ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Փաշինյանը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված Պուտինից օգնություն չի խնդրել. Պեսկով |tert.am|

Փաշինյանը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված Պուտինից օգնություն չի խնդրել. Պեսկով |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված Մոսկվայի կողմից օգնության թեման: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մտահոգությունը կիսել է նաև նախագահ Պուտինը: Եվ նախագահ Պուտինը շեշտել է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը: Առաջին հերթին այն դրույթը, որը վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանման հրաժեշտության մասին»,-ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը և Փաշինյանը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը:
14:24 - 14 մայիսի, 2021
ՌԴ-ը պատրաստ է շարունակել նպաստել Հվ. Կովկասում իրավիճակի կարգավորմանը․ Զախարովան՝ Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին |tert.am|

ՌԴ-ը պատրաստ է շարունակել նպաստել Հվ. Կովկասում իրավիճակի կարգավորմանը․ Զախարովան՝ Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին |tert.am|

tert.am: Մենք ուշադրությամբ հետևում ենք ադրբեջանական և հայկական կողմերի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Tert.am-ի դիտարկմանն առ այն, թե Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին Սյունիքում և Գեղարքունիքում տեղի ունեցողի հետ կապված, և հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունեն դրա և նաև այն բանի վերաբերյալ, որ ՀՀ-ը առանձին ՌԴ-ին, որպես ռազմավարական գործընկեր, չի դիմել օգնության համար: «Մենք ելնում ենք նրանից, որ նման բոլոր դեպքերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ շարունակել նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»,- ասված է պատասծանում։
13:01 - 14 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի մասին

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքն այսօր հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար: Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձով:
11:33 - 14 մայիսի, 2021
Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 2 100 հա տարածք և 650 կմ ճանապարհահատված |armenpress.am|

Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 2 100 հա տարածք և 650 կմ ճանապարհահատված |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:  Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Ներկայում ռուսաստանցի զինծառայողները Մատաղիսի ծայրամասում, ինչպես նաև Մարտակերտ-Մատաղիս ավտոճանապարհի երկայնքով պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում, վնասազերծվել է 15 պայթյունավտանգ առարկա: «Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 104 հա տարածք, 650 կմ ճանապարհ, 1 806 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 611 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Արցախում տեղակայվել է խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
12:21 - 12 մայիսի, 2021
ՀՀ նախագահը և Մոսկվայի պետհամալսարանի ռեկտորը կարևորել են կրթագիտական համագործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը

ՀՀ նախագահը և Մոսկվայի պետհամալսարանի ռեկտորը կարևորել են կրթագիտական համագործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան, հանդիպել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ: Նշելով, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ է կրկին գտնվել մի վայրում, որի հետ բազմաթիվ աշխատանքային շփումներ է ունեցել տարիներ առաջ՝ որպես ուսանող, գիտնական և դասախոս: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական համագործակցությանը՝ կարևորելով դրա շարունակական զարգացումը ու խորացումը: Նրանք շեշտել են, որ ժամանակակից աշխարհում գիտության սրընթաց առաջընթացին համաքայլ շարժվելու համար ուժերի համադրումը դարձել է հրամայական: Այս առումով կարևոր են Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հարուստ ավանդույթների պահպանումն ու առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը: Հայաստանի նախագահը և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ՄՊՀ զարգացման հիմնադրամի ու համալսարանական մի շարք գիտական կենտրոնների և Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնության միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, հեռանկարային է գնահատվել համատեղ նախագծերի իրագործումն արհեստական բանականության, նորագույն տեխնոլոգիաների ու մի շարք այլ ոլորտներում:
19:46 - 11 մայիսի, 2021
Հուսով ենք, որ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի ականապատ տարածքների քարտեզները․ Սերգեյ Լավրով |hetq.am|

Հուսով ենք, որ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի ականապատ տարածքների քարտեզները․ Սերգեյ Լավրով |hetq.am|

hetq.am: Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում տեսնել Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջին արդյունքները։ Այս մասին մայիսի 11-ին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բավքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար (ՌԴ ԱԳՆ) Սերգեյ Լավրովը։ «Մենք բարձր ենք գնահատում երեք երկրների փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը, որը, չեմ ցանկանում առաջ ընկնել և նրանց փոխարեն գնահատականներ տալ, բայց արդյունավետ է գործում։ Մենք ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ մոտ ապագայում կտեսնենք այդ աշխատանքի առաջին արդյունքները»,- ասել է Լավրովը։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է՝ Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի Լեռնային Ղարաբաղում ականապատ տարածքների քարտեզները։  «Մի քանի օր առաջ Երևանում քննարկել էինք այս հարցը։ Իմ պատկերացմամբ՝ Հայաստանի իշխանությունները հասկացել են այս հարցի լուծման անհրաժեշտությունը։ Այս ուղղությամբ առաջին նախնական քայլերն արդեն իսկ արվել են, ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը։ Հույս ունենք, որ այս գործընթացը զգալիորեն կարագացվի և թույլ կտա ամբողջությամբ լուծել այս խնդիրը»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Լավրովտ շեշտել է՝ Ռուսաստանը կողմ է, որ մարդասիրական բոլոր հարցերը լուծվեն առավալեգույնս օպերատիվ կերպով՝ առանց որևէ նախապայմանների, մասնավորապես զոհվածների աճյունների փոխանակումը, ռազմագերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրերը պարզելը, ինչպես նաև ականապատ տարածքների հարցը։
15:55 - 11 մայիսի, 2021