Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Ռուսաստանը սկզբունքային անհամաձայնություններ չունի Թուրքիայի հետ, հայտարարում է Լավրովը |azatutyun.am|

Ռուսաստանը սկզբունքային անհամաձայնություններ չունի Թուրքիայի հետ, հայտարարում է Լավրովը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը սկզբունքային անհամաձայնություններ չունի Թուրքիայի հետ, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ընդգծելով` ռուս-թուրքական հարաբերությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող են երկու անկախ պետությունները համագործակցել` իրենց քաղաքականությունը իրագործելու համար: Լավրովը չի թաքցրել, որ երկու երկրների միջև որոշակի տարաձայնություններ կան, միաժամանակ պնդել` երբ կողմերը բաց են համագործակցության համար, կարող են դրանք հաղթահարել: «Ներկայումս մեր նախագահներին հաջողվել է մշակել համագործակցության մոդել, որը հարթում է այդ տարաձայնությունները», - ասել է Սերգեյ Լավրովը, հավելելով` «բոլոր նման դեպքերում Ռուսաստանն ու Թուրքիան գտնում են շփման եզրեր, ջանքերը համակարգելու ուղիներ, ինչի ականատեսն ենք հիմա Լեռնային Ղարաբաղում»: Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Մոսկվան հատուկ հուշագիր ստորագրեց Անկարայի հետ, որով թուրք զինվորականները ղարաբաղյան հակամարտության մեկնարկից ի վեր դրան առաջին անգամ անմիջականորեն մասնակցելու իրավունք ստացան: Ըստ փաստաթղթի, կողմերը առաջիկայում մոնիտորինգի համատեղ կենտրոն կբացեն Ադրբեջանի տարածքում, որտեղից էլ թուրք զինվորականները` ռուս գործընկերների հետ համատեղ, կհետևեն՝ ինչպես է պահպանվում հրադադարը Ղարաբաղում, կքննեն խախտման դեպքերն ու ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարումը:
13:50 - 05 դեկտեմբերի, 2020
Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին խոչընդոտ չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների համար. Լավրով |tert.am|

Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին խոչընդոտ չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների համար. Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանին չի շփոթեցնում Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչպես նաև տարակարծությունն արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, երկրների միջև սկզբունքային տարաձայնություններ չկան: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Միջերկրական ծով. Հռոմեական երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովում: «Մենք որևէ սկզբունքային տարաձայնություններ չունենք Թուրքիայի հետ: Վստահ եմ, որ հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև օրինակն են այն բանի, թե ինչպես են երկու անկախ պետություններ աշխատում միասին իրենց քաղաքականությունն իրականացնելու համար: Նրանք ոչ մեկի առաջ չեն խոնարհվում, վերջնագրեր չեն ներկայացնում և չեն ենթարկվում արտաքին ազդեցության: Այնպես որ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեզ համար  խոչընդոտ չէ»,- ասել է Լավրովը:
21:54 - 04 դեկտեմբերի, 2020
Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները
 |tert.am|

Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված հնարավոր քայլերի իրականացումը ռուս խաղաղապահների, Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:«Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների ձեռք բերման հարցում: Զրուցակիցները դիտարկել են տարածաշրջանում հումանիտար խնդիրների կարգավորմանն աջակցելուն ուղղված ՄԱԿ-ի համակարգերի կազմակերպման հնարավորությունները՝ Ադրբեջանի, Հայաստանի և ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
23:12 - 03 դեկտեմբերի, 2020
ՌԴ-ն ակնկալում է, որ ԵԱՀԿ անդամ պետություններն ավելի շատ կօժանդակեն ԼՂ հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը. Լավրով |tert.am|

ՌԴ-ն ակնկալում է, որ ԵԱՀԿ անդամ պետություններն ավելի շատ կօժանդակեն ԼՂ հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը. Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանն ակնկալում է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ պետություններն ավելի ակտիվ կօժանդակեն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցմանն ուղղված եռակողմ հայտարարությանը։Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ԵԱՀԿ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Հակամարտությունների կարգավորման հարցում կազմակերպության ունեցած ներուժը շարունակում է պահանջարկ ունենալ։ ԵԱՀԿ տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված համաձայնությունները պետք է ավելի շատ աջակցություն ստանան անդամ պետություններից, ինչը կնպաստի դրանց կյանքի կոչմանը։ Ակնկալում ենք դա Լեռնային Ղարաբաղում կարգավորման հարցում, որին շարունակելու ենք ամեն կերպ օժանդակել։ Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջև համագործակցությունը», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
17:25 - 03 դեկտեմբերի, 2020
Գերիների ու մարմինների փոխանակման գործընթացի միտումնավոր ձգձգում ՌԴ-ն չի տեսնում. Սերգեյ Լավրով |1lurer.am|

Գերիների ու մարմինների փոխանակման գործընթացի միտումնավոր ձգձգում ՌԴ-ն չի տեսնում. Սերգեյ Լավրով |1lurer.am|

1lurer.am: Այսօր կայացել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստը, որի արդյունքներն ամփոփել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի թեման: Ռուսական կողմը պատմել է, թե ինչ միջոցներ է ձեռնարկում ՌԴ-ը՝ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված հայտարարության դրույթների կատարման ուղղությամբ: «Ռուս խաղաղապահների տեղակայումը իրականացվել է հայկական ու ադրբեջանական երկկողմ համաձայնությամբ: Այլ գաղափարներ չեն եղել»,- նշել է Լավրովը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո զոհվածների մարմինների ու գերիների փոխանակմանը վերաբերող հարցին: «Մենք հասկանում ենք, որ այդ հարցն առնչվում է թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերին: Եվ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն՝ կողմերը դիմել են ԿԽՄԿ-ին՝ այս խնդրի՝ առավելագույնս արագ, առանց խնդիրների ու արդյունավետ լուծմանը աջակցելու համար: Ռուսաստանն ակտիվորեն պաշտպանում է այն: Ավելին, երբ մեր խաղաղապահները տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում, գլխավոր խնդիրներից մեկը զոհվածների մարմինների ու գերիների փոխանակումն էր: Ռազմական գործողությունների ավարտի պայմաններում նման մարդկանց թիվը քիչ չէ: Մենք շահագրգռված ենք, որ այս մարդասիրական խնդիրը հնարավորինս արագ լուծվի: Դրա համար մեր խաղաղապահները հստակ քայլեր են նախաձեռնել: Այս հարցն անդադար բարձրացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի կողմից: Անհրաժեշտ է, որպեսզի արդյունավետ փոխանակել մարմիններն ու գերիներին: Անհրաժեշտ է փաստագրում կատարել այս հարցում: Իհարկե, երկու կողմերը պետք է ունենան անհետ կորածների հստակ անունները, որպեսզի հնարավոր լինի ավելի առարկայական, ավելի հստակ զբաղվել այս հարցով: Հաշվի առնելով տեղանքի ռելիեֆն ու այն, թե ինչպես են զարգացել ռազմական գործողությունները, անմիջապես դրանց ավարտից հետո շատ դժվար է զբաղվել այդ հարցով, հատկապես այն պարագայում, երբ բացակայում են անհետ կորածների հստակ ցուցակները»,- հայտնել է Սերգեյ Լավրովը: Լավրովը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի գործունեության ակտիվացման հետ զուգահեռ, այս հարցի լուծումը կարագանա: Ըստ Լավրովի՝ այս գործընթացի միտումնավոր ձգձգում չեն տեսնում, կան պարզապես օբյեկտիվ բարդություններ:
19:25 - 01 դեկտեմբերի, 2020
Ռուսաստանը պետք է որոշի՝ արժե՞ արդյոք գործ ունենալ ԵՄ կառույցների հետ, քանի դեռ դրանք աշխատում են այժմյան ձևով. Լավրով |tert.am|

Ռուսաստանը պետք է որոշի՝ արժե՞ արդյոք գործ ունենալ ԵՄ կառույցների հետ, քանի դեռ դրանք աշխատում են այժմյան ձևով. Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան փորձում է հասկանալ՝ արդյոք այժմ արժե համագործակցել Եվրամիության կառույցների հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մեր կողմից արդեն մտածում ենք ոչ թե այն մասին, որ գործենք սովորականի պես, թե ոչ, այլ ընդհանրապես փորձում ենք հասկանալ՝ արժե՞ արդյոք գործ ունենալ բրյուսելյան կառույցների հետ քանի դեռ դրանք այժմյան ձևով են աշխատում»,- մանրամասնել է նախարարը Մինսկում Ռուսաստանի և Բելառուսի արտգործնախարարների նիստի ժամանակ: Նրա խոսքով՝ այժմ Եվրամիության հետ հարաբերությունները հեշտ չեն զարգանում, ինչը կապված է ոչ համագործակցային և հաճախ «ամբողջ Եվրախորհրդի աջակցությունը ստացող ԵՄ մի շարք երկրների ոչ բարեկամական վարքագծի հետ»: Լավրովը նշել է, որ ԵՄ շատ երկրներ չեն կարող հրաժարվել այլ պետությունների հետ ուժեղի դիրքերից խոսելու իրենց ամբարտավան սովորությունից, ինչը թույլ չի տալիս վերականգնել փոխադարձ հարգալից, հավասար երկխոսությունը:
17:33 - 26 նոյեմբերի, 2020
Լավրովը հայտարարել Է ՌԴ-ի եւ Բելառուսի գործերին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջամտության փորձերի մասին |armenpress.am|

Լավրովը հայտարարել Է ՌԴ-ի եւ Բելառուսի գործերին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջամտության փորձերի մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն փորձում են ակտիվորեն ազդել Ռուսաստանի եւ Բելառուսի ներքին գործընթացների վրա, արեւմտյան առաջնորդները դա չեն Էլ թաքցնում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք խոսել ենք հարաբերությունների մասին, որոնք ստեղծվել են մեր երկրների եւ Արեւմուտքի, եվրատլանտյան միության, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի միջեւ: Մենք տեսնում ենք, անկեղծ ասած, թշնամական վերաբերմունք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Բելառուսի Հանրապետության նկատմամբ: Տեսնում ենք մեր երկրների ներքին գործընթացների վրա ակտիվորեն ազդելու փորձեր, այո, իսկն ասած, արեւմտյան առաջնորդները դա առանձնապես չեն Էլ թաքցնում»,-ասել Է Լավրովը՝ ամփոփելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած բանակությունների արդյունքները: ՌԴ ԱԳ նախարարը Մինսկ Էր ժամանել նոյեմբերի 25-ի երեկոյան՝ մասնակցելու երկու երկրների ԱԳ նախարարությունների կոլեգիաների համատեղ նիստին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:32 - 26 նոյեմբերի, 2020
Կարևոր ձեռքբերումներից է ՀՀ-ի և ԼՂ-ի ապաշրջափակումը. Սերգեյ Լավրով
 |1lurer.am|

Կարևոր ձեռքբերումներից է ՀՀ-ի և ԼՂ-ի ապաշրջափակումը. Սերգեյ Լավրով |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգորածնախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնագրի կարևոր պայմանավորվածությունը տնտեսական, տրանսպորտային, ենթակառուցվածքային հաղորդակցության ապաշրջափակումը, շրջափակման դադարեցնում է, որը երկար տարիներ կիրառվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների հանդեպ: «Դա մեծ հեռանկարների հնարավորություն է ստեղծում ինչպես այդ կարևոր ու բազմաչարչար տարածաշրջանի բոլոր բնակիչների ամենօրյա տնտեսական ու սոցիալական կյանքը կարգավորելու, այնպես էլ մի շարք ռազմավարական նախագծերի տեսանկյունից, ներառյալ՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք միջազգային միջանցքները, որոնց կարող են մասնակցել և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը, և՛ ՌԴ-ն: Այժմ, երբ արդեն վերացվել են քաղաքական խոչընդոտները, որպեսզի ընտրենք առավել հարմարավետ, առավել տնտեսող, առավել արդյունավետ երթուղիները, կարծում եմ, այս հեռանկարներն ակտիվորեն կիրականացվեն»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: Խոսելով բնակչության մարդասիրական կարիքների մասին՝ Լավրովն ընդգծել է միջազգային կազմակերպությունների հետ ամենօրյա աշխատանքի մասին, առաջին հերթին ՄԱԿ-ի համակարգում, որոնց մասնակցության կարիքն այնքան շատ ունեն Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների բնակիչները: ՌԴ արտգործնախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին, որը երբեք իր աշխատանքը չի դադարեցրել Հայաստանում, Ադրբեջանում, Երևանում, Բաքվում ու Ստեփանակերտում: Լավրովի հավաստմամբ՝ նրա ներկայությունը գրեթե միշտ է եղել: «ՌԴ նախագահը հավանության է արժանացրել առաջարկը, որպեսզի հերթական հանգանակությունն արվի ԿԽՄԿ-ին: 2 մլն եվրոն ուղղվել է Լեռնային Ղարաբաղում այս կառույցի աշխատանքների իրականացմանն աջակցելուն»,- եզրափակել է Սերգեյ Լավրովը:
19:32 - 24 նոյեմբերի, 2020
Պուտինը հավանություն է տվել ԼՂ-ում Կարմիր խաչի աշխատանքին աջակցելու նպատակով 2 մլն եվրո կամավոր ներդրում անելու առաջարկին. Լավրով |tert.am|

Պուտինը հավանություն է տվել ԼՂ-ում Կարմիր խաչի աշխատանքին աջակցելու նպատակով 2 մլն եվրո կամավոր ներդրում անելու առաջարկին. Լավրով |tert.am|

tert.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿի աշխատանքին աջակցելու նպատակով 2 միլիոն եվրոյի չափով կամավոր ներդրում անելու առաջարկը։Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, որի մամուլի ասուլիսը հեռարձակվում էր «Ռոսիա-24» հեռուսաալիքով։«Վերջերս Կարմիր խաչի նախագահն այցելեց Մոսկվա և մեզ հետ կիսվեց այդ տարածաշրջանում կյանքի կոչվող նախագծերի շուրջ իր ծրագրերով։ Նախագահ Պուտինը հավանության արժանացրեց առաջարկն այն մասին, որ երկու միլիոն եվրոյի չափով հերթական կամավոր ներդրումը, որը Ռուսաստանը փոխանցում է ԿԽՄԿ-ին, նպատակաուղղվի Լեռնային Ղարաղաղում և դրա շուրջն այս կառույցի աշխատանքներին», - նշել է Լավրովը։Խոսելով այդ տարածաշրջանի հումանիտար կարիքների մասին՝ Լավրովը նաև ընդգծել է Մոսկվայի ամենօրյա աշխատանքը տասնյակ միջազգային կազմակերպությունների և հատկապես ՄԱԿ-ի մասը կազմող կառույցների հետ։«Դա ՄԱՓԳՀ-ն է, Մարդասիրական հարցերի գրասենյակը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Համաշխարհային պարենային ծրագիրը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ Նրանք բոլորի համար էլ գործ ու տեղ կգտնվի, որպեսզի մասնակցեն այն ջանքերին, որոնց կարիքն ունեն Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների բնակիչները», - շեշտել է նա։Նախարարը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին, որը երբեք չի դադարեցրել իր աշխատանքը ո’չ Երևանում, ո’չ Ստեփանակերտում և ո’չ էլ Բաքվում։
18:26 - 24 նոյեմբերի, 2020
Լավրով-Փաշինյան վերջին հանդիպմանը ՌԴ դրոշի բացակայությունը ՀՀ արարողակարգից է բխում, և զարմանալի է, թե ինչու չեն հրապարակվում այլ հանդիպումների լուսանկարներ. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Լավրով-Փաշինյան վերջին հանդիպմանը ՌԴ դրոշի բացակայությունը ՀՀ արարողակարգից է բխում, և զարմանալի է, թե ինչու չեն հրապարակվում այլ հանդիպումների լուսանկարներ. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ-ն կրկին պարզաբանել է Լավրով-Փաշինյան հանդիպմանը ՌԴ դրոշի բացակայությունը, շեշտել, որ դա ՀՀ արարողակարգից է բխում և զարմանք հայտնել, թե ինչու չեն հրապարակվում այլ հանդիպումների լուսանկարներ: Նախորդ շաբաթ ռուսական միջգերատեսչական պատվիրակության կարևոր այց տեղի ունեցավ Երևան և Բաքու: Առաջատար լրատվամիջոցներն աչքի ընկան այս իրադարձության վերաբերյալ լուրջ վերլուծություններով: «Независимая газета»-ում նոյեմբերի 23-ին հրապարակում եղավ միայն «Շաբաթվա լուսանկարը. չգոհացնող պարզաբանում» վերտառությամբ, որում խոսվում էր բանակցությունների ժամանակ դրոշի բացակայության մասին` դա համեմատելով Սերբիայի նախագահ Ա. Վուչիչի` Վաշինգտոն կատարած այցի հետ: Խնդիրն այն է, որ շաբաթ օրը սոցցանցերում քննարկում էր ծավալվել հայկական պետական արարողակարգի շուրջ, իսկ ՌԴ ԱԳՆ-ն համապատասխան մեկնաբանություն էր տվել` փաստեր ու լուսանկարներ ներկայացնելով: Մեր զարմանքն ու հիասթափությունն ենք արտահայտում առ այն, որ գոյություն չունեցող «միկրոսկանդալին» միացավ նաև «Независимая газета»-ն: Անհասկանալի մանց, թե ինչու այս լրատվամիջոցը չհրապարակեց Լավրովի` Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հետ 2019 թ. նոյեմբերին կայացած հանդիպումների լուսանկարները, որոնցից մեկը կցվել էր մեր մեկնաբանությանը, կամ էլ` որևէ այլ լուսանկար ՀՀ նախագահի կամ վարչապետի` այլ երկրները ներկայացնող արտգործնախարարների հետ ունեցած հանդիպումներից: Օրինակ, 28.05.2018 թ.-ին Փաշինյանի և Ժան-Իվ Լը Դրիանի հանդիպմանը Ֆրանսիայի դրոշը բացակայում է, 25.10.2018 թ.-ին Բոլթոնի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի դրոշը բացակայում է, Դենդիասի հետ 16.10.2020 թ.-ին կայացած հանդիպմանը Հունաստանի դրոշն է բացակայում (լուսանկարներն` այստեղ-խմբ.): Ստիպված ենք կրկին պարզաբանել, որ խոսքը ՀՀ արարողակարգի առանձնահատկությունների մասին է: Ըստ այդ արարողակարգի`երբ հանդիպում են ոչ հավասար պաշտոններ զբաղեցնող անձինք, տեղադրվում է միայն մեկ դրոշ: Օրինակ, ռուսական արարողակարգում նման դեպքերում դրոշ առհասարակ չի տեղադրվում: Ավելին՝ tert.am-ում
09:19 - 24 նոյեմբերի, 2020
Լավրովը Հորդանանի ԱԳ նախարար հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը |armenpress.am|

Լավրովը Հորդանանի ԱԳ նախարար հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը |armenpress.am|

armenpress.am: v>   Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 23-ին Հորդանանի ԱԳ  նախարար Այման Սաֆադիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը: Հորդանանի կողմից ընդգծվել է Մոսկվայի որոշիչ դերը տարածաշրջանում կրակի դադարեցման պայմաններ ստեղծելու հարցում: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: «Սերգեյ Լավրովն իր գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին`ուղղված  նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարին և բոլոր տիպի ռազմական գործողությունների դադարեցմանը: Հորդանանի ԱԳ նախարարը ողջունել է Ռուսաստանի որոշիչ դերը հրադադարի պայմաններ ստեղծելու և երկարաժամկետ կարգավորմանն անցնելու հարցում»,-ասված է հաղորդագրությունում:   ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ քննարկման ընթացքում կարծիքների փոխանակում է եղել տարածաշրջանային օրակարգի առանցքային ասպեկտների շուրջ:
21:05 - 23 նոյեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Լավրովի՝ մոտակա ժամանակներս Մոսկվա աշխատանքային այց կատարելու հրավերը

ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Լավրովի՝ մոտակա ժամանակներս Մոսկվա աշխատանքային այց կատարելու հրավերը

Նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ  արտգործնախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Այվազյանն ընդգծել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում, հատկապես վերջին ժամանակաշրջանում։ Նախարարի խոսքով՝ վերջին զարգացումները նաև շատ բան են փոխել տարածաշրջանային կայունության և անվտանգության ընկալման մեջ։ Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի՝ ՀՀ և ՌԴ արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կարևորել են տարբեր մակարդակներում առկա երկխոսության դինամիկայի և ինտենսիվության պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով: Նախարար Այվազյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ մոտակա ժամանակներս Մոսկվա աշխատանքային այց կատարելու հրավերը:
20:39 - 21 նոյեմբերի, 2020