Կորոնավիրուս

Գուտերիշը երկրներին կոչ Է արել մոբիլիզացնել բոլոր ուժերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում |armenpress.am|

Գուտերիշը երկրներին կոչ Է արել մոբիլիզացնել բոլոր ուժերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը բոլոր երկրներին կոչ Է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Այդ մասին ասված Է նրա հայտարարության մեջ, որը մարտի 11-ին տարածվել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից COVID-19-ի համավարակի (պանդեմիայի) կարգավիճակի հայտարարման առնչությամբ: «Ես բոլոր կառավարություններին կոչ եմ անում մոբիլիզացվել եւ ակտիվացնել իրենց ջանքերը, հենց հիմա,- ընդգծել Է նա:- Քանի որ այդ ճգնաժամը վերաբերում Է յուրաքանչյուրին, յուրաքանչյուրը պետք Է ներդնի իր ավանդը»: «Ամենաճշգրիտ գիտական տվյալները վկայում են, որ, եթե երկրները հայտնաբերում են, թեստավորում, բուժում, մեկուսացնում եւ հսկում են հիվանդության դեպքերը, դրա տարածումը կարելի Է դանդաղեցնել»,- նշել Է գլխավոր քարտուղարը:
11:28 - 12 մարտի, 2020
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հորդորում է հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հորդորում է հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայտարարություն Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք  Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /երկիր, մարզ, քաղաք) ստորև նշված էլ-փոստի հասցեին։ Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցության ցուցաբերումը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրումը։ Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումը՝ https://www.mfa.am/hy/consular-registration/ ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեն [email protected], ՀՀ դեսպանության հեռախոսահամարը՝ (+995 32) 295 17 23» Ինչ է հյուպատոսական հաշվառումը
11:19 - 12 մարտի, 2020
Իտալիայում փակվել են սրճարանները, ռեստորանները և հանրային այլ օբյեկտներ

Իտալիայում փակվել են սրճարանները, ռեստորանները և հանրային այլ օբյեկտներ

Երեկ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին անցկացրել է ճեպազրույց։ Հաշվի առնելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է մոտ 200 մարդ՝ նա հայտարարել է, որ Իտալիան էլ ավելի է խստացնում կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող միջոցառումները, մասնավորապես արգելվում է ցանկացած տեսակի առևտրային գործունեություն՝ բացառությամբ մթերային խանութներ ու դեղատներ այցելելու դեպքերի, փակվում են սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները և այլ առաջնային կարևորություն ունեցող հանրային օբյեկտներ, բանկերն ու հանրային տրանսպորտը շարունակում են աշխատանքը։ Նա հավելել է, որ ձեռնարկված նոր քայլերի ազդեցությունը պարզ կդառնա մի քանի շաբաթ հետո, և շնորհակալություն հայտնել բնակչությանն իրենց ջանքերի համար՝ ասելով, որ իտալացիները շուտով նորից կկարողանան գրկել իրար։ Աղբյուրը՝ theguardian.com: Լիլիթ Հարությունյան
10:10 - 12 մարտի, 2020
Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը հայտարարել է, որ ինքն ու կինը՝ Ռիտա Վիլսոնը, վարակվել են կորոնավիրուսով Ավստրալիայում նկարահանումների ժամանակ։ Այս մասին դերասանը հայտնել է իր ինստագրամյան պաշտոնական էջում։ Հենքսի խոսքով՝ ինքն ու կինն ունեցել են վարակի ախտանշաններ, որից հետո կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Թեստի արդյունքները դրական են եղել։ Այս պահին Հենքսն ու կինը մեկուսացված են։   Լիլիթ Հարությունյան           View this post on Instagram                   Hello, folks. Rita and I are down here in Australia. We felt a bit tired, like we had colds, and some body aches. Rita had some chills that came and went. Slight fevers too. To play things right, as is needed in the world right now, we were tested for the Coronavirus, and were found to be positive. Well, now. What to do next? The Medical Officials have protocols that must be followed. We Hanks’ will be tested, observed, and isolated for as long as public health and safety requires. Not much more to it than a one-day-at-a-time approach, no? We’ll keep the world posted and updated. Take care of yourselves! Hanx! A post shared by Tom Hanks (@tomhanks) on Mar 11, 2020 at 6:08pm PDT
09:36 - 12 մարտի, 2020
Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում․ ԱՆ

Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում․ ԱՆ

Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես: Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։«Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:Հավելենք, որ բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես»:
21:24 - 11 մարտի, 2020
ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարեց պանդեմիա

ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարեց պանդեմիա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ։«Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ մենք նոր տեսակի #COVID19 կորոնավիրուսը կարող ենք գնահատել որպես պանդեմիա»,- հայտնել է Առողջապահության միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։Նա կրկին կոչ է արել բոլոր երկրներին ակտիվացնել ու խստացնել արագ արձագանքման մեխանիզմները։ «Հաղորդակցվեք ձեր քաղաքացիների հետ, պատմեք առկա վտանգների մասին ու թե ինչպես կարող են իրենց պաշտպանել։ Հայտնաբերեք, մեկուսացրեք ու բուժեք #COVID19 վիրուսի յուրաքանչյուր դեպք ու գնացեք յուրաքանչյուր շփման ետևից»,- ասել է Գեբրեյեսուսը։ Նա նաև նշել է, որ 81 երկիր չի զեկուցել #COVID19 տեսակի վիրուսի դեպքերի մասին, 57 երկրի հաղորդել է 10 ու պակաս դեպքերի մասին։ «118,000 դեպքի մասին հաղորդել է 114 երկիր, դեպքերի ավելի քան 90%-ը գրանցվել է 4 երկրում, դրանից 2-ն են Չինաստանն ու Հարավային Կորեան»,- հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։
21:05 - 11 մարտի, 2020
Ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք. Նիկոլ Փաշինյան

Ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք: Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 եւ 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։ Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։ Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք եւ եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարեւան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել: Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաեւ եվրոպական այլ երկրներում։ Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից։ Նշեմ, որ «Գոլդեն փելիսի» ժողովուրդը եւ առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն: Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ պահպանել հանգստություն եւ պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդները»,- գրել է վարչապետը։
20:41 - 11 մարտի, 2020
Ուկրաինայի կառավարությունը երեքշաբաթյա կարանտին Է սահմանել երկրում կորոնավիրուսի պատճառով |armenpress.am|

Ուկրաինայի կառավարությունը երեքշաբաթյա կարանտին Է սահմանել երկրում կորոնավիրուսի պատճառով |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախարարների կաբինետը մարտի 12-ից մինչեւ ապրիլի 3-ը կարանտին Է սահմանել երկրի ամբողջ տարածքում, որը ենթադրում Է ուսումնական հաստատությունների փակում, զանգվածային միջոցառումների արգելում եւ մի շարք երկրների հետ ավիահաղորդակցության դադարեցում, բայց չի նախատեսում պետության սահմանի փակում: Այդ մասին մարտի 11-ին հայտնել Է «Եվրոպական համերաշխությունից» Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտորյա Սյումարը: «Կարանտին են սահմանել: Վաղվանից՝ երեք շաբաթով, մինչեւ ապրիլի 3-ը»,-գրել Է նա Facebook-ում, հավելելով, որ որոշումն ընդունվել Է նախարարների կաբինետի կողմից: Սյումարը ճշտել Է, որ կարանտինը ենթադրում Է «ուսումնական հաստատությունների փակում, ավելի քան 200 մարդու մասնակցությամբ զանգվածային հավաքների արգելում, որոնք վերաբերում են մարզական ու մշակութային միջոցառումներին «…», առանձին երկրների հետ ավիահաղորդակցության դադարեցում»: Նա հավելել Է, որ զանգվածային հավաքների արգելքը չի վերաբերում «պետական կարեւորության» միջոցառումներին, ինչպես նաեւ ճշտել Է, որ Ուկրաինան կդադարեցնի ավիահաղորդակցությունն այն երկրների հետ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը՝ չնշելով դրանք: Նախարարների կաբինետի որոշումը նաեւ ենթադրում Է սահմանների հսկիչ-անցակետերի մեծ մասի փակում: «219-ից կմնան 49-ը»,- նշել Է պատգամավորը: Այսպիսով, կառավարության որոշումը չի ենթադրում պետության սահմանի փակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:46 - 11 մարտի, 2020
Մերկելը դեմ Է արտահայտվել կորոնավիրուսի պատճառով սահմանները փակելուն |armenpress.am|

Մերկելը դեմ Է արտահայտվել կորոնավիրուսի պատճառով սահմանները փակելուն |armenpress.am|

armenpress.am: Սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերներին, Այդ մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք Գերմանիայում կարծում ենք, որ սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ մարտահրավերին»,-հայտարարել Է Մերկելը, հավելելով, որ ընդունելի միջոց կարող Է դառնալ տնային կարանտինը. դա կնպաստեր հիվանդության տարածման սահմանափակմանն այն դեպքում, եթե ախտահարվածները ժամանում են ռիսկի գոտուց: Մարտի 11-ին հայտնի Է դարձել Գերմանիայում կորոնավիրուսի հետեւանքներից երեք մարդու մահանալու մասին: Բոլոր դեպքերը գրանցվել են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում, մասնավորապես, Էսսեն քաղաքում մահացել Է 89-ամյա մի կին, եւս երկու մարդ մահացել Է Հայնսբերգի շրջանում: Բացի այդ, մարտի 1-ին Եգիպտոսում կորոնավիրուսից մահացել Է Համբուրգից մի զբոսաշրջիկ: Մարտի 10-ին Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը հայտնել Է Գերմանիայում կորոնավիրուսի 1139 հաստատված դեպքի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:16 - 11 մարտի, 2020