Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նախկին պաշտոնակատար։
Ծնվել է 1955 թվականին, Արարատ քաղաքում։
1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1979-1982 թվականներին սովորել է Մոսկվայի Համամիութենական դատախազության ինստիտուտում։
1982 թվականին պաշտպանել է գիտական թեզը «Ժամանցի ոլորտի հանցավորության դեմ պայքարի քրեաբանական պրոբլեմները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1970-1973 թվականներին «Բարձրշինտրեստ» 6-րդ շինմոնտաժային վարչությունում աշխատել է որպես գիշերապահ:
1977-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի իրավունքի բաժնում կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ապա՝ ավագ գիտաշխատող:
1989 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1990-1995 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ:
1995-1997 թվականներին աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
1997-2006 թվականներին եղել է ՀՀ զինվորական դատախազ:
2006-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։
2012-2017 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր:
2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: