Զվարթնոց օդանավակայան

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել դեռևս 1961 թվականից: Այն ժամանակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկում էր միայն նախկին Խորհրդային Միության տարածքում չվերթեր իրականացնող ինքնաթիռների:

2001թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը: 2002թ. հունիսից «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնում է օդանավակայանի կառավարումը: Այդ օրվանից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել օդանավակայանի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ:

Դեռևս 1985թ. օդանավակայանին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից (ICAO) շնորհվել է 2-րդ կարգ: Հետագայում օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման նոր համակարգեր, վերանորոգվել են VIP սրահները, կառուցվել է ուղևորային լիովին նոր համալիր, որի ժամանման սրահը շահագործման է հանձնվել 2006թ. սեպտեմբերի 14-ին, իսկ մեկնման սրահը՝ 2007թ. մայիսի 25-ին:

2008թ. գարնանը սկսվեց նոր համալիրի հանրային գոտու շինարարությունը: Նոր 52.000 քմ համալիրում կրկնապատկվեցին ուղևորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կառուցվեց նոր ստորգետնյա ավտոկայանատեղի: Ուղևորային նոր համալիրը շահագործման հանձնվեց 2011թ. աշնանը:

Թռիչքադաշտում տեղակայված նավիգացիոն համակարգը վայրէջքների համար ապահովում է 30x350մ օդերևութաբանական նվազագույն, որը համապատասխանում է ICAO 2-րդ կարգին:

2013թ. հունվարի 30-ին Դուբայում «Զարգացող օդանավակայանների երկրորդ ամենամյա համաժողով-ցուցահանդեսի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 անվանակարգերում քվեարկությունների արդյունքները՝ համաձայն որոնց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվեց «Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան»:

ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրն ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել․ Փաշինյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում

ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրն ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել․ Փաշինյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ երկու շաբաթ առաջ՝ փետրվարի 3-ին, շրջում էր Արտաշատ քաղաքում, զրուցում բնակիչների հետ։ Քաղաքացիներից մեկի հետ հանդիպման ժամանակ, խոսելով կանոնավոր չվերթների բացման դեպքում դրական տեղաշարժի մասին, նա ասաց, թե ՌԴ-ի հետ սահմանը բացվելու առաջին օրն ավելի շատ մարդ եկել է, քան գնացել․ «Ի միջի այլոց, որ ՌԴ-ն բացվում է, օրինակ, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել: Հիմա շատ մարդ կա, որ Ռուսաստանում աշխատում են եւ նրանք մեկ տարի է՝ չեն եկել: Հիմա մտածում ենք, որ կանոնավոր չվերթները սկսեն բացվել, կսկսեն գալ ու փող կծախսեն»,- ասել է Փաշինյանը: Վարչապետի այս խոսքն արտատպվել է մի շարք լրատվականներում [1,2,3,4,], սակայն այն չի համապատասխանում իրականությանը։ ՌԴ-ի հետ երկկողմ օդային հաղորդակցությունը, փաստորեն, սկսվել է փետրվարի 1-ին։  Infocom-ը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից գրավոր հարցմամբ տեղեկացավ, որ փետրվարի 1-ին՝ ՌԴ-ի հետ օդային սահմանի բացման առաջին օրը, ՀՀ-ից դեպի ՌԴ իրականացվել է 8 չվերթ, իսկ ՌԴ-ից դեպի ՀՀ՝ 9 չվերթ։ Սակայն նույն օրը Հայաստանից Ռուսաստան մեկնել է 1135, իսկ Ռուսաստանից Հայաստան ժամանել է 906 ուղեւոր (ներառյալ ՀՀ քաղաքացիները)։ Այսինքն՝ ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրը Հայաստանից մեկնածների թիվը 229-ով ավելի է, քան ժամանածներինը։ Փետրվարի 2-ին ՀՀ-ից դեպի ՌԴ եւ հակառակ ուղղությամբ իրականացվել է 4-ական չվերթ։ Նույն օրը Հայաստանից Ռուսաստան մեկնել է 667, իսկ Ռուսաստանից Հայաստան ժամանել է 466 ուղեւոր (ներառյալ ՀՀ քաղաքացիները)։ Այսինքն՝ ՌԴ-ի հետ սահմանի բացման երկրորդ օրը Հայաստանից մեկնածների թիվը 201-ով ավելի է, քան ժամանածներինը։ Փետրվարի 3-ին ՀՀ-ից դեպի ՌԴ եւ հակառակ ուղղությամբ իրականացվել է 3-ական չվերթ։ Նույն օրըՀայաստանից Ռուսաստան մեկնել է 541, իսկ Ռուսաստանից Հայաստան ժամանել է 357 ուղեւոր (ներառյալ ՀՀ քաղաքացիները)։ Այսինքն՝ ՌԴ-ի հետ սահմանի բացման երրորդ օրը Հայաստանից մեկնածների թիվը 184-ով ավելի է, քան ժամանածներինը։ Ընդհանուր առմամբ՝ փետրվարի առաջին երեք օրերի ընթացքում Հայաստանից ՌԴ մեկնածների թիվը 614-ով ավելի է, քան ժամանածներինը։ Ուստի Փաշինյանի հայտարարությունը, թե ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրը ավելի շատ մարդ է եկել, քան գնացել, իրականությանը չի համապատասխանում ոչ միայն փետրվարի 1-ի տվյալների մասով, այլ նաեւ երեք օրերի։  Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով ՀՀ-ից ՌԴ եւ ՌԴ-ից ՀՀ մեկնելու ու ժամանալու հավանականությանը՝ նշենք, որ փետրվարի 1-ին ՀՀ-ից Վրաստան մեկ չվերթ է իրականացվել՝ առանց ուղեւորների։ Նույն օրը Վրաստանից Հայաստան չվերթ չի իրականացվել։ Ի հավելումն նշենք, որ փետրվարի 4-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստի ժամանակ ընդհանուր տվյալներով հայտարարեց, որ նախորդ երեք օրվա ընթացքում օդային ուղիներով Հայաստանից մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ։ Նա նշեց, որ հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, հայկական անձնագրով ժամանածների թիվը՝ 1263։ Եւ քանի որ փոխվարչապետն այս տվյալները հայտնեց դեպի ՌԴ չվերթների վերաբերյալ քննարկման ընթացքում, որոշ քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծվեց, թե տվյալները վերաբերում են կոնկրետ ՌԴ մեկնած եւ ՌԴ-ից վերադարձած ուղեւորներին։ Սակայն Infocom-ը փոխվարչապետի գրասենյակից տեղեկացավ, որ Գրիգորյանի հայտնած թվերը վերաբերում են փետրվարի առաջին երեք օրերին ՀՀ-ից տարբեր ուղղություններ մեկնած եւ վերադարձած ուղեւորներին, եւ ոչ թե միայն Ռուսաստան։ Հայարփի Բաղդասարյան
17:01 - 21 փետրվարի, 2021
Ռուսաստանից արտաքսված քաղաքացիներից 4-ը գիշերել են «Զվարթնոցում»․ ավիաընկերությունը խոստանում է հայտարարություն տարածել
 |armtimes.com|

Ռուսաստանից արտաքսված քաղաքացիներից 4-ը գիշերել են «Զվարթնոցում»․ ավիաընկերությունը խոստանում է հայտարարություն տարածել |armtimes.com|

armtimes.com: Երեկ Ռուսաստանից Հայաստան ուղարկված յոթ քաղաքացիներից չորսը գիշերել են «Զվարթնոց» օդանավակայանում: Նրանք շարունակում են պնդել, որ այստեղ կմնան այնքան՝ մինչև հարցին որևէ լուծում տրվի: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին՝ դեպի Ռուսաստան չվերթները վերականգնելուց հետո, Հայաստանից մեկնած մի խումբ քաղաքացիներ երեք օր անց հետ էին ուղարկվել։ Հասնելով «Շերեմետեւո» օդանավակայան՝ նրանց թույլ չէին տվել դուրս գալ օդանավակայանի տարածքից՝ պատճառաբանելով, որ չունեն կորոնավիրուսային հիվանդության բացակայությունը հավաստող թեստի անհրաժեշտ պատասխանը, իսկ այն թղթային տարբերակը, որը ներկայացվում է, ընդունելի տարբերակը չէ։ Հայաստան վերադարձած քաղաքացիները պատմեցին, որ իրենք  հունվարի 31-ին՝ մեկնելուց առաջ, թեստավորվել են «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող «Աստղիկ» լաբորատորիայում: Թռիչքից առաջ անցակետում ստուգելով իրենց կորոնավիրուսային թեստի պատասխանի QR կոդը՝ թույլատրել են մեկնել: Հասնելով  «Շերեմետեւվո» օդանավակայան, սակայն, քաղաքացիները անակնկալի են եկել: Վերադառնալով Հայաստան՝ քաղաքացիները հենց օդանավակայանում իրենց խնդրի մասին տեղեկացրել են այն լաբորատորիայում, որտեղ թեստավորվել են։ Այնտեղից պատասխանել են՝ եթե լաբորատորիայի թուղթը կեղծ է եղել, ինչպես են թույլատրել նրանց մեկնել: «Ասացին՝ խնդիրը մեզ հետ չի, ռեգիստրացիան եթե այդ թղթով անցել եք, իրենց խնդիրն է։ Մեր գումարները հետ վերադարձրին, հիմա մնացել է ավիաընկերությունը, բայց էնտեղից էլ ասում են՝ մենք մեղավոր չենք, որտեղ ուզում եք դիմեք»,- պարզաբանեց վերադարձած քաղաքացիներից Եգորը:Իսկ այս դեպքում ինչպե՞ս են քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել ՌԴ։ Օդանավակայանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց՝ քաղաքացիները մեկնել են, քանի որ ավիաընկերությունը գրավոր ներկայացրել է, որ նրանք ունեն իրավունք մեկնելու։ «Սա արդեն ավիաընկերության խնդիրն է, ես երեկ փորձել եմ իրենց հետ անձամբ կապ հաստատել, բայց հնարավոր չեղավ»,- ասաց նա: Հաջողվեց կապ հաստատել տվյալ չվերթն իրականացրած «Նորդվինդ» ավիաընկերության հետ։ Այստեղից պատասխանեցին՝ դեպքի մանրամասները  ճշտվում են, այսօրվա ընթացքում ավիաընկերությունը հայտարարություն կտարածի: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
19:35 - 04 փետրվարի, 2021
ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ոչ աշխատանքային օրով աշխատանքային այց է կատարել ԱԱՏՄ-ի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Տեսչական մարմնից հայտնում են, որ Ավագյանին ներկայացվել է ՀՀ մուտք գործող անձանց մոտ covid-թեստավորման սերտիֆիկատների առկայությունը ստուգելու աշխատանքի ընթացքը։ ԱԱՏՄ ղեկավարը նաեւ հանդիպել է օդանավակայանում կորոնավիրուսի թեստավորում իրականացնող ընկերությունների տնօրենների հետ, քննարկել ընթացիկ հարցեր։ Եթե օդային սահմանով ՀՀ մուտք գործող անձն իր հետ չունի կորոնավիրուսի թեստավորման առնվազն 72-ժամյա վավերականությամբ բացասական պատասխան, նա պետք է պարտադիր թեստավորվի օդանավակայանում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերում եւ ինքնամեկուսանա, մինչեւ թեստի պատասխանի ստացումը։ Այս գործընթացում առաջ եկող որոշ հարցեր դարձել են վերը նշված հանդիպման քննարկման թեմա։
14:03 - 17 հունվարի, 2021
Որ պաշտոնյաները կկարողանան օգտվել օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից. նոր նախագիծ |hetq.am|

Որ պաշտոնյաները կկարողանան օգտվել օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է կանոնակարգել Հայաստանի օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու պայմանները։ Այս նպատակով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մշակել է որոշման նախագիծ և այսօր հանրային քննարկման ներկայացրել։ Ըստ մշակված կարգի՝ առանձին դեպքերում Վարչապետի համաձայնությամբ Հայաստանի օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից կարող են օգտվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը և նրան ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ փոխվարչապետները և նրանց ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, ինչպես նաև ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և վերը թվարկած պաշտոնատար անձանց կողմից հրավիրված օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամները: Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
20:37 - 26 նոյեմբերի, 2020
Զվարթնոց օդանավակայանում COVID-19-ի ՊՇՌ նմուշառում է կատարվում

Զվարթնոց օդանավակայանում COVID-19-ի ՊՇՌ նմուշառում է կատարվում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ օդանավակայանի  ժամանման սրահի հանրային տարածքում արդեն իսկ գործում են COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում իրականացնող կետեր:   Հայաստան ժամանելուն պես  ուղևորները կարող են անմիջապես օդանավակայանում հանձնել COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից:   Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
19:56 - 22 հոկտեմբերի, 2020
Հրապարակվել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը

Հրապարակվել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը

«Զվարթնոց» օդանավակայանը հրապարակել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը: Aeroflot Russian Airlines -ը Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով չվերթերն իրականացնում է յուրաքանչյուր հինգշաբթի, շաբաթ օրերին, իսկ սեպտեմբերի 27-ից կիրականացնի նաև կիրակի օրերին: Air France -ը Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին: Austrian Airlines -ը Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ հոկտեմբերի 2-ից կիրականացնի նաև ուրբաթ օրերին: Belavia -ի Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով չվերթերն իրականացվում են ամեն օր: Fly Dubai-ի Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով չվերթերն իրականացվում են երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին: Middle East Airlines-ի Բեյրութ-Երևան-Բեյրութ երթուղով չվերթերն իրականացվում են շաբաթ օրերին: Qatar Airways-ը Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Sky Up-ը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի և ուրբաթ օրերին: Ukraine International Airlines-ը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին: Air Cairo-ն սեպտեմբերի 17-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն հինգշաբթի և կիրակի օրերին: AMC Airlines-ը սեպտեմբերի 19-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ չվերթերը, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ օր: Armenia Airways-ի Երևան-Թեհրան-Երևան երթուղով չվերթերը կվերսկսվեն սեպտեմբերի 20-ից և կիրականացվեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին: Air Arabia -ի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը կվերսկսեն հոկտեմբերի 11-ից և կիրականացվեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:
19:16 - 15 սեպտեմբերի, 2020
Aeroflot-ը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ թռիչքներ իրականացնել Երևանից

Aeroflot-ը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ թռիչքներ իրականացնել Երևանից

Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ թռիչքներ իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից:Այս մասին հայտնում է «Զվարթնոց»-ի «Ֆեյսբուք»-ի էջը: «Սույն թվականի օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան հինգշաբթի և շաբաթ օրերին իրականացվող չվերթերի տոմսերը կարող են ձեռք բերել միայն այն քաղաքացիները, ովքեր «Շերեմետևո» օդանավակայանից, որպես տարանցիկ օդանավակայան, կշարունակեն իրենց չվերթերը դեպի Լոս-Անջելես, Շանհայ և եվրոպական երկրներ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ «Շերեմետևո» օդանավակայանով տարանցիկ երկիր ճանապարհորդելիս ուղևորները պետք է ունենան ՊՇՌ հետազոտության տեղեկանք (անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Հետազոտությունը պետք է արված լինի մեկնելուց ոչ ավելի վաղ, քան 72 ժամ առաջ: Ուղևորը պետք է ուսումնասիրի նաև մեկնման երկրի մուտքի կանոնները և իր մոտ ունենա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Հիշեցնենք նաև, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:45 - 25 օգոստոսի, 2020
Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան. ԱԱՏՄ-ն մանրամասներ է ներկայացրել

Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան. ԱԱՏՄ-ն մանրամասներ է ներկայացրել

