Մերկելը Եվրոպային առաջարկել է մտածել նոր իրականության մասին, որտեղ ԱՄՆ-ն այլևս համաշխարհային առաջնորդ չէ |tert.am|
11:38 - 27 հունիսի, 2020

Մերկելը Եվրոպային առաջարկել է մտածել նոր իրականության մասին, որտեղ ԱՄՆ-ն այլևս համաշխարհային առաջնորդ չէ |tert.am|

tert.am: Եվրոպական երկրները պետք է լուրջ, շատ խորը մտածեն նոր իրականության մասին, որտեղ ԱՄՆ-ն կարող է այլևս չձգտել համաշխարհային առաջնորդ լինել և ըստ այդմ՝ վերադասավորեն իրենց առաջնահերթությունները: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է եվրոպական վեց հեղինակավոր պարբերականներին, այդ թվում՝ The Guardian-ին տված հարցազրույցում:

«Մենք մեծացել ենք այն գիտակցումով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է համաշխարհային տերություն լինել: Եթե ԱՄՆ-ն հիմա ցանկանում է սեփական կամքով այլևս չկատարել այդ դերը, մենք պետք է շատ լուրջ մտածենք այդ ուղղությամբ»,-ասել է կանցլերը:

Նա ընդգծել է, որ Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերն օգնում են պաշտպանել ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները, այլև հենց Վաշինգտոնի շահերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել