ՌԴ-ն չի պատրաստվում կլանել Դոնեցկը և Լուգանսկը. Պեսկովի պատասխանը ԵՄ-ին |tert.am|
16:53 - 13 մայիսի, 2021

ՌԴ-ն չի պատրաստվում կլանել Դոնեցկը և Լուգանսկը. Պեսկովի պատասխանը ԵՄ-ին |tert.am|

tert.am: Ռուսաստանը չի պատրաստվում կլանել ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները:

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին այն մասին, թե Եվրամիությունում վախենում են նման սցենարից, գրում է kommersant.ru-ն:

«Ռուսաստանը չի ծրագրել և չի նախատեսում որևէ մեկին կլանել, նման բանով երբեք չի զբաղվել», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել