Ալեքսանդր Լուկաշենկո

Ռուսաստանը Բելառուսին $1,5 միլիարդ կտրամադրի՝ ներմուծման փոխարինման ծրագրերի համար․ Լուկաշենկո

Ռուսաստանը Բելառուսին $1,5 միլիարդ կտրամադրի՝ ներմուծման փոխարինման ծրագրերի համար․ Լուկաշենկո

Ռուսաստանը $1,5 միլիարդ կտրամադրի Բելառուսին՝ ներմուծման փոխարինման ծրագրերին մասնակցելու համար, ինչպես գրում է ԲելՏԱ լրատվական գործակալությունը, հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Նախագահ Պուտինի հետ վերջերս ենք այդպիսի որոշում կայացրել։ Մեր կողմից ռուսաստանցիներին առաջարկել ենք հստակ նածագծեր, որոնք շատ են պետք և մոտակա ժամանակներս պահանջարկ կունենան ոչ միայն Բելառուսում, այլև Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանցիները շուրջ մեկ ու կես միլիարդ դոլար են տրամադրում այս ծրագրերի համար միայն Բելառուսի տարածքում։ Մենք հասկանում ենք, որ առանց ներմուծման փոխարինման [․․․] մեզ համար շատ դժվար կլինի զարգանալը», - ընդգծել է Լուկաշենկոն։ Մայիսի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Բելառուսն ու ՌԴ-ն մի շարք ուղղություններով աշխատելու հնարավորություն ունեն։ «Մենք նախագահ Լուկաշենկոյի հետ […] խոսել ենք այս մասին, նույնիսկ պայմանավորվել ենք առանձին ֆինանսավորում տրամադրել Բելառուսի ներսում այնպիսի նախագծերի իրականացմանը, որոնց արտադրանքը պահանջված կլինի Ռուսաստանում», - ասել էր ՌԴ նախագահը։ Նորա Վանյան
15:44 - 09 հունիսի, 2022
Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկը Կիևին կարող է օգնել հացահատիկի արտահանման հարցում, բայց փոխզիջում է ակնկալում

Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկը Կիևին կարող է օգնել հացահատիկի արտահանման հարցում, բայց փոխզիջում է ակնկալում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը կարող է Ուկրաինային օգնել հացահատիկը բելառուսական տարածքով արտահանելու հարցում, սակայն պետք է փոխզիջում լինի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Հիմա բոլորը լոգիստիկա են փնտրում․ իսկ որտե՞ղ, իսկ ինչպե՞ս։ Խնդրեմ, մենք կարող ենք խոսել։ Մենք դեմ չենք․ տարեք Բելառուսի տարածքով, բայց փոխզիջումներ են պետք», - ասել է նա։ Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական հացահատիկով բեռնված նավերին թույլ տալ դուրս գալ նավահանգիստներից, սակայն Կիևը պետք է ականազերծի Սև ծովը։ Եթե նա անի դա, ապա Ռուսաստանը միջանցք ունի, որը ՌԴ ռազմածովային ուժերը պատրաստ են տրամադրել՝ ապահովելու համար նավերի անվտանգ ելքը նավահանգիստներից։ Նորա Վանյան
15:16 - 03 հունիսի, 2022
Պուտինը հայտարարել է ազգային արժույթներով հաշվարկների անցնելու դրական արդյունքի մասին

Պուտինը հայտարարել է ազգային արժույթներով հաշվարկների անցնելու դրական արդյունքի մասին

Գործընկերների հետ ազգային արժույթներով հաշվարկների անցնելն իր արդյունքն է տալիս, դա նպաստում է ռուբլու ամրապնդմանը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մեր գործընկերների հետ առևտրում ազգային արժույթին՝ ռուբլուն, անցնելը նույնպես իրենն ասում է։ [...] Իրավիճակն օբյեկտիվորեն այնպես դասավորվեց, որ մենք դա արեցինք։ Ոչ ի վնաս մեր գործընկերների, ուզում եմ սա ընդգծել։ Ոչ ի վնաս մեր գործընկերների։ Կատարելով մեր բոլոր պարտավորությունները», - ասել է նա։ Պուտինը նաև նշել է, որ ռուսական տնտեսությունը դիմանում է պատժամիջոցներին․ «Ցանկանում եմ նշել, որ, չնայած բոլոր բարդություններին, ռուսական տնտեսությունը դիմանում է պատժամիջոցային հարվածին, բավականին արժանապատիվ ձևով է դիմանում։ Այս մասին են վկայում բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները»։ Նորա Վանյան
16:39 - 23 մայիսի, 2022
Բելառուսը ագրեսոր պետություն չէ․ Լուկաշենկո |azatutyun.am|

Բելառուսը ագրեսոր պետություն չէ․ Լուկաշենկո |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսը կոչ է անում միջազգային հանրությանը թույլ չտալ, որպեսզի Եվրոպայում ծագած տարածաշրջանային հակամարտությունը վերածվի համաշխարհային պատերազմի: Բելառուսի նախագահն այս մասին նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, որի ամբողջական տեքստը այսօր հրապարակել է պաշտոնական Belta գործակալությունը։ «Մենք ագրեսոր չենք, ինչպես մեզ փորձում են ներկայացնել որոշ պետություններ։ Բելառուսը երբեք որևէ պատերազմի կամ հակամարտության նախաձեռնող չի եղել։ Բայց մենք նաև դավաճաններ չենք։ Մեզ համար կարևոր են հարաբերություններում ցուցաբերվող հավատարմությունն ու ազնվությունը», - նշված է Լուկաշենկոյի նամակում։ «Մեր տեսակետը հետևյալն է՝ ցանկացած պետության մտահոգությունները, լինի դա աշխարհի մեկ ութերորդը զբաղեցնող երկիր, թե կղզի, պետք է հաշվի առնվեն բոլորի կողմից։ Այդ իսկ պատճառով Բելառուսը անկեղծորեն և մշտապես հանդես է գալիս շուտափույթ հաշտեցման օգտին», - ասված է Լուկաշենկոյի նամակում։
14:55 - 23 մայիսի, 2022
Բելառուսում կարող են մահապատժի ենթարկել ահաբեկչական գործողությունների կատարման փորձի համար

Բելառուսում կարող են մահապատժի ենթարկել ահաբեկչական գործողությունների կատարման փորձի համար

Բելառուսի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը մահապատիժ է նախատեսում ահաբեկչական գործողությունների կատարման փորձի համար, ստորագրել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ օրինագիծն ընդունել էր Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը (ներքին պալատ) և հաստատել էր Հանրապետության խորհուրդը (վերին պալատ)։ Քրեական օրենսգրքում ներառված փոփոխությունների համաձայն՝ մահապատիժ է նախատեսվում միջազգային բարդություններ կամ պատերազմ սադրելու նպատակով օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի նկատմամբ մահափորձի նախապատրաստման, ինչպես նաև միջազգային ահաբեկչական գործողության կամ ատոմային էներգիայի կիրառմամբ, ռադիոակտիվ նյութերի կամ միջուկային նյութերի, քիմիական կամ կենսաբանական նյութերի կիրառմամբ ահաբեկաչական գործողությունների կատարման փորձի նախապատրաստման համար։ Մահապատիժ կարող է կիրառվել նաև պետական կամ հասարակական գործչի նկատմամբ մահափորձի նախապատրաստման համար՝ նրա պետական կամ հասարակական գործունեության առնչությամբ՝ իշխանական մարմինների որոշումների կայացման վրա ազդելու կամ բնաչությանն ահաբեկելու նպատակով։ Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից 10 օր անց։   Նորա Վանյան
14:46 - 18 մայիսի, 2022
«Ուկրաինան հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ բանակցություններով»․ Լուկաշենկո
 |azatutyun.am|

«Ուկրաինան հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ բանակցություններով»․ Լուկաշենկո |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի փոխանցմամբ, Ուկրաինան հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ բանակցություններով: Այդ մասին Լուկաշենկոն ասել է Associated Press ամերիկյան լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Ես գիտեմ Ռուսաստանի դիրքորոշումը, գիտեմ, թե ինչ է առաջարկում Ռուսաստանը: Բայց ինչու Ուկրաինան, որի տարածքում փաստացի պատերազմ է ընթանում, ռազմական գործողություններ են, մարդիկ են զոհվում, հետաքրքրված չէ այդ բանակցություններով, դա էլ հարց է, և այդ հարցի պատասխանը կարելի է գտնել Վաշինգտոնում», - ասել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, թե իր երկիրը կտրականապես դեմ է որևէ պատերազմի և արել ու անում է ամեն բան, որ այս պատերազմն էլ չլինի: Լուկաշենկոն ենթադրում է, որ Ուկրաինայի ղեկավարությունը ցանկանում է հարցը լուծել դիվանագիտական եղանակով, սակայն չի կարող դա անել, քանի որ նախագահ Վլադիմիր Զելենսկին գործնականում այսօր չի կառավարում երկիրը: «Թող Զելենսկին չնեղանա ինձնից, ես իմ անձնական տեսակետն եմ հայտնում: Դուք եք {Արևումտքը} այնտեղ իշխում: Հերիք է Ջո Բայդենն ասի՝ «բա՛վ է, տղերք, կռվեցիք, իրար մռութ ջարդեցիք, հիմա ավարտե՛ք, այս պատերազմը ոչ մեկին պետք չէ, ոչ մեկին ձեռնտու չէ», և մեկ շաբաթում պատերազմը կավարտվի», - ասել է Բելառուսի նախագահը:   Գլխավոր լուսանկարը՝ Associated Press-ի
15:59 - 05 մայիսի, 2022
Լուկաշենկոն հերքել է հավանականությունը, որ Բելառուսը Ռուսաստանի կազմ կմտի

