Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նախագահի տեղակալն է «Իմ քայլը»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Այսօր մենք մեկ լրջագույն մարտահրավեր ունենք՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը. Մնացականյան |1lurer.am|

Այսօր մենք մեկ լրջագույն մարտահրավեր ունենք՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը. Մնացականյան |1lurer.am|

1lurer.am: Մենք այսօր մեկ լրջագույն մարտահրավեր ունենք մեր առջև՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը: Այդ մասին խորհրդարանում 2021 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:  «Մենք տեսնում էինք, որ այդ մարտահրավերը տեղափոխվելու է Հարավային Կովկաս, դա մեզ համար անվտանգության մարտահրավեր է, մարդկային կյանքեր են, բայց դա միայն մեզ չի վերաբերում: Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, մարտի դաշտում, այդ մարտահրավերի դրսևորումն է: Մենք շարունակելու ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և մյուս գործընկերների հետ, որ կարողանանք վերականգնել խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում»,- ընդգծեց նախարարը:  Նրա խոսքով՝ մեզ համար լրջագույն մարտահրավեր է նաև ահաբեկիչների հայտնվելը տարածաշրջանում: «Ես չգիտեմ՝ ինչո՛վ էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին նրանց այս գործողություններին, քանի որ դա վտանգ է ոչ միայն տարածաշրջանի համար, այլև դրանից դուրս»,- ընդգծեց Մնացականյանը՝ հավելելով, որ արտաքին քաղաքականության մեջ մեզ համար առաջացել է նոր իրողություն՝ ահաբեկչության դեմ պայքարը:  Նա նշեց, որ Արցախի գոյութենական պայքարը եղել և մնում է առաջնային Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: «Մենք, իհարկե, պայքարում ենք մեր ուժերով, բայց օգտագործում ենք նաև մեր կապերը, մեր գործընկերային հարաբերությունները մյուս երկրների հետ»,- ասաց ԱԳ նախարարը: 
11:08 - 05 նոյեմբերի, 2020
Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը |armenpress.am|

Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2021 թ. նախատեսում է մի շարք միջոցառումներով երկրում բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը: ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 9.1 մլրդ դրամ, այդ թվում՝ 1.1 մլրդ դրամը ապարատի պահպանման ծախսերն են: Այս հատկացումների շրջանակում նախարարությունը 2021-ին նախատեսում է իրականացնել մի շարք ծրագրեր և միջոցառումներ»,- ասաց Արշակյանը: Նախատեսվում է, օրինակ, պաշտպանության ոլորտում իրականացնել հետազոտական և նախագծային աշխատանքներ: «Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը Հայաստանում»,- ասաց նախարարը:  Նշված նպատակների իրագործման համար իրականացվելու են մասնագետների պատրաստման «Բուհ-մասնավոր համագործակցություն» (380 մլն դրամ), «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծագիր (1 մլրդ դրամ), «Հայկական վիրտուալ կամուրջ», որի շրջանակում տեղի և այլ երկրների ստարտափ ընկերությունների միջև կամուրջ կստեղծվի (1.18 մլրդ դրամ) և այլ ծրագրեր:
16:08 - 03 նոյեմբերի, 2020
Հաջորդ տարվա պետբյուջեից ՏԿԵ նախարարությանը կտրամադրվի ավելի քան 210 մլրդ դրամ |armenpress.am|

Հաջորդ տարվա պետբյուջեից ՏԿԵ նախարարությանը կտրամադրվի ավելի քան 210 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2021 թվականին պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 210.87 մլրդ դրամ՝ առանց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի: ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Պետբյուջեով նախատեսվում է մեր նախարարության գծով 210.87 մլրդ դրամ՝ առանց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի, որոնց գումարը 37.3 մլրդ դրամ է: Նախատեսվող վարկային ծրագրերի գումարներն առանց դեֆիցիտային ծրագրերի 51.2 մլրդ դրամ են, իսկ դրամաշնորհային ծրագրերը՝ 14.7 մլրդ դրամ»,- ասաց Տերտերյանը: Էներգետիկայի համակարգի զարգացման ծրագրերին ուղղվող գումարն, օրինակ, 34.6 մլրդ դրամ է, որից 33.1 միլիարդը ներառվել է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման մեջ: Անդրադառնալով Արմավիր քաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցերին՝ փոխնախարարն ասաց, որ նախատեսում են կառուցել մաքրման կայան: Մեկը կառուցվելու է Սևանում, մյուսը՝ Մեծամորում, որը սպասարկելու է նաև Արմավիրին:
15:09 - 03 նոյեմբերի, 2020
ՊԵԿ-ը հարկեր-ՀՆԱ նախատեսված ցուցանիշից ավելի բարձր թիրախ է սահմանել |armenpress.am|

ՊԵԿ-ը հարկեր-ՀՆԱ նախատեսված ցուցանիշից ավելի բարձր թիրախ է սահմանել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում, չնայած ռազմական դրությանը, հարկերի հավաքագրման գործընթացն իրականացվում է հաջողությամբ: Պետական եկամուտների կոմիտեն թիրախավորել է հարկային եկամուտների հավաքագրման ավելի բարձր ցուցանիշ, քան նախատեսված է օրենքով: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց  ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ բյուջեով նախատեսված 1 տրլն 320.5 մլրդ դրամի հարկային եկամուտների հավաքագրման կատարողականի մասով սպասումները մի փոքր ավելի են: «Եվ որպես վարչարարություն իրականացնող կառույց՝ ՊԵԿ-ը թիրախավորել է ավելի բարձր ցուցանիշ, ինչը հնարավորություն կտա և՛ գերակատարել նշված պլանային ցուցանիշը, և՛ ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ավելի բարենպաստ, արդյունավետ արդյունքներ»,- ասաց Հովաննիսյանը: Գործող օրենքով նախատեսված է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության 21.5 տոկոս, սակայն ՊԵԿ նախագահի խոսքով՝ իրենք ավելի բարձր թիրախ են սահմանել: Նա հույս հայտնեց, որ պատերազմական գործողությունները հնարավորինս շուտ կավարտվեն և առաջիկա երկու ամիսը հնարավորություն կտա ամբողջությամբ իրականացնել նախատեսված ծրագրերը:
12:51 - 03 նոյեմբերի, 2020
Պարգևավճարները 21,7 %-ով չեն ավելացել․ Ջանջուղազյանը պարզաբանում է |factor.am|

Պարգևավճարները 21,7 %-ով չեն ավելացել․ Ջանջուղազյանը պարզաբանում է |factor.am|

factor.am: Պարգևավճարին պետք է վերաբերվել ոչ թե որպես շռայլություն կամ որպես շքեղություն, այլ որպես վարձատրության համակարգի բաղկացուցիչ մաս և որպես միջազնկյալ լուծում, քանի դեռ պետական հատվածի բարեփոխումների ծրագիրը չի հասել իր տրամաբանական փուլին, երբ կարող ենք արձանագրել, որ աշխատանքի ծանրաբեռնվածությունը պետական համակարգում բաշխված է համաչափ և աշխատանքի վարձատրությունը համարժեք է:ԱԺ-ում 2021թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Երբ որ ակնկալում ենք, որ պետական համակարգը պետք է որակյալ ծառայություն մատուցի, ենթադրվում է, որ դա կարող ենք կազմակերպել միայն արդյունավետ պետական համակարգ ունենալու պայմաններում: Եվ միջանկյալ լուծում է կիրառվում, քանի դեռ չի տրվել հիմնական լուծում, թե ինչպես պետք է փոխվի աշխատանքի վարձատրության համակարգը պետական կառավարման համակարգում: 2,8 տոկոս աճ է եղել վարձատրության համակարգում. սահուն հենքով բյուջետավորման սկզբունք է կիրառվել»,- նշեց Ջանջուղազյանը: Նա նաև ընդգծեց, որ պարգևավճարի տրամաբանությունը չի փոխվել, դա աշխատավարձի 30-ն տոկոսն է կազմում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հակադարձեց՝ նշելով, որ 2021 թվականի պետական բյուջեով պարգևատրումների, դրամական խրախուսումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ, իսկ այս ցուցանիշը 21, 7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Դիմելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե որ գործոնների արդյունքում է այս թիվը մեծացել և կառավարությունն արդյո՞ք մտադիր է փոփոխել այս թիվը՝ հաշվի առնելով պատերազմական դրությամբ պայմանավորված իրավիճակի փոփոխությունը:  
11:56 - 03 նոյեմբերի, 2020
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մի քանի վարկային համաձայնագրերի ժամկետի երկարաձգմանը |hetq.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մի քանի վարկային համաձայնագրերի ժամկետի երկարաձգմանը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մի քանի վարկային համաձայնագրերի ժամկետի երկարաձգման՝ կառավարության առաջարկին: Առաջին նախագծով երկարաձգվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին որոշման ժամկետը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով` գործընկերների հետ կա համաձայնություն ծրագրի վերջնաժամկետը երկարացնել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը: Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014 թվականին, մասհանման սահմանված ժամկետը 2018 թվականն է եղել, ընդհանուր 30 միլիոն եվրո գումարից մասհանվել է 6,5 միլիոն եվրոն: Ծրագիրն ուղղված է 11 քաղաքների և 41 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հրատապ վերականգմանը: Երկարաձգման համար Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վճարել ՎՎԲ կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 960,000 եվրո: Ժամկետի երկարաձգման առաջարկով մյուս նամակ-համաձայնագիրն է Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգումը: Ծրագրի նպատակն է՝ միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող 500/400/220 ԿՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: 2017թ. որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ծրագիրը և ծախսերի օպտիմալացման նպատակով քննարկել դրա տեխնիկական նոր լուծումների հնարավորությունները: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:08 - 23 հոկտեմբերի, 2020
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացութուն տվեց 17 մլն 900 հազար եվրո արժողությամբ նոր վարկային համաձայնագրին |hetq.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացութուն տվեց 17 մլն 900 հազար եվրո արժողությամբ նոր վարկային համաձայնագրին |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս տարվա ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին: Ըստ այս համաձայնագրի՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 17 մլն 9 հարյուր հազար եվրո լրացուցիչ ֆինանսավորում: Համաձայնագիրը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Փոխնախարարի խոսքով` համաձայնագիրը կարելի է գնահատել նոր վարկ` չնայած այն բովանդակությամբ և կառուցվածքով տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող գործող վարկերի տրամաբանության շրջանակում է: Այն ապահովելու է ծրագրի շարունակականությունը` ներառելով լրացուցիչ ֆինանսավորում: «Ծավալը կկազմի 25,4 մլն, որից վարկային ռեսուրսը կլինի 17,9 մլն, կառավարության համաֆինանսավորումը` 6,3 մլն, համայնքների ներդրումը` 1,1 մլն դոլարին համարժեք դրամ»,-ասաց Տերտերյանը: Ծրագրի շրջանակում օժանդակություն է ցուցաբերվելու սոցիալ-տնտեսական զարգացմանը տեղական մասշտաբով,  միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացումներին, նախատեսվում են նաև ինստիտուցիոնալ բարելավումներ համայնքներում: Համաձայնագիրն արժանացավ հանձնաժողովի անդամների դրական քվեարկությանը` ընդգրկվելով ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
12:08 - 23 հոկտեմբերի, 2020
Դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափը կավելանա վեց միլիոն դրամով, իսկ արտարժութային ավանդների փոխհատուցման սահմանաչափը՝ երկու միլիոնով

Դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափը կավելանա վեց միլիոն դրամով, իսկ արտարժութային ավանդների փոխհատուցման սահմանաչափը՝ երկու միլիոնով

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ հոկտեմբերի 20-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է փոփոխել օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ: Նախագծի կյանքի կոչվելու արդյունքում դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափը կավելանա վեց միլիոն դրամով, իսկ արտարժութային ավանդների փոխհատուցման սահմանաչափը՝ երկու միլիոնով: Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի հեղինակած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթին, որով կարգավորվում են ավանդատու-բանկ իրավահարաբերությունները: Հեղինակների առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ Կառավարության «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը: Հանձնաժողովը քվեարկությամբ կողմ է արտահայտվել «2020 թվականի սեպտեմբերի 24-ին Ազգային ժողով ներկայացված կոլեկտիվ Հանրագրի պատասխանը հաստատելու մասին» հարցին:
13:50 - 20 հոկտեմբերի, 2020
Գնումների պլանավորման համակարգն էական բարելավումների կարիք ունի՝ անկախ ՄԺԾԾ-ի հետ համապատասխանությունից․ Արտակ Մանուկյան

Գնումների պլանավորման համակարգն էական բարելավումների կարիք ունի՝ անկախ ՄԺԾԾ-ի հետ համապատասխանությունից․ Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ Մանուկյանի հետ զրուցել ենք պետական գնումների ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների եւ արդեն իսկ կատարված փոփոխությունների արդյունավետության շուրջ։ - «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ գնումներ կատարելու համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար սահմանված համապատասխան հոդվածներով: Տարվա ընթացքում, սակայն, չնախատեսված գնումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում, որը ենթադրում է միջհոդվածային փոփոխություն։ Արդյոք հավելյալ ժամանակը, որը ծախսվում է միջհոդվածային փոփոխություններ իրականացնելու համար, չի՞ խանգարում գնումները մրցակցային անցկացնելու համար նախատեսվող ժամանակին։ - Երբ իմ եւ մեր հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում պետական գնումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ իրականացրինք, այս խնդրի մասին բարձրաձայնեցին հատկապես բուհական համակարգի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Ագրարային համալսարանը։ Սա, իրականում, դժվարացնում է գործընթացը եւ, մեծ հաշվով, բերում է նրան, որ պատասխանատու կամ այս դեպքում ձեռքբերում իրականացնող մարմինը ստիպված է լինում մեկ անձից գնում իրականացնել։ Այս մասին մենք տեղեկացրել ենք Ֆինանսների նախարարությանը։ Իհարկե, իրենք հակափաստարկներ ունեն, որ այս առումով խնդրի լուծումը չպետք է միակողմանի դիտարկել, այլ ընդհանուր, ողջ համատեքստում, նաեւ պլանավորման որակի բարձրացումն էլ, ի թիվս այլնի, պետք է քննարկվի։  Որպես ուղենիշ՝ պետք է նշեմ, որ մենք Ֆինանսների նախարարության հետ համատեղ գույքագրում ենք առկա խնդիրները։ Այս խնդիրը եւս գույքագրել ենք եւ պետք է փորձենք հնարավորինս քննարկել։ Բայց հասկանալի է, որ բալանսավորված մոտեցումներ պետք է լինեն։ Այնուհանդերձ, հոդվածով սահմանաչափերի ամրագրումը եւս բյուջետային կանոնների մեկ այլ մաս է։ Օրինակ, եկեք ասենք, որ այսքան գումար ենք ուզում, ծախսելու ենք այսինչ նպատակների համար եւ ընդհանրապես հոդվածների բաշխում էլ չիրականացնենք ու սկսենք վերաբաշխումներ անել։ Հասկանալի է, որ ներկայումս ճկունությունից որոշակիորեն զրկված են, բայց այնպես չէ, թե այդ ճկունությունն անհրաժեշտ չէ, որպեսզի նաեւ բյուջետային կանոնակարգումներին համապատասխան որոշակի հնարավորություններ լինեն։ Այլ բան է, որ այս համատեքստում դիտարկենք, թե շեղումների մասով ինչպես հավելյալ ճկունություն տալ, հատկապես՝ գիտահետազոտական ինստիտուտներին։ - Արդյոք գնահատող հանձնաժողովը պե՞տք է ունենա իրավասություն՝ ինքնուրույն որոշելու այն մասնակցի՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում ներառելու հարցը, որի հայտը մերժել է հենց հանձնաժողովը։ - Նման կարգի քննարկումներ կան։ Ես մի քանի մոտեցումներ կուզեի նշել։ Իհարկե, աշխարհը դեռեւս չունի գնումների գնահատման կամ բողոքները քննող հանձնաժողովի ունիվերսալ, լավագույն մոդել։ Ակնհայտ է, որ նշվածները պետք է լինեն անկախ, անաչառ, բայց ի՞նչ ասել է անկախը կամ ինչպե՞ս է այն ձեւավորվում․ ինչպես ՀՀ-ն, այնպես էլ աշխարհի մի շարք երկրներ, դեռ փնտրտուքի մեջ են։ Նախ ասեմ, որ 2018 թվականի դեկտեմբերին նախաձեռնվեցին փոփոխություններ, որով Ֆինանսների նախարարությունը, հասարակական կազմակերպությունները, Պետական վերահսկողական ծառայությունը կարողացան բողոքարկման հանձնաժողովի աշխատանքներն ավելի հրապարակայնացնել։ Այս առումով ես պետք է նաեւ շնորհակալությունս հայտնեմ, որ իմ՝ «Թրանսփերընսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում գնումների փորձագետ լինելու տարիներին ներկայացված առաջարկը, այն է՝ բողոքները քննող հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակումը, ներկայումս իրականացվում է e-gov.am պորտալում։  Ինչ վերաբերում է գնահատող հանձնաժողովի իրավասությունների ավելացմանը՝ հարցին պետք է շատ խորքային նայել, բայց առաջին հայացքից հարցադրումներ են առաջանում։ Չմոռանանք, որ գնահատող հանձնաժողովը որակական եւ որակավորման չափանիշների համապատասխանությունը գնահատող հանձնաժողով է, այո, գնահատում է, թե ինչքանով է տվյալ մարմինը կոմպետենտ եւ ունակ, բայց, մեծ հաշվով, փոխզսպումների մեխանիզմի համատեքստում, կարծում եմ, որ արտադատական մարմինը, որը չի ձեւավորում պատվիրատուն, ղեկավարը, ինչպես՝ գնահատման հանձնաժողովը, ոչ միայն դատարան դիմելու հնարավորություն է ընձեռում, այլ բիզնեսի համար առանցքային որոշումների ընդունման գործընթացն է հեշտացնում եւ այլընտրանք է լինում դատական համակարգի համար։ Կարծում եմ՝ այս հարցը կարելի է քննարկել, բայց այս պահին նման մոդելի ընտրության ճիշտ ժամանակը չէ։  Եթե նայենք ՏՀԶԿ-ի եւ Եվրամիության աջակցության ներքո գույություն ունեցող ՍԻԳՄԱ ծրագրի գնահատումները ՀՀ-ի համար, այնտեղ էլ բողոքարկման գործընթացի գնահատումները հիմնականում հենված են նրա վրա, որ անկախություն պետք է ապահովվի՝ զերծ մնալով որեւէ կարգի մոդելային առաջարկից, քանի որ աշխարհում դեռեւս լավագույն լուծումը չկա, լավագույն լուծումը հենվում է առկա կարողությունների վրա։ - Անդրադառնանք պետական մարմինների կարիքներին եւ իրենց իսկ գնումների պլաններին։ Ներկայումս գնումների պլանները որքանո՞վ են արտացոլում պետական մարմնի կարիքները։ - Եթե մենք դիտարկենք գնումների պլանավորման համակարգը, ապա մեկ բարեփոխում կա, որն իրականացրել է Ֆինանսների նախարարությունը։ Այն է՝ գնումների պլանավորման փուլում պլանավորումը եւս կարող է բողոքարկման առարկա լինել։ Այսինքն՝ եթե մասնակիցները, որոնք տեսնում են, որ գնումների պլանավորման փուլում առկա են այնպիսի տեխնիկական բնութագրեր, որոնք հարմարեցված են մեկ սուբյեկտի, կամ նման դրույթների պարունակումը սահմանափակում է մրցակցությունը, ապա նրանք կարող են բողոքարկել՝ նույնիսկ դեռ պլանավորման փուլում եղած վիճակում։ Կարծում եմ, որ գնումների պլանավորուման համակարգն էական բարելավումների կարիք ունի՝ անկախ ՄԺԾԾ-ի հետ համապատասխանությունից։ Վերջերս նայում էի գնումների պլանները եւ նկատեցի, որ պետական եւ հատկապես համայնքային մարմիններ կան, որոնք իրենց պլաններում ներառում են ինչպես լեդ, այնպես էլ սովորական լամպեր։ Սա պլանավորման արդյունավետության ցցուն ցուցիչներից է։ Եթե գնումների պլանավորման մասով պետական կամ համայքնային մարմիններն ունենան ռազմավարություն, ապա իրենց համար կուղենշեն՝ կամ անցում են կատարում ամբողջովին ավելի թանկ, լեդ լամպերի՝ համապատասխանաբար ավելի քիչ քանակությամբ, բայց ամեն տարի ավելի մեծ ծածկույթ ապահովելով, կարեւորում են էներգախնայողությունը եւ երկարաժամկետում ֆինանսական միջոցների արդյունավետությունը, կամ կարճաժամկետում ավելի քիչ ծախս են անում՝ առանց հեռանկարային լուծումների։ Սրանք հենց խոսում են խնդիրների մասին։ Պետք է նաեւ նշել, որ մեր բուհական համակարգը եւ, ընդհանրապես, ինստիտուտները, չունեն գնումների մասնագետների ինստիտուտը ձեւավորող կրթօջախներ։ Ես խոսում եմ բուհական համակարգի մասին, այլ ոչ լիցենզավորված գնումների, ինչն  իրականացնում է Ֆինանսների նախարարությունը։ Սա ինչի համար եմ ասում, որ պետական համակարգում աշխատողները գնումների պլանավորման կարողությունների զարգացման կարիք ունեն։  Շատ հաճախ մենք տեսնում են նաեւ, որ, օրինակ, այն գնային առաջարկները, որոնք ներկայացնում են հասարակ գրիչի համար, տատանվում են․ մեկն առաջարկում է 500 դրամ, մյուսը՝ 50 դրամ։ Սա խոսում է այն մասին, որ գնումների պլանավորման փուլում եւ դրանց հիման վրա իրականացվող նախապատրաստական գործընթացում ներկայացվող տեխնիկական բնութագրերն այնքան էլ հստակ չեն «խաղացողների» (ընկերությունների,- հեղ․) համար, որպեսզի նրանք հասկանան, թե կոնկրետ որակավորման ինչ ստանդարտով գրիչի մասին է խոսքը։ Կարծում եմ, որ սա խնդիր է։ Մեկ այլ բան էլ նշեմ։ Մի շարք երկրներում գնումների պլանների հաստատումից հետո հատկապես որոշակի շեմից բարձր գնումների դեպքում հավաքվում են բոլոր պոտենցիալ հետաքրքրվող կազմակերպությունները, եւ պատվիրատուն ինքը փորձում է ներկայացնել, թե ինչ, ինչպիսի բնույթի կարիք ունի, որպեսզի գնային առաջարկ ներկայացնողներն էլ ավելի մեծ տեղեկացվածությամբ մասնակցեն գնումների գործընթացին։ Այս հարցն ամփոփելով՝ նշեմ, որ եթե մենք դիտարկենք, որ գնումների պլանավորման փուլում բարելավումներ կան, դրանում չպետք է մոռանանք նաեւ հենց ԶԼՄ-ների դերակատարումը։ 4-5 տարի առաջ դաշտում մի քանի «խաղացողներ» էին, որոնք հետազոտություններ էին անում եւ ներկայացնում։ Ներկայումս այս դաշտը եւս բավականին մրցակցային է։ Ես ինքս հետեւում եմ եւ տեսնում, որ նորանոր «խաղացողներ», հատկապես ԶԼՄ-ներ, ուսումնասիրում են գնումների պլանները, բարձրաձայնում են այդտեղ առկա ռիսկերը, եւ սա եւս նպաստում է, որպեսզի կարողությունները զարգանան, եւ գործընթացն ավելի որակյալ լինի։ Ասել, որ մենք ամբողջովին հասել ենք գնումների պլանների որակյալ լինելուն, եւ առավել եւս նշվածը կապել ՄԺԾԾ-ի հետ, դեռ շատ վաղ է։ - Պարո՛ն Մանուկյան, բազմաթիվ քննադատություններ են հնչում, որ բանկային երաշխիքի ներկայացումը բերում է մենաշնորհացման, անհարկի խոչընդոտ է բիզնեսի համար։ Ինչպե՞ս կգնահատեք այս փոփոխության արդյունավետությունը։ Ողջամի՞տ են արդյոք բիզնեսից պահանջվող բանկային երաշխիքների չափերը։ - Չափազանց կարեւոր հարցադրում եք մատնանշում։ Գնումների համակարգում, այսպես ասած, ամենահեղափոխական փոփոխությունը երաշխիքի ինստիտուտի վերաիմաստավորումն էր։ Նախ պետք է նշեմ մի քանի սկզբնական փոփոխություններ, որոնք չեն մատնանշում փորձագետները։ Նախկինում մինչեւ 5 մլն գումարի դեպում ՓՄՁ-ներից չէր պահանջվում նախորդ 3 տարիների պայմանագրային պարտավորությունների պատմություն եւ այլն։ Այսինքն՝ որոշակի գործարքային ծախսեր չէին պահանջվում։ Երբ ես վերլուծությամբ ներկայացրի, որ այդ սահմանաչափերը պետք է վերանայվեն, մենք Ֆինանսների նախարարության գործընկերների հետ քննարկեցինք, եւ այդ շեմը բարձրացվեց մինչեւ 10 մլն։ Երբ խոսում ենք բանկային երաշխիքի մասին, այն վերաբերում է 10 մլն-ից բարձր գնումներին։ Սա շատ կարեւոր դիտարկում է, քանի որ, եթե նշվածը չենք ներկայացնում, ապա աղճատում ենք ողջ գործընթացը։ Եթե մեկ պայմանագրի միջին արժեքը դիտարկենք, այն մոտավոր 10 մլն դրամի շեմն է։ Այսինքն՝ սա ոչ միայն փոքր գնումներին է վերաբերում, այլ ընդհուպ մինչեւ միջին ծավալով գնումներին։  Հասկանալի է, որ 10 մլն դրամից բարձր գնումների դեպքում պետական ֆինանսները որոշակիորեն ավելի զգայուն են։ Փորձեմ բացատրել․ պատկերացրեք՝ մեծ, կապիտալ շինարարության պրոյեկտ, որում կարեւոր է ոչ միայն որակը, այլ նաեւ դրա արագ իրականացումը։ Գաղտնիք չէ, որ խաղի կանոններ են վերանայվել․ նախկինում, եթե հաղթողների համար որակը ստորադասվում էր, եւ գինն էր կարեւորվում, ներկայումս ե՛ւ գինը, ե՛ւ որակը կարեւոր են։ Որպեսզի պետությունը՝ որպես գումար ծախսող եւ գումար ներդնող, երաշխավորված լինի, որ հնարավորություն կունենա ստանալ ընդհուպ մինչեւ իր չստացած եկամուտները, դրվել է այս մեխանիզմը։ Այնպես չէ, որ ես ասում եմ՝ միանշանակ դրական է եւ խնդիրներ չկան։ Պետք է նշեմ, որ մեր հանձնաժողովում պատգամավորները, ես ներկայացրել ենք այն հնարավոր ռիսկերը, որոնք կարող են լինել այս գործընթացում, ներկայացրել ենք նաեւ հանրայնորեն՝ խորհրդարանական լսումների ժամանակ։ Բայց կան ռիսկեր եւ իրականություն։ Իհարկե, տեխնիկական հսկողների ներակայցրած երաշխիքների մասով էլ պետք է լինեն փոփոխություններ։ Բայց չպիտի մոռանանք, որ նախկինում լինում էին դեպքեր, երբ 3 մլն դրամանոց տեխնիկական հսկողությունն ընկերությունը հաղթում էր 100 հզ դրամով, այդ նույն հաղթողը նույն ժամանակաշրջանում 100 հզ դրամով տեխնիկական հսկողություն էր իրականացնում Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում։ Հասկանալի է, որ այս դեպքերում պետությունը չի ստանում տեխնիկական հսկողության այն իրական որակը, որը պետք է ստանար։ Ի դեպ՝ տեխնիկական հսկողների մասով իմ գաղափարներից մեկի մասին կուզեի խոսել․ գաղափարն այն է, որ լինի առցանց հսկողություն։ Այսինքն՝ ինչպես, օրինակ, Վրաստանում եւ մեզ մոտ է, ճանապարհային ոստիկանությունն աշխատում է կրծքավանդակին ամրացված տեսախցիկով, այնպես էլ տեխնիկական հսկողները կարողանան այդպիսի փոքր տեսախցիկների միջոցով ամենօրյա ռեժիմով ներկայացնել գործընթացը, որը կպահպանվի նաեւ էլեկտրոնային մատյաններում։ Նշվածը հասարակական կազմակերպություններին հնարավորություն կտա մոնիթորինգ իրականացնել։ Նշեմ նաեւ, որ պատահական չէ, որ վարչապետը գրեթե ամիսը մեկ, պարբերաբար փորձում է տեղեկանալ, թե ինչպես է գործում երաշխիքի ինստիտուտը, որովհետեւ այն իր բնույթով վարքագծային փոփոխություն է ենթադրում։ Այսինքն՝ ենթադրում է, որ բիզնեսը պետք է է՛լ ավելի երկարաժամկետ հաշվարկներ իրականացնի եւ է՛լ ավելի պատասխանատու լինի հանրային միջոցներով կնքվող գործարքներում։  Կարծում եմ՝ դեռ բավարար մասսա պետք է կուտակվի, որպեսզի հասկանանք, թե ինչքան հավելյալ ծախս է այս փոփոխությունն առաջացրել պետական բյուջեի վրա։ Ակնհայտ է, որ այլ հավասար պայմաններում այս փոփոխությունը որոշակիորեն թանկացնելու է ձեռք բերվող ապրանքների գները։ Բայց մյուս կողմից էլ ստանում ենք երաշխավորված որակ։  Ռիսկեր կան, այո՛, բայց այն, որ ռիսկեր կան կամայական փոփոխության մեջ, սա էլ չմոռանանք։ Նորից ուզում եմ շեշտադրել, որ սա առանցքային փոփոխություն է, որը նշանակում է՝ ավելի պատասխանատու հարաբերություններ պետության հետ՝ որպես սուբյեկտ, որպես պատվիրատու։ Արփի Ավետիսյան
18:47 - 06 օգոստոսի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ-ի և Գերմանիայի միջև շրջանակային համաձայնագրի վավերացմանը |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ-ի և Գերմանիայի միջև շրջանակային համաձայնագրի վավերացմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին: Այն դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի հունիսի 15-ի նիստում: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 24-ին:  Այն շրջանակային համաձայնագիր է, որի առաջին հոդվածով  կարգավորվում են օժանդակության համաձայնագրերը: «Հիմնականում դրամաշնորհային համաձայնագրեր և ընդամենը մեկ վարկային համաձայնագիր է ներառում, որը տրամադրվելու է հայ-գերմանական ֆոնդին՝ «Վերաֆինանսավորման գիծ» ծրագրի շրջանակում: Այն տրամադրվում է ԿԲ-ի և Հայ-գերմանական հիմնադրամի միջոցով բանկային համակարգի վարկավորման համար: Համաձայնագրի մյուս մասով կարգավորվում են միջոցների հասանելության ժամկետները: Այն բոլոր համաձայնագրերը, որոնք շրջանակային համաձայնագրի կարգավորման առարկա են, պետք է ստորագրվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ միջոցների հասանելիության վերջնաժամկետը կլինի 2022 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Կարգավորվում են նաև հարկերի հետ կապված հարաբերությունները, հարկային որոշակի արտոնություններ է նախատեսվում այդ ծրագրերի շրջանակում: ԱԺ վավերացումից հետո համաձայնագիրը կմտնի ուժի մեջ, այն ստացել է ՍԴ դրական եզրակացությանը: Հայրապետյանի խոսքով՝ եթե շրջանակային համաձայնագիրը վավերացվում է, ապա նրա մեջ ենթադրվող մյուս համաձայնագրերի մասով անհրաժեշտություն չկա նորից գալ ԱԺ:
12:35 - 15 հունիսի, 2020