Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին խոչընդոտ չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների համար. Լավրով |tert.am|
21:54 - 04 դեկտեմբերի, 2020

Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին խոչընդոտ չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների համար. Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանին չի շփոթեցնում Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչպես նաև տարակարծությունն արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, երկրների միջև սկզբունքային տարաձայնություններ չկան:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Միջերկրական ծով. Հռոմեական երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովում:

«Մենք որևէ սկզբունքային տարաձայնություններ չունենք Թուրքիայի հետ: Վստահ եմ, որ հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև օրինակն են այն բանի, թե ինչպես են երկու անկախ պետություններ աշխատում միասին իրենց քաղաքականությունն իրականացնելու համար: Նրանք ոչ մեկի առաջ չեն խոնարհվում, վերջնագրեր չեն ներկայացնում և չեն ենթարկվում արտաքին ազդեցության: Այնպես որ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեզ համար  խոչընդոտ չէ»,- ասել է Լավրովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել