Գագիկ Խաչատրյան

Գագիկ Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահի եւ Ֆինանսների նախարարի պաշտոններում (2014-2016 թթ․)։ 1977 թ. ավարտել է Կ. Մարքսի անվան Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտը «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտությամբ, էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ։ 1987 թ. ավարտել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը «Հաշվապահական հաշվառում եւ տնտեսական գործունեության վերլուծություն» մասնագիտությամբ, տնտեսագետի որակավորմամբ։

2019 թվականի օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է  Գագիկ Խաչատրյանին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով։

Առճակատում «Յուքոմ»-ում. ավելի քան 500 աշխատակից կարող է գործազուրկ դառնալ, իսկ Խաչատրյանների բաժնեմասի վրա կալանք է դրվել |hetq.am|

Առճակատում «Յուքոմ»-ում. ավելի քան 500 աշխատակից կարող է գործազուրկ դառնալ, իսկ Խաչատրյանների բաժնեմասի վրա կալանք է դրվել |hetq.am|

hetq.am: «Յուքոմ»-ի ավելի քան 500 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել, որովհետև բաժնետերերի միջև առաջացած տարաձայնության պատճառով աշխատանքից ազատման դիմում է գրել նաև տեխնիկական անձնակազմը` տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ: Այս մասին ասաց աշխատանքից ազատման դիմում գրողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, որովհետև ինքը միակը չէ, և աշխատանքից ազատվողների թիվը գնալով մեծանում է, քանի որ աշխատակիցները վրդովված են տնօրինության` ղեկավար կազմի փոփոխության լուրերից և պատրաստ են նույնպես դիմումներ գրել: Թե ինչ առճակատում է, դեռևս չեն հայտնում, սակայն մամուլում շրջանառվում է «Վեոն Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի` «Յուքոմ»-ի ղեկավարությունը ստանձնելու լուրը: Պետական ռեգիստրի տվյալներում երևում է, որ Խաչատրյանների բաժնեմասերի վրա կալանք է դրվել 2020 թվականի մարտի 27-ին: Մասնավորապես, արգելանք է դրվել Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանների բաժնեմասերի վրա:   Արդյոք այս փաստը կապ ունի ստեղծված իրավիճակի հետ, թե ոչ, պարզել չհաջողվեց: «Յուքոմ»-ի մարքեթինգի բաժնից հայտնեցին, որ այս պահին մեկնաբանություն չեն կարող տալ, գուցե քիչ ուշ ղեկավարությունն արդեն ասելիք ունենա: Հիշեցնենք, որ մինչ «Յուքոմ»-«Վեոն Արմենիա» գործարքի բանակցություններն էին ընթանում, վերաձևակերպումներ և բաժնետերերի փոփոխություններ էին տեղի ունեցել «Յուքոմ»-ում։ Նախ՝ «Յուքոմ» ՍՊԸ-ն, որը «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության և ապրանքանիշի սեփականատերն էր, այլևս չի գործում։ Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալներով` հունվարի 15-ին ՍՊԸ-ն գործունեությունը դադարեցրել է։ Նույն օրը «Յուքոմ»-ը վերագրանցվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն՝ նույն 24 մլն դրամին հասնող կանոնադրական կապիտալով։ Տնօրենը նույնն է մնացել՝ Հայկ Եսայանը։ Ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխումից երևում է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հարազատներն ընկերության ամենամեծ բաժնետերերն են։ Մասնավորապես` Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն ունեն 11,9-ական տոկոս բաժնեմաս, վերջիններիս հորեղբոր որդին՝ Արամ Խաչատրյանը, տնօրինում է 24,34 % բաժնեմասը։ Այսինքն՝ Խաչատրյանների ընտանիքի ձեռքում այս պահին ողջ բաժնեմասի 48,14 % -ն է։ «Յուքոմ»-ի ղեկավար պաշտոններ զբաղեցնող Հայկ և Ալեքսանդր Եսայաններին մնացել է 2,97-ական % բաժնեմաս, միասին՝ 5,94 %։ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող ռուսաստանյան բաժնետիրական առևտրային «Ֆորա-բանկ»-ին մնացել է 10,5 %-ը: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:24 - 10 ապրիլի, 2020
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պահանջում է նրա անհապաղ վիրահատության իրականացումը

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պահանջում է նրա անհապաղ վիրահատության իրականացումը

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես իրավասու մարմիններից պահանջում է անհապաղ հնարավորություն ընձեռել, որպեսզի նա օրենքով սահմանված կարգով ստանա անհրաժեշտ և անհետաձգելի բժշկական օգնությունը՝ ենթարկվի կրկնակի վիրահատության: Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն արդեն իսկ բազմիցս տեղեկացրել է, որ նա վիրահատական միջամտության կարիք ունի, որի իրականացման հնարավորությունը ՀՀ իրավապահ մարմինները չեն ապահովում, ինչի պատճառով էլ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն օրեցօր ավելի է վատթարանում:  «Դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին և օգոստոսի 5-ին քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ՀՀ առողջապահության նախարարի կողմից ՀՀ առաջատար մասնագետների ներգրավմամբ երկու բժշկական կոնսիլիում էր հրավիրվել, որոնց արդյունքում տրված եզրակացություններով փաստվել էր, որ Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, որը հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում, քանի որ սկզբնական վիրահատությունը դեռևս 2018 թ.-ին իրականացվել է Գերմանիայի դաշնությունում, տեղադրվել է իմպլանտ։ Կրկնակի վիրահատության անհրաժեշտության մասին են փաստել նաև Գերմանիայի Դաշնության Համբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական կենտրոնի և Փարիզի ամերիկյան հոսպիտալի առաջատար բժիշկ-պրոֆեսորների կողմից իրականացված բժշկական կոնսիլիումների արդյունքում»,- տեղեկացրել է Երեմ Սարգսյանը։ Նա նաև հավելել է, որ բոլոր բժիշկներն էլ համակարծիք են և հաստատել են, որ վիրահատությունը պետք է կատարվի հնարավորինս շտապ, քանի որ դրա հապաղումը կարող է հանկարծակի և անդառնալի վնաս պատճառել Գագիկ Խաչատրյանի առողջությանը:  Փաստաբանական խումբն ահազանգում է, որ, չնայած այս նախազգուշացումներին, Գագիկ Խաչատրյանին մինչ օրս վիրահատվելու հնարավորություն չի տրվել. փոխարենը շուրջ 6 ամիս գտնվելով քրեակատարողական հիմնարկում՝ նա ընդամենը ցավազրկողներ է ստացել: Այս ամենի պատճառով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն ավելի է վատթարացել, որի պատճառով էլ նա ներկայումս գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ կոնսերվատիվ և վերականգնողական բուժում է ստանում, ինչը, սակայն, ըստ բժիշկների, չի հանդիսանում հիվանդության հիմնական բուժում: «22.01.2020 թ. և 28.02.2020 թ. բժշկական կոնսիլիումների արդյունքում արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է կրկնակի վիրահատություն, այսինքն՝ անհրաժեշտ է կրկնակի վիրահատության միջոցով իրականացնել ողնուղեղի պարանոցային հատվածի վիրաբուժական դեկոմպրեսիա: Նման իրավիճակում պետությունն ուղղակի պարտավոր է մտահոգվել իր քաղաքացու առողջությամբ և հնարավոր բոլոր եղանակներով ապահովել նրա՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը»,- ասել է պաշտպանը։ 
14:49 - 06 մարտի, 2020
Դատարանը մերժել է Կարեն Խաչատրյանին 225 մլն դրամի գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը |pastinfo.am|

Դատարանը մերժել է Կարեն Խաչատրյանին 225 մլն դրամի գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին ասաց պաշտպան Ամրամ Մակինյանը։ Նրա խոսքով՝ սա սպասելի որոշում էր։ «Դատարանը, ով ամբողջ ծավալով քննել է Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հարցերը։ Երբ այդ դատավորից վերցնում և տալիս են այլ դատավորի, ով օբյեկտիվորեն հնարավորություն չունի իմանալու ապացույցների ամբողջական զանգվածը»,- ասաց Մակինյանը։ Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը գրավի չափ էր առաջարկել 225 մլն ՀՀ դրամը, որը, որպես առերևույթ պատճառված վնասի փոխհատուցման դեպոզիտ վճարվել է։ «Ես առաջարկել էի 225 մլն դրամ գումարը Դատախազության հաշվից տեղափոխել դատարանի դեպոզիտ»,- ասաց Մակինյանը։
17:48 - 02 մարտի, 2020
Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկում |armenpress.am|

Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով իր գործառույթների իրականացման ընթացքում հնարավորինս բաց ու թափանցիկ սկզբունքով աշխատելաոճին, հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների տարածած հրապարակումները,  ինչպես նաև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Գագիկ Խաչատրյանի,  ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և ֆինանսների նախարարությունում նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք անձանց վերաբերյալ քննվող քրեական գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, իրազեկում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 17.02.2020թ. որոշմամբ բեկանվել է մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը 20 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխարինելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի 22.01.2020թ. որոշումը, նրան կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, Կարեն Խաչատրյանը ներկայումս արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Նախաքննությունը շարունակվում է:
18:30 - 25 փետրվարի, 2020
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին |hetq.am|

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին |hetq.am|

hetq.am: Խաչատրյանների փաստաբանական խումբը դիմել է ՄԻՊ-ին՝ Գագիկ Խաչատրյանի իրավունքները և ազատությունները խախտող գործողությունների և անգործության, ինչպես նաև նրա նկատմամբ դրսևորվող վատ վերաբերմունքի մասին հայտնելով: Փաստաբանական խմբի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը քրեական վարույթն իրականացնող մարմնի, գլխավոր դատախազության, ԱՆ քրեակատարողական ծառայության և ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից Գագիկ Խաչատրյանի իրավունքները և ազատությունները խախտող գործողությունների և անգործության, ինչպես նաև նրա նկատմամբ դրսևորվող վատ վերաբերմունքի վերաբերյալ դեռևս սույն թվականի փետրվարի 3-ին բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայացված բողոքում մանրամասն նկարագրվել են այն բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել Գ. Խաչատրյանի նկատմամբ սույն քրեական գործի քննության սկզբից մինչ օրս: Ըստ պաշտպանի՝ ի թիվս այլնի, նշվել է, նաև որ Գ. Խաչատրյանը 2015 թվականից կանոնավոր կերպով բուժում է ստացել Գերմանիայի Դաշնության Մամբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական կենտրոնում, որտեղ  թվով երեք վիրահատության է ենթարկվել: Վերջին անգամ ծանր և բարդ վիրահատության է ենթարկվել 2018 թվականի սկզբին՝ ողնաշարի հատվածում ինպլանտ է տեղադրվել, որից հետո պետք է պարտադիր հետվիրահատական վերականգնողական բուժում ստանար, որպեսզի խուսափեր վիրահատական բարդություններից և կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից, սակայն քանի որ ՀՀ-ում քննվող քրեական գործով հեռախոսազանգ է ստացել քննիչից և կանչվել հարցաքննության, անմիջապես դադարեցրել է հետվիրահատական վերականգնողական բուժումը, վերադարձել ու ներկայացել քննիչին, որտեղ Գ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Քանի որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, ուստի վիրահատությունն իրականացրած բժիշկ-պրոֆեսորի կողմից գրավոր տեղեկացվել է, որ նա պարտադիր պետք է շարունակի հետվիրահատական վերականգնողական բուժումը, որպեսզի խուսափի կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից: Այդ մասին հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին և միջնորդել ենք Գ. Խաչատրյանին մեկ շաբաթով թույլ տալ մեկնել Համբուրգ և բուժում ստանալ: Նշված միջնորդության քննարկումը քննիչի կողմից հետաձգվել է այն պատճառաբանությամբ, որ Առողջապահության նախարարին հանձնարարվել է ՀՀ առաջատար մասնագետների մասնակցության բժշկական կոնսիլիում հրավիրել և պարզել, թե արդյոք Գ. Խաչատրյանի մոտ առկա է այնպիսի հիվանդություն, որը բուժման կարիք ունի: Բժշկական կոնսիլիումն արձանագրել է, որ Գ. Խաչատրյանին անհրաժեշտ է կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, որը հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում: Շարունակությունը՝ hetq.am-ում  
12:18 - 14 փետրվարի, 2020