Ռուսաստանից արտաքսված քաղաքացիներից 4-ը գիշերել են «Զվարթնոցում»․ ավիաընկերությունը խոստանում է հայտարարություն տարածել
 |armtimes.com|
19:35 - 04 փետրվարի, 2021

Ռուսաստանից արտաքսված քաղաքացիներից 4-ը գիշերել են «Զվարթնոցում»․ ավիաընկերությունը խոստանում է հայտարարություն տարածել |armtimes.com|

armtimes.com: Երեկ Ռուսաստանից Հայաստան ուղարկված յոթ քաղաքացիներից չորսը գիշերել են «Զվարթնոց» օդանավակայանում: Նրանք շարունակում են պնդել, որ այստեղ կմնան այնքան՝ մինչև հարցին որևէ լուծում տրվի:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին՝ դեպի Ռուսաստան չվերթները վերականգնելուց հետո, Հայաստանից մեկնած մի խումբ քաղաքացիներ երեք օր անց հետ էին ուղարկվել։ Հասնելով «Շերեմետեւո» օդանավակայան՝ նրանց թույլ չէին տվել դուրս գալ օդանավակայանի տարածքից՝ պատճառաբանելով, որ չունեն կորոնավիրուսային հիվանդության բացակայությունը հավաստող թեստի անհրաժեշտ պատասխանը, իսկ այն թղթային տարբերակը, որը ներկայացվում է, ընդունելի տարբերակը չէ։

Հայաստան վերադարձած քաղաքացիները պատմեցին, որ իրենք  հունվարի 31-ին՝ մեկնելուց առաջ, թեստավորվել են «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող «Աստղիկ» լաբորատորիայում: Թռիչքից առաջ անցակետում ստուգելով իրենց կորոնավիրուսային թեստի պատասխանի QR կոդը՝ թույլատրել են մեկնել: Հասնելով  «Շերեմետեւվո» օդանավակայան, սակայն, քաղաքացիները անակնկալի են եկել:

Վերադառնալով Հայաստան՝ քաղաքացիները հենց օդանավակայանում իրենց խնդրի մասին տեղեկացրել են այն լաբորատորիայում, որտեղ թեստավորվել են։ Այնտեղից պատասխանել են՝ եթե լաբորատորիայի թուղթը կեղծ է եղել, ինչպես են թույլատրել նրանց մեկնել:

«Ասացին՝ խնդիրը մեզ հետ չի, ռեգիստրացիան եթե այդ թղթով անցել եք, իրենց խնդիրն է։ Մեր գումարները հետ վերադարձրին, հիմա մնացել է ավիաընկերությունը, բայց էնտեղից էլ ասում են՝ մենք մեղավոր չենք, որտեղ ուզում եք դիմեք»,- պարզաբանեց վերադարձած քաղաքացիներից Եգորը:

Իսկ այս դեպքում ինչպե՞ս են քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել ՌԴ։ Օդանավակայանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց՝ քաղաքացիները մեկնել են, քանի որ ավիաընկերությունը գրավոր ներկայացրել է, որ նրանք ունեն իրավունք մեկնելու։ «Սա արդեն ավիաընկերության խնդիրն է, ես երեկ փորձել եմ իրենց հետ անձամբ կապ հաստատել, բայց հնարավոր չեղավ»,- ասաց նա:

Հաջողվեց կապ հաստատել տվյալ չվերթն իրականացրած «Նորդվինդ» ավիաընկերության հետ։ Այստեղից պատասխանեցին՝ դեպքի մանրամասները  ճշտվում են, այսօրվա ընթացքում ավիաընկերությունը հայտարարություն կտարածի:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել