Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Լավրովը համոզված է ԼՂ հարցի շուրջ պայմանավորվածության վերանայման փորձերի ձախողման հարցում |1lurer.am|

Լավրովը համոզված է ԼՂ հարցի շուրջ պայմանավորվածության վերանայման փորձերի ձախողման հարցում |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի նախագահը նշել է, որ ոչ բոլորին է դուր եկել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը: Մենք էլ ենք նշել, որ կան պայմանավորվածությունը կասկածի տակ առնելու փորձեր: Այս մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ՝ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս ընդգծել են ԼՂ հարցի կարգավորման անհրաժեշտությունը՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք այսօր նյութականացվում են՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում: Նաև շատ անգամ նշել ենք, այդ թվում վերջին անգամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել էին Մոսկվա, որ այս և մյուս հակամարտության հանդեպ մոտեցումը պետք է լինի այն, որ առաջին հերթին մարդիկ չզոհվեն արյունալի պատերազմներում, որպեսզի դասավորվի խաղաղ կյանքը, կրոնները և մշակույթները գոյակցեն և որպեսզի տարբեր էթնիկ և կրոնական խմբեր ներկայացնող մարդիկ ապրեն խաղաղ և անվտանգ: Եթե այդ ամենն ընդունվի որպես հիմնաքար, նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու կամ դրանք բացասական ներկայացնելու որևէ պատճառ չեմ տեսնում: Եթե առաջին տեղում լինեն աշխարհաքաղաքական նկրտումները, այդ դեպքում ոչինչ անել չենք կարող, սակայն նման բոլոր փորձերը չեզոքացնելու ենք և մեր ուշադրությունն ենք կենտրոնացնելու այն պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք համընկնում են այս տարածաշրջանում ապրող մարդկանց շահերին»,- նշել է Սերգեյ Լավորվը:
19:32 - 21 նոյեմբերի, 2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարի և նրա հետ Հայաստան ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստան եք եկել դժվար ժամանակ: Շատ դժվար, կարելի է ասել՝ ճգնաժամային ժամանակահատված է: Մեծ խնդիրներ կան տնտեսական ոլորտում, հետպատերազմյան դժվար իրավիճակ է, մեր խնդիրները նաև հոգեբանական են, ցավոք, նաև կա կորոնավիրուսը և շատ այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ևս դժվար է»։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարարին՝ առաջին հերթին՝ այն ամենի համար, ինչ նա անում է Հայաստանի, տարածաշրջանի համար այս բոլոր տարիներին։ Հայաստանի նախագահը խնդրել է իր և մեր ժողովրդի շնորհակալությունը փոխանցել ՌԴ նախագահին՝ հատկապես այս դժվարին օրերին ցուցաբերած աջակցության համար:  «Կապ չունի, թե որտեղ են հայերը ապրում, նրանք գիտեն, որ եթե չլինեին Ձեր և Վլադիմիր Վլադիմիրովիչի ջանքերը, այսօր կշարունակեինք երիտասարդ կյանքեր կորցնել,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Պատերազմական գործողությունների առաջին օրերին գիտեինք, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, անձամբ նախագահի բոլոր ջանքերն ուղղված էին դրանց դադարեցմանը: Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում»: Հայաստանի նախագահն ասել է, որ այսօր ունենք երկու խնդիր, որոնք պետք է ոչ միայն լուծել, այլև հետևողական լինել, որ դրանք ավելի մեծ խնդիր չդառնան։ «Առաջինը՝ համատեղ հայտարարության համաձայն՝ պատերազմական գործողությունների դադարեցումը ոչ միայն իրագործվի, այլև շարունակվի հաջորդող տարիներին,-նշել է նախագահը։ -Հայաստանի համար դա շատ կարևոր է, կենսական նշանակություն ունի։ Եվ երկրորդը, որն ինձ շատ անհանգստացնում է, կապված է մեր երկրում կայունության հետ։ Չնայած դժվարություններին, ճգնաժամային իրավիճակին, միշտ հնարավոր է գտնել լուծումներ: Մեր երեխաները, բարեկամները և ոչ բարեկամները հետևելու են, թե ինչպես է Հայաստանը դուրս գալիս այս իրավիճակից։ Եթե նա դուրս գա արժանապատվորեն, միասնական, այդ դեպքում կարող ենք ասել, որ մենք ուժեղ ազգ ենք»։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Բանակցությունները, որոնք այսօր ընթանում են այստեղ, թույլ են տալիս դիտարկել մեր կապերի բոլոր ոլորտները և պայմանավորվել այն հարցի շուրջ, թե ինչպես դրանք խորացնել, ինչպես ավելի արդյունավետ դարձնել նախ և առաջ մեր քաղաքացիների համար։ Երախտապարտ ենք, և նախագահ Պուտինը խնդրել է անձամբ Ձեզ փոխանցել իր շնորհակալությունն այն գնահատանքի համար, որ հայտնել եք Դուք և Հայաստանի քաղաքական գործիչների և հասարակ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը ՝ կապված նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետ, որն ընդունվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից։ Ինչպես ասացիք, դա թույլ տվեց կանգնեցնել պատերազմը: Հրադադարն առաջին անգամ, այդքան պայմանավորվածություններից հետո, իսկապես գործում է, քանի որ կա կրակի դադարեցման դիտարկման մեխանիզմ. դա Ադրբեջանի ու Հայաստանի համաձայնությունն է, խաղաղապահ գործողությունների իրականացումն է՝ նրանք արդեն կատարում են իրենց գործողությունները՝ ինչպես ապահովելով ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն տրամադրելով։ Պուտինի կարգադրությամբ ստեղծվում է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն, որն ամենաարագ կերպով օգնելու է լուծել բնակչության հումանիտար հարցերը։ Մենք այս հարցում ակտիվորեն ներգրավում ենք նաև միջազգային կազմակերպություններին՝ վաղուց աշխատում է Կարմիր խաչը, նաև ՄԱԿ-ի կազմակերպությունները»։ Հանրապետության նախագահն ու ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգի այլ հարցերի:
16:41 - 21 նոյեմբերի, 2020
Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել ԼՂ մշակութային ժառանգության պահպանման հարցում |tert.am|

Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել ԼՂ մշակութային ժառանգության պահպանման հարցում |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծ ակտիվություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանման հարցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։Աղբյուրը մանրամասնում է, որ Լավրովը նախօրեին զրուցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի հետ՝ նշելով, որ «հարկավոր է, որ կազմակերպությունն առկա կոնվենցիաների համաձայն Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ մշակության, քաղաքաղակրթային և կրոնական ժառանգության պահպանման հարցում առավել նախաձեռնողական կերպով հանդես գա իր ծառայությունների կիրառման առաջարկություններով, ինչը կարևոր ներդրում կլինի այս հնագույն տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և ներդաշնակության ապահովման համար»:«Հույս ունենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այստեղ առավել ակտիվ գործունեություն կծավալի, քան Սիրիայում՝ նախ և առաջ Հալեպում և Պալմիրում՝ ի պատասխան մշակութային հուշարձանների պահպանման վերաբերյալ ստացված մեծաթիվ դիմումների․ պարզ ասած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից մեր ընկերներն իրենց այնքան էլ ակտիվ չեն դրսևորել»,- նկատել է նախարարը։
16:22 - 21 նոյեմբերի, 2020
Ե՛վ ՀՀ նախագահը, և՛ վարչապետն ընդգծել են, որ եռակողմ հայտարարությունն օգնել է կարգավորել լրջագույն խնդիրներ․ Սերգեյ Լավրով |1lurer.am|

Ե՛վ ՀՀ նախագահը, և՛ վարչապետն ընդգծել են, որ եռակողմ հայտարարությունն օգնել է կարգավորել լրջագույն խնդիրներ․ Սերգեյ Լավրով |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Երևանից մեկնելիս օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության այցը Երևան ներառում է մեր երկու երկրների հարաբերությունների ամբողջ սպեկտրը: Պատվիրակության կազմում են ՌԴ երկու փոխվարչապետները՝ Նովակն ու Օվերչուկը, ՌԴ առողջապահության նախարարը, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը, «Ռուսաստանի երկաթուղիների» ղեկավարը, ֆինանսների նախարարության ղեկավարության ներկայացուցիչը:  Զուգահեռաբար՝ այս պատվիրակության հետ հանդիպումներ են եղել ՀՀ ղեկավարության, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ: Այստեղ ներկայացված բոլոր գերատեսչությունների հետ մենք համապարփակ բանակցություններ ենք ունեցել: Հիմնականում ուշադրություն ենք դարձրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հստակ ու լիակատար իրականացման ապահովմանն ու քաղաքացիական բնակչությանն օգնելու նպատակով խաղաղապահ գործողությունների իրականացմանն առնչվող խնդիրներին:   Բոլորն այս հայտարարությունը ճանաչել են այլընտրանք չունեցող ճանապարհ՝ իրավիճակի կարգավորման համար, որը մի քանի շաբաթ առաջ առավել սրված բնույթ էր ստացել: Միանշանակ ընդգծվել է, որ այս հայտարարությունը ոչ միայն երկրի ներսում, այլև՝ արտերկրում կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են: Մենք հաստատել ենք ամեն ինչ անելու մեր վճռականությունը, որ այս հայտարարությունը շարունակի աշխատել: Հանդիպել ենք նաև ՀՀ նախագահի հետ: Ե՛վ նախագահը, և՛ ՀՀ վարչապետն ընդգծել են, որ այս հայտարարությունն օգնել է կարգավորել լրջագույն խնդիրներ, օգնել է կյանքեր փրկել: Նրանք կնպաստեն այն ամենին, որպեսզի այս պայմանավորվածությունն այսուհետև իրականացվի: Նրանք բարձր են գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը և արդեն գործունեությունը սկսող մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու վերաբերյալ ՌԴ նախագահի հրամանագիրը:   Խոսել ենք երկկողմ ընթացիկ գործերի մասին՝ այդ թվում նաև (երբ ավարտվեն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները) առևտրատնտեսական համագործակցության հարցով միջպետական հանձնաժողովի հերթական 20-րդ նիստի անցկացման, Ռուսաստանի ու Հայաստանի շրջանների միջտարածաշրջանային ֆորումի, նաև խորհրդարանի ու առանձին գերատեսչությունների գծով ծրագրերի մասին»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
15:53 - 21 նոյեմբերի, 2020
Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով Ռուսաստանի ԱԳ նախարարին՝ վարչապետ Փաշինյանը նշել է․«Հարգելի Սերգեյ Վիկտորի, թույլ տվեք ողջունել Ձեզ Երևանում։ Այսօր մենք ընդլայնված կազմով քննարկեցինք բոլոր այն հարցերը, որոնք կան մեր օրակարգում։ Իհարկե, մեզ համար հիմա ամենագլխավոր հարցն այն իրավիճակն է, որն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում։ Մենք պետք է որոշումներ ընդունենք շատ հարցերի վերաբերյալ, և ամենագլխավորը հարցի հումանիտար կողմն է՝ մենք պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ։ Իհարկե, արդեն հիմա նկատվում է Արցախի բնակիչների՝ իրենց տներ վերադառնալու բավական լավ դինամիկա։ Եվ փաստացի ռուսաստանցի խաղաղապահները գտնվում են բոլոր նախանշված վայրերում, նրանք արդեն ապահովում են անվտանգությունը։ Դա շատ կարևոր գործոն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը։ Բայց կան նաև հարցեր, որոնք լուծված չեն, բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք և որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ»։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում նշել է․ «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։ Մեր պատվիրակությունը ժամանել է Երևան՝ Ձեր և նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ պայմանավորվածության շրջանակում, այն նպատակով, որպեսզի ամբողջական անդրադարձ արվի մեր համագործակցության, մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների բոլոր ուղղություններին։ Եվ, իհարկե, առաջին պլանում այն հարցերն են, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն է տալիս լուծել այդ հարցերը այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրվել էին երեք ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում։ Առաջին հերթին դա վերաբերում է փախստականների վերադարձին և ներկայիս իրավիճակի հումանիտար բոլոր հարցերի լուծմանը։ Մենք հավատարիմ ենք դրան, Դուք արդեն ասացիք։ Շնորհակալ ենք մեր խաղաղապահների կողմից իրականացվող դերակատարությանը Ձեր բարձր գնահատականի համար, որը կարևոր է ոչ միայն անվտանգության ապահովման տեսանկյունից՝ որպես նրանց մանդատի գլխավոր բաղկացուցիչ, այլ նաև մշտական աջակցության տեսանկյունից` այն մարդկանց, ովքեր վերադառնում են, ովքեր հումանիտար օժանդակության կարիք ունեն։ Եվ ի լրումն խաղաղապահների դերակատարությանը՝ միջգերատեսչական կենտրոնը, որն ստեղծվում է նախագահ Պուտինի հրամանով և արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով։ Ինչպես Ձեզ արդեն ներկայացրեցի, մենք ակտիվորեն ներգրավում ենք ՄԱԿ-ի համակարգի միջազգային կազմակերպություններին, խրախուսում ենք նրանց, որպեսզի ավելի ակտիվ, ավելի նախաձեռնողական կերպով օգտագործեն իրենց հնարավորություններն այդ տարածաշրջանի բնակիչների համար։ Ակտիվորեն պաշտպանում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որն աշխատում է, այդ թվում՝ Ղարաբաղում։ Այս այցի ընթացքում կդիտարկենք նաև մեր հարաբերությունների ողջ համալիրը՝ Ռուսաստանի կառավարության պրոֆիլային փոխվարչապետերի գծով, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարների գծով։ Դուք արդեն հանդիպել եք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ, Երևանում է նաև «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենը։ Համոզված եմ, որ այս ճյուղային բանակցությունների արդյունքներով կունենանք դրական և համալիր պատկեր, որն առաջ կմղի մեր հարաբերությունները և որը, ինչը և մենք անկեղծորեն ցանկանում ենք, կպաշտպանի Ձեր նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանում իրավիճակի կայունացմանը և Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների լուծմանը»։ Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
14:22 - 21 նոյեմբերի, 2020
Սերգեյ Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ԼՂ-ում հուշարձանների պահպանության հարցը

Սերգեյ Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ԼՂ-ում հուշարձանների պահպանության հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային օբյեկտների պահպանության և պաշտպանության հարցը: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն: «Առանձին ուշադրություն է դարձվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար, մասնավորապես ՝ ռազմական գործողություններից և վանդալիզմից տուժած մշակութային հուշարձանների և կրոնական օբյեկտների պաշտպանության և պահպանության, ինչպես նաև տարածաշրջանում կրթական համակարգի վերականգնման հարցը»,- նշված է հաղորդագրության մեջ:   Ավելի վաղ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ:
21:23 - 20 նոյեմբերի, 2020
Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում


 |armenpress.am|

Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում: Ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Լավրովը և Լե Դրիանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը, միջնորդական ջանքերը, որոնք գործադրել է Ռուսաստանը՝ հակամարտության գոտում ռազմական բոլոր գործողությունների եւ կրակի լիարժեք դադարեցման համար: «Նախարարներն ընդգծել են նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների իրականացումն ապահովելու կարևորությունը: Այդ նպատակով հատուկ նշանակություն է ստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի, ՄԱԿ ԶԾ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը: Լավրովը պարզաբանել է ռուս խաղաղապահների մասնակցության պարամետրերը, ինչպես նաև Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործառույթները: Նախարարները համաձայնել են, որ ներկայումս հիմնական առաջնահերթություններն են ներքին տեղահանվածների ու փախստականների անվտանգ վերադարձի, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակումը, մարդասիրական աջակցության ցուցաբերումն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը: Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և լիաֆորմատ կարգավորմանն ուղղված հետագա քայլերի մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համաձայնեցված սկզբունքների հիման վրա եւ ելնելով ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների հավասար շահերից»,- ասված է հաղորդագրության մեջ:  
22:07 - 19 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:  ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շնորհավորեց նախարար Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:   Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին:  ԱԳ նախարարները քննարկեցին նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը:     Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-ռուսական համագործակցության առաջիկա ժամանակացույցի շուրջ։
18:52 - 19 նոյեմբերի, 2020
Ամերիկացի գործընկերները տեղեկացված էին պետքարտուղարի տեղակալի մակարդակով. Սերգեյ Լավրով |1lurer.am|

Ամերիկացի գործընկերները տեղեկացված էին պետքարտուղարի տեղակալի մակարդակով. Սերգեյ Լավրով |1lurer.am|

1lurer.am:  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լուծմանը ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ՝ գրում է RT-ն:   «Նախ՝ չեմ կարծում, որ այն (Ղարաբաղի հարցը) լուծվել է առանց ԱՄՆ-ի մասնակցության, քանի որ երեք համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը հայտնի էր և մինչև նոյեմբերի 9-ին համաձայնագրի ստորագրումը, վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս քննարկվել էր ինչպես նախագահների, արտգործնախարարների, այնպես էլ համանախագահող երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։   Լավրովը նաև ընդգծել է արևմտյան երկրների ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա:   «Եվ անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում մեր արևմտյան գործընկերներին, նրանց ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա ակնհայտ է։ Հետևաբար, նրանք կարևոր քաղաքական դերակատարում են ունեցել պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու հարցում, որն ի վերջո կյանքի կոչվեց անձամբ Վլադիմիր Պուտինի տիտանական ջանքերի շնորհիվ,- ասել է Լավրովը:   Միևնույն ժամանակ, Լավրովը ափսոսանք է հայտնել, որ չնայած իր սերտ համագործակցությանը «ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ, ինչպես նաև նախագահներ Մակրոնի և Պուտինի՝ վերջին օրերին ԼՂ հիմնահարցի շուրջ շփումներին, այնուամենայնիվ, նկատվում է արևմտյան գործընկերների նեղացած կեցվածքը, ինչը, Լավրովի խոսքով՝ ցավալի է:   Մի իրավիճակում, երբ ամեն վայրկյան վտանգի տակ էին մարդկային կյանքեր, զանգահարել Վաշինգտոն, Փարիզ՝ համաձայնության գալու համար, թե արդյոք նրանք կաջակցե՞ն փաստաթղթի այս կամ այն ձևակերպումներին... Դե, գիտեք, նման պնդումներ ներկայացնելը, կարծում եմ, պարզապես սխալ է և կոռեկտ չէ բարոյականության տեսանկյունից»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:   Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դեռ շատ հարցեր ունեն տալու Ռուսաստանին ԼՂ հակամարտության կարգավորման համաձայնագրի, այդ թվում՝ Թուրքիայի դերակատարման վերաբերյալ:   Լավրովը, մեկնաբանելով այս հայտարարությունը, ասել է, որ տարօրինակ է նման բան լսել, քանի որ ամերիկացի գործընկերները «տեղեկացված էին պետքարտուղարի տեղակալի մակարդակով»:
18:00 - 19 նոյեմբերի, 2020
Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կասպրշիկի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը |armenpress.am|

Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կասպրշիկի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ առկա իրավիճակը, որը ստեղծվել է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև համաձայնության ստորագրումից հետո:   Քննարկվել են նաև երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցերը։
21:11 - 18 նոյեմբերի, 2020
Այժմ մենք փոխգործակցության լրացուցիչ հարթակներ ունենք, խոսքս վերաբերում է Լեռնային Ղարաբաղին. Լավրով |1lurer.am|

Այժմ մենք փոխգործակցության լրացուցիչ հարթակներ ունենք, խոսքս վերաբերում է Լեռնային Ղարաբաղին. Լավրով |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 17-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։ Սերգեյ Լավրովը ելույթ է ունեցել բացման խոսքով։ «Հարգելի՛ պարոն Մաուրեր, Սիրելի՛ բարեկամներ, Ուրախ ենք Ձեզ կրկին հյուրընկալել Մոսկվայում: Մեր շփումները պարբերական բնույթ են կրում: Միասին շատ անելիքներ ունենք․ ցավոք, հումանիտար ճգնաժամերի և բախումների թիվն աշխարհում չի նվազում: Այժմ մենք փոխգործակցության լրացուցիչ հնարավորություններ ու հարթակներ ունենք, խոսքս վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության նախագահները և ՀՀ վարչապետը ստորագրեցին հրադադարի մասին եռակողմ հայտարարություն: Հակամարտության գոտում տեղակայված է ռուս խաղաղապահ զորախումբ: Մենք գիտենք, թե որքան վաղուց է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ծավալում իր գործունեությունը այս տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք ամրապնդելու մեր արդեն իսկ սերտ համագործակցությունը: Մենք համագործակցում ենք նաև այլ տարածաշրջանների հարցերով։ Այսօր, հուսով եմ և ակնկալում եմ, որ կքննարկենք այս բոլոր հարցերը։ Վստահ եմ, որ Ձեր այցը արդյունավետ կլինի և կնպաստի Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ-ի միջև հետագա սերտ գործընկերության զարգացմանը»:
15:57 - 17 նոյեմբերի, 2020
ՌԴ-ն կողմ է ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների ներկայության ընդլայնմանը․ Լավրով |factor.am|

ՌԴ-ն կողմ է ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների ներկայության ընդլայնմանը․ Լավրով |factor.am|

factor.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է ընդունեն միջազգային կազմակերպությունների ներկայության անհրաժեշտությունը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պետեր Մաուրերի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կողմ ենք, որպեսզի հակամարտության կողմերն ընդունեն միջազգային կառույցների ներկայության ընդլայնման նշանակությունը՝ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի փախստականների հարցերով գրասենյակի մասով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասով, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մասով, քանի որ ավերածությունների վերականգնման հարցը բավական սուր է»,- հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի ու Ռուսաստանի համագործակցության մասին հարցերին։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղից հայ և ադրբեջանցի փախստականները պետք է ինքնակամ վերադառնան տարածաշրջան՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
15:32 - 17 նոյեմբերի, 2020
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց առաքելության արդյունավետ իրականացումն ապահովելու վերաբերյալ հարցեր |24news.am|

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց առաքելության արդյունավետ իրականացումն ապահովելու վերաբերյալ հարցեր |24news.am|

24news.am:  Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, նախարարները քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց առաքելության արդյունավետ իրականացումն ապահովելու հետ կապված հարցեր: Լավրովը Մնացականյանին մանրամասնորեն տեղեկացրել է ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 13-ի հրամանագրով ստեղծվող Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության ծրագրերի մասին: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կարևորել են ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ նպատակ ունենալով մեղմել հակամարտության գոտում քաղաքացիական անձանց դրությունն ու պահպանել կրոնական և մշակութային օբյեկտները: ՀՀ ԱԳՆ-ից ավելի ուշ հայտնեցին, որ նախարար Մնացականյանն ընդգծել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը: 
18:42 - 15 նոյեմբերի, 2020