Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Իտալիայում մահացածների թիվն անցել է 15 հազարը․ COVID-19 |armenpress.am|

Իտալիայում մահացածների թիվն անցել է 15 հազարը․ COVID-19 |armenpress.am|

<diarmenpress.am: v dir="auto">Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 274 հազար 853-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվը գրեթե 70 հազար է: Ապաքինվել է ավելի քան 264 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 336 հազար 830 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 9 հազար 600-ը: Անցնելով Իտալիային՝ վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Իսպանիայում, հաստատված դեպքերի թիվը կազմում է 131 հազար 646: Իսպանիայում մահերի ընդհանուր թիվը կազմում է 12 հազար 641: Իտալիան վարակվածների թվով արդեն երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 128 հազար 948 է: Վարակից մահացել է 15 հազար 887 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան չորրորդ տեղում է. եվրոպական այդ երկրում 100 հազար 123 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 584: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 92 հազար 839 է: Մահացության ցուցանիշը 8 հազար 078 է: Ֆրանսիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 708 ընդհանուր և ընդամենը 39 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 331 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 58 հազար 226 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 603: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 47 հազար 806 է, Թուրքիայում՝ 27 հազար 069 է, Շվեյցարիայում՝ 21 հազար 100։ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 174 դեպք կա, Ռուսաստանում` 5 հազար 389: ՌԴ-ում մահացել է 45 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։
11:21 - 06 ապրիլի, 2020
Աշխարհում ապաքինվել է գրեթե 230 հազար մարդ․ COVID-19 |armenpress.am|

Աշխարհում ապաքինվել է գրեթե 230 հազար մարդ․ COVID-19 |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 118 հազար 46-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 59 հազարը: Ապաքինվել է ավելի քան 229 հազար 150 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 277 հազար 475 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 7 հազար 400-ը: Իտալիայում վարակվածության ընդհանուր ցուցանիշը 119 հազար 827 է, մահացությանը՝ 14 հազար 681-ը: Իտալիային շատ չնչին տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, այստեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 119 հազար 199: Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 11 հազար 198 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով չորրորդ տեղում Գերմանիան է, եվրոպական այդ երկրում 91 հազար 159 հաստատված դեպք կա: Մահերի թիվը կազմում է 1 275: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ  վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 82 հազար 165 է, մահացությունը՝ 6 հազար 507 է: Վարակի ծագման երկրում՝ Չինաստանում, հաստատված դեպքերի թիվը կազմում է 81 հազար 639, այստեղ ընդամենը 19 նոր դեպք կա: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 3 հազար 326 մարդ: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 53 հազար 183 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 294: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 38 հազար 168 է, Թուրքիայում՝ 20 հազար 921, Շվեյցարիայում՝ 19 հազար 606։ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 155 դեպք կա, Ռուսաստանում` 4 հազար 149: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։
11:50 - 04 ապրիլի, 2020
Վարակվածության թվով Գերմանիան անցել է Չինաստանին․ COVID-19 |armenpress.am|

Վարակվածության թվով Գերմանիան անցել է Չինաստանին․ COVID-19 |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 017 հազար 394-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 53 հազարից: Ապաքինվել է ավելի քան 213 հազար 217 մարդ:  Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 245 հազար 373 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 6 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 115 հազար 242 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 915 մարդ: Երրորդ տեղում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 112 հազար 065 է: Այս ցուցանիշով Իսպանիան մոտեցել է Իտալիային: Իսպանիայում մահացածների ընդհանուր թիվն ավելի քան 10 հազար է: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան ևս գերազանցել է Չինաստանին. եվրոպական այդ երկրում 84 հազար 794 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 107:  Գերմանիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 620 ընդհանուր և ընդամենը 31 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 322 մարդ։ Ֆրանսիայում վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 59 հազար 105 է: Մահացության ցուցանւշը 5 հազար 387 է:  Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 50 հազար 468 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 160: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 33 հազար 718 է, Շվեյցարիայում՝ 18 հազար 827, Թուրքիայում՝ 18 հազար 135։   Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 148 դեպք կա, Ռուսաստանում` 4 հազար 149: Մեկ օրում 600-ից ավելի նոր դեպք է գրանցվել: ՌԴ-ում մահացել է 34 մարդ:   Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։
12:26 - 03 ապրիլի, 2020
Չինաստանից 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն են ուղարկվել Շիրակի մարզ

Չինաստանից 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն են ուղարկվել Շիրակի մարզ

Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակ, հայտնում են Շիրակի մարզպետարանից։ « «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագրից» ելնելով, Հայնան նահանգից մի քանի օրից Շիրակի մարզ կհասնի 10 հազար պաշտպանիչ դիմակ, որոնք հատկացվելու են մարզի բժշկական հաստատություններին։ Շիրակի մարզպետարանը լիահույս է, որ համավարակի հարուցած դժվարությունները հաղթահարելուց հետո հիմնադրամի անմիջական մասնակցությամբ կյանքի կկոչվեն Շիրակի մարզի և Հայնան նահանգի միջև ստորագրված հուշագրով նախատեսված դրույթները, քանզի համաձայնագիրը գործնական քայլ է լինելու երկու երկրների շրջանների միջև սերտ հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում», - նշում են Շիրակի մարզպետարանից։
12:21 - 03 ապրիլի, 2020
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը մոտենում է 860 հազարի |armenpress.am|

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը մոտենում է 860 հազարի |armenpress.am|

<diarmenpress.am: v dir="auto">Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը մոտենում է 860 հազարի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 42 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 178 հազար 335: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 188 հազար 592 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 4 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 105 հազար 792-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 12 հազար 428 մարդ: Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 95 հազար 923 է: Մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 464 է: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 554 է: Այստեղ հաստատված նոր դեպքերի թիվը 36 է: Ապաքինվել է 76 հազար 238 մարդ:  Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 71 հազար 808 է: Մահացել է 775 մարդ: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 52 հազար 128 է: Մահերի թիվը 3 հազար 500-ից ավելին է: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 44 հազար 605 է: Մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 898 է:  Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 150 է, Շվեյցարիայում՝ 16 հազար 605 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 110 դեպք կա, Ռուսաստանում` 2 հազար 337, Թուրքիայում՝ 13 հազար 531: Մեկ օրում 100-ից ավելի նոր դեպքեր են գրանցվել Իսրայելում, Պակիստանում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Թայլանդում, Հարավային Կորեայում և այլն:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի:
10:57 - 01 ապրիլի, 2020
COVID-19. Իտալիայում մահացածների թիվն անցել է 11 հազարը |armenpress.am|

COVID-19. Իտալիայում մահացածների թիվն անցել է 11 հազարը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 785 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 37 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 165 հազար 659: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 164 հազար 253 հաստատված դեպք կա: Մահացածների թիվն անցել է 3 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 101 հազար 739-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 11 հազար 591 մարդ:Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 87 հազար 956 է: Մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 716 է:Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 518 է: Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին:Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 66 հազար 885 է: Վարակվածության բարձր ցուցանիշ ունենալով հանդերձ, այստեղ ցածր է մահացության ցուցանիշը՝ կազմելով 645:Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 41 հազար 495: Մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 757 է: Իրանում կորոնավիրուսով վարակվածներից ընդհանուր առմամբ ապաքինվել է 13 հազար 911 մարդ:Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 44 հազար 550 է: Ընդհանուր առմամբ մահացել է 3 հազար 24 մարդ: Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 22 հազար 141 է, Շվեյցարիայում՝ 15 հազար 922:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 103 դեպք կա, Ռուսաստանում` 1836, Թուրքիայում 10 հազար 827: Հայաստանում մարտի 30-ի դրությամբ հաստատված դեպքերը 482-ն են։ Ապաքինվել է 30 հիվանդ, մահացել՝ երեքը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի:
09:46 - 31 մարտի, 2020
COVID-19. Ապաքինվածների թիվն անցել է 151 հազարը |armenpress.am|

COVID-19. Ապաքինվածների թիվն անցել է 151 հազարը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 723 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 33 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 151 հազար 798: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:  Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 142 հազար 637 հաստատված դեպք կա: Մահացածների թիվը կազմում է 2 հազար 485: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 97 հազար 689-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 10 հազար 779 մարդ:  Վարակվածների թվով երրորդ տեղում Չինաստանն է, որտեղ ընդհանուր թիվը կազում է 81 հազար 470: Ի դեպ, Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին:  Չինաստանին, վարկվածության թվով մոտենում է Իսպանիան, որտեղ ընդհանուր թիվը 80 հազար 110 է: Այստեղ ևս բարձր է մահացության ցուցանիշը: Կորոնավիրուսով պայմանավորված մահացել է 6 հազար 803 մարդ:  Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Իսպանիային հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 62 հազար 435 է: Վարակվածության բարձր ցուցանիշ ունենալով հանդերձ, այստեղ ցածր է մահացության ցուցանիշը՝ կազմելով 541: Վիրուսից վարակվածության նկատելի աճ է գրանցվել Ֆրանսիայում. այն շրջանցել է Իրանին: Ֆրանսիայում գրանցվել է վարակի հաստատված 40 հազար 174 դեպք: Մահացել է 2 հազար 606 մարդ: Ֆրանսիային հաջորդում է Իրանը՝ 38 հազար 309 հաստատված դեպքով: Այստեղ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 2 հազար 640: Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 522 է, Շվեյցարիայում՝ 14 հազար 829:   Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 91 դեպք կա, Ռուսաստանում` 1534, Թուրքիայում 9 հազար 217:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է: Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։ 
10:15 - 30 մարտի, 2020
Հանթավիրուսը նոր համավարակի սկիզբ չէ ու մարդուց մարդուն չի փոխանցվում
 |media.am|

Հանթավիրուսը նոր համավարակի սկիզբ չէ ու մարդուց մարդուն չի փոխանցվում |media.am|

media.am: Չինաստանում ծագած նոր տեսակի կորոնավիրուսից աշխարհը դեռ չազատված, լրատվականներում տարածվեց նույն Չինաստանում «բռնկված նոր մահաբեր վիրուսի» լուրը։ Հանթավիրուսով գրանցված մահվան դեպքի մասին մարտի 24-ին Twitter-ում առաջինը գրեց տեղական, անգլալեզու Global Times-ը։ Թվիթում մասնավորապես ասված էր, որ մարտի 23-ին Յունան նահանգում Շանդոնգ նահանգից աշխատանքից վերադարձի ճանապարհին ավտոբուսում մահացած մարդու մոտ հայտնաբերվել է հանթավիրուս, իսկ մյուս 32 ուղևորները թեստավորվել են։ Նույն թվիթի մեկնաբանություններում անհանգստություններից ու մեմերից բացի, որոշ օգտատերեր տեղեկացրեցին, որ խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ սա նոր տեսակի վիրուս չէ, մարդուց մարդ փոխանցվելու հավանականությունը շատ փոքր է, գոյություն ունի դրա դեմ պատվաստանյութ և այն երկրորդ կորոնավիրուս դառնալու շանսեր չունի։ Բացի լայնորեն տարածված թվիթից, լուրի սկզբնաղբյուր Global Times-ը մահվան դեպքին և վիրուսին անդրադարձավ կայքում՝ տրամադրելով լրացուցիչ մանրամասներ և Ուհանի համալսարանի վիրուսաբանի մեկնաբանությունը, համաձայն որի․ Վիրուսը նոր չէ և մեծամասամբ չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով, իսկ վարակի աղբյուրը առնետների հետ անմիջական շփումն է կամ դրանց կրծոտած սննդից օգտվելը։ Անհանգստանալու կարիք չկա, քանի որ այս հիվանդությունը կանխարգելելի է, կառավարելի և գոյություն ունի դրա դեմ պատվաստանյութ։ Ուշագրավ է, որ ամերիկյան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ը հակառակ պնդումն է անում, համաձայն որի չկա այս վիրուսի դեմ պատվաստանյութ, սակայն, վաղ ախտորոշելու և ինտենսիվ բուժման դեպքում հնարավոր է բուժում։ Կենտրոնը նաև տեղեկացնում է, որ հանթավիրուսով հնարավոր է վարակվել ոչ միայն առնետներից, այլև կրծողների այլ տեսակներից։ Վիրուսը պահպանվում է դրանց մեզի, կղանքի և թքի մեջ, իսկ մարդը կարող է վարակվել դրանց հետ անմիջական շփումից կամ աղտոտված օդը շնչելով։ Global Times-ի թվիթն արագ արձագանք գտավ մի շարք անգլալեզու լրատվականներում։ Լուրին անդրադարձավ ամերիկյան New York Post-ը։ Կայքին մեկնաբանություն տված շվեդ փորձագետը տեղեկացրեց, որ մահվան պատճառ հանդիսացած վիրուսն առաջացել է 1950-ականներին ամերիկա-կորեական պատերազմի շրջանում՝ Կորեայում։ Լուրին առաջին անդրադարձածներից էր թուրքական «Անադոլու» գործակալությունը, որը սխալմամբ պնդեց, թե այս վիրուսի առաջին դեպքը գրացվել է 1993-ին՝ ԱՄՆ-ում։ Տարածվող լուրերի բովանդակությունը նույն օրը ստուգեց փաստերի ստուգմամբ զբաղվող Snopes.com-ը։ Կայքը մասնավորապես պարզեց, որ հազվադեպ հանդիպող, Չինաստանում միայն մեկ մարդու մահվան պատճառ դարձած վիրուսը ոչ նոր հիվանդության բռնկում է, ոչ էլ նոր երևույթ։ Առաջին անգամ հանթավիրուսի դեպքերը գրանցվել են Կորեկան պատերազմի ժամանակ, իսկ դրա ամենահաճախ հանդիպող ենթատեսակը, ըստ ամերիկյան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի, 1993-ին գրացնվել է ԱՄՆ-ում։ Այս վիրուսի մասին WhatsApp-ով տարածվող հաղորդագրություններին մարտի 25-ին անդրադարձավ բրիտանական The Independent-ը՝ դրանք համարելով մոլորեցնող։ Նույն բրիտանական Express.co.uk-ն էլ խուճապային վերնագրով էր անդրադարձել լուրին՝ «Հանթավիրուս, Չինաստանում անհանգստացնող կերպով տարածվում է մահաբեր նոր վիրուսը»։ Ուշագրավ է, որ այս հրապարակման մեջ կա հակասություն․ թեև թվիթին հղում տալով կայքը գրում է, թե ավտոբուսում եղած 32 ուղևորները թեստավորվել են, հաջորդ նախադասության մեջ էլ նույն թվիթին հղում տալով հակասում, թե անձի հետ ճանապարհ գնացածներից տենդի ախտանշաններ ունեցող միայն երկուսն են թեստավորվել։ Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց հայկական լրատվականին հրապարակումը դրաձնել իր լուրի սկզբնաղբյուր։ Express․co.uk-ին հղում տալով` panorama.am-ը նյութը վերնագրեց՝ «Չինաստանում տարածվում է նոր մահացու վիրուս՝ հանտավիրուս»: Տարածվել բառն այս դեպքում խնդրահարույց է, քանի որ բացի արձանագրված մահվան մեկ դեպքից կայքը վիրուսի «տարածման» այլ դեպքերի մասին չի հայտնում։ Իհարկե, Panorama.am-ը միակը չէր, որ շուրջ 70 տարի գոյություն ունեցող վիրուսն անվանեց «նոր»։ Հայկական լրատվականներում վիրուսի մասին իրար կրկնող բովանդակությունները մեծամասամբ ունեին խուճապային և մոլորեցնող վերնագրեր, որոնք հաճախ հակասում էին բովանդակությանը։ Նոր անվանողներից էր 168.am-ը։  Նույն բովանդակությունն ու վերնագիրը հանդիպում ենք politik.am-ի, yn.am-ի, մի փոքր այլ ձևակերպմամբ էլ arenanews.am-ի մոտ։ Իսկ ահա 1in.am-ի նմանաբովանդակ վերագրով նյութում միանգամից երկու սխալ պնդում արեց․ նախ սա հանթավիրուսից գրանցված առաջին մահվան դեպքը չէ, երկրորդ՝ հիվանդության դեպքեր մինչ այս միայն Արգենտինայում և Չիլիում գրանցված չեն եղել: Վիրուսը նոր անվանողների թվում է նաև 5-րդ ալիք հեռուստաընկերությունը, որը ահասարսուռ ոճով հայտարարեց, թե «Ու մինչ աշխարհը ծնկի է եկել կորոնավիրուսից, Չինաստանի Յունան շրջանում նոր վիրուս է հայտնվել ու արդեն հասցրել մարդու մահվան պատճառ դառնալ»։ Թեև լուրում, հղում անելով Չինական լրատվամիջոցներին, ասում են, թե  այս վիրուսը ԴԵՌ մարդուց մարդ չի փոխանցվում, բայց վիրուսի ուսումնասիրած փորձագետները փաստում են, որ դեռ-ի խնդիր չկա։ Ավելին կարդացեք media.am կայքում։
22:31 - 25 մարտի, 2020
ՀՀ նախագահը կարևորում է Չինաստանի աջակցությունը COVID-19- ի դեմ պայքարում. Global Times |armenpress.am|

ՀՀ նախագահը կարևորում է Չինաստանի աջակցությունը COVID-19- ի դեմ պայքարում. Global Times |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխող՝  կոմունիստական կուսակցության «Ժողովուրդ» օրաթերթի հովանու ներքո լույս տեսնող՝ ազդեցիկ Global Times անգլալեզու օրաթերթը «Հայաստանի Հանրապետության նախագահը կարևորում է Չինաստանի աջակցությունը COVID-19- ի դեմ պայքարում» վերնագրով հոդվածում անդրադարձել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի մարտի 23-ի հանդիպմանը: Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Չինաստանի առաջատար դերը ամբողջ աշխարհում COVID-19- ի դեմ համատեղ պայքարում: Երևանում Չինաստանի դեսպան հետ հանդիպմանը նախագահը կարևորել է Չինաստանի հետ համագործակցությունը եւ նշել, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում տարբեր երկրների հետ փորձի և տեղեկատվության փոխանակումը շատ էական դեր կարող է ունենալ հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից: «Վիրուսի դեմ պայքարում Չինաստանի նախնական հաջողությունն ամբողջությամբ արտացոլել է Չինաստանի կառավարության արտակարգ առաջնորդությունը, չին հասարակության ուժեղ համախմբվածությունը և չին ժողովրդի բարձր  սոցիալական պատասխանատվությունը»,-ասել է նախագահը: Նա ընդգծել է, որ վիրուսի դեմ պայքարում Չինաստանի աջակցությունը թե՛ խորհրդատվության, թե՛ սարքավորումների և բժշկական պարագաների տեսքով շատ կարևոր է Հայաստանի համար: Դեսպան Թիանն իր հերթին ներկայացրել է Չինաստանում ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումները և խոստացել շարունակել հետագա համագործակցությունը Հայաստանի հետ ՝ վիրուսի դեմ պայքարում հաղթելու համար»:
13:57 - 25 մարտի, 2020
Արմեն Սարգսյանը կարևորել է Չինաստանի օգնությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում

Արմեն Սարգսյանը կարևորել է Չինաստանի օգնությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված ու ձեռնարկվող քայլերին։ Դեսպան Թիան Էրլունը ներկայացրել է Չինաստանում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները, ինչպես նաև խոսել այլ երկրներին ցուցաբերվող աջակցության, այդ թվում՝ չին բժիշկների մասնագիտական օգնության մասին: Կարևորելով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում տարբեր երկրների հետ փորձի և տեղեկատվության փոխանակումը հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից շատ էական դեր կարող է խաղալ: Նախագահը նշել է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է Չինաստանի օժանդակությունն ինչպես խորհրդատվության, այնպես էլ սարքավորումների և պարագաների տեսքով:
18:16 - 23 մարտի, 2020