Հարավային Կորեա

Հարավային Կորեան (պաշտոնապես՝ Կորեայի Հանրապետություն) պետություն է Արեւելյան Ասիայում։ Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների՝ Հարավային Կորեայի բնակչությունը կազմում է 51 միլիոն մարդ։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 100 210 հազար կմ²։ Պետական լեզուն է կորեերենը, որով խոսում է ավելի քան 77 միլիոն մարդ։ Մայրաքաղաքը Սեուլն է։
 
Ունիտար նախագահական հանրապետություն է։ 2017 թվականի մայիսի 10-ից երկրի նախագահն է Մուն Ջեինը։ Հարավային Կորեան վարչականորեն բաժանված է 16 վարչական միավորների՝ 9 նահանգների եւ 7 քաղաքների։
 
Տեղակայված է Կորեական թերակղզու հարավային հատվածում: Ցամաքային սահման ունի Հյուսիսային Կորեայի հետ եւ ջրային սահման՝ Ճապոնիայի հետ: Արեւմուտքում երկիրը ողովում է Դեղին ծովով, արեւելքից՝ Ճապոնական ծովով, իսկ հարավից՝ Կորեական նեղուցով եւ Արեւելաչինական ծովով:
 
Կորեայի Հանրապետության բնակչության 96%-ը կազմում են կորեացիները: Պետության բնակչության ավելի քան 65%-ը անկրոն են, հիմնական կրոններն են՝ բուդդայականությունը եւ քրիստոնեությունը: Արդյունաբերական պետություն է ՝ զարգացած տնտեսությամբ: 2018 թվականի տվյալների համաձայն՝ Հարավային Կորեայի ՀԱՀ-ը կազմել է 2,137 տրիլիոն ԱՄՆ դոլար: Ազգային արժույթը հարավկորեական վոնան է։
 
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը հրատապ լուծում պահանջող հարց են համարում |armenpress.am|

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը հրատապ լուծում պահանջող հարց են համարում |armenpress.am|

armenpress.am: Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը պետք Է միասին աշխատեն Կորեական թերակղզու հրթիռա-միջուկային հիմնախնդրի լուծման վրա: Ինչպես հունվարի 27-ին հայտնել Է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը, հեռախոսազրույցի ընթացքում այս համաձայնությանն են եկել արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնվել են, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը հրատապ լուծում Է պահանջում եւ պայմանավորվել են սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ»,- ասված Է փաստաթղթում: Նշվում Է, որ զրույցի ընթացքում Կան Գյոն Հվան Բլինկենին շնորհավորել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում հաստատվելու առթիվ՝ նշելով, որ նա երկկողմ ռազմա-քաղական դաշինքի գործառման, ինչպես աեւ Կորեական թերակղզու խնդիրների հետ կապված հարցերի խորն ըմբռնում ունի: Նախարարները նաեւ պայմանավորվել են փոխգործակցել այնպիսի գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի հարցում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը եւ կորոնավիրուսային համավարակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:05 - 27 հունվարի, 2021
 Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը կստեղծեն երկկողմ դաշինքի խնդիրներով զբաղվող խումբ

 |armenpress.am|

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը կստեղծեն երկկողմ դաշինքի խնդիրներով զբաղվող խումբ |armenpress.am|

armenpress.am: Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն արտաքին քաղաքական գերատեսչությունների դեպարտամենտների տնօրենների մակարդակով կստեղծեն խորհրդակցական խումբ, որը կզբաղվի երկկողմ համագործակցության զարգացման հարցերով: Համապատասխան համաձայնությունն ձեռք Է բերվել Հարավային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Չհվե Չժոն Գոնի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Սթիվեն Բիգենի՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում, սեպտեմբերի 11-ին հայտնել Է KBS հեռուստաալիքը: Բանակցություններից հետո հարավկորեացի դիվանագետը լրագրողներին պարզաբանել Է, որ խորհրդակցական խմբի շրջանակում Սեուլը եւ Վաշինգտոնը մշտապես կարծիքներ կփոխանակեն երկկողմ դաշինքի գործունեությանը վարաբերող տարբեր հարցերի շուրջը: Խումբն առանձին կաշխատի այն աշխատանքային խմբից, որն զբաղվում Է ԿԺԴՀ-ի հետ կապված խնդիրներով, եւ այն կունենա այլ խնդիրներ: Չհե Չժոն Գոնը նշել Է, որ երկու երկրների դաշինքը վերջին յոթ տասնամյակի ընթացքում հանգուցային դեր Է խաղում Կորեական թերակղզում եւ Հյուսիս - արեւելյան Ասիայում խաղաղության եւ կայունության ապահովման գոծրում: Անդրադառնալով պաշտպանական ծախսերի բաժանման շուրջը բանակցությունների ընթացքին՝ նա նշել Է, որ այդ հարցը պետք Է «լուծվի արդարացի»: Վաշինգտոնը 2018 թվականից Սեուլից պահանջում Է ավելացնել Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի 28-հազարանոց զորակազմը պահելու մուծումների բաժինը: Համատեղ պաշտպանության համար Հարավային Կորեայի ծախսերը 2019 թվականին ավելացել են 8,2 տոկոսով՝ մինչեւ 1,04 տրիլիոն վոն (915 միլիոն դոլար): Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ անցյալ տարի Վաշինգտոնը պահանջել Է Սեուլի ներդրումն ավելացնել մինչեւ 5 միլիարդ դոլար: Երկու երկրների միջեւ այդ թեմայով բանակցությունները մտել են փակուղի, քանի որ Սեուլում այդ գումարը չափազանց բարձրացված են համարում: ԱՄՆ-ի զորքերը Հարավային Կորեայում են գտնվում 1950 – 1953 թվականների Կորեական պատերազմի ժամանակներից: Դրանց գտնվելու պայմանները կարգավորվում են 1950 թվականի հունվարի 26-ին երկու երկրների կողմից ստորագրված համաձայնագրով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:47 - 11 սեպտեմբերի, 2020
 ԱՍԵԱՆ-ի երկրները քննարկել են համավարակն ավարտվելուց հետո տնտեսության վերականգնման միջոցները |armenpress.am|

ԱՍԵԱՆ-ի երկրները քննարկել են համավարակն ավարտվելուց հետո տնտեսության վերականգնման միջոցները |armenpress.am|

armenpress.am: Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները քննարկել են համավարակն աարտվելուց հետո դաշինքի տնտեսության վերականգնման միջոցները: Այդ մասին հայտարարել Է Վիետնամի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Չան Տուան Անն՝ ամփոփելով ԱՍԵԱՆ-ի երկրների Էկոնոմիկայի նախարարների՝ օգոստոսի 22-ից մինչեւ 30-ը հեռակապի ռեժիմով տեղի ունեցած 52-րդ խորհրդաժողովի արդյունքները, օգոստոսի 31-ին հաղորդել Է «Նյան զան» թերթը: «Նախարարները համաձառնության են եկել շարունակելու այն նախաձեռնությունների եւ տնտեսական առաջնահերթությունների իրականացումը, որոնք առաջադրել Է Վիետնամը որպես այս տարի ԱՍԵԱՆ-ի նախագահ, ինչպես նաեւ նշել են կողմնորոշիչներն Ասոցիացիայի հետհամավարակային տնտեսական վերականգնման գլխավոր պլանի վերամշակման համար»,- հայտնել Է Չան Տուան Անը: Նրա խոսքով, քննարկումները նաեւ վերաբերել են համագործակցության ընդլայնմանը դաշինքի եւ նրա հանգուցային գործընկերների միջեւ, որոնք են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը: Բացի դրանից, կայացել են կոնսուլտացիաներ ԱՍԵԱՆ + 3 ձեւաչափով՝ Չինաստանի, Ճապոնիայի եւ Կորեայի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ: Կայացած բանակցությունների արդյունքներով նախարարներն ընդունել են տարածաշրջանային տնտեսության վրա COVID-19-ի բացասական ներգործության մեղմացման գործողությունների պլան եւ համավարակի դեմ պայքարի համար տնտեսական կապերի ամրապանդման համատեղ նախաձեռնություն: Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան հիմնվել Է 1967 թվականին եւ այսօրվա դրությամբ միավորում Է Հարավ - արեւելյան Ասիայի տասը երկրկրներ՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը եւ Ֆիլիպինները: 2020 թվականի սկզբից ԱՍԵԱՆ-ի նախագահի լիազորությունները շրջափոխման սկզբունքով անցել Է Վիետնամին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:21 - 31 օգոստոսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 22,1 միլիոնը, մահացել է ավելի քան 781 հազար, ապաքինվել՝ 14,1 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 22,1 միլիոնը, մահացել է ավելի քան 781 հազար, ապաքինվել՝ 14,1 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 22,1 միլիոնը, հիվանդությունից մահացել է ավելի քան 781 հազար, ապաքինվել՝ 14,1 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Մինչ մի քանի երկրներ շարժվում են Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նամակ է հղել ԱՀԿ անդամ բոլոր պետությունների կառավարություններին՝ կոչ անելով ապագա պատվաստանյութով ապահովել դրա կարիքն ունեցող բոլոր երկրներին, այլ ոչ միայն սեփական բնակչությանը: «Մենք պետք է կանխենք «պատվաստանյութային ազգայնականությունը»: Ոչ ոք չի կարող անվտանգ լինել, քանի դեռ բոլորն ապահով չեն», - ընդգծել է նա: Ֆրանսիայում սեպտեմբերի 1-ից սկսած դիմակ կրելն աշխատավայրում պարտադիր կլինի՝ խոսքը վերաբերում է փակ տարածքներին, որտեղ աշխատում է մեկից ավելի մարդ: Կառավարությունն այդ որոշումը կայացրել է արհմիությունների հետ խորհրդակցելուց հետո, ասել է աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը: Հարավային Կորեան էլ կրկին սահմանափակում է զանգվածային միջոցառումների անցկացումը: Սեուլում և մերձակա Ինչհոն մեծ նավահանգստում կրկին արգելվել են 50-ից ավելի մարդու մասնակցությամբ միջոցառումները փակ տարածքներում, փակվում են բարերն ու կարաոկե ակումբները: Երկրում, որը համարվում էր, թե հաղթել է կորոնավիրուսին, հինգերորդ օրն անընդմեջ նոր դեպքերի քանակը եռանիշ թվերով է արտահայտվում: Երեքշաբթի օրը վարակվել է 246 մարդ: Մասնավորապես կրոնական հավաքույթներն են դարձել վարակի տարածման վայրեր:
12:29 - 19 օգոստոսի, 2020
Հարավային Կորեայում 33 մարդ Է զոհվել եւ ինն անհայտ կորել սաստիկ անձրեւների պատճառով |armenpress.am|

Հարավային Կորեայում 33 մարդ Է զոհվել եւ ինն անհայտ կորել սաստիկ անձրեւների պատճառով |armenpress.am|

armenpress.am: Կորեայի Հանրապետությունում 2011 թվականից ի վեր առավելագույն քանակությամբ զոհեր են արձանագրվել շարունակվող տեղատարափ անձրեւների հետեւանքով: Օգոստոսի 1-ից երկրում զոհվել Է 33 մարդ, ինը հոգի անհայտ կորել, եւս ութը տուժել Է, օգոստոսի 12-ին հայտնել Է Տարերային աղետների հակազդման կենտրոնական շտաբը: Տարերքի հարվածի պատճառով տարահանվել Է ավելի քան 7 հազար մարդ, նրանցից շատարը մինչեւ հիմա չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Վնասվել Է շուրջ վեց հազար տուն, նույնքնան գյուղատնտեսական ջերմոց, 2,5 հազար անասնաբուծական տնտեսություն եւ պահեստ: Ամբողջ երկրում ջրով Է հեղեղվել ավելի քան 27 հազար հեկտար գյուտնտեսական հանդակ: Այդ առնչությամբ կառավարությունը պլանավորում Է լրացուցիչ աղետի հատուկ գոտիներ հայտարարել որոշ տարածաշրջաններ, որոնք առավել խիստ են տուժել անձրեւներից: Անցյալ շաբաթ այդ ցանկ Է մտել յոթ շրջան: Իշխանությունները նաեւ հայտարարել են, որ կրկնակի կավելացնեն տարերային աղետներից տուժածներին վճարվող դրամական օգնության ծավալները: Այսպես, զոհվածների ընտանիքներին փոխհատուցումը 8,4 հազար դոլարից կաճի մինչեւ 16,8 հազար դոլար, իսկ հեղեղումներից տուժածներինը՝ 840 դոլարից մինչեւ 1680 դոլար: Реклама 13 Կառավարությունը որոշել Է օգտագործել բոլոր մատչելի ֆինանսական պաշարները հորդ անձրեւների հետեւանքների վերացման նպատակով, ինչի համար արդեն նախապատրաստել Է մի շարք միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:34 - 12 օգոստոսի, 2020
Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ |azatutyun.am|

Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Համաշխարհային հանրությունը շարունակում է պայքարել նոր տիպի կորոնավիրուսի դեմ: Համաճարակի սկսվելուց ի վեր ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 10,1 միլիոն մարդ, այս հիվանդության հետևանքով մահացածների թիվը մոտենում է 502 հազարին, ապաքինվել է ավելի քան 5,1 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Վիրուսը շարունակում է ակտիվորեն տարածվել աշխարհի տարբեր մասերում. Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մոտ մեկ միլիոն նոր դեպք է գրանցվել: Ամենամեծ աճը գրանցվել է Միացյալ Նահանգներում: Դեպքերի ընդհանուր թիվն այստեղ ավելի քան 2,5 միլիոն է, մահացածների թիվը մոտենում է 126 հազարին: Կալիֆորնիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել բարերը վարակի նոր բռնկման պատճառով: Մի քանի նահանգներում, որտեղ վերջին շաբաթների ընթացքում կարանտինը հանվել կամ զգալիորեն թուլացվել էր, գրանցվել է նոր դեպքերի ռեկորդային աճ: Սա ստիպել է տեղական իշխանություններին Տեքսասում, Ֆլորիդայում և մի շարք այլ նահանգներում կրկին սահմանափակումներ մտցնել բիզնեսի համար: Բրազիլիան վարակվածների թվով երկրորդն է, այս երկրում մեկ օրում ավելի քան 30 հազար նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 1,3 միլիոնը, մահացել է մոտ 58 հազար մարդ: Նոր դեպքերի թվի կտրուկ աճ է գրանցվում Կենտրոնական և Հարավային Ամերիկայում: Դեպքերն աճում են նաև Ասիայում և Աֆրիկայում. փորձագետները ենթադրում են, որ այստեղ հուլիսի վերջին միայն համաճարակը կհասնի գագաթնակետին: Հարավային Կորեայում վարակակվածների թվի նոր աճ է գրանցվում: Այդ պատճառով իշխանությունները մտադիր են խստացնել կարանտինային միջոցառումները, մասնավորապես՝ կրկին փակել ուսումնական հաստատությունները, արգելել 10-ից ավելի մարդկանց հավաքվելը:
10:04 - 29 հունիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 9,1 միլիոնին, մահացել է 472 հազար, բուժվել՝ 4,5 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 9,1 միլիոնին, մահացել է 472 հազար, բուժվել՝ 4,5 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 9,1 միլիոնին, մահացել է շուրջ 472 հազար, բուժվել՝ 4,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Կորոնավիրուսի տարածման հիմնական էպիկենտրոնն այժմ Լատինական Ամերիկան է, դեպքերի թիվն արագորեն աճում է Հնդկաստանում և Պակիստանում: Հարավային Կորեայում նոր դեպքեր են գրանցվում, նոր բռնկման պայմաններում Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կրկին սկսել են կիրառել որոշ սահմանափակումներ: Միացյալ Նահանգներում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, Բրազիլիայում՝ 51 հազարը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհանգստացած է համաճարակի ֆոնին աճող գործազրկությամբ: Նա մտադիր է կասեցնել մի շարք աշխատանքային վիզաների տրամադրումը՝ ներառյալ բարձր որակավորում ունեցողների համար: Դա արվելու է ներգաղթը սահմանափակելու և երկրում տեղական զբաղվածությունը խթանելու միջոցառումների շրջանակներում, հայտարարել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ հավելելով, որ Թրամփը կերկարաձգի նաև այս տարվա ապրիլին ստորագրված փաստաթղթի ժամկետը, որը ժամանակավորապես սահմանափակում է ԱՄՆ-ում որոշ օտարերկրացիների մշտական բնակության իրավունքը: Ղրղըզստանում COVID-19 է ախտորոշվել մայրաքաղաք Բիշքեկի քաղաքապետի, մի քանի պատգամավորների և խորհրդարանի աշխատակիցների մոտ: Խորհրդարանը և տասնյակ այլ պետական կառույցներ փակվել են ախտահանության նպատակով: Մոսկվայում այսօրվանից սկսում են աշխատել նաև բաց տարածքներ չունեցող սրճարանները և ռեստորանները, բացվում են ֆիթնես կենտրոնները, լողավազաններն ու մանկապարտեզները: Իսպանական Հուեսկա նահանգում վերադառնում են կարանտինային միջոցառումներին՝ այնտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի վարակի նոր բռնկումներ: Մինչ այժմ սա առաջին դեպքն է, երբ Եվրամիության անդամ պետությունում կարանտինը չեղարկելուց հետո գրեթե անմիջապես նոր սահմանափակումներ են մտցվում: Մասնագետները կարծում են, որ կորոնավիրուսային վարակը տարածվել է սեզոնային աշխատողների շրջանում, ովքեր մրգեր և բանջարեղեն են հավաքում:
09:51 - 23 հունիսի, 2020
Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում |azatutyun.am|

Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել: Նախագահ Մուն Ջե Ինի գլխավորած քաղաքական ուժը ստացել է Ազգային ժողովի 300 մանդատներից 180-ը, 108 մանդատ բաժին է հասել ընդդիմադիր դաշինքին: «Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունը նախկինում էլ ամենաուժեղ քաղաքական ուժն էր խորհրդարանում, սակայն չուներ բացարձակ մեծամասնություն: Տեղական լրատվամիջոցները նշում են, որ խորհրդարանական ընտրություններն ընկալվում էր որպես հանրաքվե համաճարակի դեմ պայքարի հարցով: Քվեարկությանը մասնակցության ակտիվությունը կազմել է ավելի քան 66 տոկոս, ինչը ռեկորդային թիվ է վերջին 28 տարվա ընթացքում: Հաղորդվում է, որ ընտրողներն ընտրատեղամասեր են ներկայացել դիմակներով, նրանց ջերմությունը չափել են, ապա պահանջել ձեռքերն ախտահանել, հագնել ռետինե ձեռնոցները, ինչից հետո ստանալ քվեաթերթիկը և քվեարկել: Հարավային Կորեայի առողջապահական համակարգին հաջողվել է արագ և արդյունավետ արձագանքել համաճարակին՝ զանգվածաբար թեստավորելով մարդկանց և վաղ հայտնաբերելով վարակակիրներին: Համաճարակի գագաթնակետն այդ երկրում փետրվարին էր, երբ օրական վարակվում էր 900 մարդ, ներկայումս այդ թիվը հասել է առավելագույնը 50-ի:
17:24 - 16 ապրիլի, 2020
Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ |armenpress.am|

Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 246 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 10 հազարը: Մարտի 20-ին նկատելիորեն աճ է նկատվում ապաքինվածների թվում՝ անցնելով 88 հազարը. մարտի 19-ի առավոտյան այդ թիվը 85 հազար էր: Վիճակագրություն Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 41 հազար 35 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 3 հազար 405: Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է Իրանը. կորոնավիրուսի հաստատված 18 հազար 407 դեպք կա, մահացածները 1284-ն են: Կորոնավիրուսի վարակվածության մեծ թիվ է գրանցվել նաև Իսպանիայում՝18 հազար 077, Գերմանիայում՝ 15 հազար 320, ԱՄՆ- ում՝ 14 հազար 366, Ֆրանսիայում՝ 10 հազար 995, Հարավային Կորեայում՝ 8 հազար 652, Շվեյցարիայում՝ 4 հազար 222, Մեծ Բրիտանիայում՝ 3 հազար 269: Վարակի տարածման երկրների ու տարաքների թիվն ավելանում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր խոսում է 180-ից ավելի երկների ու տարածքների մասին: Կորոնավիրուսի վարկման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում և այլն: Հայաստանում մարտի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու  14 նոր  դեպք: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանում մարտի 20-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 136 է, ապաքինվածների թիվը՝ 1: Ղազախստանում ևս վարակվածության նոր դեպքեր են գրանցվել Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը: Ղազախստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 49 է, որից 22-ն արձանագրվել է Ալմաթի, 25-ը՝ Նուր-Սուլթան, իսկ 2-ը՝ Կարագանդա քաղաքներում: Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 20-ն արդեն բուժվել է Հնդկաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 22 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219-ի: Այդ երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կորոնավիրուսով վարակված Հնդկաստանի քաղաքացիների թիվն այս պահին 163 է, երկրում գտնվող վարակված օտարերկրացիներինը՝ 32, վարակից բուժվածները 20 հոգի են, իսկ վիրուսի հետևանքով մահացել է 4 անձ: Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 3 269-ի:  Իրականացվել է կորոնավիրուսի 64 621 թեստավորում, 61352-ն ունեցել է բացասական պատասխան: Կորոնավիրուսից մահացածների թիվը 144 է: Կանադա Կանադայում մարտի 19-ի ժամը 18:30-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 846 է: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Բրիտանական Կոլումբիա նահանգում` 271, այնուհետև Օնտարիոյում` 258, Ալբերտայում` 146 և այլն: G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում չի կայանա. պատճառը կորոնավիրուսն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի հունիսին նախատեսված Մեծ յոթնյակի՝ G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում: Պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված առկա իրավիճակն է: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը: «Նման որոշման նպատակն այն է, որ յուրաքանչյուր երկիր կենտրոնանա իր ունեցած ողջ ռեսուրսի վրա՝ պատասխան տալու կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորած առողջապահության ոլորտում առկա մարտահրավերներին»,-պարզաբանել է նա: Նշվում է, որ շփումը կլինի տեսակապի միջոցով, ընդ որում, ոչ միայն հունիսին, այլև ապրիլին և մայիսին:
12:56 - 20 մարտի, 2020
Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել, հասել Է 65-ի |armenpress.am|

Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել, հասել Է 65-ի |armenpress.am|

armenpress.am: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մարտի 2-ին հաստատել Է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը. երկու պացիենտներն Էլ հոսպիտալացվել են: Այսպիսով, այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել Է կորոնավիրուսային վարակը, կազմել Է 65:Նախօրյակին վարակման առաջին դեպքերն են գրանցվել Չեխիայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում:Չինաստանում, որտեղից նոր կորոնավիրուսն սկսել Է տարածվել մյուս երկրներ, վիրուսից զոհերի թիվը հասել Է 2912-ի՝ մեկ օրում ավելանալով 42-ով: Այդ մասին մարտի 2-ին հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Նրա տվյալներով՝ Չինաստանի տարածքում վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել Է 80 հազարը:Կորեայի Հանրապետությունում, որն ինֆեկցիայի խոշորագույն օջախն Է դարձել ՉԺՀ-ի սահմաններից դուրս, վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 476-ով՝ հասնելով 4212-ի. մահացել Է 22 մարդ, տեղեկացրել Է երկրի առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոնը:Նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ մարտի 2-ին արտահերթ արձակուրդներ են սկսվել Ճապոնիայի դպրոցների մեծ մասում: Երկրի 47 պրեֆեկտուրաներից միայն մեկը, որտեղ վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել, հրաժարվել Է դադարեցնել դպրոցական պարապմունքները: Ներկա դրությամբ Ճապոնիայում նշվել Է վարակման 961 դեպք, 12 մարդ մահացել Է: Վարակվածների հիմնական մասը՝ 705 հոգի, Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամներն են:Իտալիայի իշխանությունները, որը Եվրոպայում կորոնավիրուսի հիմնական օջախն Է (1,5 հազարից ավելի վարակվածներ, 34 մահացած), երկարացրել են ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի միջոցառումների գործողության ժամկետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:30 - 02 մարտի, 2020