ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հարցով քննարկում են ունեցել |24news.am|
16:57 - 15 նոյեմբերի, 2020

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հարցով քննարկում են ունեցել |24news.am|

24news.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Ի զարգացումն ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների շփումների՝ ԱԳ նախարարները մանրամասնորեն քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կատարման ընթացքը: Առանձին ուշադրություն է հատկացվել ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի տեղակայման և նրանց աշխատանքների կազմակերպման համատեքստում կատարվելիք գործնական քայլերին:

Բայրամովի խնդրանքով ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրել է ՌԴ նախագահի նոյեմբերի 13-ի «Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի» ստեղծման վերաբերյալ հրամանագրի իրականացման հիմնական ուղղություններով կատարվելիք աշխատանքների մասին:

Նախարարները վերահաստատել են միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը` հետհակամարտային վերականգնմանը, մարդասիրական խնդիրների լուծման և տարածաշրջանում կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը նպաստելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել