Կորոնավիրուս

Մեկնե՞լ արդյոք ուղևորության կորոնավիրուսի տարածման պայմաններում. Lonely Planet |ampop.am|

Մեկնե՞լ արդյոք ուղևորության կորոնավիրուսի տարածման պայմաններում. Lonely Planet |ampop.am|

ampop.am: Կորոնավիրուսի բռնկումն ամբողջ աշխարհում մարդկանց ստիպում է մտածել՝ պե՞տք է արդյոք չեղարկել կամ հետաձգել պլանավորած ուղևորությունները: Եթե դուք էլ եք անհանգստացած մոտալուտ ուղևորությամբ, ապա առաջնահերթությունը տվե՛ք ձեր անվտանգությանը և տեղյակ եղե՛ք կորոնավիրուսի վերջին զարգացումներից: Ահա թե ինչ է առաջարկում իմանալ նախքան ճամփորդությունը համաշխարհային ճանաչում ունեցող Lonely Planet ճամփորդական ուղեցույցը: Ի՞նչ է կորոնավիրուսը Կորոնավիրուսը (COVID-19) օդակաթիլային եղանակով փոխանցվող շնչառական հիվանդություն է: Մարդկանց 80 տոկոսն ապաքինվում է առանց հատուկ բուժման: Չինաստանի ՈԻհան քաղաքում բռնկված վիրուսն արդեն տարածվել է 53 երկրներում [առ փետրվարի 28]: Վարակման դեպքերի 84 000-ից 78 800-ը գրանցվել է Չինաստանում: Ծեր կամ հիվանդ մարդիկ, այդ թվում բարձր ճնշում, սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և շաքարային դիաբետ ունեցող մարդիկ խոցելի խմբում են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 2800 մարդ: Ըստ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալների՝ ողջ աշխարհում վիրուսից բուժվել է 36 000 մարդ: ՈԻհանում մահացության մակարդակը կազմում է 2-4%, այլ վայրերում՝ 1%: Այս վիճակագրությունը զգալիորեն ավելի ցածր է, քան վերջին երկու կորոնավիրուսային համաճարակներինը: SARS-ը հայտնաբերվել է 2003թ․-ին, որի դեպքում մահացության ցուցանիշը կազմել է 10%, իսկ 2012թ. հայտնաբերվել է MERS-ը՝ մահացության 35% ցուցանիշով: Կորոնավիրուսի տարածման արագությունը զգալիորեն բարձր է, այդ իսկ պատճառով մարդիկ ավելի շատ են վարակվում: Ո՞ր երկրներից խուսափել Կորոնավիրուսը տարածվել է վեց մայրցամաքներում: Կորոնավիրուսով վարակվելու ամենաբարձր հավանականությունն ունեն Չինաստանում գտնվող մարդիկ կամ նրանք, ովքեր նոր են այնտեղից վերադարձել: Վարակվելու մեծ հավանականություն ունեն նաև բուժաշխատողները և հիվանդների հետ առնչվողները: Այն մարդիկ, ովքեր 14 օր առաջ են վերադարձել Չինաստանից և վարակի ախտանշաններ չունեն, վարակված չեն և չեն կարող տարածել վիրուսը: Վարակից խուսափելու համար Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) խորհուրդ է տալիս չմեկնել Չինաստան, որը համաճարակի էպիկենտրոնն է, և Հարավային Կորեա, որտեղ տուժած տարածքներում տրամադրվող բժշկական օգնությունն այժմ սահմանափակ է: ՀՎԿԱԿ-ն խորհուրդ է տալիս խուսափել նաև դեպի Իտալիա, Իրան և Ճապոնիա ճամփորդություններից, քանի որ այնտեղ ևս կա համաճարակի բռնկում: Նշված երկրներ մեկնողներին խորհուրդ է տրվում ստուգել այդ երկրների պաշտոնական տեղեկագրերը: Օրինակ՝ Իտալիայում՝ Միլանի մերձակայքում գտնվող Լոմբարդիայի շրջանի 11 քաղաքներ գտնվում են կարանտինի տակ, իսկ Վենետիկի կառնավալի չեղարկումն ուրախ քաղաքը մռայլ գույներով է պատել: Մինչդեռ այցելությունը մոտակա քաղաքներ, ինչպիսին Ֆլորենցիան է, դեռևս անվտանգ է [առ փետրվարի 27]: Երկրի մեծ մասում բռնկումներ չեն գրանցվել: Ո՞վքեր պետք է խուսափեն ճանապարհորդելուց Ծերերը և թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ այս շրջանում պետք է զերծ մնան ճանապարհորդելուց: Ուսումնասիրության համաձայն՝ Չինաստանում 70 000 կորոնավիրուսով վարակվածներից ծանր դեպքեր գրանցվել են ծերերի ու հիվանդ մարդկանց մոտ:ՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ բարձր ճնշում, սիրտ-անոթային խնդիրներ և շաքարային դիաբետ ունեցող մարդիկ խոցելի խմբում են: Չնայած չկան փաստացի տվյալներ, բայց կորոնավիրուսով վարակվելու վտանգի տակ են նաև հղի կանայք: Շարունակությունը՝ ampop.am-ում
11:57 - 03 մարտի, 2020
Իրանի սահմանը փակ կլինի մինչև մարտի 24-ը․ Արսեն Թորոսյան

Իրանի սահմանը փակ կլինի մինչև մարտի 24-ը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է Հայաստանում՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին։ «Վարչապետն էլ իր էջում գրել է, որ կորոնավիրուսով ախտորոշված քաղաքացին իրեն լավ է զգում, ջերմություն  և այլ սիմպտոմներ չունի, հուսով ենք նույն կերպ կշարունակվի։ Նույնը մեր ժամանակավորապես հատուկ վայրում ապրող քաղաքացիների մասին կարող եմ ասել․ նրանք իրենց լավ են զգում, որևէ գանգատ չունեն»-, նշել է նա։ Նախարարը տեղեկացրել է, որ երեկ առավոտյան վարչապետի մոտ տեղի ունեցած  խորհրդակցությունից հետո կառավարությունը արտահերթ որոշում է ընդունել, որը հավանաբար կհրապարակվի այսօր և ուժի մեջ կմտնի վաղը։ «Գիտեինք, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանահատումների սահմանափակումները ընդունվել էին երկու շաբաթ ժամանակով, սակայն Իրանում պայմանավորված համաճարակային իրավիճակով որոշում ընդունվեց այդ սահմանափակումները երկարեցնել ևս երկու շաբաթով․ դրանք այս պահին ընդունված որոշումներով կգործեն մինչև մարտի 24-ը։  Ինչպես նաև առկա որոշակի բացառությունները, որոնք վերաբերում էին հիմնականում բեռնափոխադրումներին, կհանվեն ժամնակավորապես՝ նույնպես մնալով սահմանափակումների դաշտում։ Որոշման հրապարակման մասին մենք, իհարկե, կհայտնենք մամուլով, որպեսզի բոլորը տեղյակ լիեն»,-ասել է նա։ Թորոսյանը նշել է, որ օդի ջերմաստիճանի բարձրացումը դրական կանխատեսումների  առիթ է տալիս, քանի որ սուր շնչառական վարակները գարնանը նահանջում են։ Նախարարը խորհուրդ է տվել շարունակել հետևել նախարարության կողմից մշակված պաշտպանիչ միջոցներին։  
10:38 - 03 մարտի, 2020
Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի վիճակագրություն

Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի վիճակագրություն

Ներկայացնում ենք 2019թ․ դեկտեմբերի 31-ից 2020թ․ մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում COVID-19 կորոնավիրուսի պաշտոնապես գրանցված դեպքերի վիճակագրությունը։   Մահվան դեպքերը 3 046-ն են Չինաստան- 2 912                                                        Հոնգ Կոնգ- 2, Իրան- 54                                                                       Հարավային Կորեա-22 Իտալիա-35                                                                   Ճապոնիա-5 Միջազգային փոխադրամիջոցների վրա Ճապոնիա-5                                                                 Ֆրանսիա-2 Ավստրալիա-1                                                              Թայվան-1 Թաիլանդ-1                                                                   ԱՄՆ-2 Սան Մարինո-1                                                            Ֆիլիպիններ-1 Վարակվածության դեպքեր գանցվել են հետևյալ մայրցամաքներում Աֆրկա Ալժիր-3, Եգիպտոս-2, Նիգերիա-1 Ասիա Չինաստան-80․026, Հոնգ Կոնգ-98, Մակաո-10, Հարավային Կորեա-4 212, Իրան-978, Ճապոնիա-254, Սինգապուր-106, Բահրեյն-47, Քուվեյթ-46, Թաիլանդ-43, Թայվան-40, Մալայզիա-29, Արաբական Միացյալ էմիրություններ-21, Իրաք-19, Վիետնամ-16, Իսրայել-10, Լիբանան-10, Օման-6, Պակիստան-4, Հնդկաստան-3, Ֆիլիպիններ-3, Քաթար-3, Ինդոնեզիա-2, Աֆղանստան-1, Կամբոջիա-1, Նեպալ-1, Շրի Լանկա-1 Ամերիկա ԱՄՆ-89, Կանադա-24, Էքվադոր-6, Մեքսիկա-5, Բրազիլիա-2, Դոմինիկյան Հանրապետություն-1 Եվրոպա Իտալիա-1 689, Ֆրանսիա-130, Գերմանիա-129, Իսպանիա-83, Միացյալ Թագավորություն-36, Շվեյցարիա-24, Նորվեգիա-19, Ավստրիա-14, Շվեդիա-14, Նիդերլանդներ-13, Սան Մարինո-8, Խորվաթիա-7, Հունաստան-7, Ֆինլանդիա-6, Դանիա-4, Ադրբեջան-3, Չեխայի Հանրապետություն-3, Վրաստան-3, Իսլանդիա-3, Ռումինիա-3, Բելգիա-2, Ռուսաստան-2, Հայաստան-1, Բելառուս-1, Էստոնիա-1, Իռլանդիա-1, Լիտվա-1, Լյուքսեմբուրգ-1, Մոնակո-1, Հյուսիասային Մակեդոնիա-1 Օվկեանիա Ավստրալիա-29, Նոր Զելանդիա-1    Միջազգային փոխադրումների ժամանակ Ճապոնիա-705
10:22 - 03 մարտի, 2020
Վրաստանի կառավարությունը 1 մլն լարի է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար |aliq.ge|

Վրաստանի կառավարությունը 1 մլն լարի է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար |aliq.ge|

aliq.ge: Նոր Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Վրաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանն է հատկացրել է 1 մլն լարի (ավելի քան 357 հազար դոլար): «Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունների դեպքերին օպերատիվ արձագանքելու գործողությունների ծրագիրը» հաստատվել է հունվարի 28-ին: Ըստ փաստաթղթի, համապատասխան պետական ​​գերատեսչություններն իրենց բյուջեից պետք է ֆինանսավորեն ծրագրով սահմանված միջոցառումները: Միևնույն ժամանակ, ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ հատկացնել առողջապահության նախարարությանը: Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 3 հաստատված դեպք է գրանցվել: Հարյուրից ավել մարդ գտնվում է տարբեր կարանտինային գոտիներում:
10:03 - 03 մարտի, 2020
Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ մարտի 2-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում Հակոբ Ավագյանը ներկայացրել է կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքը։ Այնուհետև քննարկվել են 2020 թվականի անելիքները և 2019 թվականին կատարված էական փոփոխությունները։ Զեկուցվել է, որ նախորդ տարի էականորեն լրացվել է բացակայող գույքի պակասը, ձեռք են բերվել նվազագույն կարիքները բավարարող համակարգչային տեխնիկա, կապի միջոցներ։ Ներդրվել է ուղիղ կապ տարածքային ստորաբաժանումների և սահմանային հսկիչ կետերի հետ: Կառավարության որոշմամբ՝ տարածքային ու գլխամասային ստորաբաժանումներին հատկացվել են տրանսպորտային միջոցներ՝ օպերատիվ արձագանքման համար։ 2019-ին ԱԱՏՄ-ի կողմից իրականացվել է 1674 վերահսկողական միջոցառում,  նշանակվել է շուրջ 500 տուգանք, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել  ավելի քան 28 մլն դրամ։ Քննարկվել են նաև 2020 թվականի պլանային ստուգումների վերաբերյալ հարցեր։ Նշվել է, որ սահմանված կարգով և ժամկետում տեսչական մարմինը հրապարակել է պլանային ստուգումների տարեկան ծրագիրը, որտեղ տնտեսավարողներն ընդգրկված են ըստ ռիսկայնության աստիճանի՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ռիսկի հաշվարկման մեթոդաբանության։ Հանդիպմանը ներկայացվել են նաև մանրամասներ 2021 թվականի հուլիսից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով տեսչական մարմնի լիազորությունների ընդլայնման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների և «հակածխախոտային» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող վերահսկողական գործառույթների մասին։
19:04 - 02 մարտի, 2020
Արցախում դեռևս նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի արձանագրվել

Արցախում դեռևս նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի արձանագրվել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 2-ին առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի բուժհիմնարկներ, ծանոթացել հիվանդասենյակների պայմաններին և առկա հնարավորություններին: Ֆեյսբուքի իր էջում Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ Այցի ընթացքում ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Բազիյանը հավաստիացրել է՝ հիվանդանոցը տեխնիկապես վերազինված է, ապահովված անհրաժեշտ դեղորայքով: Խոսելով սուր շնչառական հիվանդությունների մասին՝ Կարեն Բազիյանը նշել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նվազել է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժվող հիվանդների քանակը: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ գերատեսչությունը մշտապես կապի մեջ է ՀՀ գործընկերների հետ: Մինչև այսօր, իրականացված քայլերի արդյունքում, Արցախում դեռևս նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի արձանագրվել: Նոր վիրուսը հայտնաբերելու դեպքում հիվանդը կմեկուսացվի, քննարկվում է նաև, հարկ եղած դեպքում, հիվանդներին առանձին բուժհիմնարկ տեղափոխումը: Պետական նախարարը հորդորել է աշխատանքներն իրականացնել էլ ավելի մեծ պատասխանատվությամբ և բնակչության շրջանում շարունակել վիրուսի դեմ պայքարի իրազեկման աշխատանքները:
18:22 - 02 մարտի, 2020
ԿԳՄՍՆ-ն տեղյակ է, որ մանկապարտեզներից մեկում դաստիարակներին աշխատանքի են կանչել․ շուտով կլինի հայտարարություն

ԿԳՄՍՆ-ն տեղյակ է, որ մանկապարտեզներից մեկում դաստիարակներին աշխատանքի են կանչել․ շուտով կլինի հայտարարություն

