ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ը հորդորում է անվտանգության համար բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով

ՊԵԿ-ը հորդորում է անվտանգության համար բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով

Ելնելով անվտանգությունից՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, այս մասին պայմանավորավծություն է ձեռքբերվել նաև Վրաստանի կառավարության հետ, որպեսզի Վրաստանից Հայաստան ժամանող հայկական պետհամարանիշներով բեռնատարներն ուղղորդվեն Բավրայի մաքսակետ: «Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ-ից՝ ներառյալ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն իրականացնող հայկական պետհամարանիշներով բեռնատարները, որոնք արդեն իսկ ճանապարհին են կամ ունեն համակարգում գրանցված հայտարարագիր դեպի Բագրատաշեն, կկարողանան դուրս գալ այս անցակետով, իսկ մնացած բոլոր դեպքերում ՀՀ-ից հյուսիսային սահմանով ելքն իրականացվելու է Բավրայի անցակետով։ ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորորդում է քաղաքացիներին ռազմական դրության պայմաններում լինել առավել զգոն և Հայաստան-Վրաստան ուղղություններով երթևեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի»,- ասվում է հաղորդագրության մեջ:  
19:15 - 28 սեպտեմբերի, 2020
Հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են շուրջօրյա գրաֆիկով. ՊԵԿ

Հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են շուրջօրյա գրաֆիկով. ՊԵԿ

Արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով:  Ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ բացի մաքսակետերից նաև ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի, որն իրականացվում է հերթափոխով: Խնդրում և հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկատվություն և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- այս մասին ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
13:33 - 28 սեպտեմբերի, 2020
Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը չի խոչընդոտում մասնակցել դատական նիստերին. ԱՆ |azatutyun.am|

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը չի խոչընդոտում մասնակցել դատական նիստերին. ԱՆ |azatutyun.am|

azatutyun.am: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, 9 տարբեր հանցագործությունների համար մեղադրվող Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը չի խոչընդոտում մասնակցել դատական նիստերին, հարցմանն ի պատասխան հայտնում է Արդարադատության նախարարությունը։ Նման եզրահանգման է եկել Քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման ստորաբաժանումը։ Կալանավայրում գտնվող Գագիկ Խաչատրյանն անցած դատական նիստին չէր ներկայացել դատարան։ 64-ամյա Խաչատրյանն անցած դատական նիստին նամակ էր հղել դատավորին՝ գրելով, որ առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող ներկայանալ դատական նիստին։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանն էլ «Ազատությանը» փոխանցել էր, որ ողնաշարի խնդիրներ ունեցող պաշտպանյալը դժվարությամբ է քայլում, նրա վիճակն օրեցօր ավելի վատթարանում է։ Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը դիմել էր դատավորին նամակով` պարզել՝ արդյոք Գագիկ Խաչատրյանը չի՞ կարող ներկայանալ նիստերին։ Նախկին իշխանությունների ամենաազդեցիկ դեմքերից մեկը համարվող 64-ամյա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ չարաշահման, առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու և այն կազմակերպելու, փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 22 միլիոն դոլար կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանի կողմից պետության պատճառած վնասի և ստացած կաշառքի ընդհանուր գումարը կազմում է 41 միլիոն դոլար։
16:18 - 25 սեպտեմբերի, 2020
Հոկտեմբերիի 1-ից բժշկական որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունը չի գործի

Հոկտեմբերիի 1-ից բժշկական որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունը չի գործի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: ՀՀ ՊԵԿ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել. «Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 16.03.2020թ․ թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն, 2020թ. մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները: Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020 թվականի  հոկտեմբերի 1-ից վերոնշյալ որոշումը չի գործելու, և կիրառվելու են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ապրանքների ցանկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումներով հաստատված ցանկ   ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ Ապրանքի անվանումը 1702 30 500 0,2106 10 800 0,2827 20 000 0,2828 10 000 0, 2828 90 000 0,2833 21 000 0,2836 30 000 0,2905 43 000 0,2918 30 000 0,2921 44 000 0,2922 39 000 0,2922 49 850 0,2924 29 100 0,2933 11 900 0,2933 49 900 0,3503 00 100 9,3821 00 000 0 Ապրանքներ, որոնք օգտագործվում են դեղամիջոցների արտադրության համար  2526 20 000 0 Տալկ `դիմակների և ձեռնոցների արտադրության համար 2905 12 000 0,2921 11 000 0,2921 19,2921 29 000 0,2923 90 000 9,2925 29 000 0,3402 12 000 0,3402 13 000 0,3905 99 909 0     Ապրանքներ, որոնք օգտագործվում են ախտահանիչ միջոցների արտադրության համար  3002 Պատվաստանյութեր, ախտորոշիչ հավաքածուներ  3005 Վիրակապեր, բամբակ, թանզիֆ և նմանատիպ ապրանքներ  3808 94 Հակավիրուսային ախտահանիչ միջոցներ  3822 00 000 0 Ախտորոշիչ կամ լաբորատոր ռեակտիվներ  3904 40 000 0, 3909 50 900 0, 5516 23 100 0 5603 11 900 0, 5603 12 900 0, 5903   Ապրանքներ, որոնք օգտագործվում են բժշկական նշանակության ձեռնոցների և անձնական պաշտպանության միջոցների արտադրության համար  3917 Խողովակներ, ճկափողեր և դրանց կցամասեր` բժշկական նպատակների համար օգտագործվող  3920 99 590 0, 3920 99 900 0, 3921 90 900 0 Պարաֆինային ժապավեն, Parafilm թաղանթ` լաբորատոր պլաստմասե սպասքի փակման և հերմետիզացման համար 3923 10 000 0, 3923 90 000 0, 4819 20 000 0 Կոնտեյներ՝ բժշկական թափոնների անվտանգ հավաքման և ոչնչացման համար 3923 21 000 0, 3923 29 Պարկեր` կենսաբանական վտանգավոր թափոնների տեղափողման համար  3923 30, 3926 90 970 9, 7010 90 Սրվակներ և տարաներ ախտահանիչ միջոցների համար  3923 50 900 0 «ֆլիփ-թոփ» կափարիչներ»  3926 Բախիլներ  3926 20 000 0, 4015,  6203, 6204,  6207, 6208,  6210, 6211   Պաշտպանիչ հագուստ և հագուստի պարագաներ ու ձեռնոցներ  3926 90 970 9 Մեկուսացնող խցիկ` հիվանդների տեղափոխման համար 4202 99 000 0 Լաբորատոր թերմոպայուսակ  6307 90 Շնչառական դիմակներ և ռեսպիրատորներ 7613 00 000 0 Dewar-ի տարա 8418 40 200 8 Բժշկական սառցարաններ  9004 90 Պաշտպանիչ ակնոցներ  9018 19  Պուլսօքսիմետր 9018 31, 9018 32 Ներարկիչներ, ասեղներ, կաթետերներ, կանյուլներ և համանման գործիքներ 9018 90 500 1 Համակարգեր՝ արյան վերցման ու փոխներարկման, արյան փոխարինիչների և ինֆուզիոն լուծույթների համար  9022 14 000 0 Բժշկական նշանակության սարքավորումներ  9402 90 000 0 Հիվանդի տեղափոխման պատգարակ 9616 10 100 0 Հիգիենիկ նպատակների համար նախատեսված փաշեցիրներ 9616 10 900 0 Վրադիրներ և գլխիկներ
11:31 - 25 սեպտեմբերի, 2020
ՊԵԿ-ն առաջիկայում հաշվետվություն կներկայացնի. Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձավ հարկային մուտքերին |armenpress.am|

ՊԵԿ-ն առաջիկայում հաշվետվություն կներկայացնի. Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձավ հարկային մուտքերին |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեն առաջիկայում կամփոփի 2020 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշները և 9 ամիսների վերաբերյալ կներկայացնի հաշվետվություն՝ անդրադառնալով նաև հարկային հավաքագրումներին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարկային հավաքագրումների մասին հարցին: «Ընդհանուր առմամբ, կառավարության կողմից համավարակի բացասական ազդեցության հետևանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը գտնվում է վերահսկողության ներքո և կառավարելի են: Եթե նկատի ունեք տարվա սկզբում ի սկզբանե նախատեսված կատարողականի կանխատեսումը և ներկայիս հավաքագրումները, ապա 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում:  Ենթադրում ենք, որ այդ տարբերությունը գնալով կաճի»,- ասաց նա:
15:38 - 24 սեպտեմբերի, 2020
ՊԵԿ նախագահը նշեց, թե Միքայել Մինասյանի քրգործով էլ ով է կալանավորվելու |armenpress.am|

ՊԵԿ նախագահը նշեց, թե Միքայել Մինասյանի քրգործով էլ ով է կալանավորվելու |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը գտնում է, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքի մասով բավարար չափով տեղեկատվությունը տարածվել է, և մյուս հանգամանքներն  ավելի առարկայական ներկայացնելը տեղին չի համարում, քանի որ դրանք նախաքննության գաղտնիք են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձավ Մինասյանի մեղադրանքի լրացմանն ու դատարանի կողմից կալանքի որոշմանը: «Գնահատելով քննիչի միջնորդությունը, դրանում ներկայացված ապացույցները, կալանքի հիմքերը և Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածի հիմքեր՝ դատարանը որոշում է կայացրել բավարարել այդ միջնորդությունը: Ավելին դատարանը որոշել է բավարարել քննիչի մեկ այլ միջնորդություն, Միքայել Մինասյանի գործերի կառավարիչի՝ Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը»,- ասաց նա: ՊԵԿ նախագահն անդրադառնալով Մինասյանի գտնվելու վայրին՝ նշեց, թե իրավապահները գուցե ունեն տեղեկատվություն, այդ մասին ինքը չի բարձրաձայնի:
15:33 - 24 սեպտեմբերի, 2020
ՊԵԿ-ն ամփոփել է Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավորման 100 օրը

ՊԵԿ-ն ամփոփել է Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավորման 100 օրը

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ֆիլմ-հաշվետվություն՝ ամփոփելով Կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 100 օրը: «ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 5-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց Էդվարդ Հովհաննիսյանը, ով մինչ այդ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում համակարգել է կոմիտեի իրավական գործառույթների ստորաբաժանումների աշխատանքը: Պետական եկամուտների կոմիտեն, երկրի համար դժվար շրջափուլում, շարունակում է կյանքի կոչել նախանշված բարեփոխումներն՝ արդեն նոր ղեկավարի գլխավորությամբ: Համակարգի առջև դրված խնդիրները նույնն են, ակնկալիքները՝ նույնպես, առավել ևս համավարակի պայմաններում. ապահովել պետական եկամուտների հավաքագրման բնականոն գործընթացը, բարելավել ծառայությունները, շարունակել աջակցությունը տուժած ոլորտներին և տնտեսվարողներին: ՊԵԿ նոր նախագահի գլխավորությամբ վերջին 100 օրերի ընթացքում բյուջեի եկամուտների ապահովմանը զուգահեռ՝ ՊԵԿ-ին հաջողվել է նաև նվազեցնել պետության պարտքը հարկ վճարողների հանդեպ: Գործընթացը շարունակական է, արդյունքը՝ դրական, ինչու չէ, ռեկորդային՝ վերջին տասնամյակների համար. օգոստոսի 1-ի դրությամբ այն նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69,4 մլրդ դրամ: Իսկ սեպտեմբերի 1-ի դրությամբ, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ պարտքը նվազել է 67.3 մլրդ դրամով կամ 48.5%-ով։ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել կոմիտեի 2019թ.  հաշվետվությունը: Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ ռազմավարական ծրագիրն ուղղված է հարկային և մաքսային վարչարարության բարելավմանն ու կատարելագործմանը, համակարգի արդյունավետության բարձրացմանը, հարկային ստվերի կրճատմանը և այլն: Նախորդ տարվա ծրագրին ավելացել է 14 նոր միջոցառում:   Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետի գնահատականն է: Գյումրիում կառուցվող Հյուսիսային ԱՏԳ կենտրոնի շինարարության գործընթացը կոմիտեի ղեկավարի ամենօրյա հսկողության ներքո է և աշխատանքային առաջին   այցը հենց այստեղ էր, առաջնահերթ պահանջով՝ շինաշխատանքների արագ և բարձր որակ: Հետևողական աշխատանքի արդյունքը՝ կարճ ժամանակ անց. Գյումրիում սեպտեմբերի 15-ին մեկնարկեցին Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները: Կառույցի գործարկումը բեկումնային կլինի մաքսային մարմնի հետագա զարգացման և ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար, վստահեցնում է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։   Աշխատանքային 100 օրվա օրակարգում է նաև շրջայց Հյուսիսային մաքսատուն-վարչություն, Բավրայի մաքսակետ-բաժին. ստորաբաժանումներում կոմիտեի ղեկավարը հետաքրքրվել է մաքսային ձևակերպումների գործընթացով, արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին մտահոգող խնդիրներով:  Հաջորդ քայլը՝ Բագրատաշենի մաքսային-կետ բաժինն է. կոմիտեի ղեկավարն այստեղ հատկապես կարևորել է համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը: Քաղաքացիներին սպասարկել արագ և որակով՝ բացառելով հնարավոր դժգոհությունները. ՊԵԿ նախագահի հանձնարարականն է տեղում: Վերջին 100 օրերի ընթացքում մաքսային ծառայությունը շարունակել է COVID-19-ով պայմանավորված արտակարգ միջոցառումները։ Ի կատարումն ՀՀ պարետի հանձնարարականների, բոլոր ուղղություններով վերանայվել են մաքսային մարմինների գործառույթները, ապահովվել է շուրջօրյա պատշաճ մաքսային հսկողություն: Մեղրիի սահմանային կետում իրականացվել են մաքսային հսկողության աննախադեպ միջոցառումներ: Տնտեսվարողների կրած վնասները մեղմելու նպատակով ազատականացվել է ստացողի պահեստում ապրանքների պահպանման գործընթացը: Եվս մեկ կարևոր հարց, որ ստացել է իր լուծումը. մշտական բնակության՝ Հայաստան տեղափոխվող անձինք օգտվում են անձնական, օգտագործված ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Կոմիտեն գործընթացի վերաբերյալ բացատրական տեսաուղեցույց է հրապարակել: Արտոնությունից օգտվել են տասնյակ մարդիկ։ Ոչ պակաս կարևոր է հաջորդ քայլը. մեր քաղաքացիներն արդեն կարող են միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով դեղ ներկրել առանց թույլատրվող փաստաթղթի՝ որոշակի պայմաններով: ԵԱՏՄ շրջանակում երկարաձգվել է Հայաստանին տրվող արտոնությունների ժամկետը: Որոշումն ուժի մեջ է  հունիսի 12-ից, սակայն ունի հետադարձ ուժ: Հունիս-օգոստոս ամիսներին շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամի ներմուծման մաքսատուրքի գումար է վերադարձվել ներմուծողներին: Մաքսայինի օրակարգում են նաև նոր նախաձեռնություններ. օրինապահ հարկ վճարողներին ոչ միայն հարկային, այլև մաքսային բարելավումներ և պարզեցումներ են սպասվում ներմուծված ապրանքների ձևակերպման և բացթողման փուլերում: Խելացի ռիսկերի կառավարման  միջոցով վերահսկելի կլինեն բարձր ռիսկային խմբի ֆիզիկական անձանց սահմանահատումները:  Հաջորդիվ. վերջին 100 օրերի ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վերակառուցվել են տեղեկատվական շտեմարանները, տեղի է ունեցել աշխատանքի օպտիմալացում, նոր շտեմարանի կառուցում, էլեկտրոնային ծառայությունների՝ անուղղակի հարկերով հարկման նախաձեռնում: Առաջին անգամ ՊԵԿ-ը հեռավար քննարկման հարթակի շուրջ է հավաքել  աշխարհում առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին, ինչպիսիք են Microsoft, Google, Facebook և այլոք։ Հարկային ծառայության Էլեկտրոնային համակարգերի բջջային հավելվածների մշակում, շրջիկ ՀԴՄ-ների գրանցման հնարավորություն, ՊԵԿ վերլուծական գործիքակազմի ընդլայնում, Մեծածավալ տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգի կատարելագործում օրակարգային հարցերով: Այս և այլ միջոցառումներով ՊԵԿ-ը շարունակում է լինել թվայնացման ոլորտում պետական կառավարման համակարգի առաջամարտիկը: Եվ ոչ միայն. ՊԵԿ–ը առաջ է քաշել ԵԱՏՄ երկրների միջև էլեկտրոնային միասնական հարթակի գաղափարը. թե ինչ է իրենից ներկայացնում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիտորինգի համակարգը և ինչ կտա այն անդամ երկրներին` իրազեկման ֆիլմի ձևաչափով Կոմիտեն ներկայացավ ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի սեպտեմբերին կայացած նիստում:  ՊԵԿ-ը խստացնում է հսկողությունն առանց ՀԴՄ-ի գործող հարկ վճարողների նկատմամբ.  հունիս-օգոստոս ամիսներին արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 2871 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն է։  Իսկ ՀԴՄ-ների ներդրման և սպասարկման գործընթացի ազատականացման խոչընդոտները քննարկվել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի և մասնագիտացված  կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպմանը:   Ինքնաշխատ համակարգի շրջանակում՝ տնտեսվարողների  ամենօրյա մշտադիտարկում՝  հայտարարագրված հարկերը ճշգրտելու նպատակով: Կոմիտեն հետևողական է ստվերի կրճատման նախաձեռնություններում. առաջին անգամ իրականացվել է հարկ վճարողների մոտ առկա, ինչպես նաև ոլորտային հնարավոր ռիսկերի անձնագրավորում, մշակվում է դրանց չեզոքացման  ճանապարհային քարտեզը։ Հար­կային և մաքսային կարգապահության բարելավման ռազմա­վարությամբ նախատեսվում են իրականացնել տնտեսավարող սուբյեկտների ռիսկային վարքագծի ուսումնասիրություն և պատճառների վերհանում, վերլուծություն ու դրանց համապատասխան ռիսկերի մեղմման մեխանիզմների սահմանում: Հարկային վարչարարության կատարելագործման նպատակով TADAT-ի մեթոդա­բա­նությամբ ներկայումս ՊԵԿ ներքին ռեսուրսներով  արդյունավետության գնահատում է արվում։ Արագ և որակյալ սպասարկումն առաջնահերթություն է նաև հարկային բլոկում. ՊԵԿ նախագահի հանձնարարականն է հարկ վճարողների սպասարկման բաժիններ կատարած աշխատանքային այցերի ժամանակ: Համավարակով պայմանավորված՝ հարկ վճարողներին որոշ ծառայություններ դեռևս միայն էլեկտրոնային եղանակով են մատուցվում: Օնլայն հարթակում են դիմումները, դրանց ընթացքին հետևելը:  petekamutner.am կայքում. ստեղծվել է նոր բաժին` որոնման ճկուն համակարգով՝ Հաճախ տրվող հարցերով ու պատասխաններով: Շտեմարանում իրազեկման մոտ 70 թերթիկ կա և անընդհատ համալրվում է:  ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնը համավարակի պայմաններում աշխատում է բազմապատկված պատասխանատվությամբ և ծանրաբեռնվածությամբ։ Կենտրոնի մասնագետներն առաջին օգնություն ցուցաբերողներն են դարձել հատկապես հեռավար աշխատող տնտեսվարողների համար, օրական ստանում են միջինը 1000-1200 զանգ, նաև` արտերկրից: Համակարգում կարևորված է նաև հարկային ու մաքսային ծառայողների մասնագիտական կարողությունների բարձրացումը: Համավարակի պայմաններում անձնակազմի մասնագիտական վերապատրաստումը և դասընթացներն անցկացվում են հեռավար:   Հետբացթողումային արդյունավետ հսկողության նպատակով արտաքին տնտեսական գործունեության բոլոր սուբյեկտները դասակարգվելու են ըստ ռիսկայնության՝ ցածր, միջին և բարձր աստիճանների: Մաքսային հսկողությունը կթիրախավորվի բարձր ռիսկայնության խմբին: Ի դեպ, ԵԱՏՄ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների արդյունավետության գնահատման սանդղակում Հայաստանը 2020 թվականի առաջին կիսամյակում բարելավել է դիրքերը` 36,82-ից հասնելով 86,95 միավորի. ԵԱՏՄ անդամակցության ողջ ժամանակաշրջանում առաջին անգամ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ կոմիտեն վերջին 100 օրերի ընթացքում շարունակում է ակտիվ մասնակցել իրավական ոլորտի բարելավմանը միտված նոր նախագծերի մշակմանն ու քննարկմանը: Կներդրվի քրեական գործերով ՊԵԿ քննչական վարչության էլեկտրոնային ենթահամակարգ: Կստեղծվի վարչական իրավախախտումների գործերով վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ. հարկ վճարողների հետ շփումների առավել կրճատմամբ կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը: Հստակեցվել են նաև հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը և ծանուցման մեխանիզմները: Կոմիտեն հետևողական է հարկային և մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Հունիս-օգոստոս ժամանակահատվածում հարկային իրավախախտումների կանխման, խափանման, ինչպես նաև տնտեսական հանցագործությունների բացահայտման և պետությանը պատճառված վնասի վերականգնման հետևողական միջոցառումներ են իրականացվել։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության հսկողական աշխատանքները հիմնականում ուղղվել են ստեղծված պայմանների շահարկմամբ անբարեխիղճ վարքագծով տնտեսվարողների բացահայտմանը: Համավարակի պայմաններում հնարավոր խախտումները կանխելու նպատակով վարչությունը համագործակցել է նաև պետական այլ կառույցների հետ: Մասնավորապես, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, Սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի և Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ  իրականացվել է 34 շրջայց, արդյունքում՝ 9 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են սանիտարահիգենիկ կանոնների պահպանման խախտումներ: Հունիս-օգոստոս ժամանակահատվածում ՊԵԿ քննչական վարչությունը պետբյուջե է վերականգնել շուրջ 780 միլիոն դրամ: Տարբեր թմրամիջոցների, հոգեմետ դեղերի, և այլ ապրանքների ապօրինի ներկրման բազմաթիվ փորձեր, հիմնականում փոստային առաքանիներով: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների բացահայտումներն են՝ ամենաանհավանական թաքստոցներից: Մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով 24/7 ռեժիմով սահմանվել է հերթապահություն և գործում է թեժ գիծ: Միջազգային համագործակցության խորացում. Մեղրիի անցակետի արդիականացման, Հայաստանի և Իրանի մաքսային մարմինների համագործակցության ու այլ հարցերի քննարկում՝ ՊԵԿ նախագահի և մեր երկրում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հանդիպմանը: Ի դեպ, օրերս խորհրդարանը միաձայն վավերացրեց Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի վարկային համաձայնագիրը, որով նոր ազդակ կհաղորդվի Հայաստան-Իրան առևտրաշրջանառության աշխատանքները, կստեղծվեն բարենպաստ պայմաններ բիզնեսի համար: Երկրի օրենսդիր ամբիոնից ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնավարման 100 օրերի ընթացքում հանդես է եկել ակտիվ նախաձեռնություններով՝ խորհրդարանի հավանությանը ներկայացնելով ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև արձագանքելով հանրային նշանակության հարցերին: Հագեցած օրակարգով՝ աշխատանքային երկօրյա այցով ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Արցախի Հանրապետությունունում: Նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հարկային ոլորտում փոխգործակցության հարցեր են քննարկվել։ Գործակցության ակտիվացումը՝ Հայաստանի և Արցախի պետական եկամուտների կոմիտեների նախագահների հանդիպման օրակարգում է: ՊԵԿ նախագահը վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունը առաջիկայում էլ ավելի ընդլայնելու երկու գերատեսչությունների համագործակցությունը: Կոմիտեի գործունեության հետագա առաջնահերթություններն՝ աշխատանքային խորհրդակցության օրակարգում՝ ՊԵԿ նախագահի գլխավորությամբ: Զգալի աշխատանքներ կատարված են, սակայն անելիքներ դեռ շատ կան: Թիմային, ու  յուրաքանչյուրի հետևողական աշխատանքով է պայմանավորված կառույցի հետագա առաջընթացի ապահովումը: Էդվարդ Հովհաննիսյանի գնահատականն է: Պետական բյուջեի եկամուտների ապահովման մասով սահմանված է բարձր նշաձող. ՊԵԿ նախագահը վստահ է, որ համատեղ ուժերով կհաջողվի իրականացնել ծրագրված ցուցանիշները և ապահովել կոմիտեի  բնականոն գործընթացը: Ստվերի կրճատում, հարկային և մաքսային վարչարարության արդիականացում, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքար, գործարար միջավայրի բարելավում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։ Պետական եկամուտների կոմիտեն հետևողական կենսագործում է նախանշված այս և մյուս առաջնահերթությունները»:    
13:19 - 24 սեպտեմբերի, 2020
Բացահայտվել է կանխամտածված սնանկության դեպք՝ զուգորդված պետությանը պատճառված շուրջ 200 մլն դրամի չափի վնասով

