Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Ժնևում մասնակցում է Փախստականների հարցերով առաջին գլոբալ ֆորումին

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Ժնևում մասնակցում է Փախստականների հարցերով առաջին գլոբալ ֆորումին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Ժնևում մասնակցում է Փախստականների հարցերով առաջին գլոբալ ֆորումին։Համաժողովը կազմակերպվել է 2018թ-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հաստատված Փախստականների համաշխարհային հռչակագրի շրջանակում։Ֆորումը հնարավորություն կտա պետություններին փախստականության խնդիրների լուծման միջազգային սկզբունքները ավելի գործնական դարձնելու և դրա ուղությամբ ճշգրիտ քայլեր ձեռնարկելու։ Քննարկումները նպատակաուղղված են ընդունող համայնքների բեռը թոթափելուն և փախստականների ինքնաբավությունը խթանելուն։Նախարար Պապիկյանը կարևորելով միջոցառման ձևաչափը՝ շեշտեց, որ փախստականների 85 տոկոսը ներկայումս հյուրընկալվում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում հյուրընկալող երկրների սոցիալական ապահովության համակարգերի համար։ «Հետևաբար մենք մեծապես կարևորում ենք Համաշխարհային հռչակագրի այն դրույթները, որոնք առնչվում են հյուրընկալող պետությունների բեռի թեթևացմանը և փախստականների ինքնուրույնության ու կարողությունների զարգացմանը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը համալիր կերպով վերանայում է փախստականների, տեղահանված անձանց և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականությունը՝ շեշտադրելով ինչպես պետական և հասարակական կառույցների համակարգված աշխատանքը, այնպես էլ նշված խմբերի ինքնուրույնության զարգացումը։ «Այս դրույթն ընկած է նաև 2018թ-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և երկրի զարգացման մեր ներկայից տեսլականի հիմքում՝ անհատական ջանքն ու պատասխանատվությունն են, որ ապահովում են առաջընթաց»,-նշեց նախարարը։Նախարար Պապիկյանի խոսքում նշվեց նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանում հայերի էթնիկ զտումների արդյունքում տեղահանված շուրջ 400 000 փախստականների մասին, ովքեր նշված ժամանակահատվածում կազմում էին Հայաստանի բնակչության շուրջ 12 տոկոսը։ «Նշված բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները շարունակաբար եղել են մեր կառավարության ուշադրության կենտրոնում»,-ասաց նա՝ վկայակոչելով կառավարության՝ նոյեմբերի 21-ի որոշումը, որով ապահովվում է դեռևս բնակարանային խնդիրներ ունեցող շուրջ 900 փախստական ընտանիքներից 112-ի բնակարանի խնդիրը։ «Այս փաստը ցույց է տալիս, որ մենք հանձնառու ենք այդ անձանց ամբողջական ինտեգրումն ապահովելու հարցում»,-ասաց նա։Նախարարը խոսեց նաև Սիրիայից եկած 22 հազար փախստականների մասին, որով հայաստանը դարձել է մեկ շնչի հաշվով Սիրիայից ընդունած փախստականների թվով երրորդ երկիրը եվրոպական տարածաշրջանում։ «Նրանցից շատերը այն հայերի սերունդներն են, ովքեր ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայիում տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով։ Մենք մեծապես գնահատում ենք Սիրիայից փախստականների ձեռնարկատիրական ձիրքը և այն սոցիալ-տնտեսական ներդրումը, որ նրանք ունենանում են Հայաստանի զարգացման գործում։ Միաժամանակ կցանականայի կոչ անել միջազգային գործընկեր կառույցներին և պետություններին ավելացնել օժանդակությունը Սիրիայից փախստականների ինտեգրման համար»,-ասաց նա։Խոսքի ավարտին նախարար Պապիկյանը ավելացրեց նաև, որ ՀՀ-ն հյուրընկալում է նաև տեղահանված անձանց Իրանից, Իրաքից, Աֆղանստանից և առավել փոքր թվերով աֆրիկյան և ասիական այլ տարածաշրջաններից՝ տրամադրելով նրանց պաշտպանություն և անվտանգ կյանք սկսելու հնարավորություններ։
07:05 - 18 դեկտեմբերի, 2019
Հայաստանը Ռուսաստանից ստացել է ԱԷԿ-ի համար վարկի օգտագործման ժամկետի երկարաձգման համաձայնություն |armenpress.am|

Հայաստանը Ռուսաստանից ստացել է ԱԷԿ-ի համար վարկի օգտագործման ժամկետի երկարաձգման համաձայնություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար վարկի օգտագործման ժամկետի երկարացման համաձայնություն է ստացել Ռուսաստանի ֆինանսների նախարարությունից: Այս մասին ԱԷԿ-ում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարաձգման խնդիրը: Այս պահին մենք ունենք փոխհամաձայնություն, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է: Եվ կառավարության առաջիկա նիստին կքննարկվի այս հարցը: Այսինքն՝ մնացել են միայն իրավական գործողությունները, որ պետք է կատարվեն երկու կողմից»,-ասաց Պապիկյանը: Անդրադառնալով պատճառներին՝ Պապիկյանը նշեց՝ աշխատանքները՝ բավականին ծանր ու կարևոր են: Նախարարը նկատեց՝ հաշվի առնելով ատոմակայանի և անվտանգության խնդիրների կարևորությունը, շտապողականությունը երբեմն կարող է վնաս հասցնել աշխատանքին: Եվ դրա արդյունքում էլ անհրաժեշտություն է առաջացել որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգում: Նախատեսվում է վարկի օգտագործման ժամկետի երկարացում՝ մինչև 2021 թվականի վերջ: Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար ներգրավվել են 270 միլիոն դոլարի վարկային միջոցներ, որը տրամադրել է Ռուսաստանը:  
12:27 - 10 դեկտեմբերի, 2019
«Իրան-Հայաստան» ԷՀԳ-ն կմեծացնի ԵՏՄ երկրների հետ տարանցման ներուժը. Սուրեն Պապիկյան |news.am|

«Իրան-Հայաստան» ԷՀԳ-ն կմեծացնի ԵՏՄ երկրների հետ տարանցման ներուժը. Սուրեն Պապիկյան |news.am|

news.am: «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը մեր երկրին թույլ կտա մեծացնել էլեկտրաէներգիայի տարանցման ներուժը: Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով՝ տարանցման հնարավորությունները կմեծանան ոչ միայն Իրանի եւ Վրաստանի հետ, այլեւ, այդ թվում, Եվրասիական տնտեսական միության երկրների եւ մասնավորապես՝ Ռուսաստանի հետ: «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության վերջնաժամկետը տեղափոխվել է 2021 թվականի դեկտեմբերի 31: ԷՀԳ կառուցումը նախապես պետք է ավարտվեր 2018 թվականին, սակայն ժամկետներն այնուհետեւ տեղափոխվել էին 2020 թվական: 400 կՎ հզորությամբ ԷՀԳ կառուցման նախագծի ընդհանուրն արժեքը կազմում է ավելի քան 107 մլն եվրո: Սպասվում է, որ ԷՀԳ-ն 3 անգամ կընդլայնի Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանցման միջանցքը:      
12:05 - 10 դեկտեմբերի, 2019
Պետությունը նախատեսում է ներկրվող բիտումի որակը ստուգելու համար անցակետերում հիմնել լաբորատորիաներ |armenpress.am|

Պետությունը նախատեսում է ներկրվող բիտումի որակը ստուգելու համար անցակետերում հիմնել լաբորատորիաներ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է առաջիկայում Հայաստանի անցակետերում ունենալ լաբորատորիաներ, որտեղ կստուգվի ներկրվող բիտումի որակը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նախարար Սուրեն Պապիկյանը: «Առաջիկայում նախատեսում ենք նաև լաբորատորիաներ ունենալ ՀՀ անցակետերում, որպեսզի ներկրվող բիտումը, որը ասֆալտի հիմնական հատվածն է, ու ասֆալտի որակը հիմնականում կախված է դրանից, լինի բարձր որակի»,-ասաց Պապիկյանն ու հավելեց՝ նպատակն այն է, որ որևէ մեկը չկարողանա որևէ կապալառուի, ներմուծող ընկերության խաբել: Նախարարը նշեց՝ ներկայումս բիտումը հիմնականում ներմուծվում է Իրանից: Պապիկյանը հիմա բանակցում է ռուս գործընկերների հետ՝ ռուսական բիտում ներմուծելու հնարավորություն ստանալու նպատակով: Նախարարը նշեց՝ ռուսական բիտումի որակն ավելի բարձր է:      
13:41 - 03 դեկտեմբերի, 2019
Ներկայացվել են մարզերի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը. նախարարություն

Ներկայացվել են մարզերի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը. նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ժամանակ ներկայացվել են մարզերի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը: «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում նախարար Պապիկյանը, ողջունելով զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությունը, առաջարկել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում մարզային նախագծերն ընդգրկելիս հաշվի առնել ոլորտային բազմազանությունը և տարածքային համաչափ զարգացման սկզբունքը, ինչը կխթանի ինչպես տուրիստական ներհոսքին տարբեր մարզեր, այնպես էլ տարածաշրջանների տնտեսական զարգացմանը: Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ այն համարելով կոմիտեի և մարզերի միջև համագործակցության մեկնարկի լավ հնարավորություն: Մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մարզերում զբոսաշրջային առումով գրավիչ թիրախային համայնքները, զբոսաշրջային ուղղությունների և ենթակառուցվածքների զարգացման առաջարկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՝ առաջարկվող նախագծային փաթեթներն ուսումնասիրելու և դրանք ըստ նպատակահարմարության ծրագրում ընդգրկելու վերաբերյալ: «Հիշեցնենք, որ մարզպետների հետ խորհրդակցության ժամանակ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի կողմից մարզպետներին էր ներկայացվել ՀԲ-ի Մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, ինչի առնչությամբ նախարար Պապիկյանը հանձնարարել էր մարզպետներին ներկայացնել մրցունակ զբոսաշրջային նախագծեր՝ծրագրում ընդգրկելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:  
06:00 - 09 նոյեմբերի, 2019
ՏԿԵ նախարար Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

ՏԿԵ նախարար Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Ի թիվս օրակարգային հարցերի՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանը նախարարին և մարզպետներին է ներկայացրել մարզերի վարչական տարածքներում ընդերքօգտագործման ոլորտում արձանագրված խախտումները՝ կարևորելով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը։ Այս առնչությամբ նախարարի կողմից մարզպետներին հանձնարարվել է ապահովել տեղերում ընդերքօգտագործման բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնող մարմնի և տարածքային ու տեղական իշխանությունների միջև փոխգործակցությունը՝ օրենսդրորեն ամրագրված նորմերը պահպանելու նպատակով։ Ընդգծվել է նաև ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում հանրային լսումների կազմակերպման փուլում հանրության հետ ամբողջական տեղեկատվական և բացատրական աշխատանքների անցկացման կարևորությունը։ Խորհրդակցությանը նախարար Պապիկյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել նաև համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման, սուբվենցիայի ծրագրերի շինաշխատանքներում որակական նորմատիվների և ժամկետների պահպանման, օրակարգում ընդգրկված այլ հարցերից բխող հանձնարարականների կատարման վրա։
05:23 - 06 նոյեմբերի, 2019
Սուրեն Պապիկյանը Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին

Սուրեն Պապիկյանը Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 1-ին Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցել են շուրջ 13 երկրների ընկերություններ : Նախարար Պապիկյանը ծանոթացել է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից այստեղ ներկայացված էլեկտրաէներգետիկ արտադրանքի ու սարքավորումների վերջին նորություններին և արտադրական հզորություններին: Մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արտադրատեսակների մատակարարման ոլորտում համագործակցության հնարավորությունները: Ցուցահանդեսի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Ալի Ֆարահնաքեանի և Իրանում էներգետիկ սարքավորումների ամենամեծ արտադրող «Մափնա» ընկերության ղեկավարի հետ:Մասնավորապես, «Մափնա» ընկերության ղեկավարի հետ զրույցի ժամանակ նախարարը բարձր է գնահատել էլեկտրաէներգետիկ արտադրությունում նորամուծությունների և նոր տեխնոլոգիաների կիրառման իրանական ձեռքբերումները և հույս հայտնել, որ առաջիկայում Հայաստանը ևս հնարավորություն կունենա իր մասնակցությունն ունենենալ նմանատիպ ցուցահանդեսների: Նախարարը «Մափնա» ընկերության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանում այլընտրանքային էներգետիկ կայանների կառուցման գործում ընկերության ներգրավվածության հնարավորությունը, մասնավորապես՝ հողմակայանների կառուցման ոլորտում ընկերության մասնակցությունը: Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ:
08:56 - 02 նոյեմբերի, 2019
Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին:Շնորհակալություն հայտնելով պաշտոնաթող մարզպետ Տրդատ Սարգսյանին իր մեկամյա գործունեության ընթացքում երկրին, մարզին նվիրված լինելու համար՝ նախարարը շեշտել է, որ նա, քաղաքական կամք դրսևորելով, հրաժարվեց իրեն տրված այդ հնարավորությունից և նպատակահարմար համարեց այն զիջել այլ գործընկերների: Նախկին մարզպետի որոշումը համարելով վեհանձն և կարևոր՝ Սուրեն Պապիկյանը նրան հաջողություն է մաղթել հետագա աշխատանքում: Ներկայացնելով նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին՝ նախարարն ընդգծել է, որ վերջինս իր գործունեության ընթացքում հանդես է եկել իբրև գործունյա և իր գործին նվիրված անձնավորություն, իրավական ոլորտում անցած ճանապարհով ցույց է տվել, որ ըստ արժանվույն կարող է ղեկավարել մարզը: «Ես վստահ եմ, որ առաջիկայում համատեղ ուժերով արձանագրելու ենք նորանոր հաջողություններ: Ուզում եմ շնորհավորել պարոն Գրիգորյանին այս պատասխանատու և կարևոր առաքելության կապակցությամբ, որովհետև սա մի փուլ է, երբ Հայաստանում մեր կողմից հռչակված տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչելու, ինչպես նաև այդ ճանապարհին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ հաղթահարելու խնդիր է դրված, ուստի բավականին պատասխանատու, կարևոր և պատվաբեր առաքելություն է»,- ասել է ՀՀ ՏԿԵ նախարարը: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին մեկամյա գործունեության ընթացքում մարզային կյանքում ունեցած նշանակալի ներդրման համար և նկատել, որ վերջինիս կայացրած որոշումը բխում է նոր Հայաստանի քաղաքական գործչի հանրային պատասխանատվության բարձր զգացումից։Շնորհավորելով և աշխատանքային հաջողություններ մաղթելով նորանշանակ մարզպետին՝ Տրդատ Սարգսյանը իր երախտագիտությունն է հայտնել նախարարին հնչեցրած գնահատականների և ցուցաբերված վստահության համար, որով միասին հնարավոր է եղել մարզում շատ խնդիրներ լուծել և որոշների լուծման սկիզբ դնել։ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը մարզի կառավարումն իրեն վստահելու համար։ «Հետևողական եմ լինելու, որ մարզում իրականացվեն Կառավարության բոլոր ծրագրերը՝ պատշաճ որակով և համապատասխան ժամկետներում: Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մենք առաջընթաց ենք գրանցելու. իմ ամբողջ գործունեությունն ուղղված է լինելու դրան»,- գործընկերներին ուղղված խոսքում նշել է Գրիգորյանը։ Մարզպետը կարևորել է համայնքների բնակիչների և մարզպետարանի հետ շփումների առաջնահերթությունը, ինչպես նաև համայնքների ղեկավարների հետ ակտիվ համագործակցությունը՝ լուծման ենթակա հարցերի վերաբերյալ, որով դրական տեղաշարժ պետք է գրանցվի բնակիչների կյանքում: Հույս հայտնելով, որ կարդարացնի ՀՀ կառավարության վստահությունը՝ նորանշանակ մարզպետը նշել է, որ աշխատելու է թափանցիկ գործելաոճով՝ ի բարօրություն մարզի և ժողովրդի: Նա շնորհակալություն է հայտնել նաև պաշտոնաթող մարզպետին հնչեցրած բարեմաղթանքների համար: Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ մեկ ամսվա ընթացքում ներկա կգտնվի մարզխորհրդի նիստին, որի ժամանակ էլ կքննարկվեն մարզում իրականացված ծրագրերը և առաջիկա տարում նախատեսվելիք աշխատանքները:
15:04 - 31 հոկտեմբերի, 2019
Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՏԿԵ նախարարությունում՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև կայուն և զարգացման խոստումնալից հեռանկարներ ունեցող փոխգործակցությունը, մասնավորապես, ընդգծելով ՀԲ-ի վարկային միջոցներով Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:Իվան Դրաբեկը իր հերթին շեշտելով Հայաստանի հետ համատեղ իրականացրած աշխատանքների հաջողված ընթացքը՝ վերահաստատել է, որ գործադրվելու են առավելագույն ջանքեր դրանք որակական նոր մակարդակի հասցնելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի բաղադրիչ մասերը, մասնավորապես՝ միջհամայնքային փոխհարաբերությունների ամրապնդման և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բաղադրյալ ծրագրի իրականացմանը, շահառուների կենսապայմանների բարելավմանը, հանրային ծառայությունների մատուցմանը, սոցիալական կապիտալի և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը, բնակիչների եկամուտ ստանալու հնարավորությունների ընդլայնմանն առընչվող հարցեր: Սուրեն Պապիկյանը նկատել է, որ բանկի հետ համագործակցությունը նոր զարկ է հաղորդել համայնքների կարողությունների զարգացման հեռանկարին և վարչատարածքային բարեփոխումներին՝ անհրաժեշտ համարելով հետագա համագործակցությունը ծառայեցնել մեծ ներուժ, բայց և զարգանալու ու կատարելագործվելու կարիք ունեցող համայնքներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու նպատակով: «Բանկի հետ ծրագիրը մենք համարում ենք հաջողված, իսկ հաջողված ծրագրերը շարունակվելու կարիք ունեն»,- ասել է նախարարը: Ավարտին կողմերը փաստել են, որ ՏԿԵ նախարարությունը և Համաշխարհային բանկն այժմ փոխկապակցված են ենթակառուցվածքների զարգացման, տեղական ու տարածքային կարողությունների հզորացման Հայաստանին ուղղված մի շարք ծրագրերով և երկուստեք հաստատել տնտեսության հավելյալ զարգացում ապահովելու նպատակով ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:
15:07 - 29 հոկտեմբերի, 2019
ԲՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիր

ԲՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիր

Բուլղարիայի Հանրապետության կառավարության և ՀՀ կառավարության միջև հոկտեմբերի 28-ին ստորագրվեց միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրել են Բուլղարիայի Հանրապետության կողմից փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան և ՀՀ կառավարության կողմից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Համաձայնագիրը կբարելավի երկու երկրների միջև տրանսպորտային հնարավորությունները, կնպաստի երկու երկրների տարածքով և իրենց տարածքներով դեպի երրորդ երկրներ իրականացվող ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացմանը, ինչպես նաև առևտրային և տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը: Այն նաև խթանի ինտերմոդալ փոխադրումների զարգացմանը, ինչպես նաև ճանապարհային անվտանգության և վարորդների աշխատանքային պայմանների բարելավմանը։
13:12 - 28 հոկտեմբերի, 2019
Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, նորանշանակ դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհավորել է Անդրեա Վիկտորինին դեսպանի բարձր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և նկատել, որ Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ձևավորվել են կայուն և շարունակաբար զարգացող հարաբերություններ, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ բարձրանալու են որակական նոր հարթություն: Անդրեա Վիկտորինը իր հերթին կարևորել է ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի հետագա ակտիվացումը և վերահաստատել Եվրամիության՝ Հայաստանում տարածքային զարգացմանն ուղղված քայլերին տեխնիկական աջակցություն տրամադրելու և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ փոխգործակցելու պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են համատեղ աշխատանքների ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները կոշտ թափոնների կառավարման, ջրային ռեսուրսների, էներգետիկայի, տարածքային զարգացման պիլոտային ծրագրերի ոլորտներում: Նախարարն ընդգծել է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված ԵՄ աջակցության և ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների փոխլրացման անհրաժեշտությունը: Սուրեն Պապիկյանը նաև կարևորել է էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանի համար առանցքային է էներգետիկ անվտանգությունը, ինքնուրույնությունը և այս ասպարեզում բալանասավորված անկախությունը:Կողմերն անդրադարձել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային հանգույցին, Կովկասյան էլեկտրահաղորդակցման ցանցում տարվող աշխատանքային հարցերի:Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներով և գործադրել առավելագույն ջանքեր՝ ենթակառուցվածքների զարգացման արդյունավետ համագործակցություն ապահովելու համար:
13:07 - 28 հոկտեմբերի, 2019
Յուրաքանչյուր համայնքապետ պատասխանատու է իր համայնքի զարգացման համար․ նախարար Պապիկյան

Յուրաքանչյուր համայնքապետ պատասխանատու է իր համայնքի զարգացման համար․ նախարար Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում այսօր անցկացվել է մազխորհրդի նիստ, որին մասնակցել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզի համայնքների ղեկավարները և վարչական շրջանների պատասխանատուները։ Քննարկվել են համայնքների գործունեության կազմակերպմանը և մարզի զարգացման գերակայություններին ուղղված մի շարք օրակարգային հարցեր։ Նախարար Պապիկյանն իր ողջույնի խոսքում նկատել է, որ այս և հանրապետության մյուս մարզխորհրդի նիստերին ՏԿԵ նախարարության ներկայացվածությունը մարզային և համայքնային խնդիրները, որոնք առավելապես համապետական բնույթ ունեն, վեր հանելու և լուծումներ գտնելու նոր աշխատանքային մշակույթի ձևավորման հիմք է հանդիսանում։ «Կարևոր եմ համարում անձամբ ձեզանից լսել համայնքներում կուտակված և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին։ ՀՀ կառավարությունը այս մեկուկես տարվա ընթացքում համայնքապետերի համար ստեղծել է քաղաքական և վարչական անհրաժեշտ բոլոր նախադրյալները նոր փոփոխությունների համատեքստում իրենց դրսևորելու և բարձր պատասխանատվությամբ սեփական հայրենիքի շենացման գործին նվիրվելու համար»,-ասել է նախարարը։ Ըստ նախարար Պապիկյանի իշխանության՝ երկրի և համայնքների զարգացման տեսլականը հանգում է իրավական պետության հիմնարար այն սկզբունքին, համաձայն որի, անկախ կուսակցական պատկանելիությունից, ժողովրդից ստացված իրավունքն ու մանդատը անհրաժեշտ է պատասխանատու կերպով օգտագործել ի բարօրություն հենց այդ ժողովրդի և համայքի զարգացման համար: «Որևէ համայնք, համայնքապետ չի կարող ասել, որ իրեն հնարավորություն չի ընձեռվել նոր փոփոխությունների համատեքստում ինքնադրսևորվելու։ Յուրաքանչյուր համայնքապետ պատասխանատու է իր համայնքի զարգացման համար»,-շեշտել է Սուրեն Պապիկյանը: Խոսելով ապագային միտված ծրագերի մասին Սուրեն Պապիկյանը նշել է, որ համայնքապետերի առջև խնդիր է դրված ունենալ համայնքի զարգացման տեսլական և ներկայացնել այն՝ ելնելով համայնքի բնակլիմայական պայմաններից, հնարավորություններից և եկամուտներից։ Նախարարն անհրաժեշտ է համարել որակական փոփոխություն մտցնել սեփական պատկերացումներում ու գործողություններում՝ միաժամանակ առաջնորդվելով պետության համար կարևորագույն նախաձեռնություններում փոխադարձ վստահությամբ։ «Այժմ յուրաքանչյուրդ ձեր համայնքը զարգացնելու իրական հնարավորություններ ունեք, բայց հաջողելու է այն համայնքապետը, ով որակական փոփոխություն կմտցնի համայնքային ծառայության իր համակարագում և առաջնահերթություն կտա երիտասարդ որակյալ կադրերին, ովքեր պատրսատ են մասնակցել սեփական համայնքի զարգացմանը»,- ասել է Սուրեն Պապիկյանը։ Անդրադառնալով Վանաձորում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին՝ նախարարն ուրախությամբ փաստել է, որ համայնքի համար այսօր ստեղծվում են տնտեսական և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման լայն հնարավորություններ, որոնց իր գործուն աջակցությունն է ցուցաբերում ՀՀ կառավարությունը։ «Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում հանրապետության 3-րդ քաղաքը՝ Վանաձորը, կրկին վերագտնելու է իր երբեմնի հմայքը և զբոսաշրջիկների համար դառնալու է ցանկալի վայր»,- շեշտել է նախարարը։ Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարների և մարզպետարանների պատասխանատուների հետ քննարկվել են համայնքային նշանակության մի շարք հարցեր, որոնք վերաբերել են տարաբնույթ ծրագրերի շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ծագող խնդիրներին, հողերի արդյունավետ կառավարմանը և սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացմանը։
17:25 - 23 հոկտեմբերի, 2019