Սահմանափակումների աստիճանական թուլացումների արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը: Մանրամասնում է, որ ներկայումս այցելությունների դեպքում նախատեսվող ընթացակարգը հետևյալն է՝ Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ։ Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասպան լաբարատորիաների մասնագետների այցի միջոցով։ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից: Ի լրումն ներկայացված լաբորատորիաների ցանկի՝ ՊՇՌ հետազոտությունը իրականացվում է գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում։ Ներկայացված ցանկը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարությանը։
12:53 - 22 օգոստոսի, 2020
ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոց է կիրառել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ

ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոց է կիրառել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել օդանավակայանային ծառայությունների մատուցման ոլորտում: Ուսումնասիրության արդյունքում հարուցված վարչական վարույթի քննության արդյունքում մասնավորապես պարզվել է, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի կողմից 2020 թվականի հունվարի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում մեքենաների ավտոկայանատեղիի ծառայության մատուցման սակագնի բարձրացումը պայմանավորված չի եղել տնտեսական գործոնների ազդեցությամբ: ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ: Հանձնաժողովի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ընկերությանը հանձնարարվել է շտկել արձանագրված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտումը՝  1-ամսյա ժամկետում ապահովելով ավտոկայանատեղիի սակագների վերանայումը: Բացի այդ, հանձնարարվել է ապահովել առևտրային շահագործման և օգտագործման ընդհանուր բնույթի թույլտվություններով սահմանված պայմանների սահմանումը՝ 3-ամսյա ժամկետում Հաձնաժողով ներկայացնելով այդ նպատակով իրականացվող փոփոխությունների հիմնավորված ժամանակացույցը:
19:08 - 31 հուլիսի, 2020
Ներկայացվել է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի չարտերային չվերթների ժամանակացույցը

Ներկայացվել է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի չարտերային չվերթների ժամանակացույցը

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը։Մոսկվա – Երևան – 02․08․2020թ․ / «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 10։00-ին)Մոսկվա-Գյումրի – 03․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11։00-ին)Մոսկվա –Երևան – 04․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 18։00-ին)Մոսկվա – Գյումրի – 05․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11։00-ին)Մոսկվա –Երևան – 06․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 18։00-ին)Մոսկվա – Երևան - 08․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 10։00-ին)Չվերթների տոմսերը ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, սկսած՝ հուլիսի 31–ից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթների հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին։
17:41 - 30 հուլիսի, 2020
Առաջընթաց՝ «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման առումով

Առաջընթաց՝ «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման առումով

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն լուրջ առաջընթաց է գրանցել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված իր բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման աշխատանքի որակի բարելավման առումով։ Այս գնահատականն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն է։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի փոխանցմամբ, գնահատումն իրականացվել է ԱՀԿ Հարավային Կովկասի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Էսենամանովի կողմից՝ ԱՀԿ մշակած չափորոշիչներով։ Ըստ այդմ՝ դիտարկվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ԱԱՏՄ անցման կետի պատրաստվածությունը Covid-19 համավարակին արձագանքման համատեքստում: Արձանագրվել է, որ փետրվարի վերջի համեմատ, երբ ԱԱՏՄ-ն սահմանին դեռ նոր էր անցել ուժեղացված վերահսկողական աշխատանքների ռեժիմի, հուլիսի վերջին արձանագրվել է պատրաստվածության մակարդակի զգալի բարձրացում։ Աշխատանքի բարելավումը մի շարք հիմնական ուղղություններով է, մասնավորապես,• օդանավակայանի տարածքում կորոնավիրուսի կանխարգելման մասին իրազեկման, պրոֆիլակտիկ միջոցառումների,• երկիր մուտք գործող անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների զննման՝ այսպես կոչված «ոչ դեղորայքային» միջոցառումների, հեռավար ջերմաչափման,• վերջիններիս վերաբերյալ տվյալների հավաքագրման եւ այլ գործընթացների մասով։ ԱՀԿ-ն արձանագրել է, որ ԱԱՏՄ աշխատանքային թիմի կողմից միջոցառումների իրականացման հսկողությունը շատ բարձր է։Նշված անցման կետերում համապատասխան պայմանների ապահովումը միջազգային առողջապահական կարգավորումների հիմնական ուղղություններից է։
17:47 - 27 հուլիսի, 2020