Բացահայտվել է կանխամտածված սնանկության դեպք՝ զուգորդված պետությանը պատճառված շուրջ 200 մլն դրամի չափի վնասով

ՊԵԿ քննչական վարչությունում «Գև Գար» և «Էրեմ» ՍՊ ընկերությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրի 193-րդ և 205-րդ հոդվածի 2-դր մասով քննվող քրեական գործով կատարված  նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի  Է. Ս-ն  շահույթ ստանալու նպատակով այդ ընկերությունների անվամբ 2019-2020 թվականների ընթացքում կազմակերպել ու ղեկավարել է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն շուրջ 950 մլն ՀՀ դրամ արժողությամբ հացահատիկային մշակաբույսերի ու սերմերի ներմուծման և իրացման ձեռնարկատիրական գործունեությունը:  Այսպես, նշված ապրանքների ներմուծման և մեծածախ իրացման արդյունքում, նա նույն ժամանակահատվածում ամբողջությամբ ստացել է հատուցման ենթակա համարժեք գումարները և ունենալով բավարար ֆինանսական հնարավորություն, պետության հանդեպ առաջացրած պարտավորությունները չկատարելու դիտավորությամբ,  ձեռնարկատիրական գործունեության մասով չի վճարել շուրջ 200 մլն ՀՀ դրամի չափով հարկերը,  ձեռնարկատիրական գործունեությունից ստացված ակտիվները տնօրինել է իր հայեցողությամբ և կանխամտածված ստեղծել անվճարունակության հատկանիշներ՝ պետությանը պատճառելով  խոշոր չափի վնաս: ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության համատեղ իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել է հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող քաղաքացի  Է. Ս-ն: Միաժամանակ, քրեական գործով  տարբեր հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր ու փաստաթղթեր: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում, հարկեր չվճարելու դիտավորությամբ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու դիտավորությամբ կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակով  ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:50 - 23 սեպտեմբերի, 2020
Լրացվել է Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը. ՊԵԿ

Լրացվել է Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը. ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաղորդագրություն է տարածել, որում մանրամասներ է ներկայացնում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշման վերաբերյալ: Ըստ տարածած հաղորդագրության, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: ՊԵԿ-ը նշել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա, և դրանց ընթացքում դատարանների կողմից քննության առարկա չէին դարձել և անդրադարձ չէր կատարվել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին, բացառությամբ մայիսի 6-ի դատական ակտի, որով քննարկվել և վերլուծվել էր նրան մեղսագրվող մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, որը դատարանի կողմից գնահատվել էր իրավաչափ: Սակայն հիշյալ դատական ակտը, պաշտպանական կողմի բողոքի հիման վրա, բեկանվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից և ուղարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Ընդ որում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կրկին քննարկման առարկա չէին դարձել մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները և կալանավորման հիմքերը: Շարունակվել է նաև քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ սեպտեմբերի 3-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը փոփոխելու և լրացնելու մասին, ու նույն օրը նախիկն դեսպանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ («հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)») հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով («ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»), 310.1-րդ հոդվածի («ապօրինի հարստանալը») 1-ին մասով (երեք դրվագ), 314.3-րդ հոդվածի («հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը») 2-րդ մասով (հինգ դրվագ), որից հետո մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նոր միջնորդություն է ներկայացվել դատարան, ինչը այսօր բավարարվել է դատարանի որոշմամբ: «Բացի այդ՝ քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ հանրորեն վտանգավոր որոշակի արարքներ Մինասյանը կատարել է իր մտերիմ անձանցից Լեոնիդ Էդուարդի Արևշատյանի օժանդակությամբ, ով հանդիսացել է Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարն ու դրանց գործունեության կոորդինատորը: Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-310-րդ հոդվածով, 38-310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը նույնպես բավարարվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից», - ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
18:56 - 22 սեպտեմբերի, 2020
Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի. ԱԺ-ն քննարկեց վարկային համաձայնագիրը |armenpress.am|

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի. ԱԺ-ն քննարկեց վարկային համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը քննարկեց «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: 2020 թվականի փետրվարի 7-ին Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով ՀՀ-ի ու Վերակառուցաման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են ընդհանուր 21 մլն 146 հազար 263 եվրո արժեքով Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը՝ ՀՀ ֆինանսների նախարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի  հայաստանյան գրասենյակի կողմից: «Ծրագրի նպատակն է ֆինանսավորել ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետի վերակառուցումն ու արդիականացումը, որը պայմանավորված է տրված անցակետով անձանց և ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների հոսքերի տարեցտարի աճով: Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման ընդհանուր ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներգրավել 10 մլն 626 հազար 263 եվրո գումար, իսկ Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում՝ 10 մլն 520 հազար եվրո և ևս  700 հազարի չափով իրականացվելու է ֆինանսավորում՝ դրամաշնորհային միջոցներից, որը Հայաստանին կտրամադրի ԵՄ-ն՝ եվրոպական հարևանության գորիքի ներքո»,-ասաց Հովհաննիսյանը: Մաքսակետի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 8.7 հա: Սահմանների ինտեգրացված կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան՝ սահմանային ացնակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք՝  4000 քմ կառուցապատման մակերեսով, տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2020 թվականի դեկտեմբերին:
15:15 - 18 սեպտեմբերի, 2020
Մարդկանց մաքսային տեռորի են ենթարկում, խաբում են, թե ամեն ինչ նորմալ է. հագուստ ներկրող |tert.am|

Մարդկանց մաքսային տեռորի են ենթարկում, խաբում են, թե ամեն ինչ նորմալ է. հագուստ ներկրող |tert.am|

tert.am: Մարդկանց խաբում են, թե ամեն ինչ նորմալ է, ոչ մի բանն էլ նորմալ չէ, ոչ մի հարց էլ չի լուծվել: Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրուցում ասաց հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողներից մեկը: Նշենք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց հետևանքով ստիպված են ներկրված ապրանքն ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդներն այդքան հնարավորություն չունեն։ «Սա ընդամենը մաքսային տեռոր է, ժողովրդին մաքսային տեռորի են ենթարկում: Մենք լավ գիտենք, թե ինչ է եղել: Մինչև այս հարցը չլուծեն, խնդիրը չի վերջանալու: Մենք Կառավարությանը շանս ենք տալիս, որ վերանայեն հարցը»,- ասաց նա:
13:40 - 18 սեպտեմբերի, 2020
ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգին անցումը |armenpress.am|

ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգին անցումը |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգի անցումը, ըստ որի հագուստն ու կոշիկն արդեն մաքսազերծվում են ոչ թե կիլոգրամով, այլ հատով: Այս մասին ԱԺ-ում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկին: Մելքումյանն առաջարկեց կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում, երբ սոցիալական որոշակի լարվածություն կա, հանրության հետ էլ համաձայնության գալ՝ որոշակի ժամանակով պահել միջանկյալ շրջանը, որում հագուստը կրկին կշարունակվի մաքսազերծվել կիլոգրամով, հետո նոր անցում կատարել նոր կարգին: ՊԵԿ նախագահն արձագանքեց՝  եթե հարցը ժամանակին չի հանրայնացվել, չի նշանակում, թե այդ դաշտի հետ պայմանավորվածություն չեն կնքել: «Այս անցումը նախատեսված է եղել 2020 թվականի ապրիլի 1-ից, բոլոր տնտեսավարողները տեղյակ են եղել: Հնարավոր է, որ լինեն 1-2 տոկոս տնտեսավարողներ, որոնք տեղյակ չեն եղել: Ես չեմ կարծում, որ պետական մարմինը պետք է պարտադիր հանրային համաձայնությամբ ամրագրի իր գործողությունների հետագա պատկերացումները: Եվ այդ պայմանավորվածությունը եղել է, ես նպատակահարմար չեմ համարում ժամկետի հետաձգում»,-ասաց նա ու նշեց՝ դա իրենց դիրքորոշումն է:
14:32 - 17 սեպտեմբերի, 2020