Լուկաշենկոն հերքել է հավանականությունը, որ Բելառուսը Ռուսաստանի կազմ կմտի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է հավանականությունը, որ իր երկիրը կարող է Ռուսաստանի կազմ մտնել։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ նա այս մասին լրագրողներին հայտարարել է Վլադիվոստոկում։ «Ասում են՝ ահա, Բելառուսը մտցնելու են Ռուսաստանի կազմ։ Ես ու Պուտինն այնքան հիմար չենք, որ հին մեթոդներով գործենք, - հայտարարել է նա։ - Մեր ընդհանուր հայրենիքը, որն ունի երկու անկախ պետություն և ցուցադրում է այդ միասնության կառուցման հնարավորությունը․․․ Մենք կկառուցենք երկու անկախ պետությունների այնպիսի միասնություն, որ մեզնից օրինակ կվերցնեն։ Կվերցնեն, և թե ինչպես պատժամիջոցները հաղթահարել և այլն»։ Նա նշել է, որ երկու երկրները պատժամիջոցների ուժեղացման պայմաններում սկսել են սերտորեն համագործակցել, և սա նոր խթան է։ «Պատժամիջոցների փուլը հնարավորությունների ժամանակահատված է։ Գուցե ես այնքան էլ խորը չեմ գիտակցում այս փուլը, շատ հնարավոր է, բայց ես ուրախ եմ, որ պատժամիջոցները սահմանել են։ Վերջապես, մենք Ռուսաստանի հետ սկսել ենք համագործակցել այնպես, ինչպես պետք է վաղուց համագործակցեինք», - ասել է Լուկաշենկոն։   Նորա Վանյան
15:02 - 13 ապրիլի, 2022
Լուկաշենկոն Բուչայի դեպքերի համար մեղադրել է «անգլիացիներին»

Լուկաշենկոն Բուչայի դեպքերի համար մեղադրել է «անգլիացիներին»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած դեպքերին Մեծ Բրիտանիայի մասնակցության մասին, գրում է «Ինտերֆաքսը»։ «Մենք այսօր մանրամասն քննարկել ենք նրանց այդ հոգեբանական հատուկ գործողությունը, որն իրականացրել են անգլիացիները», - ասել է Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Եթե ձեզնից որևէ մեկին պետք են հասցեներ, ծածկագրեր, մասնակցություն, ավտոմեքենաների համարանիշներ, ավտոմեքենաների մակնիշներ, որոնցով Բուչա են ժամանել, և թե ինչպես են դա արել, Ռուսաստանի ԱԴԾ-ն կարող է տրամադրել այդ նյութերը։ Եթե ոչ՝ մենք կարող ենք այդ հարցում օգնել։ Մեր ռուս ընկերների հետ միասին մենք ամբողջությամբ՝ առաջինից մինչև վերջին ժամը, բացահայտել ենք Արևմուտքի այդ զազրելի, զզվելի դիրքորոշումը», - հայտարարել է Բելառուսի նախագահը։ Պուտինն էլ, իր հերթին, «ֆեյք» է անվանել Բուչայում ռուսաստանցի  զինվորականների կողմից քաղաքացիական անձանց սպանության մասին տեղեկությունները։ Պուտինի խոսքով՝ բելառուս գործընկերն իրեն փոխանցել է փաստաթղթերը։ «Այդ փաստաթղթերը փոխանցվել են ԱԴԾ-ին՝ թե ինչպես, ովքեր - նրանք համապատասխան տեղեկություններն ունեն - ինչ տրանսպորտով են ժամանել այդ բնակավայր և այդ սադրանքի կազմակերպման համար պայմաններ ստեղծել», - ասել է ՌԴ նախագահը։ Հիշեցնենք՝ ուկրաինական Բուչա քաղաքում ապրիլի սկզբին, ուկրաինական տվյալներով, հարյուրավոր քաղաքացիական անձանց դիեր են հայտնաբերվել այն բանից հետո, երբ ռուսական զորքերը դուրս են եկել քաղաքից, և այն վերադարձել է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Ուկրաինան Բուչայի բնակիչների սպանության համար մեղադրում է Ռուսաստանին, վերջինս հերքում է իր մասնակցությունը։   Նորա Վանյան  
18:06 - 12 ապրիլի, 2022
Լուկաշենկոն եւ Պուտինը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ բելառուսա-ռուսական հարաբերությունները

 |armenpress.am|

Լուկաշենկոն եւ Պուտինը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ բելառուսա-ռուսական հարաբերությունները |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ Մինսկի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների զարգացման հարցերը: «Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություների վիճակը եւ զարգացման հեռանկարները: Զրույցի առանձին թեմա Է դարձել Ուկրաինայի շուրջ իրադրությունը»,- հայտնել Է ԲելՏԱ գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ զրույցի ընթացքում ղեկավարները արծարածել են նաեւ փոխգործակցության այլ հարցեր: Նախագահները նաեւ միմյանց շնորհավորել են գալիք տոնի՝ Բելառուսի եւ Ռուսաստանի ժողովուրդների միավորման օրվա առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:40 - 01 ապրիլի, 2022