Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Ուզում եմ ձեզ հետ տանեք այն սերն ու գնահատանքը, որ կտեսնեք Հայաստանում. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին

Ուզում եմ ձեզ հետ տանեք այն սերն ու գնահատանքը, որ կտեսնեք Հայաստանում. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին, որը Հայաստանում է՝ օգնելու հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և փոխանցելու իր փորձը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ իրենց առաքելության համար, նշելով, որ համավարակը գլոբալ ողբերգություն է, որը հաղթահարելու միայն մեկ ուղի կա՝ գլոբալ պայքար մղել համավարակի դեմ: «Մենք բոլորս պետք է համախմբենք մեր ջանքերը այդ պայքարում: Այս առումով շատ կարևոր է ձեր օգնությունն ու աջակցությունը,-ասել է նախագահը: -Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ նաև շնորհակալությունս հայտնել Գերմանիայի ժողովրդին, իմ լավ բարեկամներ, նախագահ Շտայնմայերին և կանցլեր Մերկելին»:Նախագահ Սարգսյանը բոլորին հրավիրել է համավարակից հետո ընտանիքների, ընկերների հետ այցելել Հայաստան: «Ուզում եմ ձեզ հետ տանեք այն սերն ու գնահատանքը, որ կտեսնեք Հայաստանում ու պահպանեք Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամությունը»,-ասել է Հանրապետության նախագահը:Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ Գերմանիան համավարակը համարում է գլոբալ մարտահրավեր, և իրենց թիմն այստեղ է՝ աջակցելու այն հաղթահարելու ջանքերին: Դեսպանի խոսքով՝ այս այցը կնպաստի նաև երկու երկրների միջև բժշկական ոլորտում երկարատև համագործակցության հաստատմանը:
15:37 - 21 հուլիսի, 2020
Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է հայ-գերմանական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերթ Վայլերին

Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է հայ-գերմանական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերթ Վայլերին

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նամակով դիմել եմ հայ-գերմանական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերթ Վայլերին. «Մեծարգո պարոն Վայլեր, Վստահ եմ, որ տեղյակ եք Հարավային Կովկասում վերջին օրերին ստեղծված անկայուն իրավիճակի մասին, ինչը Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունները պատերազմով փոխարինելու հերթական փորձն է: Ուզում եմ Ձեզ փոխանցել, որ 2020թ. հուլիսի 12-ին Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով 1994թ. հրադադարի համաձայնագիրը, սկսել է հրետակոծել Հայաստանի շրջաններից Տավուշի գյուղերը: Հարձակման հետևանքով երկու կողմերից կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանը թիրախավորում է հատկապես քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում մանկապարտեզները և հիվանդանոցները: Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակայնորեն հայկական կողմին սպառնացել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը ամբողջ տարածաշրջանի ֆիզիկական գոյության ուղիղ սպառնալիք է: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր բոլոր միջազգային գործընկերներին տեղյակ է պահում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու ուժի կիրառման սպառնալիքների մասին: Հավատացած ենք, որ Գերմանիան որպես ԵԱՀԿ Մինկսի խմբի անդամ պետք է իր ներդրումն ունենա Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարումները կանխելու համար: Համոզված ենք, որ Դուք, որպես հայ-գերմանական ֆորումի նախագահ, կարող եք այդ գործում մեծ դեր ունենալ: Հարգանքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյան»
19:15 - 20 հուլիսի, 2020
Հանդիպում Գերմանիայից ժամանած բժշկական թիմի ներկայացուցիչների հետ

Հանդիպում Գերմանիայից ժամանած բժշկական թիմի ներկայացուցիչների հետ

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստան ժամանած բժշկական թիմի ներկայացուցիչներին` Սթիվեն Բայերի գլխավորությամբ: Այս մաիսն հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել առաքելության անդամներին` Հայաստանի միջազգային ահազանգին սեղմ ժամկետում արձագանքելու ու գործնական քայլեր ձեռնարկելու համար: «Մենք հասկանում ենք, որ շատ երկրներ են գտնվում նույն իրավիճակում և այսօրինակ համերաշխության դրսևորումը շատ հաճելի է: Շնորհակալ ենք ու գնահատում ենք Ձեր բժիշկների պատրաստակամությունը Հայաստան գալու և կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի հարցում իրենց ջանքերը ներդնելու, ժամանակն ու փորձը մեզ հետ կիսելու համար: Այս մարտահրավերն ազգություն և սահմաններ չի ճանաչում: Մենք բոլորս պետք է միավորված լինենք այն հաղթահարելու և բնականոն կյանքին վերադառնալու համար»,- ասել է նախարարի առաջին տեղակալը: Այնուհետև Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության առումով Հայաստանում առկա իրավիճակը, բուժման մոտեցումները և այլ մանրամասներ: Սթիվեն Բայերը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հյուրընկալության և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին այցը կազմակերպելու հարցում աջակցելու համար և շեշտել, որ Հայաստանում գտնվելն իրենց համար մեծ պատիվ է: Նա ասել է, որ Գերմանիայում կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարման փուլում է և իրավիճակը հսկողության տակ է, ինչը հնարավորություն է տվել, որպեսզի 16 հոգուց բաղկացած իրենց թիմը գա Հայաստան և աջակցի համավարակի դեմ պայքարում: Նա հավելել է, որ նախատեսում են Հայաստանի գործընկերների համար անցկացնել նաև թրեյնինգներ: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր, այդ թվում հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքը կազմակերպելու առումով: Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել` ներգրավելով նաև Իտալիայից Հայաստան ժամանած մասնագետներին, կիսվելու փորձով ու խորհուրդներով: Նշենք, որ բժշկական թիմը Հայաստանում գործունեություն է ծավալելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններում և Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում`  10 օր տևողությամբ:
17:44 - 14 հուլիսի, 2020
Գերմանիայում կոչ են արել մերժել Թուրքիային ԵՄ կազմում ընդգրկելու հարցում Սուրբ Սոֆիայի տաճարի նոր կարգավիճակի պատճառով |news.am|

Գերմանիայում կոչ են արել մերժել Թուրքիային ԵՄ կազմում ընդգրկելու հարցում Սուրբ Սոֆիայի տաճարի նոր կարգավիճակի պատճառով |news.am|

news.am: Գերմանիայի բունդեսթագի պատգամավոր Ֆլորան Խանը կոչ է արել դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները ԵՄ կազմում ընդգրկվելու մասին, հաղորդում է Bild պարբերականը։ Գերմանացի քաղաքական գործչի խոսքերը հնչել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որոշման ֆոնին՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին։ Պարբերականի հաղորդմամբ՝ քաղաքական գործիչը պահանջել է Թուրքիայի գործողությունների վերաբերյալ քաղաքական պատասխան։ Խանը համարում է, որ տեղի ունեցողը «համընդհանուր եվրոպական մշակույթի նկատմամբ սադրանք է», ինչպես նաեւ Եվրոպայից «Թուրքիայի շարունակական տարանջատում»։ «Մենք պետք է անենք եզրակացություններ դրանից, ինչպես նաեւ քաջություն գտնենք ավարտելու ԵՄ կամզում Թուրքիայի ընդգրկվելու մասին բանակցությունները»,-հայտարարել է նա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի նախագահը հրաժարվել է հաշվի նստել ուրիշ երկրների կարծիքի հետ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցում։ Էրդողանն ընդգծել է, որ Անկարան ընդունել է տաճարի կարգավիճակի մասին որոշումը՝ հիմնվելով ժողովրդի ցանկության եւ կամքի վրա, հաղորդում է Լենտա․Ռու-ն։  Թուրքիայի պետխորհուրդը՝ երկրի բարձրագույն վարչական դատարանը, հուլիսի 10-ին չեղարկել էր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934 թվականի որոշումը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ստորագրել է հրաման տաճարը մզկիթ վերածելու եւ այդտեղ մահմեդական աղոթքներ անցկացնելու մասին։ Այա Սոֆիան կառուցվել է VI դարում բյուզանդական կայսր Հուստինիանոսի կողմից եւ ավելի քան հազար տարի համարվել է խոշորագույն քրիստոնեական տաճար։ Թուրքերի կողմից Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո 1453 թվականին տաճարը վերածվել է մզկիթի, սակայն 1935 թվականին Մուստաֆա Աթաթուրքը շնորհել է սրբատեղիին թանգարանի կարգավիճակ։
10:24 - 13 հուլիսի, 2020
Գերմանիայում բացահայտվել է 30 000 հոգուց բաղկացած մանկապիղծների ցանց |hetq.am|

Գերմանիայում բացահայտվել է 30 000 հոգուց բաղկացած մանկապիղծների ցանց |hetq.am|

hetq.am: Գերմանիայի արևմուտքում գտնվող Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողում բացահայտվել է երկրի մանկապիղծների ամենամեծ ցանցը։ Այդ մասին գրում է «Meduza»-ն։ Ցանցում ներառված է եղել առնվազն 30 000 ինտերնետ օգտատեր, որոնք փոխանակվել են մանկական պոռնոգրաֆիայով և քննարկել անչափահասների նկատմամբ սեռական գործողությունները։  Ավելի վաղ՝ հունիսի վերջում, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողի արդարադատության նախարար Պետեր Բիզենբախը հայտարարել էր, որ հետաքննության շրջանակներում, որն իրականացվում է Բերգիշ-Գլադբախ քաղաքի երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի ուսումնասիրման շրջանակներում, ոստիկանությունը հայտնաբերել է 30 000 կասկածյալներից բաղկացած ցանց կամ, ինչպես նախարարն էր նշել, 30 հազար «հետք»։ Խոսքը չաթերի, ֆորումների, մեսենջերների խմբերի մասնակիցների մասին էր (դարքնեթում և բաց համացանցում), որոնք փոխանակվել են մանկական պոռնոգրաֆիայով և «մեկը մյուսին դրդել իրականացնել սեռական ոտնձգություններ անչափահասների նկատմամբ»։ Մասնավորապես, ցանցի մասնակիցները միմյանց խորհուրդներ են տվել, թե բռնաբարությունից առաջ ինչ հանգստացնող միջոցներ ներարկեն երեխաներին, միմյանց կոչ արել չթաքցնել իրենց սեռական ցանկությունները, պայմանավորվել երեխաների փոխանակման մասին և նույնիսկ կազմակերպել խմբակային բռնաբարություններ։ Ցանցը եղել է միջազգային, սակայն ճնշող մեծամասնությունը գերմանախոս է։ Նախարար Բիզենբախը հայտարարել է, որ «գաղափար չի ունեցել» հանցագործության իրական չափերի մասին և նշել, որ առաջիկայում 30 000 անձանցից բաղկացած ցանկը էականորեն կմեծանա։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ կասկածյալների միայն փոքր մասը, որոնք թաքնված են ծածկանունների տակ, կկանգնի դատարանի առաջ, այդ թվում նաև այն պատճառով, որ տեխնիկական սահմանափակ ռեսուրսների պատճառով ոչ բոլոր հանցանշաններն է հնարավոր պահպանել և հետազոտել։ Ներկայում հետաքննիչները կարողացել են պարզել շուրջ 72 կասկածյալի ինքնություն և փրկել 44 զոհի՝ ներառյալ երեքամսական երեխայի։ Այն, որ կասկածյալների մեծ ցանցը հայտնաբերվել է հենց 19 միլիոն բնակչություն ունեցող Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողում, պատահական չէ։ Հենց այս հողի իշխանությունների համար գերակայություն է երեխաների նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարը։ 2019 թվականին պարզ էր դարձել, որ բացահայտվել է մանկապիղծների տեղական ցանց, որը կազմակերպվել էր Լյուդգե քաղաքում։ Զոհերի թվում էր հանցագործներից մեկի որդեգիր դուստրը և այլ երեխաներ։ Չնայած ոստիկանություն ներկայացված հաղորդագրությանը՝ անհայտ պատճառներով քրեական գործ չէր հարուցվել, իսկ ոստիկանությունից անհետացել էր 155 CD-ներով ճամպրուկը, որտեղ, հնարավոր է, առկա լինեին հանցագործությունների ձայնագրությունները։ Բերգիշ-Գլադբախ քաղաքում քրեական գործ է հարուցվել Գերմանիայի զինված ուժերի 26-ամյա զինծառայողի դեմ, որի գործողություններից տուժել էին զինծառայողի զարմուհին և նրա ծանոթի դուստրը, որը կիսում էր հանցագործի ցանկությունները։ Խմբակային չաթում նա նույնիսկ մյուս օգտատերերին առաջարկել էր իր զարմուհուն։ Չնայած ծանրակշիռ մեղադրանքներին՝ քրեական գործի հարուցումից հետո, հինգ ամսվա ընթացքում, զինծառայողը չի ձերբակալվել (նույնիսկ չի խուզարկվել նրա բնակարանը)։ Մայիսին զինվորականը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, որը կանցկացնի փակ հոգեբուժական հաստատությունում, որտեղից կարող է դուրս գալ, երբ «այլևս վտանգ չի ներկայացնի հանրությանը»։  Շարունակությունը՝ hetq.am-ում
09:49 - 08 հուլիսի, 2020
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ, քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ, քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Գերմանական զարգացման գործակալության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) արդյունավետ ներգրավվածությունն ու աջակցությունը` ՀՀ վարչատարածքային բարեփոխման, միավորված համայնքներում ծառայությունների բարելավման և համայնքային ենթակառուցվածքների զարգացման գործում: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել KFW բանկի՝ Հայաստանում գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի արդիականացման ծրագրի վերսկսմանը միտված գործընկերային և կառուցողական մոտեցման նկատմամբ: Իր հերթին դեսպան Բանցհաֆը խոսել է բազմաբնակավայր համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնման, ինչպես նաև ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունից և վերահաստատել գերմանական կողմի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը դրանց իրագործման հարցում: Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դրսևորվում է հատկապես այն ոլորտներում, որոնք ղեկավարվում և համակարգվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և KFW բանկի աջակցությամբ ՀՀ ենթակառուցվածքների արդիականացման, Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման, ինչպես նաև Վրաստան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերի ընթացքին և դրանց հետագա իրագործմանը: Երկուստեք կարևորվել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը, որը թույլ կտա սեղմ ժամկետներում հաղթահարել համավարակով պայմանավորված առկա խոչընդոտները և ապահովել վերոնշյալ ծրագրերի կայուն շարունակականությունը:
14:40 - 07 հուլիսի, 2020
Մերկելը Եվրոպային առաջարկել է մտածել նոր իրականության մասին, որտեղ ԱՄՆ-ն այլևս համաշխարհային առաջնորդ չէ |tert.am|

Մերկելը Եվրոպային առաջարկել է մտածել նոր իրականության մասին, որտեղ ԱՄՆ-ն այլևս համաշխարհային առաջնորդ չէ |tert.am|

tert.am: Եվրոպական երկրները պետք է լուրջ, շատ խորը մտածեն նոր իրականության մասին, որտեղ ԱՄՆ-ն կարող է այլևս չձգտել համաշխարհային առաջնորդ լինել և ըստ այդմ՝ վերադասավորեն իրենց առաջնահերթությունները: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է եվրոպական վեց հեղինակավոր պարբերականներին, այդ թվում՝ The Guardian-ին տված հարցազրույցում:«Մենք մեծացել ենք այն գիտակցումով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է համաշխարհային տերություն լինել: Եթե ԱՄՆ-ն հիմա ցանկանում է սեփական կամքով այլևս չկատարել այդ դերը, մենք պետք է շատ լուրջ մտածենք այդ ուղղությամբ»,-ասել է կանցլերը:Նա ընդգծել է, որ Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերն օգնում են պաշտպանել ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները, այլև հենց Վաշինգտոնի շահերը:
11:38 - 27 հունիսի, 2020
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 9,4 միլիոնը, շուրջ 4,75 միլիոնը բուժվել են, մահացել է մոտ 483 հազար մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 9,4 միլիոնը, շուրջ 4,75 միլիոնը բուժվել են, մահացել է մոտ 483 հազար մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոն 430 հազարը, վարակվածների կեսից ավելին՝ մոտ 4 միլիոն 750 հազարը, ապաքինվել են, համաճարակի զոհերի թիվը մոտենում է 483 հազարին, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Այժմ համաճարակի էպիկենտրոնը Լատինական Ամերիկայում է: ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները հայտարարել են կարանտինային նոր միջոցառումների մասին՝ կապված երկրի հարավում և արևմուտքում կորոնավիրուսի տարածման նոր ալիքի հետ: Այժմ COVID-19-ի բարձր վարակվածություն ունեցող շրջաններից Նյու Յորք, Նյու Ջերսի և Կոնեկտիկուտ ժամանողները պետք է մեկուսանան 14 օրով: «Վտանգի գոտի» են համարվում Ալաբամա, Արկանզաս, Արիզոնա, Ֆլորիդա, Հարավային Կարոլինա և Հյուսիսային Կարոլինա, Տեքսաս, Վաշինգտոն և Յուտա նահանգները: Վաղը Եվրամիությունը կշարունակի քննարկել զբոսաշրջիկների համար արտաքին սահմանների բացման պլանը: Բրյուսելից ստացված նախնական տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների քաղաքացիներին դեռևս թույլ չեն տա մուտք գործել Եվրոպա՝ համաճարակաբանական անբարենպաստ իրավիճակի պատճառով: Փորձագետները նախազգուշացնում են եվրոպական երկրներում համաճարակի երկրորդ ալիքի մեծ ռիսկի մասին: Գերմանիայում ամեն օր վարակի նոր դեպքերի թիվն աճում է: Երկրի արևմուտքում մսամթերքի արտադրամասում կորոնավիրուսի վարակի զանգվածային բռնկումից հետո երկու շրջաններում նոր կարանտին է մտցվել: Այս վարակից Եվրոպայում ամենից շատ տուժած Իտալիայում ևս նոր դեպքեր են գրանցվում: Նոր դեպքերի ավելի քան կեսը Հյուսիսային Լոմբարդիայում են, որը բռնկման էպիկենտրոնն էր: Պորտուգալիայում հայտնաբերվել են վարակի տարածման նոր օջախներ: Անցած ամսվա ընթացքում երկրում գրանցվել է վարակի ավելի քան 9 հազար 200 դեպք, որոնց մեծ մասը՝ մայրաքաղաքում: Լիսաբոնում խստացվում են սահմանափակումները. տասը մարդուց ավելի չի կարող հավաքվել, սրճարանները և խանութները պետք է փակվեն երեկոյան ժամը 8-ին: Ռուսաստանում այսօր սկսվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը, որոնք թույլ կտան Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում և մնալ իշխանության մինչև 2036 թվականը: Ընտրատեղամասերում սոցիալական հեռավորություն ապահովելու համար հնարավոր կլինի քվեարկել մեկ շաբաթ` մինչև հուլիսի 1-ը:
12:19 - 25 հունիսի, 2020
Գերմանական երկրորդ ընկերությունն է փորձարկում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը |azatutyun.am|

Գերմանական երկրորդ ընկերությունն է փորձարկում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանական բիոտեխնոլոգիական հայտնի ընկերություններից մեկը՝ CureVac-ը այսօրվանից սկսում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։ Ըստ «Ռոյթերզ»-ի, հետազոտությունները կանցկացվեն Գերմանիայում և Բելգիայում, այս փուլում դրանց կմասնակցեն մոտ 200 կամավորներ։ Ակնկալվում է, որ առաջին արդյունքները հայտնի կդառնան աշնանը։ Կառավարությունը հայտարարել է, որ եթե դրանք արդյունավետ լինեն, մինչև հաջորդ տարվա կես ընկերությունը կստանա արտադրություն սկսելու թույլտվությունը։ Ավելի վաղ կլինիկական փորձարկումների մասին էր հայտարարել նաև գերմանական մեկ այլ ընկերություն՝ BioNTech-ը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, այս պահին աշխարհի տասնյակ երկրներում կլինիկական փորձարկումների է մասնակցում պատվաստանյութի 11 նմուշ։
18:19 - 17 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը 4 մլն 253 հազարից ավելի է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը 4 մլն 253 հազարից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 142 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 439 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 253 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 183 հազար 126 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 118 հազար 321 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 891 հազար 556-ի, մահերինը՝ 44 հազար 118-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 545 հազար 458 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 7 հազար 284-ը: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 344 հազար 527-ի, մահերինը՝ 9 հազար 924-ի:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 296 հազար 857 է: Մահացածների թիվը կազմում է 41 հազար 736: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 291 հազար 189 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Իտալիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 237 հազար 290, մահերինը՝ 34 հազար 371: Իտալիային հաջորդում է Պերուն, որն առանձնանում է  232 հազար 992 ընդհանուր, 6 հազար 860  մահվան դեպքով:  Հաջորդ տեղում Իրանն է, որը շրջանցել է Գերմանիային: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 192 հազար 439 է,  մահերինը՝ 9 հազար 065: Տասնյակը եզրափակում է Գերմանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը  հասնում է 188 հազար 044 է, մահերի թիվը կազմում է  8 հազար 885: Գերմանիային հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 179 հազար 831 է, մահերինը՝ 4 հազար 825:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 19-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 40-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 221,  որից ապաքինվել է 78 հազար 377-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 879-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 132 հազար 048 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 80 հազար 876, մահերինը՝ 76: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 46 հազար 289 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 1672 մարդ:  ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 42 հազար 636 է, մահացածներինը՝ 291: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 36 հազար 958-ի, մահացածներինը՝ 303-ի: Իրաքում գրանցվել 21 հազար 315 վարակվածության, 652՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1464 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 32: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 177-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:13 - 16 հունիսի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ-ի և Գերմանիայի միջև շրջանակային համաձայնագրի վավերացմանը |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ-ի և Գերմանիայի միջև շրջանակային համաձայնագրի վավերացմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին: Այն դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի հունիսի 15-ի նիստում: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 24-ին:  Այն շրջանակային համաձայնագիր է, որի առաջին հոդվածով  կարգավորվում են օժանդակության համաձայնագրերը: «Հիմնականում դրամաշնորհային համաձայնագրեր և ընդամենը մեկ վարկային համաձայնագիր է ներառում, որը տրամադրվելու է հայ-գերմանական ֆոնդին՝ «Վերաֆինանսավորման գիծ» ծրագրի շրջանակում: Այն տրամադրվում է ԿԲ-ի և Հայ-գերմանական հիմնադրամի միջոցով բանկային համակարգի վարկավորման համար: Համաձայնագրի մյուս մասով կարգավորվում են միջոցների հասանելության ժամկետները: Այն բոլոր համաձայնագրերը, որոնք շրջանակային համաձայնագրի կարգավորման առարկա են, պետք է ստորագրվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ միջոցների հասանելիության վերջնաժամկետը կլինի 2022 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Կարգավորվում են նաև հարկերի հետ կապված հարաբերությունները, հարկային որոշակի արտոնություններ է նախատեսվում այդ ծրագրերի շրջանակում: ԱԺ վավերացումից հետո համաձայնագիրը կմտնի ուժի մեջ, այն ստացել է ՍԴ դրական եզրակացությանը: Հայրապետյանի խոսքով՝ եթե շրջանակային համաձայնագիրը վավերացվում է, ապա նրա մեջ ենթադրվող մյուս համաձայնագրերի մասով անհրաժեշտություն չկա նորից գալ ԱԺ:
12:35 - 15 հունիսի, 2020
Եվրոպական 4 երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համաձայնագիր են ստորագրել |azatutyun.am|

Եվրոպական 4 երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համաձայնագիր են ստորագրել |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդերլանդները համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծում: Եթե կլինիկական փորձարկումներն անցնեն բարեհաջող, ապա խոսքը այդ դեղամիջոցի 400 միլիոն չափաբաժին ձեռքբերելու մասին է: Համաձայնագրի կողմ է Astrazeneca դեղագործական ընկերությունը, որը համագործակցում է Օքսֆորդի համալսարանի հետ, որն էլ իր հերթին աշխատում է AZD1222 պատվաստանյութի վրա և շարունակում դրա արդյունավետության հարցով հետազոտությունները: Ավելի վաղ Astrazeneca-ի հետ նմանօրինակ համաձայնագիր են կնքել նաև Մեծ Բրիտանիան ու Միացյալ Նահանգները: Ինչպես Ֆեյսբուքում գրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, COVID-19 համաճարակի միակ լուծումը պատվաստանյութն է։ Սպերանցայի խոսքով` պատվաստանյութի կլինիկական փորձարկումների փուլը պետք է ավարտվի աշնանը, և եթե դրանք հաջող ավարտվեն, ապա պատվաստանյութը հասանելի կդառնա մինչև տարեվերջ:
18:24 - 14 հունիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 7,5 միլիոնը, ավելի քան 3,5 միլիոն մարդ բուժվել է, 421 հազարը՝ մահացել |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 7,5 միլիոնը, ավելի քան 3,5 միլիոն մարդ բուժվել է, 421 հազարը՝ մահացել |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում ընդհանուր առմամբ արձանագրվել է Covid-19-ի ավելի քան 7,5 միլիոն դեպք, մահացել է շուրջ 421 հազար մարդ, ապաքինվել՝ 3 միլիոն 540 հազարը: Միացյալ Նահանգներում վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը, մահվան դեպքերի թիվը մոտենում է 114 հազարին: Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվն անցել է կես միլիոնը, երկիրը վարակվածների թվով երրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում հիվանդությունից մահվան ավելի քիչ դեպքեր են գրանցվել, քան տասնյակ այլ երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս շաբաթ հայտարարեց, որ Ռուսաստանում մահացության ցածր մակարդակը դժվար է բացատրել: Այնուամենայնիվ, Մոսկվան հերքում է վարկածը, թե կորոնավիրուսից մահացության պաշտոնական տվյալները երկրում արհեստականորեն իջեցված են: Թայլանդում հայտնի բուդդայական տաճարի դռները փակել են օտարերկրացիների համար՝ ելնելով Covid -19-ի տարածման մտավախություններից: Բանգկոկի Վաթ Ֆոյի տաճարի գլխավոր դարպասին գրված է. -«Ներկայումս արտասահմանցիների մուտքն արգելված է»: Հուլիսի 1-ից Եգիպտոսը կսկսի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների՝ նրանց կթույլատրվի այցելել կորոնավիրուսից ամենաքիչ տուժած ափեր: Ակնկալվում է, որ առաջինը կբացվեն Կարմիր ծովի հանգստի գոտիները: Մարտին Եգիպտոսը փակել է իր օդանավակայանները՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով: Գերմանական Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է 22 հազար աշխատատեղ կրճատելու մասին` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ավիափոխադրումների կտրուկ նվազման պատճառով: Ավիաընկերությունը ճգնաժամից հետո պահանջարկի դանդաղ վերականգնում է կանխատեսում: Ուկրաինայում պաշտոնապես հայտարարվել է անցած օրվա ընթացքում Covid-19-ի 689 նոր դեպքի հաստատման մասին: Առողջապահության նախարարությունում նման թվերը մտահոգիչ են համարում և նշում, որ հնարավոր է վերադարձ որոշ սահմանափակումների: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է՝ համաճարակի տարածումը Աֆրիկայում, որը մինչ օրս ամենաքիչն է տուժել կորոնավիրուսից, նոր թափ է հավաքում:
10:17 - 12 հունիսի, 2020