Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Մեծ Բրիտանիայի թագուհի ելույթ է ունեցել կորոնավիրուսի համավարկի ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Մեծ Բրիտանիայի թագուհի ելույթ է ունեցել կորոնավիրուսի համավարկի ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզսաբեթ Երկրորդը հանդես եկավ հեռուստաելույթով, որը կապված էր կորոնավիրուսի համավարկի ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Իր ելույթում թագուհին երախտագիտության խոսքեր ուղղեց Ազգային առողջապահության ծառայության բոլոր աշխատակիցներին՝ նշելով․ «Ձեր աշխատած յուրաքանչյուր ժամ մոտեցնում է մեր վերադարձը նորմալ կյանքին»։  Թագուհին նաև շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք վիրուսի տարածումը սահմանափակելու նպատակով մնում են տանը․ «Մենք միասին ենք պայքարում հիվանդության դեմ, ու ես երաշխավորում եմ, որ եթե մենք պահպանենք միասնությունը և վճռականությունը, մենք սա կհաղթահարենք։ Ու թեև դեռ շատ բան կա հաղթահարելու, մենք պետք է սփոփվենք, որ լավ օրերը դեռ վերադառնալու են, մենք նորից կլինենք մեր ընկերների հետ, մենք նորից կլինենք մեր ընտանիքների հետ, մենք նորից կհանդիպենք», - ասել է Եղիսաբեթ թագուհին։ Նշենք նաև, որ 1952թ փետրվարի 2-ին գահը ժառանգելուց հետո՝ անցած 68 տարվա ընթացքում, սա թագուհու 5-րդ ուղերձն է, մինչ այդ հա հանդես էր եկել  • 1991թ․ Իրաքում ցամաքային գործողությունները սկսելիս,• 1997թ․ արքայադուստր Դիանայի մահվան կապակցությամբ• 2002թ․ թագուհու մոր՝ Եղիսաբեթի, մահվան կապակցությամբ,• 2012թ․ Եղիսաբեթի գահակալության ադամանդյա  տարեդարձի կապակցությամբ։ Աղբյուրը՝ cnn.com: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
09:27 - 06 ապրիլի, 2020
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում արգելափակել են Ռուսաստանի` կորոնավիրուսի ֆոնին պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձևը |tert.am|

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում արգելափակել են Ռուսաստանի` կորոնավիրուսի ֆոնին պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձևը |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Վրաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում արգելափակել են Ռուսաստանի առաջարկած բանաձևի ընդունումը: Բանաձևն առաջարկում էր չեղարկել միակողմանի պատժամիջոցները, որոնք խանգարում են պայքարել կորոնավիրուսի դեմ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությանը:Ավելի վաղ Ռուսաստանը Գլխավոր վեհաժողովին առաջարկել էր հռչակագիր ընդունել կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարի մասին: Փաստաթուղթն ընդունում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար դերը համավարակի դեմ պայքարում: Տեքստի համաձայն՝ պետությունները համաձայնում են համագործակցել միմյանց և ԱՀԿ-ի հետ, այդ թվում` կորոնավիրուսի դեմ պայքարի և բուժման մեթոդների ստեղծման հարցում: Բացի այդ, փաստաթուղթը կոչ էր անում օգնություն ցուցաբերել համաճարակից ամենաշատը տուժած երկրներին, հատկապես զարգացող երկրներին, հրաժարվել շուկայական պատերազմներից և միակողմանի պատժամիջոցներից: ՄԱԿ-ի անդամ ևս 28 երկիր դարձել էր այս հռչակագրի համահեղինակ:«Ինչպես հայտնի է, մեր ներկայացրած փաստաթղթի կոնսենսուսային ընդունումը չի ստացվել: Դրան խանգարել են Ուկրաինան, Վրաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Ցավում ենք, որ պատժամիջոցային քաղաքականությանը մի շարք սատարող երկրներ պատրաստ չէին արձագանքել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և հրաժարվել իրենց քաղաքական մոտեցումներից ու շահերից: Սրա հետևանքով նոր համավարակին համաշխարհային ուժեղ հարված տալը շատ ավելի դժվար կլինի: Ահռելի քանակությամբ մարդիկ կարող են տուժել, մանավանդ զարգացող երկրներում»,-ասված է Ռուսաստանի մշտական ներկայացուցչության մեկնաբանությունում:Մեկնաբանությունում ասված է նաև, որ Մոսկվան կցանկանար գրավոր տեսքով տեսնել և լսել իր հռչակագրի արգելափակման տրամաբանությունն ու հիմնավորումները ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից:
12:45 - 03 ապրիլի, 2020
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը մոտենում է 860 հազարի |armenpress.am|

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը մոտենում է 860 հազարի |armenpress.am|

<diarmenpress.am: v dir="auto">Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը մոտենում է 860 հազարի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 42 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 178 հազար 335: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 188 հազար 592 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 4 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 105 հազար 792-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 12 հազար 428 մարդ: Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 95 հազար 923 է: Մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 464 է: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 554 է: Այստեղ հաստատված նոր դեպքերի թիվը 36 է: Ապաքինվել է 76 հազար 238 մարդ:  Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 71 հազար 808 է: Մահացել է 775 մարդ: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 52 հազար 128 է: Մահերի թիվը 3 հազար 500-ից ավելին է: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 44 հազար 605 է: Մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 898 է:  Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 150 է, Շվեյցարիայում՝ 16 հազար 605 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 110 դեպք կա, Ռուսաստանում` 2 հազար 337, Թուրքիայում՝ 13 հազար 531: Մեկ օրում 100-ից ավելի նոր դեպքեր են գրանցվել Իսրայելում, Պակիստանում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Թայլանդում, Հարավային Կորեայում և այլն:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի:
10:57 - 01 ապրիլի, 2020
Բորիս Ջոնսոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենազանգվածային սահմանափակումների մասին

Բորիս Ջոնսոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենազանգվածային սահմանափակումների մասին

Երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել է իր ժողովրդին՝ հայտարարելով երկրի պատմության մեջ ամենազանգվածային սահմանափակումների մասին։ Իր ելույթը Բորիս Ջոնսոնը սկսել է հատևյալ խոսքերով․ «Որևէ երկրի վարչապետ չէր ուզենա նման միջոցներ հրահանգել, սակայն ներկա պայմաններում չկա դյուրին որոշում»։  Այսպիսով, երկրում փակվում են բոլոր կրոնական հայստատությունները՝ եկեղեցիները, մզկիթները, սինագոգները, բոլոր ոչ մթերային խանութները, սահմանափակվում է ելուտումուտը տնից՝ բացառությամբ աշխատանքի, գնումների և օրական մեկ անգամ մարզումների գնալուց։ Այգիների մի մասը բաց է մնալու։ Արգելվում են  2 հոգուց ավել հանրային կուտակումները; Ոստիկանությանը տրվել է լիազորություն տուգանել ռեժիմի խախտողներին։ Աղբյուրը՝ telegraph.co.uk: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:09 - 24 մարտի, 2020
Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ |armenpress.am|

Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 246 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 10 հազարը: Մարտի 20-ին նկատելիորեն աճ է նկատվում ապաքինվածների թվում՝ անցնելով 88 հազարը. մարտի 19-ի առավոտյան այդ թիվը 85 հազար էր: Վիճակագրություն Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 41 հազար 35 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 3 հազար 405: Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է Իրանը. կորոնավիրուսի հաստատված 18 հազար 407 դեպք կա, մահացածները 1284-ն են: Կորոնավիրուսի վարակվածության մեծ թիվ է գրանցվել նաև Իսպանիայում՝18 հազար 077, Գերմանիայում՝ 15 հազար 320, ԱՄՆ- ում՝ 14 հազար 366, Ֆրանսիայում՝ 10 հազար 995, Հարավային Կորեայում՝ 8 հազար 652, Շվեյցարիայում՝ 4 հազար 222, Մեծ Բրիտանիայում՝ 3 հազար 269: Վարակի տարածման երկրների ու տարաքների թիվն ավելանում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր խոսում է 180-ից ավելի երկների ու տարածքների մասին: Կորոնավիրուսի վարկման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում և այլն: Հայաստանում մարտի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու  14 նոր  դեպք: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանում մարտի 20-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 136 է, ապաքինվածների թիվը՝ 1: Ղազախստանում ևս վարակվածության նոր դեպքեր են գրանցվել Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը: Ղազախստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 49 է, որից 22-ն արձանագրվել է Ալմաթի, 25-ը՝ Նուր-Սուլթան, իսկ 2-ը՝ Կարագանդա քաղաքներում: Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 20-ն արդեն բուժվել է Հնդկաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 22 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219-ի: Այդ երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կորոնավիրուսով վարակված Հնդկաստանի քաղաքացիների թիվն այս պահին 163 է, երկրում գտնվող վարակված օտարերկրացիներինը՝ 32, վարակից բուժվածները 20 հոգի են, իսկ վիրուսի հետևանքով մահացել է 4 անձ: Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 3 269-ի:  Իրականացվել է կորոնավիրուսի 64 621 թեստավորում, 61352-ն ունեցել է բացասական պատասխան: Կորոնավիրուսից մահացածների թիվը 144 է: Կանադա Կանադայում մարտի 19-ի ժամը 18:30-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 846 է: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Բրիտանական Կոլումբիա նահանգում` 271, այնուհետև Օնտարիոյում` 258, Ալբերտայում` 146 և այլն: G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում չի կայանա. պատճառը կորոնավիրուսն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի հունիսին նախատեսված Մեծ յոթնյակի՝ G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում: Պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված առկա իրավիճակն է: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը: «Նման որոշման նպատակն այն է, որ յուրաքանչյուր երկիր կենտրոնանա իր ունեցած ողջ ռեսուրսի վրա՝ պատասխան տալու կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորած առողջապահության ոլորտում առկա մարտահրավերներին»,-պարզաբանել է նա: Նշվում է, որ շփումը կլինի տեսակապի միջոցով, ընդ որում, ոչ միայն հունիսին, այլև ապրիլին և մայիսին:
12:56 - 20 մարտի, 2020
Մեծ Բրիտանիան 330 միլիարդ ֆունտ ստերլինգ կտրամադրի կորոնավիրուսից տուժած բիզնեսին |hetq.am|

Մեծ Բրիտանիան 330 միլիարդ ֆունտ ստերլինգ կտրամադրի կորոնավիրուսից տուժած բիզնեսին |hetq.am|

hetq.am: Բրիտանական կառավարությունը որոշել է 330 միլիարդ ֆունտ ստերլինգ տրամադրել բիզնեսին աջակցելու նպատակով, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակից։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարար Ռիշի Սունաքին։ Տրամադրվող գումարը կազմում է Միացյալ Թագավորության ՀՆԱ-ի 15 %-ը և երկրի բյուջեի շուրջ ⅓-ը։  Սունաքի խոսքերով՝ այդպիսի մասշտաբների օգնությունն անհիմն կլիներ մի քանի շաբաթ առաջ։ «Կորոնավիրուսն արտակարգ իրավիճակ է և՛ հանրային առողջության և՛ տնտեսության համար, կառավարությունը կաջակցի ցանկացած բիզնեսի, թե՛ մեծ, և թե՛ փոքր»,- հայտարարել է նախարարը։  Եթե այդ գումարը չհերիքի, Ռիշի Սունաքի խոսքերով, կառավարությունը կարող է հավելյալ ֆինանսական օգնություն տրամադրել։ «Ցանկացած ձեռնարկատեր, որին անհրաժեշտ կլինի վճարել վարձակալության, աշխատավարձերի վճարման և այլ ծախսերի համար, կարող է լավ պայմաններով ստանալ վարկ»,- հայտնել է նախարարը։ Մասնավորապես, կառավարությունը նախատեսում է աջակցել ավիաընկերություններին և օդանավակայաններին, որոնք առավել շատ են տուժել տարբեր երկրներում հայտարարված կարանտինի և սահմանների փակման պատճառով։ Կորոնավիրուսից էականորեն տուժել են նաև փաբերը, ակումբները և թատրոնները։ Նրանց կառավարությունը կտրամադրի մեկանգամյա դրամաշնորհներ, մինչև 25 000 ֆունտ ստերլինգ արժեքով, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ դժվարին ժամանակներից և չտուժել։ Մյուս փոքր բիզնեսները կարող են ակնկալել մինչև 10 000 եվրո արժողությամբ մեկանգամյա դրամաշնորհներ։ Բացի այդ, ենթադրվում է, որ բիզնեսը ժամանակավորապես կազատվի համայնքային հարկերից։ Կառավարությունը թույլատրել է նաև երեք ամիս չվճարել տուն ձեռքբերելու նպատակով հիփոթեքային վարկեր վերցրած քաղաքացիներին։ Ավելին՝ hetq.am-ում
14:30 - 18 մարտի, 2020
ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան սկսել են Brexit-ի բանակցությունների երկրորդ փուլը |news.am|

ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան սկսել են Brexit-ի բանակցությունների երկրորդ փուլը |news.am|

news.am: Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան սկսել են Միացյալ Թագավորության` ԵՄ-ից դուրս գալու (Brexit) վերաբերյալ բանակցությունների երկրորդ փուլը, որը նվիրված է ապագա առեւտրային հարաբերություններին: Այս մասին հինգշաբթի բրիտանացի իր գործընկեր Դեյվիդ Ֆրոստի հետ առաջին հանդիպումից հետո հայտարարել է Brexit-ի հարցերով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք անցկացրել ենք այս բանակցությունների առաջին փուլը, որոնք շատ հագեցած կլինեն եւ ուղղված կլինեն ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ սերտ համագործակցության նոր, իրավական հիմունքներով վերակառուցմանը»,- ասել է նա: Բրիտանական իշխանությունները մտադիր են ազատ առեւտրի համաձայնագրի հասնել ԵՄ-ի հետ, ինչպիսին գործում է ԵՄ-ի եւ Կանադայի միջեւ: Նման պայմանավորվածությունը թույլ կտա գրեթե ամբողջովին առանց մաքսատուրքերի առեւտուր իրականացնել, սակայն մի շարք մաքսային ստուգումներ է սահմանում ապրանքների համար եւ չի տարածվում Մեծ Բրիտանիայի համար կարեւոր ծառայությունների շուկայի վրա:
20:35 - 05 մարտի, 2020
Լոնդոնի դատարանում սկսվել են Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու շուրջ ունկնդրումները |armenpress.am|

Լոնդոնի դատարանում սկսվել են Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու շուրջ ունկնդրումները |armenpress.am|

armenpress.am: Վուլիջի Թագավորական դատարանում փետրվարի 24-ին սկսվել են WikiLeaks կազմակերպության ստեղծող Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու շուրջ հրապարակային ունկնդրումները: Այդ մասին հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը Լոնդոնի հարավ - արեւելքում գտնվող դատարանի շենքից:Դատական գործը, որն ամբողջ աշխարհում իրվապաշտպաններն արդեն սկզբունքորեն կարեւոր են համարել մտքերի արտահայտման ազատության եւ մամուլի ազատության ապագայի տեսակետից, անցնում Է դատավոր Վանեսա Բարայթսերի նախագահությամբ: Նա պետք Է որոշի, թե ավստրալացին կարող Է արդյոք տրվել ԱՄՆ-ին, որտեղ նրա նկատմամբ 18 քրեական մեղադրանք Է առաջադրված: Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը, մանավորապես, ավստրալացուն մեղադրում Է հանցագործությունների մեջ, որոնք կապված են գաղտնի տեղեկատվության՝ ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն բացահայտման հետ: Առաջադրված մեղադրանքներով Ասանժին միագումար սպառնում Է մինչեւ 175 տարվա բանտարկություն:Դատավարությունը կտեւի չորս շաբաթ եւ կբաժանվի երկու մասի: Առաջին փուլը կտեւի ընդհուպ մինչեւ փետրվարի 28-ը, ինչից հետո դատավարությունում կհայտարարվի եռամսյա ընդմիջում: Գործի քննությունը կվերսկսվի մայիսի 18-ին եւ կտեւի եւս երեք շաբաթ:Եթե ԱՄՆ-ի իշխանությունների պահանջը բավարարվի, ապա Ասանժի հանձնման սանկցիան պետք Է տա Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Փրիթի Փաթելը: Բայց այդ դեպքում ավստրալացու փաստաբանը հնարավորություն կունենա վճիռը վիճարկել Լոնդոնի Բարձր դատարանում, իսկ ապա նաեւ Գերագույն դատարանում կամ Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանում, ինչը կարող Է տարիներ տեւել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
16:33 - 24 փետրվարի, 2020
WikiLeaks-ից հայտնել են Ասանժի վիճակի մասին |news.am|

WikiLeaks-ից հայտնել են Ասանժի վիճակի մասին |news.am|

news.am: WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իրեն ավելի լավ է զգում այն բանից հետո, երբ նրան տեղափոխել են Բելմարշ բրիտանական բանտի ընդհանուր հատված: Այս մասին Press Association լրատվական գործակալության կազմակերպած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիսթին Խրաֆնսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ես նրան հանդիպել եմ 10 օր առաջ: Իր փաստաբանների, հանրության եւ որքան էլ տարօրինակ է՝ Բելմարշի այլ բանտարկյալների ջանքերի շնորհիվ իրեն ավելի լավ է զգում, որոնք միասին հասան նրան, որ դադարեն նրան մենախցում պահել»,- ասել է Խրաֆնսոնը: Հունվարի վերջին հայտնի էր դարձել, որ մենախցում ավելի քան 9 ամիս անցկացնելուց հետո Ասանժին տեղափոխել են Բելմարշ բանտի ընդհանուր հատված, որտեղ ուրիշ բանտարկյալների հետ շփվելու հնարավորություն ունի: Սա պաշտպանական կողմը գնահատել է որպես խոշոր հաղթանակ: ՄԱԿ փորձագետները, ինչպես նաեւ 18 երկրից ավելի քան 100 բժիշկներ եւ հոգեբաններ ավելի վաղ բազմիցս ուշադրություն էին դարձրել, որ շրջապատի աշխարհից Ասանժի երկարատեւ մեկուսացումը կարելի է համարել հոգեբանական խոշտանգում, որը կարող է անդրադառնալ ավստրալացու առողջության վրա: Լոնդոնի դատարանը ներկա պահին պատրաստվում է քննել Ասանժին Միացյալ Նահանգներ արտահանձնելու գործը, որտեղ նա մեղադրվում է հանցագործությունների կատարման մեջ՝ կապված «ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն» գաղտնի տեղեկությունների բացահայտման դեպքի հետ: WikiLeaks-ի հիմնադրին սպառնում է մինչեւ 175 տարվա բանտարկություն հաքերային գործունեության պատճառով:
11:18 - 19 փետրվարի, 2020
Հարյուրից ավելի բժիշկներ Լոնդոնին կոչ են արել դադարեցնել Ասանժի խոշտանգումները |armenpress.am|

Հարյուրից ավելի բժիշկներ Լոնդոնին կոչ են արել դադարեցնել Ասանժի խոշտանգումները |armenpress.am|

armenpress.am: Ավելի քան հարյուր բժիշկներ ամբողջ աշխարհից Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ են արել վերջ դնել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի տառապանքներին եւ նրան որակյալ բժշկական օգնության հնարավորություն ընձեռել: 18 երկրներից 117 բժիշկների ստորագրություններով համապատասխան հանրագիրը հրապարակված Է բրիտանական The Lancet բժշկական հանդեսում։ Բժիշկների կոլեկտիվ ուղերձում դատապարտվում Է Ասանժին որակյալ բժշկական օգնություն ստանալու իրավունքից զրկելը եւ «նրա նկատմամբ (հոգեբանական) խոշտանգումների գործադրումը», ինչն անցյալ տարի հավաստել Է խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը: Բժիշկները համաշխարհային հանրությանը նախազգուշացրել են «վտանգավոր նախադեպի ստեղծման մասին, երբ բժշկական մասնագիտությամբ կարելի Է մեքենայություններ անել որպես քաղաքական գործիք»: «Մենք կառավարությանը կոչ ենք անում վերջ դնել Ասանժի խոշտանգումներին եւ նրա համար ապահովել, քանի դեռ շատ ուշ չԷ, մատչելիներից լավագույն բժշկական սպասարկման հնարավորությունը»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:10 - 18 փետրվարի, 2020
Եվրախորհրդարանը հավանություն տվեց Մեծ Բրիտանիայի հետ լայն համագործակցության բանաձեւին |armenpress.am|

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Մեծ Բրիտանիայի հետ լայն համագործակցության բանաձեւին |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանը փետրվարի 12-ին Ստրասբուրգում լիագումար նստաշրջանի ընթացքում հավանություն Է տվել այն բանաձեւին, որում արտահայտվել Է Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ ասոցացման վերաբերյալ ամենալայն համաձայնագրի շուրջ բանակցությունների օգտին, բայց պահպանելով Եվրամիության շահերը։ Բանաձեւը պաշտպանել Է 534 պատգամավոր, 39-ը դեմ են քվեարկել, 69-ը ձեռնպահ են մնացել: «Խորհրդարանը ցանկանում Է, որ Մեծ Բրիտանիայի հետ ասոցացման համաձայնագիրը լինի որքան կարելի Է ավելի լայն ու հիմնվի երեք սկզբունքի վրա՝ տնտեսական գործընկերություն, գործընկերություն արտաքին հարցերի շուրջ եւ առանձին ճյուղային հարցեր»,-ասված Է քվեարկության արդյունքների վերաբերյալ տարածված ԵԽ-ի հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ պատգամավորներն ընդգծել են, որ ասոցացման շուրջ առաջիկա բանակցությունների ընթացքում հարկավոր Է հաշվի առնել, որ «երրորդ երկիրը չի կարող օգտվել նույն այն իրավունքներից, ինչ եւ ԵՄ-ի անդամ պետությունը»: ԵԽ-ում նաեւ նշել են, որ բանակցությունների ընթացքում անհրաժեշտ Է «երաշխավորել ԵՄ-ի միասնական շուկայի եւ մաքսային միության ամբողջականությունը, առավել զգայուն սեկտորների պաշտպանությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:52 - 12 փետրվարի, 2020
Բորիս Ջոնսոնը հնարավոր Է համարել Իրանի միջուկային գործարքի փոխարինումը «Թրամփի գործարքով» |armenpress.am|

Բորիս Ջոնսոնը հնարավոր Է համարել Իրանի միջուկային գործարքի փոխարինումը «Թրամփի գործարքով» |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես Է եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) նոր համաձայնագրով փոխարինելու օգտին՝ ԱՄՆ-ի պայմաններով, եթե ԳՀՀԾ-ն պահպանել չհաջողվի: «Եթե մենք ազատվենք դրանից (ԳՀՀԾ-ից), այդ ժամանակ մեզ անհրաժեշտ կլինի փոխարինում, ԳՀՀԾ-ի խնդիրն այն Է, որ ամերիկյան տեսակետով այն վատն Է, այն սպառվել Է, բացի այդ այն համաձայնեցվել Է (ԱՄՆ-ի նախկին) նախագահ (Բարաք) Օբամայի կողմից, եւ նրանց (ամերիկյան) տեսակետով այն շատ թերություններ ունի: Բայց եթե մենք պատրաստվում ենք ազատվել դրանից, եկեք այն փոխարինենք, եկեք այն փոխարինենք «Թրամփի գործարքով», եւ դա գերազանց ելք կլինի իրադրությունից: (ԱՄՆ-ի) նախագահ (Դոնալդ) Թրամփը գերազանց գործարար Է»,- ասել Է Ջոնսոնը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները հետեւողականորեն հանդես Էին գալիս ԳՀՀԾ-ի պահպանման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:47 - 14 հունվարի, 2020