Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հարցով քննարկում են ունեցել |24news.am|

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հարցով քննարկում են ունեցել |24news.am|

24news.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Ի զարգացումն ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների շփումների՝ ԱԳ նախարարները մանրամասնորեն քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կատարման ընթացքը: Առանձին ուշադրություն է հատկացվել ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի տեղակայման և նրանց աշխատանքների կազմակերպման համատեքստում կատարվելիք գործնական քայլերին: Բայրամովի խնդրանքով ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրել է ՌԴ նախագահի նոյեմբերի 13-ի «Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի» ստեղծման վերաբերյալ հրամանագրի իրականացման հիմնական ուղղություններով կատարվելիք աշխատանքների մասին: Նախարարները վերահաստատել են միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը` հետհակամարտային վերականգնմանը, մարդասիրական խնդիրների լուծման և տարածաշրջանում կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը նպաստելու նպատակով:
16:57 - 15 նոյեմբերի, 2020
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Նոյեմբերի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:  Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցերի և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց արցախահայության համապարփակ անվտանգության երաշխավորման առաջնահերթությունը:  Զրուցակիցները քննարկեցին նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում ձեռնարկվելիք քայլերը:  Արտգործնախարարներն անդրադարձան նաև հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցերի: 
20:32 - 13 նոյեմբերի, 2020
Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին |armenpress.am|

Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին` ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: «Մենք մեր գործընկերներին մանրամասն տեղեկացրել ենք, նախ և առաջ Ֆրանսիային և ԱՄՆ-ին ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների: Ես խոսել եմ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, մանրամասն ներկայացրել իրավիճակը և այն ջանքերը, որոնք մենք ձեռնարկել ենք: Մենք խոսել ենք նաև ամերիկացի գործընկերների հետ: Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիովին տեղեկացված է եղել այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից և թույլ են տվել համաձայնության գալ նոյեմբերի 9-ին», - նշել է Լավրովը:
20:03 - 13 նոյեմբերի, 2020
Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին |armenpress.am|

Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է լուծվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Նոյեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը  կորոշվի այդ տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքների ճշգրտումից հետո: «Մենք ելել ենք նրանից, որ այդ կարգավիճակը կորոշվի կախված նրանից, թե ինչ քայլեր մենք բոլորս պետք է ձեռնարկենք, որպեսզի օգնենք վերականգնել էթնոկոնֆեսիոնալ համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես դա եղել է երկար տարիներ, քանի դեռ այնտեղ չէր սկսվել պատերազմ, որն ավարտվել է շատ ողբերգական հետևանքներով: Կարգավիճակը որոշել կարելի է միայն այն բանից հետո, երբ հասկանալի կլինի, ինչ իրավունքներ են ունենալու բոլոր նրանք, ովքեր ապրել են Լեռնային Ղարաբաղում և իրավունք ունեն այնտեղ վերադառնալ, և, իհարկե, նրանք, ովքեր շարունակել են ամբողջ ժամանակահատվածում լինել այդ տարածքում»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ հարկավոր է վերականգնել վստահությունը, վերականգնել միջէթնիկական և միջկոնֆենսիոնալ խաղաղությունը:  Դրա համար հարկավոր է վերականգնել տաճարները և մզկիթները և նորմալ կյանք կազմակերպել, այնպիսին, ինչպիսին այն եղել է, երբ կողք կողքի ապրել են բոլոր ազգությունների, բոլոր կրոնների ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ, Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դա անելը շատ բարդ է:
16:58 - 12 նոյեմբերի, 2020
ԼՂ-ում ռուս խաղաղապահները տարեկան առնվազն երկու անգամ հերթափոխ կիրականացնեն |armenpress.am|

ԼՂ-ում ռուս խաղաղապահները տարեկան առնվազն երկու անգամ հերթափոխ կիրականացնեն |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում տարեկան առնվազն երկու անգամ կիրականացվի ռուս խաղաղապահների հերթափոխ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին նշված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագրում, որում հստակեցվում են խաղաղության ապահովման մի շարք դրույթներ: Հրամանագրով ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է տարեկան առնվազն երկու անգամ փոխարինել խաղաղապահ զորակազմի անձնակազմը, նաև ռազմական տեխնիկան՝ ըստ անհրաժեշտության: Հրամանագրով սահմանվում է նաև խաղաղապահ գործունեության ֆինանսավորումը՝ ապահովելու նյութական սահմանված ծախսերը, որոնք կապված են զինծառայողների ապահովման հետ՝  ներառյալ դրամական նպաստների, լրացուցիչ երաշխիքների, փոխհատուցումների տրամադրումը, այդ թվում՝  նրանց ընտանիքի անդամներին՝ ՌԴ օրենսդրությանը համապատասխան:
16:21 - 12 նոյեմբերի, 2020
Լավրովը հորդորել է ուշադրություն դարձնել Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը |shantnews.am|

Լավրովը հորդորել է ուշադրություն դարձնել Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության պահպանման հարցին: «Համոզված եմ, որ այժմ, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք գալիս ենք խաղաղ կարգավորման, հայերի և ադրբեջանցիների, այս երկրների տարածքում բնակվող այլ խմբերի մշակութային ժառանգության հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Ընդհանրապես շատ բան պետք է արվի որպեսզի և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը, որը սերտորեն, խորապես պատմականորեն կապված է Ղարաբաղի հետ, դառնա նաև միավորող կետ այն քայլերի համար, որոնք պետք է կատարվեն»,- ասել է Լավրովը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
16:17 - 12 նոյեմբերի, 2020
ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչներն առաջիկայում կժամանեն Մոսկվա՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համաձայնությունը |azatutyun.am|

ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչներն առաջիկայում կժամանեն Մոսկվա՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համաձայնությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչներն առաջիկայում Մոսկվա կժամանեն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնությունը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Մոսկվան որևէ կերպ չի ցանկանում հեռանալ այդ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերներից՝ ամերիկացիներից և ֆրանսիացիներից: Ավելի վաղ Մոսկվան խոստովանել է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան չեն մասնակցել փաստաթղթի շուրջ քննարկումներին: Նախօրեին պաշտոնական Փարիզը, ողջունելով հակամարտության գոտում կրակը դադարեցնելու մասին որոշումը, անդրադարձել էր Փաշինյան-Ալիև-Պուտին պայմանավորվածության տեքստում տեղ չգտած կետերին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին։ «Երկու կողմերի միջև քննարկումները պետք է անհապաղ վերսկսվեն։ Մասնավորապես, նրանք պետք է լուծեն վերջին շաբաթներին հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց վերադարձը և որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը», - հայտարարել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը:
16:08 - 12 նոյեմբերի, 2020
Բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու պայմանավորվածությունները իրականացվեն. Լավրով |armenpress.am|

Բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու պայմանավորվածությունները իրականացվեն. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե իրականացվեն պայմանավորվածությունները, որոնք ներառված են Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության մեջ: Սերգեյ Լավրովը նման կարծիք հայտնեց նոյեմբերի 12-ին կայացած ասուլիսի ընթացքում: ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաարգելափակումը պետք է հսկայական դրական դերակատարում ունենա տարածաշրջանի վերածննդի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար, որն ամենաշատն է տուժել Ադրբեջանի և Թուրքիայի ուղղություններով տրանսպորտային և առևտրական կապերից զրկվելու հետևանքով: «Հիմա, այս պայմանավորվածության համաձայն, որն ուժի մեջ է մտել, այդ բոլոր կապերը վերականգնվում են, տնտեսությունը պետք է ազատ շնչի: Եթե մենք կյանքի կոչենք այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք, իսկ առայժմ ես չեմ տեսնում նախանշաններ, որ ինչ-որ մեկը փորձում է խափանել այդ պայմանավորվածությունները, ես համոզված եմ, որ կշահեն բոլորը, բոլորը շահած դուրս կգան»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը: Նա հավելել է, որ նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփվել է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն  այսօր առավոտյան խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ. «Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր պատասխանատվությունը, հասկանում է, որ ստորագրել է այդ պայմանավորվածությունները՝ ելնելով իր ժողովրդի բարձր շահերից: Եվ ես համոզված եմ, որ այս համաձայնության լիարժեքությունը կպահպանվի և այն կիրականացվի»,- ասաց Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը հավելեց, որ տեսնում է բազմաթիվ քաղաքական ուժեր Հայաստանում, որոնք հասկանում են տեղի ունեցողը և դրանից ճիշտ եզրահանգումներ են անում:
15:49 - 12 նոյեմբերի, 2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը չի ընդլայնվելու․ Լավրով |factor.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը չի ընդլայնվելու․ Լավրով |factor.am|

factor.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը, որում ներառված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, չի ծրագրվում ընդլայնել։ Ռուսական և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Եռանախագահության կազմը՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա, ընդլայնելու որևէ ծրագիր չկա։ Մենք մշտական կապի մենք ենք, երեկ ես զրուցել եմ Ժան-Իվ Լը Դրիանի հետ (Ֆրանսիայի ԱԳ նախարար – խմբ․)։ Իմ աշխատակիցները կապի մեջ են ամերիկյան ներկայացուցիչների հետ, որոնք ապահովում են Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահության աշխատանքը»,- հավելել է նա։ Լավրովը նշել է նաև, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում սպասում են Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներին, որոնք մանրամասն կտեղեկացնեն վերջին զարգացումների մասին։
15:33 - 12 նոյեմբերի, 2020
Ռուս-թուրքական կենտրոնը ԼՂ նախկին հակամարտության տարածքում չի լինի. Լավրով |24news.am|

Ռուս-թուրքական կենտրոնը ԼՂ նախկին հակամարտության տարածքում չի լինի. Լավրով |24news.am|

24news.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ԼՂ հարցով ստեղծվելիք ռուս-թուրքական վերահսկման կենտրոնին: Նա ընդգծեց՝ թուրք դիտորդների շարժունության սահմանները այն աշխարհագրական կոորդինատներով են սահմանափակվում, որոնք կորոշվեն ստեղծվելիք ռուս-թուրքական կենտրոնի տեղակայման համար: Լավրովը շեշտեց՝ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում՝ այն հատվածում, որը Լեռնային Ղարաբաղի մոտ չէ, որի շուրջ լրացուցիչ համաձայնեցում կլինի, սակայն այն նախկին հակամարտության տարածքում չի լինելու:  ՌԴ ԱԳ նախարարը նշեց՝ երեկ հուշագիր է ստորագրվել Պաշտպանության նախարարների մակարդակով, կենտրոնը կաշխատի բացառապես հեռավար ռեժիմով՝ օբյեկտիվ վերահսկման տեխնիկական միջոցների՝ ԱԹՍ-ների և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ, որ թույլ են տալիս որոշել ԼՂ-ում և առաջին հերթին՝ շփման գծում իրավիճակը: «Ես կարդացել եմ հայտարարությունները, թե պետք է ռուսներն ու թուրքերը նույն հիմքերով աշխատեն, նշեմ՝ խոսքը բացառապես այն կենտրոնի մասին է, որ տեղում, առանց արտագնա առաքելությունների, կաշխատի: Կենտրոնում, ինչ խոսք, միատեսակ աշխատանք է լինելու, սակայն որևէ թուրք խաղաղապահ չի մեկնելու ԼՂ, այդ մասին ասված է նույն հայտարարության մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ երեք առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունները երբեմն խեղաթյուրված են ներկայացնում նաև իրենց մոտ՝ ՌԴ-ում:
15:22 - 12 նոյեմբերի, 2020
Լավրովն ու Լը Դրիանը հեռախոսազրույց են ունեցել ԼՂ-ում իրավիճակի առողջացման և հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման շուրջ |shantnews.am|

Լավրովն ու Լը Դրիանը հեռախոսազրույց են ունեցել ԼՂ-ում իրավիճակի առողջացման և հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման շուրջ |shantnews.am|

shantnews.am: Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ: Լավրովը գործընկերոջը տեղեկացրել է ս. թ. նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի մասին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնք հիմք են հանդիսացել ս.թ.նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ շարադրված պայմանավորվածությունների համար: Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի շրջանակներում հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի առողջացմանը և հակամարտության վերջնական քաղաքական կարգավորմանը:
18:00 - 11 նոյեմբերի, 2020
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի ամրապնդման քայլերը
 |shantnews.am|

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի ամրապնդման քայլերը |shantnews.am|

shantnews.am:  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում Անկարան աջակցել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությանը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կարող եմ ասել, որ այժմ ինտենսիվ հաղորդակցություն կա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա գործընկերների միջև: Մենք պարզապես հեռախոսազրույց ենք ունեցել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ, թուրքական կողմը սատարել է երեք երկրների կողմից երեկ ընդունված հայտարարությանը։ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները նաև մտքեր են փոխանակել ձեռնարկվելիք հետագա անհրաժեշտ քայլերի վերաբերյալ», – ասել է նա «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում:      
13:52 - 10 նոյեմբերի, 2020
Ալիևը կոշտ պատասխանել է Լավրովին, պահանջել է պահպանել չեզոքությունը
 |civilnet.am|

Ալիևը կոշտ պատասխանել է Լավրովին, պահանջել է պահպանել չեզոքությունը |civilnet.am|

civilnet.am: «Եթե անկեղծ խոսենք, ցավում եմ, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն, գործեն ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրված մանդատի հիման վրա, օգտվում են հաստատում չգտած այդ տեղեկատվությունից և ասեկոսեներից․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսպես է արձագանքել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից մոտ երկու հազար վարձկան է կռվում։ Իսպանական EFE գործակալության հետ հարցազրույցում Ալիևն ասել է, թե Ադրբեջանը վարձկաններ չունի։ «Սա խտրական մոտեցում է, որը չի կարող մեր կողմից ընդունվել, դա չի համապատասխանում համանախագահների մանդատին։ Ես բազմիցս ասել եմ՝ միջնորդները պետք է չեզոք լինեն։ Եթե նրանք ինչ-որ մեկի կողմն են կանգնում, ապա դա նրանց գործն է, բայց այդ դեպքում նրանք պետք է դուրս գան միջնորդությունից»,- ասել է Իլհամ Ալիևը։ Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանին զենք մատակարարելու մեջ։ «Ինչու նրանք, ովքեր համառորեն խոսում են Թուրքիայի կողմից մեզ ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին, չեն խոսում միջնորդի, Մինսկի խմբի համանախագահի, Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին։ Մենք ունենք ապացույցներ, մենք Ռուսաստանի պաշտոնյաներին տեղեկություններ ենք տրամադրել այն մասին, թե այս 40 օրվա ընթացքում Հայաստանն ինչ գումարով է ապահովված եղել զենքով։ Ինչու ոչ ոք չի խոսում այդ մասին։ Եկեք խոսենք այդ մասին, եկեք արդար լինենք»,- ասել է նա։
15:27 - 05 նոյեմբերի, 2020