ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ

 |armenpress.am|

ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին «Ռուսաստանի թշնամական վարքագծի» հետ կապված կանչել է ԱԳՆ: Այդ մասին ասված է ՄԲ ԱԳՆ-ի կողմից «Ռիա-նովոստի»-ին տրամադրված հայտարարության մեջ: «Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին Ռուսաստանի թշնամական վարքագծի հետ կապված, այդ թվում կիբերհարձակումների, ժողովրդավարական գհործընթացներին ներգրավվածության, ուկրաինական սահմանին ռազմական ներկայության ուժեղացման ու Ղրիմի անօրինական բռնազավթման հետ կապված խոր մտահոգությամբ կանչել է ԱԳՆ»,- ասված է հայտարարության մեջ:    Գործնականում միաժամանակ հայտնի է դարձել, որ Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեվին կանչել են Լեհաստանի ԱԳՆ: Դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների համաձայն, «կանչը կապված է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետ»: Եվս մեկ պատճառ կարող է լինել Ուկրաինայի հարավային սահմանին իրավիճակը:  
22:55 - 15 ապրիլի, 2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հրամանագիրը
 |1lurer.am|

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հրամանագիրը |1lurer.am|

1lurer.am: Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի դեմ, ըստ РИА Новости-ի՝ տեղեկացնում է Սպիտակ տունը: Հունիսի 14-ից ԱՄՆ ֆինանսական հաստատություններին կարգելվի ՌԴ Կենտրոնական բանկից ու Ֆինանսների նախարարությունից պարտատոմսերի ուղիղ գնում իրականացնել: Բացի դրանից՝ Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել ռուսական վեց տեխնոլոգիական ընկերությունների դեմ, որոնք, ինչպես հայտարարված է, «աջակցություն են ցուցաբերում ռուսական հատուկ ծառայությունների կիբեռծրագրին»: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Ռուսաստանի 32 ընկերություններ ու քաղաքացիներ՝ «ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար»:  Հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը կանչվել է ՌԴ արտգործնախարարություն: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
20:17 - 15 ապրիլի, 2021
Կրեմլը հայտարարել Է, որ առաջիկայում հնարավոր չԷ կազմակերպել Պուտինի եւ Բայդենի հանդիպումը |armenpress.am|

Կրեմլը հայտարարել Է, որ առաջիկայում հնարավոր չԷ կազմակերպել Պուտինի եւ Բայդենի հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը հնարավոր չԷ կազմակերպել կարճ ժամկետներում, հարցը գտնվում Է ուսումնասիրման փուլում: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Պեսկովին հարցրել են ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մասին, որը նախօրյակին ասել Էր, թե Բայդենը Պուտինին առաջարկել Է հանդիպել «առաջիկա շաբաթներին»:Պատասխանելով այն հարցին, թե խոսք կա արդյոք երկկողմ հանդիպման կամ Կլիմայական գագաթնաժողովի մասին, որն անցկացվելու Է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, Պեսկովն ասել Է. «Ոչ, երկկողմ հանդիպումն, անշուշտ, չի ստացվի այդքան արագ կազմակերպել, հարցն առաջվա պես գտնվում Է վերլուծության փուլում: Սա առաջին: Եվ երկրորդ՝ դե իհարկե, խոսքը, հավանաբար, հաջորդ շաբաթ պլանավորված Կլիմայական գագաթնաժողովի մասին Է»:Նախագահի մամուլի քարտուղարը նշել Է, որ Կլիմայական գագաթնաժողովին ռուսական կողմի մասնակցության հարցը նույնպես գտնվում Է քննարկման փուլում:«Ոչ, առայժմ քննարկվում Է, գտնվում Է քննարկման փուլում»,-ասել Է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ընդունվել Է արդյոք համապատասխան որոշում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:53 - 15 ապրիլի, 2021
Սպիտակ տունը հայտնել է ԱՄՆ-ից 10 ռուս դիվանագետի արտաքսման մասին |tert.am|

Սպիտակ տունը հայտնել է ԱՄՆ-ից 10 ռուս դիվանագետի արտաքսման մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն արտաքսում է Վաշինգտոնում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության 10 աշխատակցի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Սպիտակ տանը:«ԱՄՆ-ն արտաքսում է Վաշինգտոնում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության 10 աշխատակցի: Աշխատակիցների թվում կան Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ», - Սպիտակ տան ասված է հայտարարության մեջ:Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտնել էր, որ եթե ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառի, Մոսկվան դրանք անպատասխան չի թողնի. եթե դիվանագետները արտաքսվեն, հայելային պատասխանը կհաջորդի համապատասխան դիրքերով:Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Սպիտակ տանը:«Այսօր Բայդենի վարչակազմը գործողություններ է ձեռնարկում ... Ռուսաստանի նկատմամբ` ԱՄՆ ինքնիշխանության և շահերի դեմ նրա կառավարության և հետախուզական ծառայությունների գործողությունների պատճառով», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
17:01 - 15 ապրիլի, 2021
Թուրքիայում հայտարարել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հարցում իրենց չեզոքության մասին |armenpress.am|

Թուրքիայում հայտարարել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հարցում իրենց չեզոքության մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան կողմերից ոչ մեկին չի պաշտպանում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված ճգնաժամում, բայց պատրաստ Է աջակցություն ցուցաբերել դրա կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերին: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: «Այժմ խնդիրներ կան Դոնբասում, սակայն առկա են Մինսկի պայմանավորվածությունները: Մենք կողմերին առաջարկում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Թուրքիան պաշտպանում Է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը՝ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ մյուսների: Եվ մենք հարաբերությունները կառուցում ենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ուկրաինայի հետ: Յուրաքանչյուրի երկրի հետ մեր հարաբերությունները չպետք Է ազդեն մյուս երկրների հետ հարաբերությունների վրա: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ թերիմացության հարցում մենք կողմերից ոչ մեկին չենք պաշտպանում»,-ասել Է Չավուշօղլուն՝ հանդես գալով NTV հեռուստաալիքի եթերում: Նա հավելել Է, որ Թուրքիայի քաղաքականությունը «հստակ Է բոլոր խնդիրների հարցում, այդ թվում՝ Ղրիմի»: «Մենք անկեղծորեն եւ բացեիբաց մեր կարծիքները կիսում ենք երկու կողմերի հետ, մեր քաղաքականությունը կառուցողական Է: Այժմ իրադրության լարվածությունն սկսել Է մեղմանել, ինչը մեզ ուրախացնում Է: Թուրքիան պատրաստ Է ավանդ ներդնել այդ գործընթացում»,-ասել Է թուրք նախարարը: Ուկրաինացի ուժայինները մարտի վերջին հայտարարել են, որ Դոնեցկի մարզի Շումի ավանի մոտ զոհվել Է չորս զինվորական, եւս երկուսը վիրավորվել են: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ մոտ ժամանակներս իրադրությունը կքննարկի «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Գերմանիա, Ռուսաստան եւ Ֆրանսիա) ղեկավարների հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ Ռուսաստանը, չհանդիսանալով հակամարտության կողմ, չի կարող ապահովել համապարփակ զինադադարը Դոնբասում, բայց իր ազդեցությունը կօգտագործի համաձայնությունների կատարման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:48 - 15 ապրիլի, 2021
Ադրբեջանը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց․ Վալենտինա Մատվիենկոն ասել է Արարատ Միրզոյանին

Ադրբեջանը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց․ Վալենտինա Մատվիենկոն ասել է Արարատ Միրզոյանին

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:    Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: ԴԽ խոսնակը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների միջեւ առկա երկխոսության վերաբերյալ եւ վստահություն է հայտնել, որ տարբեր ձեւաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ ավելի կակտիվանա: Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը եւ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարեւորագույն գրավական է: Նա վերահաստատել է ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց: Անդրադարձ կատարելով ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը՝ Մատվիենկոն բարձր է գնահատել կազմակերպությունում հայ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգացում ապրել տարբեր ոլորտներում:Նա իր ռուս գործընկերոջը ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարեւորությունը: ԱԺ նախագահը հավելել է, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Կողմերը քննարկման ընթացքում համաձայնություն են ձեռք բերել Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ:Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին շնորհել է Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարեւորագույն ներդրման համար:
16:01 - 15 ապրիլի, 2021
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի պետական պարտքի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները |tert.am|

Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի պետական պարտքի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները |tert.am|

tert.am: Կրեմլը դատապարտում և անօրինական է համարում ցանկացած պատժամիջոցների ձգտումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Այսպես նա արձագանքել է ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրություններին ԱՄՆ-ի կողմից հնարավոր նոր հակառուսական սահմանափակումների մասին, ներառյալ սուվերեն պարտքի դեմ սահմանափակումները:«Հասկանալի է, որ առանց կրակ ծուխ չկա: Եվ, ամենայն հավանականությամբ, խոսքն ինչ-որ «արտահոսքերի» մասին է, այժմ, իհարկե, մենք ոչինչ չենք  մեկնաբանի թերթերի հաղորդագրություններով, մենք դեռ կսպասենք, եթե ինչ-որ հստակ որոշումներ հայտարարվեն»,- ասել է Պեսկովը լրագրողներին:Նա նաև նշել է, որ Մոսկվան չի ցանկանա, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները կառուցվեն լենինյան «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» բանաձևի սկզբունքով:«Ամեն դեպքում, այս հարցում գործում է փոխադարձության սկզբունքը ՝ որպեսզի մենք ավելի լավ ապահովենք մեր սեփական շահերը», - եզրափակել է Կրեմլի խոսնակը:Չորեքշաբթի Bloomberg-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է 12 ռուսաստանցու և 20 ռուսական կազմակերպություն ներառել սև ցուցակում և 10 ռուսաստանցի դիվանագետի վտարել: Որպես պատճառ նշվել են կիբերհարձակումներն ու ընտրությունների ժամանակ Մոսկվային վերագրվող միջամտությունները: Ռուսաստանը բազմիցս հերքել է այս մեղադրանքները:
15:50 - 15 ապրիլի, 2021
Մատվիենկոն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ կոշտ հայտարարություններից և պահպանել փխրուն խաղաղությունը |tert.am|

Մատվիենկոն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ կոշտ հայտարարություններից և պահպանել փխրուն խաղաղությունը |tert.am|

tert.am: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ կոշտ հայտարարություններից և աջակցել հաստատված փխրուն խաղաղությանը՝ շարժվելով դեպի տարածաշրջանում իրավիճակի վերջնական կարգավորում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Հիմա գլխավորը` զերծ մնալ ցանկացած կոշտ հայտարարություններից, աջակցել ձևավորված փխրուն, բայց և այնպես խաղաղությանը և շարժվել դեպի վերջնական կարգավորում ու լարվածության վերացում տարածաշրջանում»,-ասել է Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում:«Դա անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին, անհրաժեշտ է Ռուսաստանին, անհրաժեշտ է բոլոր տարածաշրջանային պետություններին», - ավելացրել է նա:Դաշնային խորհրդի նախագահը նշել է այն կարևոր դերակատարությունը, որն այժմ խաղում են ռուս խաղաղապահները:«Մեր խաղաղապահները ոչ միայն իրականացնում են իրենց առաքելությունը, այլ նաև աջակցություն են ցուցաբերում, ապահովում փախստականների վերադարձի անվտանգությունը երկու կողմերից, աջակցում են ենթակառուցվածքների, ավերված տների վերականգնմանը և արձագանքում բոլոր խնդրանքներին», -ասել է նա:«Գլխավորն այն է, որ արյունահեղությունը դադարեցված է, երկխոսությունը տեղափոխվել է խաղաղ քաղաքական դաշտ: Սա առողջ բանականության հաղթանակ է: Հիմա շատ կարևոր է շարունակել նույն երկխոսությունը` մնացած սուր խնդիրները քայլ առ քայլ հանելու համար: Դրանք իհարկե գոյություն ունեն», -ասել է նա:
14:25 - 15 ապրիլի, 2021
ԱՄՆ-ը մտադիր է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել կիբեռհարձակումների պատճառով. Ռուսաստանն արձագանքել է |1lurer.am|

ԱՄՆ-ը մտադիր է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել կիբեռհարձակումների պատճառով. Ռուսաստանն արձագանքել է |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների կառավարությունը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ տեղեկացնում է BBC-ն: ԱՄՆ իշխանությունների որոշումը պայմանավորված է Միացյալ Նահանգների դեմ ուղղված կիբեռհարձակումներով՝ ներառյալ 2020-ին անցկացված նախագահի ընտրություններին ենթադրյալ միջամտությունը: Հինգշաբթի ակնկալվող պատժամիջոցները թիրախավորում են Ռուսաստանի ավելի քան 30 իրավաբանական անձանց և ներառում են առնվազն 10 անձի վտարումն ԱՄՆ-ից: Ակնկալվում է նաև, որ ԱՄՆ նախագահը հրամանագիր կստորագրի, որով ամերիկյան ֆինանսական հաստատություններին հունիսից կարգելվի ռուբլով տրվող պարտատոմսերի գնումը: Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել էր, որ երկրի ազգային շահերի պաշտպանության հարցում ԱՄՆ-ը խիստ է գործելու:  Մոսկվան բազմիցս հերքել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հնչեցրած կիբեռհարձակումների մեղադրանքը: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դրա համար ապացույցներ չկան, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք առնչություն չի ունեցել կիբեռհանցագործության հետ:
12:34 - 15 ապրիլի, 2021
ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասի շփման գծում գնդակոծությունների ակտիվացման մասին |armenpress.am|

ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասի շփման գծում գնդակոծությունների ակտիվացման մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային ներկայացուցչությունը (ՀՄՆ) վերջին շաբաթներին կրակային ակտիվության սրում է գրանցում Դոնբասի շփման գծի երկայնքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ներկայացուցչությունում: «Այս վերջին շաբաթներին կրակային ակտիվության սրում է դիտվում շփման գծի երկայնքով: Մարտի 22-ից մինչեւ ապրիլի 4-ը ՀՄՆ-ն հրադադարի ռեժիմի 3922 խախտում է գրանցվել նախորդ երկշաբաթյա ժամանակաշրջանում գրանցված 1260 խախտման համեմատությամբ: Բռնության մակարդակը հատկապես բարձր է եղել ապրիլի 2-ին եւ 3-ին, երբ Ներկայացուցչությունը գրանցել է հրադադարի ռեժիմի՝ համապատասխանաբար 1170 եւ 1355 խախտում»,-հայտնել են ներկայացուցչությունում: ԶԼՄ-ների տվյալներով՝ բռնության այդ սաստկացումն ընդհանուր առմամբ հակադրվում է 2020 թվականի հուլիսի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի խստացման միջոցառումների համաձայնեցումից հետո ընկած ժամանակաշրջանին: «Օրինակ, 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 26-ն ընկած ժամանակաշրջանում ՀՄՆ-ն մեկ ամսում գրանցել է հրադադարի ռեժիմի 411-ից մինչեւ 752 խախտում: Իսկ ահա 2020 թվականի հուլիսի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 31-ը, Ներկայացուցչության դիտարկումներով, ամսական ցուցանիշը տատանվել է 20-ից մինչեւ 107 խախտման սահմաններում»,-ճշտել են դիտորդական ներկայացուցչությունում: ԵԱՀԿ-ի մշտական խորհուրդը երկարացրել է Ուկրաինայում կազմակերպության Հատուկ մոնիթորինգային ներկայացուցչության մանդատը մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը:
12:23 - 15 ապրիլի, 2021
Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Անդրկովկասում. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ |1lurer.am|

Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Անդրկովկասում. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ |1lurer.am|

1lurer.am: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ՝ փոխանցում է РИА Новости-ն: «Ուրախ եմ ողջունել Ձեզ Մոսկվայում: Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում»,- բանակցությունների մեկնարկին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Վալերի Գերասիմովն ընդգծել է, որ երկրների համագործակցությունն ամրապնդվում է թե՛ երկկողմ հիմքով և թե՛ միջազգային կառույցների, նախևառաջ ՀԱՊԿ-ի շրջանակում: Նրա խոսքով՝ բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունների ցուցիչը Հայաստանի տարածքում գործող ռուսական 102-րդ ռազմաբազան է: «Մենք շարունակում ենք որակյալ կադրեր պատրաստել Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուհերում»,- նշել է Վալերի Գերասիմովը: Նա նաև հավելել է, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ժամանակ օգնություն է ցուցաբերվել հայ զինծառայողների ախտորոշման հարցում: Ընդհանուր առմամբ՝ անցկացվել է ավելի քան 22 հազար հետազոտություն: ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն ամեն տարի մասնակցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության լայնածավալ միջոցառումներին, և պատվիրակությունները մշտապես ներկայացվում են բարձր մակարդակով»,- ասել է Գերասիմովը: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ այս տարի անցկացվում են միջազգային անվտանգության թեմայով մոսկովյան 9-րդ համաժողով, միջազգային բանակային խաղեր և «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորում: «Այս միջոցառումներում ակնկալում ենք ՀՀ զինված ուժերի պատվիրակությունների և թիմերի, ինչպես նաև ստորաբաժանման մասնակցությունը «Արևմուտք-2021» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին»,- հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը: «Այսօր մենք հնարավորություն ունենք քննարկելու պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության արդիական հարցերը»,- ամփոփել է Վալերի Գերասիմովը:
11:34 - 15 ապրիլի, 2021
Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը |armenpress.am|

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը: Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել ռուս խաղաղապահների կողմից պայթյունավտանգ առարկաներից մաքրված դաշտերում: «Գործնականում ցանքի շրջանն արդեն ավարտվում է: Այս տարի խաղաղապահների շնորհիվ այն կազմակերպվեց առանց խափանումների: Մենք կարողացանք կարգավորել երկու կողմերի հարաբերությունները, պայմանավորվել, որ ցանքի շրջանը շփման գոտու հարակից տարածքում կանցնի առանց խափանումների: Բոլոր խնդիրները, որոնք դրված էին, կատարվել են, հուսով ենք, որ աշնանը, մեր օգնությամբ, տեղի բնակչությունը կստանա արժանի և լավ բերք»,- նշել է Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության զորախմբի ղեկավարի տեղակալ գեներալ-մայր Սերգեյ Ժմուրինը:
10:28 - 15 ապրիլի, 2021