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մանկապարտեզներից մեկի տնօրենը ժողովի է հրավիրել աշխատակիցներին և զգուշացրել, որ աշխատանքի չներկայացող դաստիարակները աշխատավարձ չեն ստանա։ «Հետաքրքիր է, թե ինչու են մանկապարտեզների և դպրոցների աշխատողները` ուսուցիչ և դաստիարակ, դայակ, հիմա աշխատանքի, եթե կա նախարարի հրաման, ո՞վ է այն յոթգլխանի հրեշը, որ աշխատեցնում է ամբողջ կազմին։ Մանկապարտեզներից մեկի տնօրենը հրավիրել է աշխատողներին՝ պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա»: ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից Infocom-ին տեղեկացրին, որ տեղյակ են խնդրից և շուտով պատրաստվում են հայտարարություն տարածել։ Հայտարարություն է տարածել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է․«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի գրանցված դեպքով պայմանավորված մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել բոլոր ուսումնական հաստատություններում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է գործատուներին՝ ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին կամ ոչ լրիվ օրով աշխատանքի հաճախելուն: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ տվյալ պարագայում աշխատողների բացակայությունը հարգելի համարելու հարցը աշխատանքային օրենսդրությամբ կարգավորված չէ»,- ասված է հայտարարությունում։
15:38 - 02 մարտի, 2020
Մենք պետք է այնպես անենք, որ դիմակների օբյեկտիվ գին լինի մեզ մոտ․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է այնպես անենք, որ դիմակների օբյեկտիվ գին լինի մեզ մոտ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեց է  նաև  շուկայում առա իրավիճակը։  Վարչապետը կոչ արեց  խուճապային գնումներ չկատարել խանութներից։ «Ճիշտ է, մենք ունենք որոշ անհրաժեշտ մթերքների դեֆիցիտ, մասնավորապես՝ դիմակների, բայց այդ պրոբլեմը ոչ միայն մեր երկրում է, այլև ամբողջ աշխարհում։ Մենք ստացանք տեղեկություն, որ կան գործարարներ, ընկերություններ, որոնք պատրաստ են ներկրել դիմակներ, բայց քանի  որ աշխարհում գների բրձրացումներ են եղել, նրանք, մտավախություն ունեն, որ ներսում  իրենց կմեղադրեն սպեկուլյատիվ  գնագոյացման մեջ,  բայց  Տնտեսկան մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  աշխատում է նրանց հետ։ Մենք պետք է  այնպես անենք, որ դիմակների օբյեկտիվ գին լինի  մեզ մոտ, բայց պետք է հասկանանք նաև , որ ամբողջ աշխարհում  գները բարձրացել են։  Հետևաբար նոր ապրանքների հայտնվելուց հետո որոշակի  գնային բարձրացումներ կարձանագրվեն»,-  ասել է վարչապետը։ Փաշինյանն անդրադարձել  նաև անտիսեպտիկ միջոցների դեֆիցիտին, սակայն նշեց, որ այդ միջոցների արտադրություն է գործում Հայաստանում։ Արտադրողների համար այս ամենը անսպասելի է եղել, բայց նրանք հավաստացրել են, որ մի քանի օրերի ընթացքում  ամբողջ ծավալով արտադրություն տեղի կունենա, շուկայի պահանջարկը կբավարարվի։ Հիմնական միջազգային և հայ հանրության արձանագրումը, որ կորոնավիրուսի ամենամեծ վտանգը  խուճապն է, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ՀՀ-ը պետք է ապրի բնականոն կյանքով, ուղղակի անձնական  կարգապահության նկատմամաբ ավել պատասխանատու լինելով։ Մեզ համար հաճելի չէ, մեր որոշ սովորություններից հրաժարվել, ինչպես  առողջապահության նախարարը կոչ արեց ՝ համբուրվելով  բարևելու պրակտիկայից հրաժարվել։ Մեր հիմնական նպատակն այն է, որ Հայաստանում  խուճապային իրավիճակ չլինի՝ խուճապային գնում, խուճապային տեղաշարժ, հայտարարություններ, կոչեր պետք է չլինեն։ Սրա համար  կառավարությունը պետք է դառնա երաշխավորը նման խուճապի բացակայության։ Դրա երաշխիքը այն է որ բացառվում է, որ մենք ՀՀ քաղաքացիներից թաքցնենք որևէ տեղեկատվություն։
13:29 - 02 մարտի, 2020