Նախարարությունից 100 աշխատակից կրճատվելու է. Սուրեն Պապիկյան |factor.am|

12:03 - 29 հոկտեմբերի, 2019

factor.am։ Եթե անունը պարգևավճար է, ուրեմն պետք է պարգևավճար համարել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք վարչապետի գաղտնի որոշումը չի համարվում աշխատավարձերի բարձրացում:

«Երբ դա կլինի Ազգային ժողովի կողմից հաստատված աշխատավարձ, այդ օրվանից կսկսեմ համարել աշխատավարձ»։,- ասաց նախարարը:

Սուրեն Պապիկյանը նաև նշեց, որ առաջիկայում աշխատակիցների օպտիմալացում է սպասվում: Իր ղեկավարած գերատեսչությունից կազատվի մոտ 100 աշխատակից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել