Էստոնիա

Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը |hetq.am|

Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը |hetq.am|

hetq.am: Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Սլովակիայի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Ուկրաինայի անդամակցությանը։ Փաստաթուղթը հրապարակվել է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։ «Մենք հաստատակամորեն աջակցում ենք 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշմանը Ուկրաինայի ապագա անդամակցության վերաբերյալ»,- նշվում է հայտարարության մեջ։ Այդ գագաթնաժողովի ժամանակ Դաշինքը «համաձայնել էր, որ Ուկրաինան ու Վրաստանը դառնան ՆԱՏՕ-ի անդամներ» և աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրին միանալու նրանց հայտին։  Նախագահները նաև Ռուսաստանից պահանջել են անմիջապես հեռանալ բռնազավթված բոլոր տարածքներից և կոչ արել բոլոր դաշնակիցներին էականորեն մեծացնել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:12 - 02 հոկտեմբերի, 2022
Դեսպան Իգիթյանը Էստոնիայի նախագահին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Դեսպան Իգիթյանը Էստոնիայի նախագահին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Սեպտեմբերի 27-ին Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը (նստավայրը՝ Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին։ Նախագահ Կարիսը շնորհավորել է դեսպան Իգիթյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական առաքելությունը կծառայեցնի հայ-էստոնական հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները։ Դեսպան Իգիթյանը անդրադարձ է կատարել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և դրա հետևանքներին, ինչպես նաև վերջինիս կողմից իրականացվող սահմանային հրադադարի պարբերաբար խախտումներին։ Շնորհակալություն հայտնելով նախագահ Կարիսին Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Էստոնիայի կողմից արված հայտարարության համար՝ դեսպանը կոչ է արել առավել թիրախավորված կերպով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։
13:55 - 28 սեպտեմբերի, 2022
Բալթյան երկրները պայմանավորվել են ռուսաստանցիների մուտքի սահմանափակումների շուրջ
 |hetq.am|

Բալթյան երկրները պայմանավորվել են ռուսաստանցիների մուտքի սահմանափակումների շուրջ |hetq.am|

hetq.am: Էստոնիան, Լատվիան և Լիտվան հասել են սկզբունքային պայմանավորվածության Ռուսաստանի և Բելառուսի տարածքներից շենգենյան վիզայով ռուսաստանցիների մուտքի սահմանափակումների շուրջ։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեվիչսը։  Նա նշել է, որ արգելքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։ Ռինկեվիչսի խոսքով՝ բացառություն կարվի բեռնատարների վարորդների, դիվանագետների և այն ռուսաստանցիների համար, որոնք այդ երկրներ են մեկնում ընտանեկան և մարդասիրական նպատակներով։ «Որոշումները կկայացվեն ազգային կառավարությունների կողմից՝ ազգային ընթացակարգերին համապատասխան և ուժի մեջ կմտնեն միաժամանակ»,- գրել է Ռինկեվիչսը։ Նախօրեին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել էր Ռուսաստանի հետ վիզայի տրամադրման հեշտացված կարգի մասին համաձայնագրի գործողության ամբողջական դադարեցման առաջարկի տեքստը։ Նոր ռեժիմը կարող է սկսել գործել արդեն սեպտեմբերի 12-ից։  
15:34 - 07 սեպտեմբերի, 2022
Բալթյան երկրների արտգործնախարարները Կիև են այցելել

Բալթյան երկրների արտգործնախարարները Կիև են այցելել

Բալթյան երկրների արտգործնախարարները Կիևում են։ Ինչպես հաղորդել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչն, իրենք ժամանել են՝ ավարտին հասցնելու այցը, որը կիսատ էր մնացել փետրվարի 24-ին ռուսական ներխուժման պատճառով, գրում է Liga.net-ը։ «Մենք այստեղ ենք, որ հաստատենք մեր համերաշխությունն ու քննարկենք հետագա աջակցությունը», - գրել է Ռինկևիչը։ Լիտվայի արտգործնախարար Վիտաուտաս Լանդսբերգիսը հայտնել է, որ այցի ընթացքում քննարկվում է տուժած բնակավայրերի վերականգնումը և Ուկրաինայի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակը։ «Փթթուն Կիևը հիշեցնում է այն մասին, որ երկիրը պատրաստ է լուսավոր ապագայի», - գրել է նա։ Էստոնիայի ԱԳ նախարարն ասել է, որ իրենք Կիև են ժամանել՝ ցուցադրելու իրենց անբեկանելի աջակցությունն ու քննարկելու Ուկրաինային օգնելու մյուս հնարավորությունները։   Նորա Վանյան
16:13 - 06 մայիսի, 2022
Լեհաստանը և Բալթյան երկրները կոչ են անում ԵՄ-ին արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս

Լեհաստանը և Բալթյան երկրները կոչ են անում ԵՄ-ին արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս

Լեհաստանի և Բալթյան երեք երկրների կառավարությունները կոչ են արել Եվրամիությանը ամբողջությամբ արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ամեն օր ռուսական և բելառուսական հազարավոր բեռնատարներ Ռուսաստանին մատակարարում են ապրանքներ և ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս նրան շարունակել իր ռազմական գործողությունը Ուկրաինայում: Մենք կոչ ենք անում ձեզ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու՝ արգելելու ցամաքային բեռնափոխադրումների շարժը թե՛ Ռուսաստանից և Բելառուսից, թե՛ դեպի այդ երկրներ», - ասված է ԵՄ մյուս երկրներին ուղղված հայտարարության մեջ, որը հինգշաբթի հրապարակել է Լեհաստանի կառավարությունը։ Այն ստորագրել են Լեհաստանի, Էստոնիային, Լատվիայի և Լիտվայի վարչապետերը։ Նշված երկրները նաև կոչ են անում արգելելու ռուսական և բելառուսական նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ։ «Որպեսզի այս երկու միջոցներն իսկապես արդյունավետ լինեն, դրանք պետք է միաժամանակ ձեռնարկվեն: Մենք համոզված ենք, որ վերոնշյալ միջոցները տրանսպորտային ոլորտում կսահմանափակեն Ռուսաստանի ագրեսիան շարունակելու հնարավորությունը»,- ասվում է նամակում։
21:34 - 24 մարտի, 2022