Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային այցով Երևանում է

Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային այցով Երևանում է

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հոկտեմբերի 14-ին այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ: Խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է շտաբի աշխատանքների ընթացքին և իրականացվող ծրագրերին: Շտաբի պետի տեղեկացմամբ՝ 30 և 68 հազարականների տրամադրման ծրագիրն այլևս չի գործում, սակայն ՀՀ կառավարության կողմից քննարկվում է 50 և 25 հազարականների տրամադրման ծրագրի գործարկման հնարավորությունը: ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը նշել է, որ հիմք ընդունելով բնակիչների հետ հանդիպումները, լսելով  նրանց բողոքները՝ առաջարկել է բռնի տեղահանված յուրաքանչյուր անձին  պետության կողմից կշռված  միջինով  տրամադրել ֆինանսական օժանդակություն այն հաշվով, որ նրանք կարողանան հատուցել կումանալ, այդ թվում նաև՝ բանկվարձի և սննդի ծախսերը: ԱԺ նախագահ  Արթուր Թովմասյանը  հավանություն է տվել Միքայել Վիրաբյանի տեսակետներին և պատրաստակամություն հայտնել համակողմանի օժանդակել այդ խնդիրների լուծմանը:
18:38 - 14 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանը չի գնահատում անգամ իր մշակույթը. Արցախի ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

Ադրբեջանը չի գնահատում անգամ իր մշակույթը. Արցախի ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը չի գնահատում անգամ իր մշակույթը, այդ երկիրը չի համաձայնել բարտերի՝ ստանալու Արցախյան առաջին պատերազմից հայկական կողմի մոտ մնացած՝ ադրբեջանցի նկարիչների նկարները և ետ վերադարձնելու հայկական մշակութային արժեքները, որոնք մնացել են օկուպացված տարածքներում: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկմանը: «Շատ ցավում եմ, որ մենք այսօր ունենք 2 000 հուշարձան օկուպացված տարածքներում, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար: Ադրբեջանցիների մոտ է մնացել ընդհանուրը 20 հազար 885 ցուցանմուշ, 617 հազար գիրք, այլ գրականություն»,- ասաց նախարարը: Նա շեշտեց՝ դրանք միայն հայկական պատմաճարտարապետական և պատմամշակութային հուշարձաններ չեն, դրանք մարդկության ժառանգությունն են, օկուպացվել է քաղաքակրթական ժառանգություն. Ազոխի քարանձավը, Տիգրանակերտը և ընդհանրապես Արցախը քաղաքակրթության ժառանգության տարածք են:  «Մենք ռուս խաղաղապահների հետ ինտենսիվ ամենօրյա աշխատանքով փորձել ենք նոյեմբերի 17-ից անմիջապես հետո  ռմբապաստարաններում թաքցրած գույքը ետ բերել, փորձել ենք նաև փոխանակման մեխանիզմը, առաջին պատերազմից ունենք ադրբեջանցի նկարիչների գործեր, որոնք պահում ենք: Բայց մարդիկ չեն գնահատում իրենց մշակույթը, նրանք չեն համաձայնել այդ բարտերին, ադրբեջանցի նկարիչների գործերը շարունակում են մնալ մեզ մոտ: Այսինքն՝ չի աշխատել նաև բարտերի մեխանիզմը»,- ասաց Ղարախանյանը: Նա շեշտեց՝ հայկական կողմը գործ ունի չափազանց ագրեսիվ հարևանների հետ, որոնց հետ հաղորդակցվելը չափազանց դժվար է:
12:43 - 14 հոկտեմբերի, 2021
Ալիևն ընդհանուր առմամբ գոհ է ռուս խաղաղապահներից |hetq.am|

Ալիևն ընդհանուր առմամբ գոհ է ռուս խաղաղապահներից |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ գոհ է Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունից։ Ըստ նրա՝ բացառությամբ փոքր դեպքերի, տարածաշրջանում իրավիճակը կայուն է։ Այդ մասին Ալիևը հայտարարել է իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։  «Արդեն մոտ մեկ տարի է, ինչ ավարտվել է պատերազմը և ռուս խաղաղապահները տեղակայվել են Ադրբեջանում, Ղարաբաղյան շրջանում։ Այս ժամանակահատվածում, եթե հաշվի չառնենք մանր պատահարները, իրավիճակը կայուն է, և ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք»,- հայտարարել է Ալիևը։  Վերջինիս խոսքով՝ կան որոշ հարցեր, որոնք «իրենց լուծմանն են սպասում»։ Ալիևն առաձնացրել է Արցախ այցելող արտասահմանցիների հարցը, որոնք, ըստ նրա, պետք է ստանան ադրբեջանական կողմի թույլտվությունը, իսկ գործընթացը պետք է կարգավորվի ռուս խաղաղապահների կողմից։ «Այդ հարցը ներկայացվել է Ռուսաստանի պատկան մարմիններին, պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրան վերջ դրվի»,- եզրափակել է Ալիևը։
23:13 - 13 հոկտեմբերի, 2021
Ալիևն ու Էրդողանը նոյեմբերի 8-ին կմասնակցեն Վարանդայի օդանավակայանի բացման արարողությանը |hetq.am|

Ալիևն ու Էրդողանը նոյեմբերի 8-ին կմասնակցեն Վարանդայի օդանավակայանի բացման արարողությանը |hetq.am|

hetq.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին մեկօրյա այցով կժամանի Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևի հետ Վարանդայում (Ֆիզուլի) կմասնակցի օդանավակայանի բացման արարողությանը։ Այդ մասին հայտնում է թուրքական Haberturk հեռուստաընկերությունը։ Բաքվից այդ օդանավակայան առաջին թռիչքն իրականացվել է 2021 թվականի սեպտեմբերի 5-ին։ Արդեն իսկ շահագործման է հանձնվել 3000 մետր երկարություն և 60 մետր լայնություն ունեցող թռիչքուղին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջիկայում Էրդողանը նախատեսում է այցելել Ադրբեջան։ Նման հայտարարությամբ նա հոկտեմբերի 1-ին հանդես էր եկել Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանին իր ելույթի ժամանակ։ Ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահը խոսել էր նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին՝ նշելով, որ իրենք կիսել են ադրբեջանցիների հետ ուրախությունը։
19:54 - 13 հոկտեմբերի, 2021
Հնդկաստանն աջակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ կոնֆլիկտի խաղաղ լուծմանը. Ջայշանկար |armenpress.am|

Հնդկաստանն աջակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ կոնֆլիկտի խաղաղ լուծմանը. Ջայշանկար |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:   Այս մասին ասաց Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ ՋայշանկարըԵրևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային իրավիճակին: «Մեր դիրքորոշումը շատ հետևողական է: Բախումներից սկսած մենք կողմնակից էինք խաղաղ կարգավորմանը դիվանագիտական միջոցներով: Մենք արտահայտել ենք մեր աջակցությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:  Հնդկաստանը միշտ խաղաղության և կայունության կողմնակիցն  է այս տարածաշրջանում»,- ասաց  Ջայշանկարը: Նա նկատեց՝ անցյալ տարի Հայաստանն անցել է շատ դժվար փուլով: Նախարարը Հնդկաստանի կառավարության, ժողովրդի անունից խորը ցավակցություն հայտնեց հայ ժողովրդին: Անդրադառնալով Հայաստան իր առաջին այցին՝ նախարարն ասաց, որ դա երկու երկրների միջև համագործակցության համար նոր փուլի սկիզբ է: ԱԳ նախարարը շեշտեց, որ երկու երկրների  բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ միջնադարից սկսած: Ջայշանկարն ընդգծեց, որ Հնդկաստանում ունեն հայկական ժառանգություն, եկեղեցիներ, կրթական հաստատություններ, գերեզմանոցներ, հայկական ժառանգությունը պահպանվել է մեծ ուշադրությամբ և հարգանքով: Նա ընդգծեց նաև Հնդկաստանի պատմությանը հայկական համայնքի բերած մեծ նպաստի մասին: Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի հետ իր հանդիպմանը՝ նա ասաց, որ շատ արդյունավետ հանդիպումներ են ունեցել: «Մենք ուրվագծեցինք մեր համապարփակ երկկողմ հարաբերությունները, քննարկեցինք երկկողմ հարցերը, հիմնականում համաձայնեցինք հետագա համագործակցության և փոխանակումների վերաբերյալ: Համաձայնեցինք, որ մեր երկկողմ հարաբերություններն ընդլայնվել են մշակութային, քաղաքական ոլորտներում: Դեռևս մեծ հնարավորություն կա՝ ընդլայնելու տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, ներդրումների ոլորտներում»,- ասաց նա: Հնդկաստանի ԱԳ նախարարը շեշտեց՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ներկայում էլ քննարկումներ են գնում ԵԱՏՄ-ի հետ Հնդկաստանի առևտրի համաձայնագրի ուղղությամբ: Նա կարևորեց նաև երկրու երկրների գործարարների համագործակցության խթանումը: Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են նաև փոխադարձ չվերթների հավանականության հարցը: «Հայաստանը դիտարկում ենք որպես սերտ համագործակցող երկիր»,- ընդգծեց Հնդկաստանի ԱԳ նախարարը:
12:48 - 13 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ գործում ենք, որ առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|

Ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ գործում ենք, որ առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն։ Դեսպանը մանրամասներ չի հայտնել, սակայն հարկ է համարել ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրների մասնակցությունն այդ գործընթացին: «Տեղյակ եք, որ ես այստեղ՝ Հայաստանում, ներգրավված չեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Գործընկեր ունեմ՝ Ստեֆան Վիսկոնտին, որը Ֆրանսիայի ներկայացուցիչն է ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Սակայն արդեն կարող եմ ձեզ ասել, որ Նյու Յորքում տեղաշարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել ենք երկու (Հայաստանի ու Ադրբեջանի - խմբ․) արտգործնախարարների հանդիպումը։ Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց հսկայական քայլ էր։ Հուսով ենք, նման կարգի այլ որոշումներ ևս կլինեն, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ գործում ենք, որպեսզի առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»,- ասել է դիվանագետը: Առավել մանրամասն՝ azatutyun.am-ում
10:40 - 13 հոկտեմբերի, 2021
Պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ քաղաքական գործոնը խանգարում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը |armenpress.am|

Պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ քաղաքական գործոնը խանգարում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը |armenpress.am|

armenpress.am: Քաղաքական գործոնի գերիշխումը բարդացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: «Այսօր մենք ստիպված ենք քննարկել շատ բարդ հարցեր, որոնք թեև կրոնական առաջնորդների օրակարգում են, բայց, այդուհանդերձ, տարբեր չափումներ ունեն, այդ թվում՝ քաղաքական: Դրանց թվում, երբ խոսքը ռազմական հակամարտության հաղթահարման մասին է՝ քաղաքական գործոնն առկա է: Երբեմն, երբ այդ գործոնը գերիշխում է, բանակցությունները դժվարանում են», - ասել է Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը: Պատրիարք Կիրիլի խոսքով՝ նման բարդ խնդիրների քննարկման ժամանակ կրոնական առաջնորդների առավելությունը ընդհանուր հիմքն է: «Մեր հավատը առ Աստված, արժեքների համակարգը բարոյական է, միմյանց հանդեպ կա վստահություն, և դա, իհարկե, շատ բարենպաստ միջավայր է ստեղծում», - ասել է Կիրիլ Առաջինը:  
22:13 - 12 հոկտեմբերի, 2021
Արցախում խստացվում են հակահամաճարակային միջոցառումները

Արցախում խստացվում են հակահամաճարակային միջոցառումները

Արցախի պետնախարար Արտակ Բեգրալյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․«Հարգելի՛ հայրենակիցներ,Հաշվի առնելով վերջին օրերին ՔՈՎԻԴ-19-ի դեպքերի արագ աճը Արցախում և հանրային առողջության հանդեպ ձևավորված զգալի ռիսկերը՝ առողջապահության համակարգի պատասխանատուների կողմից առաջարկվել է կառավարությանը որոշակի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել, որպեսզի հնարավոր լինի ժամանակին ու արդյունավետորեն կանխել հետագա վտանգավոր զարգացումները: Ուստի, այսօր հաստատվել է ԱՀ կառավարության որոշում «Արցախի Հանրապետության տարածքում բնակչության բնակեցման և տնտեսական գործունեության վարման ապահովմանն ուղղված վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմանները և ռեժիմը սահմանելու մասին»: Որոշումն ուժի մեջ է մտնում վաղվանից՝ հոկտեմբերի 13-ից: Որոշման ամբողջական տարբերակը կհրապարակվի arlexis.am կայքում, սակայն կուզեի հակիրճ մեջբերել հետևյալ դրույթները՝1) Հանրակրթական հաստատություններում աշնանային արձակուրդները սկսել ս.թ. հոկտեմբերի 18-ին ոչ միայն տարրական, այլ նաև միջին ու ավագ դասարանցիների համար՝ հոկտեմբերի 25-ի փոխարեն, որը կտևի մինչև նոյեմբերի 1–ը:2) բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումն անցկացվում է հեռավար.3) Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց դիմակների.4) Մուտքի մոտ ապահովվում են առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով տարաներ՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար.5) Զանգվածայի միջոցառումներն անցկացվում են անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ.6) Փակ տարածքներում միջոցառումներն անցկացվում են առավելագույնը 120 հոգու մասնակցությամբ.7) Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝1) երեխաների` 0-10 տարեկանը ներառյալ.2) բնակության վայրում (բնակելի տանը, բնակարանում).3) Արցախի Հանրապետության նախագահի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմի առաջնորդի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Արցախի Հանրապետության պետական նախարարի, Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի).4) անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս).5) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների.6) լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,7) ծխելու, խմելու և սնվելու ժամանակ.Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի.9) հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս.10) հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց.11) կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց.12) դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց:Մի շարք այլ դրույթներ ու սահմանափակումներ էլ են առկա որոշման մեջ, որոնք միտված են պահպանելու բոլորիս առողջությունը: Այնուամենայնիվ, կուզեի շեշտադրել, որ յուրաքանչյուրի առողջությունը կախված է առաջին հերթին իրենից, և բոլորս պետք է պատշաճ մակարդակի զգոնություն ցուցաբերենք՝ հատկապես հանուն մեր խոցելի առողջությամբ հարազատների կյանքի: Իսկ ամենակարևորը՝ չպետք է անտեսել պատվաստման նշանակությունը, քանի որ այն համարվում է ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցը: Ուստի, հորդորում եմ բոլորին ներկայանալ բուժհաստատություններ և պատվաստվել:Առողջություն ու զգոնություն բոլորիս»:
20:45 - 12 հոկտեմբերի, 2021
Հայտնի է 50 հազար դրամ միանվագ աջակցություն ստացող շահառուների շրջանակը

Հայտնի է 50 հազար դրամ միանվագ աջակցություն ստացող շահառուների շրջանակը

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից մանրամասնել են 50000 դրամի չափով միանվագ դրամական աջակցության նախատեսվող ծրագրում շահառու հանդիսացող և պարգևավճար ստացող անձանց շրջանակը: Պարգևավճար ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք` Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք.    ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք.   Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան պետական մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք՝   ա. 1-ին խմբի հաշմանդամը, բ. 2-րդ խմբի հաշմանդամը, գ. 3-րդ խմբի հաշմանդամը.   համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք՝   ա. 1-ին խմբի հաշմանդամը, բ. 2-րդ խմբի հաշմանդամը, գ. 3-րդ խմբի հաշմանդամը.   Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները,   Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները.   Արցախի հերոսները.   «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք.   Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները՝   ա. յուրաքանչյուր երեխա, բ. յուրաքանչյուր այլ անդամ:   Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող` ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք, Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները:   Պարգևավճար ստանալու իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության սոցիալական կենսաթոշակ, կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող՝ մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝   1) յուրաքանչյուր երեխան. 2) յուրաքանչյուր այլ անդամ:   Պարգևավճար ստանալու իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության սոցիալական կենսաթոշակ, կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները (անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից՝   1) յուրաքանչյուր երեխա, 2) յուրաքանչյուր այլ անդամ:   Պարգևավճար ստանալու իրավունք ունեն պետական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող (կենսաթոշակ չստացող)՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները   Պարգևավճար ստանալու իրավունք ունեն (անկախ ընտանիքում կենսաթոշակառու լինելու հանգամանքից) զոհված զինծառայողների ընտանիքները՝   1) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, անչափահաս տարիքում առնվազն 10 տարի խնամած (դատական կարգով խնամած անձ ճանաչված) անձը, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում), որին ավելացվում է զոհված զինծառայողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի (առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ 23 տարին չլրացած զավակի).   2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում):  
17:07 - 12 հոկտեմբերի, 2021