մեզ բացատրություն տալ։ [Չինաստանի ԱԳՆ խոսնակ] |civilnet.am|   10։55- ԱՄՆ ֆոնդային շուկան փակվել է վերջին 33 տարվա ընթացքում անկման խոշորագույն ցուցանիշով: Մարտի 12-ի երեկոյի դրությամբ՝ Dow Jones, S&P 500, Nasdaq և Russell 2000 ֆոնդային ցուցիչներն արձանագրել են 9-12% անկում: Եվրոպական բորսաները 5-6% անկում են արձանագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայից դեպի ԱՄՆ մուտքի երեսնօրյա արգելքի մասին հայտարարության ֆոնին: Այս հայտարարության հետևանքով 5%-ով նվազել է նավթի գինը: |tert.am|   10։45- Իրանի առողջապահության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Ք. Ջահանփուրի տեղեկացմամբ՝ վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 1,075 դեպք, որից 75-ը՝ մահվան ելքով: Ընդհանուր առմամբ վարակվել է 10,075 մարդ, որից 429-ը մահացել է: Ապաքինվել է 3,276 հիվանդ: Մարտի 12-ին ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արժույթի միջազգային հիմնադրամին կոչ է արել աջակցել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում: |armtimes.com|   10։35- Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը։ Մահացածը 76 տարեկան տղամարդ է, որը գնացել էր Մեքքա ուխտագնացության և Հնդկաստան վերադառնալուց հետո՝ փետրվարի 29-ին, իրեն վատ զգացել։ Նա մահացել է երեքշաբթի օրը, որից հետո անալիզները բացահայտել են, որ տղամարդը վարակված էր կորոնավիրուսով։ Այժմ իշխանությունները փորձում են հայտնաբերել այն մարդկանց շրջանակը, որոնց հետ նա շփումներ է ունեցել։   10։30- Walt Disney կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիորուսի հետագա տարածումը կանխելու նպատակով ժամանակավորապես կդադարեցնեն իրենց աշխատանքը Walt Disney World-ը և Disneyland Paris–ը։ Որոշումն ուժի մեջ է մտնում՝ կիրակի օրվանից սկսած, ու կպահպանվի մինչև մարտի վերջ։   10։10- Հունվարի 20-ին կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր՝ Հարավային Կորեան հայտարարել է, որ ուրբաթ օրն ավելի շատ մարդ է ապաքինվել, քան վարակվել, ինչը հույս է ներշնչում, որ Չինաստանից հետո ամենախոշոր համաճարակի տարածումը դանդաղել է։   10։00- Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածությունը։ Հիշեցնենք, որ երեկվանից, երբ դեռ հայտնի չէին անալիզների պատասխանները, Թրուդոն ինքնամեկուսացվել էր ու աշխատում էր տնից։   09։40- Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնն ասել է, որ մարդիկ կարող են զբաղվել իրենց առօրյա գործերով, ինչպես միշտ։ Բայց, ամեն դեպքում, երկուշաբթի օրվանից սկսած, խորհուրդ է տրվում խուսափել մասսայական միջոցառումներից, որտեղ հավաքված կլինի 500 ու ավելի մարդ՝ բացի դպրոցներ ու համալսարաններ այցելելուց, նաև զերծ մնալ անհարկի ճանապարհորդություններից։ Միաժամանակ Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է․ «Դպրոցներ այցելելն անվտանգ է։ Երբ կդառնա վտանգավոր, մենք կփակենք այդ կոնկրետ դպրոցներն ու կաշխատենք դպրոցների աշխատակիցների հետ, որպեսզի դպրոցները վերաբացվեն պատշաճ ժամանակ»։   09։20- Նորվեգական թագավորական ընտանիքին, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սերեյդին և արդյունաբերության նախարար Իսելին Նյուբեին, կարանտին են տեղափոխել պաշտոնյաների և արքայական անձանց արտասահմանյան ուղևորությունից վերադառնալուց հետո: |aysor.am|   09։10- Սինգապուրը երկուշաբթի օրվանից արգելում է մուտք կամ փոխադրում այն մարդկանց համար, որոնք վերջին 14 օրվա ընթացքում եղել են Իտալիայում, Իսպանիայում, Ֆարնսիայում կամ Գերմանիայում։ Նույն սահմանափակուն արդեն գործում է Հարավային Կորեա, Չինաստան ու Իրան այցելած մարդկանց համար։   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան
22:22 - 13 մարտի, 2020
Հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով վնասակար ծրագրեր են տարածում՝ գողանալով մարդկանց տվյալները

Հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով վնասակար ծրագրեր են տարածում՝ գողանալով մարդկանց տվյալները

Հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով վնասակար ծրագրեր են տարածում, որոնց միջոցով գողանում են մարդկանց տվյալները՝ մուտքանուն, գաղտնաբառ, բանկային ու այլ տվյալներ, որոնք պահվում են բրաուզերում։ Այս մասին տեղեկանում ենք Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ֆեյսբուքյան էջից։ Ի տարբերություն կորոնավիրուսի տարածման օրիգինալ քարտեզների (օրինակ՝ https://coronavirus.jhu.edu/map.html) կեղծվածները առաջարկում են, որ ֆայլը ներբեռնեք ու տեղադրեք համակարգչում` կորոնավիրուսի մասին վերջին թարմացումներին տեղեկացված լինելու համար։ Նման խարդախությունների զոհ չդառնալու համար խորհուրդ է տրվում հետևել տեղեկություններին միայն ստուգված հարթակներում, որոնցից են՝ Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը՝https://coronavirus.jhu.edu/map.html https://www.worldometers.info/coronavirus/ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծած հարթակը՝ https://ncdc.am/coronavirus/
21:42 - 13 մարտի, 2020
Հայաստանը ու Վրաստանը 10 օրով դադարեցնում են երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը

Հայաստանը ու Վրաստանը 10 օրով դադարեցնում են երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»,- գրել է նա։
21:08 - 13 մարտի, 2020
Շատ կասկածում եմ, որ հիվանդությունները գիտեն սահմանների մասին. Քրիստինա Լագարդը` Թրամփի որոշման մասին |news.am|

Շատ կասկածում եմ, որ հիվանդությունները գիտեն սահմանների մասին. Քրիստինա Լագարդը` Թրամփի որոշման մասին |news.am|

news.am: Ես շատ կասկածում եմ, որ հիվանդությունները սահմաններ են ճանաչում: Այս մասին հայտարարել է Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստինա Լագարդը` մեկնաբանելով նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը` եվրոպական մի շարք երկրների քաղաքացիների համար մուտքը Միացյալ Նահանգներ ժամանակավորապես արգելելու մասին որոշումը: «Ես չպետք է մեկնաբանեմ որեւէ կառավարության այս կամ այն միջոցառումը: Բայց ես շատ կասկածում եմ, որ հիվանդությունները անձնագրեր ունեն եւ գիտեն սահմանների մասին»,- ասել է Լագարդը CNBC- ին: «Նրանք անտեսում են այդ սահմանները, եւ ես կարծում եմ, որ բոլոր տնտեսությունները պետք է հիշեն դա` տնային տնտեսությունների, մարդկանց, ձեռնարկությունների պաշտպանության նպատակով ճիշտ քայլեր ձեռնարկելու համար»,- հավելել է նա: ԵԿԲ-ն նախօրեին որոշում էր կայացրել չնվազեցնել տոկոսադրույքները` չնայած շուկայի սպասումներին: Այնուամենայնիվ, ԵԿԲ-ն հայտարարել է բանկային վարկավորմանն աջակցելու միջոցառումների մասին եւ 120 միլիարդ եվրոյով ընդլայնել է իր ակտիվների գնման ծրագիրը: Շուկայի մասնակիցները, որպես եվրոյի տնտեսության խթանման միջոց, տոկոսադրույքների իջեցում էին ակնկալում 10 բազային կետով` այն մտավախությունների ֆոնին, որ ռեցեսիան շուտով հարված կհասցնի տարածաշրջանին: Թե՛ Դաշնային պահուստային համակարգը, թե՛ Անգլիայի բանկը նախորդ շաբաթ կրճատել են տոկոսադրույքները:      
20:58 - 13 մարտի, 2020
Ոստիկանությունը հորդորում է ավտոմեքենայի գրանցման համար ՃՈ վարչական շենքեր այցելել միայնակ

Ոստիկանությունը հորդորում է ավտոմեքենայի գրանցման համար ՃՈ վարչական շենքեր այցելել միայնակ

ՀՀ ոստիկանությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով հորդորում է տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման), վարորդական վկայական ստանալու, փոխանակելու գործողություններ կատարելու համար Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կամ վարչական շենքեր այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք․ 1․ տրանսպորտային միջոցների գրանցման /հաշվառման/, վարորդական վկայական ստանալու, փոխանակելու գործողություններ կատարելու համար Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կամ վարչական շենքեր այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց 2․ Ճանապարհային ոստիկանության վարչական մասի, նաև այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հնարավոր բոլոր գործողություններն իրականացնել roadpolice.am էլեկտրոնային հարթակի միջոցով, իսկ վարչական ակտերի բողոքարկման, տեղեկատվություն ստանալու, տուգանքի վճարումը տարաժամկետելու, կամ տրանսպորտային միջոցի վերասարքավորման դիմումները ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի կամ https://e-request.am/hy/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։
20:53 - 13 մարտի, 2020
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի վերաբերյալ

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը կորոնավիրուսի տարածմանը կանխարգելելու նպատակով տարածել է հայտարարություն։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի քաղաքացինե՛ր, Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում նաեւ մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում եւ հորդորում ենք․ 1․ Անձնագրային գործողություններ կատարելու համար Անձնագրային եւ վիզաների վարչություն կամ ստորաբաժանումներ այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց։ Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում մինչեւ 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու եւ այլ գործողությունների համար ծնողը անձնագրային ծառայություն ներկայանում է նաեւ երեխայի հետ, որի անհրաժեշտությունը չկա, կամ ներկայացնում է հիմնավորում, թե երեխային տանը խնամող չկա: Մինչեւ 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետեւաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց: 2․Անձնագրային եւ վիզաների վարչության վարչական մասի, ինչպես նաեւ այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ 3. Տեղեկացնում ենք նաեւ, որ բացի անձնագիր ստանալու եւ ՀՀ քաղաքացության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաեւ լիազորված անձի միջոցով: Հետեւաբար, մեկ անձը՝ իր, ընտանիքի անդամների, հարազատների, մտերիմների համար դիմելուց բացի կարող է դիմել նաեւ այլ անձանց համար՝ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ: Պատճառվելիք անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը եւ հայտնում մեր շնորհակալությունը՝ ըմբռնումով մոտենալու համար։ Հանրային առողջության պահպանումը նաեւ մեր բոլորի ընդհանուր պարտականությունն է»։      
20:46 - 13 մարտի, 2020
Քննարկվել է պետկառույցների աշխատակիցների մի մասի հեռավար աշխատանքի անցնելու հնարավորությունը

Քննարկվել է պետկառույցների աշխատակիցների մի մասի հեռավար աշխատանքի անցնելու հնարավորությունը

Մարտի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը: Անդրադարձ է կատարվել մարտի 15-ին Հռոմից վերադարձող քաղաքացիների թռիչքային, արդեն ՀՀ տարածքում ստուգման ու կարանտինային ռեժիմի մանրամասներին: Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից Երևանի ժամանակով ժամը 21:30 մեկնող չարթերային թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում: Հանձնաժողովի անդամները քննարկել են զբոսաշրջային հոսքերի դինամիկան ու դրա ազդեցությունը ոլորտի կազմակերպությունների վրա: Հանձնաժողովը արձանագրել է, որ մինչև մարտի 23-ը դասերը դադարեցրած ՀՀ  պետական ուսումնական հաստատությունների աշխատակիցների վարձատրությունը կպահպանվի, ուսումնական ծրագրի բացթողնված հատվածը կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։ Նշված օրերին ուսումնական գործընթացը հեռավար եղանակով` (օնլայն) կազմակերպելու նախաձեռնությունները ողջունվում են: Կարևորվել է տեղեկատվական դաշտում կորոնավիրուսի մասին ճշգրիտ ու փաստերի վրա հիմնված տեղեկատվության հասանելիությունը ու այդ ուղղությամբ քայլերի էլ ավելի ակտիվացումը: Նիստի մասնակիցները քննարկել են նաև պետական կառույցների աշխատակիցների մի մասի հեռավար աշխատանքի անցնելու հնարավորությունները, ինչի կապակցությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
20:42 - 13 մարտի, 2020