Պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ քաղաքական գործոնը խանգարում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը |armenpress.am|
22:13 - 12 հոկտեմբերի, 2021

Պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ քաղաքական գործոնը խանգարում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը |armenpress.am|

armenpress.am: Քաղաքական գործոնի գերիշխումը բարդացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

«Այսօր մենք ստիպված ենք քննարկել շատ բարդ հարցեր, որոնք թեև կրոնական առաջնորդների օրակարգում են, բայց, այդուհանդերձ, տարբեր չափումներ ունեն, այդ թվում՝ քաղաքական: Դրանց թվում, երբ խոսքը ռազմական հակամարտության հաղթահարման մասին է՝ քաղաքական գործոնն առկա է: Երբեմն, երբ այդ գործոնը գերիշխում է, բանակցությունները դժվարանում են», - ասել է Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը:

Պատրիարք Կիրիլի խոսքով՝ նման բարդ խնդիրների քննարկման ժամանակ կրոնական առաջնորդների առավելությունը ընդհանուր հիմքն է:

«Մեր հավատը առ Աստված, արժեքների համակարգը բարոյական է, միմյանց հանդեպ կա վստահություն, և դա, իհարկե, շատ բարենպաստ միջավայր է ստեղծում», - ասել է Կիրիլ Առաջինը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել