Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

«Վեոլիա ջուր»-ը չի կատարում իր պարտավորությունները. քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը ջրազրկված են․ Գորիսի համայնքապետարան

«Վեոլիա ջուր»-ը չի կատարում իր պարտավորությունները. քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը ջրազրկված են․ Գորիսի համայնքապետարան

«Վեոլիա ջուր» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները. քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը ջրազրկված են։ Այս մասին հայտարարություն է տարածել Գորիսի համյանքապետարանը։    ««Վեոլիա ջուր» ընկերությունը գրեթե ամեն օր՝ առանց զգուշացման, կատարում է ջրանջատումներ. ամառվա այս շոգ օրերին ջրանջատումների պատճառով՝ Գորիսի համայնքապետարան բազմաթիվ քաղաքացիներ են դիմում՝ հայտնելով իրենց դժգոհությունները:   Ընկերությունում հեռախոսազանգարին չեն պատասխանում, որևէ կերպ քաղաքացիներին սպառիչ պատասխան չի տրվում: Թեև Գորիսի համայնքապետարանը չունի որևէ իրավասություն ընկերության գործունեությունը վերահսկելու համար, սակայն, բազմաթիվ բնակիչների դժգոհությունները հաշվի առնելով, հորդորում ենք հետևողական լինել խնդրի լուծման հարցում, հակառակ դեպքում՝ համայնքապետարանը հանդես կգա առավել կոշտ դիրքորոշմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
15:11 - 15 հուլիսի, 2022
Ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված Արաբկիրի մի շարք հասցեներում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված Արաբկիրի մի շարք հասցեներում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 13.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը`Կոմիտասի պողոտա, Ղափանցյան,  Ն.Զարյան,  Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ.Արծրունու, Ռիգայի, Սևքարեցի Սաքոյի, Հ.Սահյան, Հ.Էմինի, Մանուշյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, 41, 43, 49, 51, 53 փողոցներ,  Վրացական փողոց և 4-րդ նրբանցք, Մալխասյանց փողոց՝ իր նրբանցքներներով, Ազատության պողոտայի 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 19, 21, 23, 24, 25, 26, 27 համարներ՝ իրենց կոտորակներով, Հր.Քոչարի 7, 9, 11, 12, 14, 16-25, 27, 28, 29-171 կենտ համարներ, 41, 44, 44/1  շենքեր, Ն. Դուման 1-31, Վ. Փափազյան 12, 15, 16, 16/1, 16/2, 17, 17/1, 19, 21, 21/1, 21/2, 21/3, 22, 22/2, 23, 24, 25, 26, 27, 29 շենքեր, Վաղարշյան 15, 15/1, 15/2, 17, 18, 19, 19/1, 20, 21, 22, 23, 24, 24/1, 24/2, 26 շենքեր, Ա․ Խաչատրյան փողոց՝ իր նրբանցքներով, Գյուլբենկյան 25, 27, 29, 29/1, 32,  33, 34/1, 35, 35/1, 36, 37, 37/1, 38, 38/1, 39, 39/1, 39/2, 40, 41, 42, 43, 44, 46 շենքեր, Կասյան 10, 12 շենքեր, Հակոբյան 8, 10 շենքեր և փակուղի, Սունդուկյան 19, 21, 23, 25, 27, 29 շենքեր, Կոմիտասի անցուղի՝ հարակից այգով, «Արաբկիր» բժշկական կենտրոն, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամաս: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:35 - 06 հուլիսի, 2022
«Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ». Կամո Արեյան |news.am|

«Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ». Կամո Արեյան |news.am|

news.am: Խողովակների փոխարինման միակ նորմալ կազմակերպողը ձեր կազմակերպությունն էր. ուզում էի հասկանալ՝ բա՞ն է փոխվել. Կիեւյան-Օրբելի խաչմերուկից ավազը բերած, լցրած է, վրեն ոչ մի ծածկ չկա ընդհանրապես, նշանները գետնին տապալված է, քամին էլ ավազը այս ու այն կողմ է տանում. ես երեկ երեկոյան եմ տեսել, ենթադրում եմ՝ ուրբաթ բերել, թողել են: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանում  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետը Հրաչյա Սարգսյանը՝ դիմելով «Վեոլիա ջուր»-ի ներկայացուցչին: Վերջինս տեղեկացրել էր, որ մեկ շաբաթում գրանցվել է 505 վթար, քանդվել է 256 քմ ասֆալտ, որից 155-ը վերականգնվել է, մնացածը կվերականգնվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց, որ 12 վարչական շրջանների ղեկավարներ ունեն ստորագրված պայմանագրեր ՀԷՑ-ի «Վեոլիա Ջուր»-ի, «Գազպորմ Արմենիա»-ի և կապի հետ, որոնք վերաբերում են վթարա-վերականգնողական անհետաձգելի աշխատանքներին և հետաձգելի նոր կոմունիկացիաների անցկացման աշխատանքներին: Նրա խոսքով՝ այդ պայմանագրերում գրված են բոլոր պայմանները՝ տեխնիկական առաջադրանքի պահանջները և շինհրապարակի կահավորումը. «Պարոն քաղաքապե՛տ, ես խնդրում եմ ձեր հանձնարարականները, որպեսզի վարչական շրջանի ղեկավարները 180 աստիճան պտտվեն և կատարեն իրենց պարտականություններն այս պայմանագրի վերահսկողության նկատմամբ»,-ասաց Արեյանը: Քաղաքապետի խորհրդականը հավելեց, որ պայմանագրի վերահսկողությունն վարչական շրջանների ղեկավարների վրա է, վարչական պատասխանատվություն կրում են շինարարական աշխատանքներ կատարողները, իսկ վարչական տուգանք նշանակելու իրավասությունը կրկին վարչական շրջանների ղեկավարներինն է: «Պետք է խիստ վերահսկողություն լինի մատակարար կազմակերպությունների նկատմամբ: Բոլոր մատակարարներն ունեն այս խնդիրը, շատ դեպքերում դրանց շինարարները լկտիացել են: Խնդրում եմ, որ քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչությունն ևս ամբողջությամբ վերանայի իր աշխատանքները: Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ, վերականգնման որակը պետք է գա իր տեղը»,-հայտարարեց Կամո Արեյանը:    
12:01 - 20 հունիսի, 2022
24 ժամ ջուր չի լինելու Արաբկիր վարչական շրջանի մի մասում

24 ժամ ջուր չի լինելու Արաբկիր վարչական շրջանի մի մասում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 27-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը`   Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ.Արծրունի, Ռիգայի, Սևքարեցի Սաքոյի, Հ. Սահյան, Հ. Էմինի, Մանուշյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29 փողոցներ, Հր. Քոչարի 7, 9, 11, 12, 14, 16-25, 27, 28, 29, 44 շենքեր, Վ. Փափազյան 12, 15, 16, 16/1, 17, 17/1, 19, 21, 21/1, 21/2, 21/3, 22, 22/2, 24, 25, 26, 27 շենքեր, Վաղարշյան 15, 15/1, 15/2, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 26 շենքեր, Ադոնցի 10, 12, 14, 16, 18, 19, 20, 21, 23, 25, 27 շենքեր՝ իրենց կոտորակներով, Ա․ Խաչատրյան փողոց՝ իր նրբանցքներով, Գյուլբենկյան 25, 27, 29, 29/1, 33, 34/1, 35, 35/1, 36, 37, 37/1, 38, 39, 39/1, 39/2, 40, 41, 43 շենքեր, Կասյան 10, 12 շենքեր, Հակոբյան 8, 10 շենքեր և փակուղի, Սունդուկյան 19, 21, 23, 25, 27, 29 շենքեր, Մալխասյանց փողոց և նրբանցք, Վրացական 1-10 շենքեր և 4-րդ նրբանցք, Մամիկոնյանց 47, 49 շենքեր՝ իրենց կոտորակներով, Ն. Զարյան 1-ից-24 շենքեր իրենց կոտորակներով և մասնավոր տներ, Կոմիտասի 1, 3, 7, 9, 10, 11, 12, 14, 16, 18, 20, 22, 23, 27, 29, 31, 34, 25/2, 36, 36/5, 36/7, 37/1, 38, 38/1, 38/2, 40, 42, 44, 45, 45/1, 46, 48, 48/1, 50 շենքեր՝ իրենց կոտորակներով, թիվ 26 մանկապարտեզ, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամաս:    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:57 - 26 մայիսի, 2022
Պլանային ջրանջատում Երևանի Դավթաշեն, Աջափնյակ, Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր վարչական շրջաններում մայիսի 10-ին

Պլանային ջրանջատում Երևանի Դավթաշեն, Աջափնյակ, Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր վարչական շրջաններում մայիսի 10-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 10-ին՝ ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.  Դավթաշեն վարչական շրջանի՝ Հույսի ավան թաղամասի, Դավթաշեն թաղամասի 1-10, Սասնա Ծռեր փողոցների, «Արմենիա» հեռուստաընկերության, Աջափնյակ վարչական շրջանի՝ Շիրազի, Մազմանյան, Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան, Մելքումով փողոցների, Ֆուչիկի փողոցի՝ իր նրբանցքներով, Մարգարյան փողոցի՝ իր նրբանցքներով, Բաշինջաղյան 159-191 կենտ և 178-186 զույգ համարների, Բաշինջաղյան 6, 190, 194 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Հալաբյան 41-65 համարների,  Կենտրոն վարչական շրջանի՝ Հերացի և Այգեստան թաղամասի 9-11 փողոցների, Մյասնիկյան 1-4, Աբովյան 54, 56, 58, 60 համարների, Չարենցի 1-ին նրբանցքի, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարանի և 1-ին համալսարանական հիվանդանոցի, Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների, Օստրովսկու, Չեռնիշևսկու, Սարի-Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի  10-25 համարների և  նրբանցքի,  Խորենացու 146-231 համարների և 4-րդ  նրբանցքի, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3 համարների,  Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի 10 և Ն. Զարյան 73/1 համարների:  Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:02 - 09 մայիսի, 2022