Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեց է նաև շուկայում առա իրավիճակը։ Վարչապետը կոչ արեց խուճապային գնումներ չկատարել խանութներից։
«Ճիշտ է, մենք ունենք որոշ անհրաժեշտ մթերքների դեֆիցիտ, մասնավորապես՝ դիմակների, բայց այդ պրոբլեմը ոչ միայն մեր երկրում է, այլև ամբողջ աշխարհում։ Մենք ստացանք տեղեկություն, որ կան գործարարներ, ընկերություններ, որոնք պատրաստ են ներկրել դիմակներ, բայց քանի որ աշխարհում գների բրձրացումներ են եղել, նրանք, մտավախություն ունեն, որ ներսում իրենց կմեղադրեն սպեկուլյատիվ գնագոյացման մեջ, բայց Տնտեսկան մրցակցության պաշտպանության հանձնաժողովը աշխատում է նրանց հետ։ Մենք պետք է այնպես անենք, որ դիմակների օբյեկտիվ գին լինի մեզ մոտ, բայց պետք է հասկանանք նաև , որ ամբողջ աշխարհում գները բարձրացել են։ Հետևաբար նոր ապրանքների հայտնվելուց հետո որոշակի գնային բարձրացումներ կարձանագրվեն»,- ասել է վարչապետը։
Փաշինյանն անդրադարձել նաև անտիսեպտիկ միջոցների դեֆիցիտին, սակայն նշեց, որ այդ միջոցների արտադրություն է գործում Հայաստանում։ Արտադրողների համար այս ամենը անսպասելի է եղել, բայց նրանք հավաստացրել են, որ մի քանի օրերի ընթացքում ամբողջ ծավալով արտադրություն տեղի կունենա, շուկայի պահանջարկը կբավարարվի։
Հիմնական միջազգային և հայ հանրության արձանագրումը, որ կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուճապն է, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ՀՀ-ը պետք է ապրի բնականոն կյանքով, ուղղակի անձնական կարգապահության նկատմամաբ ավել պատասխանատու լինելով։ Մեզ համար հաճելի չէ, մեր որոշ սովորություններից հրաժարվել, ինչպես առողջապահության նախարարը կոչ արեց ՝ համբուրվելով բարևելու պրակտիկայից հրաժարվել։ Մեր հիմնական նպատակն այն է, որ Հայաստանում խուճապային իրավիճակ չլինի՝ խուճապային գնում, խուճապային տեղաշարժ, հայտարարություններ, կոչեր պետք է չլինեն։ Սրա համար կառավարությունը պետք է դառնա երաշխավորը նման խուճապի բացակայության։ Դրա երաշխիքը այն է որ բացառվում է, որ մենք ՀՀ քաղաքացիներից թաքցնենք որևէ տեղեկատվություն։
comment.count (0)