Դեսպան Իգիթյանը Էստոնիայի նախագահին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
13:55 - 28 սեպտեմբերի, 2022

Դեսպան Իգիթյանը Էստոնիայի նախագահին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Սեպտեմբերի 27-ին Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը (նստավայրը՝ Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին։

Նախագահ Կարիսը շնորհավորել է դեսպան Իգիթյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական առաքելությունը կծառայեցնի հայ-էստոնական հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։

Զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները։

Դեսպան Իգիթյանը անդրադարձ է կատարել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և դրա հետևանքներին, ինչպես նաև վերջինիս կողմից իրականացվող սահմանային հրադադարի պարբերաբար խախտումներին։

Շնորհակալություն հայտնելով նախագահ Կարիսին Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Էստոնիայի կողմից արված հայտարարության համար՝ դեսպանը կոչ է արել առավել թիրախավորված կերպով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել