ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ կարող են մուտք գործել անհետաձգելի բուժման նպատակով մեկնող ՀՀ քաղաքացիները

ՌԴ կարող են մուտք գործել անհետաձգելի բուժման նպատակով մեկնող ՀՀ քաղաքացիները

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրավիրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուշադրությունը՝ մանրամասներ ներկայացնելով, թե ովքեր կարող են բուժման նպատակով մուտք գործել ՌԴ: Ելնելով վերջին շրջանում արձանագրված մի շարք դեպքերից՝ կապված այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր ներկայիս արգելքների պահպանման պայմաններում բուժման նպատակով մեկնում են ՌԴ և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով բախվում են տարաբնույթ խնդիրների, անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը․ Բուժման նպատակով ՌԴ կարող են մուտք գործել բացառապես այն ՀՀ քաղաքացիները, ովքեր, ելնելով առողջական վիճակից, պետական լիցենզավորում ունեցող ռուսաստանյան բուժհաստատություններում պետք է անցնեն անհետաձգելի բուժում: Նշված քաղաքացիներն օդանավակայանում պարտադիր պետք է ներկայացնեն բուժհաստատության կողմից տրված համապատասխան հրավեր-փաստաթուղթը, որը կպարունակի քաղաքացու տվյալները, բուժման անհետաձգելիության վերաբերյալ տեղեկատվությունն ու ժամկետները: Նշյալ հրավերները պետք է լինեն համապատասխան կարգով հաստատված բուժհաստատության կողմից և գրանցված տվյալների առցանց ռեգիստրում/բազայում: Չհամապատասխանող փաստաթղթերը կարող են ճանաչվել որպես ոչ բավարար հիմք՝ երկիր մուտք գործելու համար։ Նշենք նաև, որ ցանկացած փաստաթուղթ ենթակա է հավելյալ ստուգման օդանվակայանի սահմանապահների կողմից։ Տարաբնույթ խնդիրներից խուսափելու նպատակով հորդորում ենք մեր քաղաքացիներին դրսևորել առավելագույն պատասխանատվություն նշյալ հարցերում, խստիվ հետևել պահանջվող փաստաթղթերի ձևակերպման և գրանցման կարգին, մինչև մեկնումը նախապես ունենալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու համոզվել դրանց իսկության,համապատասխանելիության մեջ»,- գրված է հայտարարությունում։
21:27 - 28 դեկտեմբերի, 2020
ՌԴ-ն Իդլիբում հրադադարի խախտման 2500-ից ավելի դեպք է արձանագրել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքից  
 |tert.am|

ՌԴ-ն Իդլիբում հրադադարի խախտման 2500-ից ավելի դեպք է արձանագրել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքից |tert.am|

tert.am: Ռուսաստանը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքից տեղի ունեցած ավելի քան 2500 հարձակում է արձանագրել սիրիական Իդլիբում, ինչի հետևանքով 22 սիրիացի զինվորական է զոհվել: Ինչպես փոխանցում է Interfax-ը, այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխղեկավար Վյաչեսլավ Սիտկինը: «Իդլիբի ապաէսկալացիոն գոտում, որտեղ հրադադարի վերահսկողություն է իրականացվում ռուս-թուրքական պայմանավորվածությամբ, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին արձանագրվել է խախտման 2573 դեպք այն տարածքից, որը գտնվում է Թուրքիայի Զինված ուժերի վերահսկման տակ»,- ասել է Սիտկինը ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ կրակահերթերի հետևանքով 22 սիրիացի զինվոր է զոհվել, վիրավորվել՝ 89: Միևնույն ժամանակ ոչնչացվել է անօրինական զինված խմբավորումների 11 և վիրավորվել 40 անդամ:  
18:34 - 28 դեկտեմբերի, 2020
ՌԴ-ն մտահոգված է հոկտեմբեր-նոյեմբերին ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխմամբ |armenpress.am|

ՌԴ-ն մտահոգված է հոկտեմբեր-նոյեմբերին ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխմամբ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը լրջորեն մտահոգված է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ: Այս մասին ասված է ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցության վերաբերյալ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: «Նախատեսվում է մանրամասն մշակել ընթացիկ հարցերը` կապված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման հետ: Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերի նվազեցման և կողմերին հումանիտար օգնության տրամադրման վրա: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում: Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ռուսական և թուրքական կողմի քննարկումներում ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության կարգավորումը: «Այս կենտրոնը դիտարկում ենք, որպես հետկոնֆլիկտային կարգավորման օժանդակ տարր՝ ի լրումն ռուս խաղաղապահների առաքելության և այլ միջոցառումների։ Կենտրոնի խնդիրների մեջ, ինչպես հայտնի է, մտնում է տեսողական դիտարկման մեթոդներով իրավիճակի մոնիտորինգը, մասնավորապես ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով խախտումների մասին տվյալների հավաքումը, ամփոփումը և ստուգումը»,- նշված է ԱԳ նախարարության հաղորդագրությունում:
18:18 - 28 դեկտեմբերի, 2020
ՌԴ ՊՆ-ն նոր տվյալներ է հաղորդել ԼՂ-ում ականազերծման աշխատանքների մասին |shantnews.am|

ՌԴ ՊՆ-ն նոր տվյալներ է հաղորդել ԼՂ-ում ականազերծման աշխատանքների մասին |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակակականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ գործողության ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում մաքրել են ավելի քան 300 հա տեղանք, ավելի քան 120 կիլոմետր ճանապարհ և 505 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 12 հազար պայթյունավտանգ առարկա: Լեռնային Ղարաբաղում պայթուցիկ օբյեկտներից տարածքն ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս լեռնային տեղանքներում ապահովել ականազերծման բարձր տեմպ: Գերատեսչությունը հավելում է, որ հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում։ Այն զինամթերքները, որոնք հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում են տեղում՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները։
10:31 - 28 դեկտեմբերի, 2020
Ըստ Պեսկովի` Պուտինի ընկերական հարաբերությունները կողմերի հետ օգնել են խաղաղ պայմանավորվածության հասնել ԼՂ-ում
 |azatutyun.am|

Ըստ Պեսկովի` Պուտինի ընկերական հարաբերությունները կողմերի հետ օգնել են խաղաղ պայմանավորվածության հասնել ԼՂ-ում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերական հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ օգնել են խաղաղ պայմանավորվածությունների հասնել Լեռնային Ղարաբաղում, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաընկերության հետ զրույցում: «Ե՛վ Բաքվի, և՛ Երևանի հետ բարի ու կառուցողական հարաբերությունները` հիմնված փոխադարձ հարգանքի վրա, թույլ են տվել Պուտինին միջնորդ լինել Ղարաբաղում այդ կարգավորմանը»,- ասել է Պեսկովը: Այդ հարցազրույցում Ռուսաստանի նախագահի խոսնակը մեկնաբանել է նաև ռուս-թուրքական հարաբերությունները։ Պեսկովի խոսքով` Թուրքիան և Ռուսաստանը խոշորագույն աշխարհաքաղաքական խաղացողներ են, որոնք կարող են փոխնպաստել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը։ «Համենայն դեպս անել այնպես, որպեսզի պատերազմ չլինի»,- հավելել է Դմիտրի Պեսկովը:
16:41 - 27 դեկտեմբերի, 2020
Արցախում պարգևատրել են ՌԴ ԱԻՆ մի խումբ աշխատակիցների

Արցախում պարգևատրել են ՌԴ ԱԻՆ մի խումբ աշխատակիցների

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության աշխատակցի մասնագիտական տոն օրվա առթիվ պարգևատրել է համակարգի մի խումբ աշխատակիցների:   Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում ԱԻ ծառայության տնօրենի առաջին տեղակալ, գնդապետ Սամվել Պետրոսյանը շնորհավորել է ռուս գործընկերներին և Կարեն Սարգսյանի հրամանագրով վերջիններիս հանձնել պարգևները:   Ակտիվ համագործակցության շրջանակներում փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին պարգևատրվել է ԱԻ ծառայության «Փառքի խաչ-Նոյ» մեդալով: «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են՝   ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ՝ գնդապետ Վադիմ Գարշենը, ավագ ենթասպա Դմիտրի Կվորցովը, սերժանտ Եվգենի Սոպիլնյակը, ավագ սերժանտ Խամզա Խամբաբաեվը, սերժանտ Ալեքսանդր Չերնովոլենկոն, կրտեսր սերժանտ Ալեքսանդր Շոպավալովը:
15:50 - 27 դեկտեմբերի, 2020
Արցախի ԱԻՊԾ տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ

Արցախի ԱԻՊԾ տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ

ԱԻ պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԻՆ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.   «Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ,   Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության փրկարար ծառայողի օրվա կապակցությամբ:   Փրկարարի առաքելությունը մարդասիրական է և մեր աշխատանքը միտված է միայն ու միայն մարդկային կյանքեր փրկելու, բնական և տեխնածին աղետների դեմ պայքարելու և դրանք կանխարգելելու ուղղությամբ: Սա է մեր կյանքի խնդիրը: Ուստի, փրկարարների ամենօրյա աշխատանքը արժանի է խորին հարգանքի:   Ցանկանում եմ առանձին շնորհակալական խոսք ասել ՌԴ Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար պարոն Եվգենի Զինիչևին, Արցախում մարդասիրական առաքելության պատասխանատուներին՝ ի դեմս փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն, Արցախում խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս ծանր ու դժվար օրերին հետպատերազմական Արցախի կողքին են:   Մեր ծառայության հետ արդեն մեկ ու կես ամսվա համագործակցությունը ոչ միայն օր օրի ավելի է ամրապնդվում, այլև շոշափելի տեղաշարժ է նկատվում:   Երկու գործընկեր կառույցների միջև փոխգործակցության արդյունքում, օրեր առաջ Ացախի ԱԻ ծառայության նյութատեխնիկական բազան համալրվեց ժամանակակից փրկարարական տեխնիկայով և մեքենաներով, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորիդ:   Բոլոր ստորաբաժանումներում համագործակցությունը կշարունակենք նաև առաջիկայում: Կարծում եմ փորձի փոխանակումը կնպաստի փրկարար ծառայության աշխատանքի արդյունավետությանը:   Մենք երախտապարտ ենք նաև խաղաղապահ առաքելության զինանձնակազմին, որոնք ամեն կերպ աջակցում են անվտանգության ապահովմանը: ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները Արցախի սակրավորական խմբերի հետ համատեղ շարունակում են հայտնաբերել և ոչնչացնել չպայթած զենք-զինամթերքը՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը:   Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ. թող ամեն մի փրկարարական առաջադրանք կատարվի հաջողությամբ և ունենա արդյունավետ ավարտ:   Շնորհակալ ենք փրկված կյանքերի համար. Խաղաղ երկինք Ձեզ և Ձեր ընտանիքներին»:
13:50 - 27 դեկտեմբերի, 2020
Ստեփանակերտի դպրոցներից մեկում ռուս խաղաղապահները անցկացրել են «Յունարմիա - Ղարաբաղի երեխաներին» ակցիան
 |1lurer.am|

Ստեփանակերտի դպրոցներից մեկում ռուս խաղաղապահները անցկացրել են «Յունարմիա - Ղարաբաղի երեխաներին» ակցիան |1lurer.am|

1lurer.am: v>Ստեփանակերտի համար 3 դպրոցում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները, համառուսաստանյան մանկապատանեկան «Յունարմիա» հասարակական շարժման ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրել են «Յունարմիա - Ղարաբաղի երեխաներին» ակցիան:   Ակցիայի շրջանակում տեղի է ունեցել հեռուստամակուրջ Ռուսաստանի 10 քաղաքների դպրոցների աշակերտների և պատանի բանակայինների մասնակցությամբ:    Տեսակամուրջի ընթացքում Կրասնոդարի պատանի բանակայինները Լեռնային Ղարաբաղի երեխաներին են հանձնել «Խաղաղության գրաֆիտի» փոխանցավազքը, որի ընթացքում աշակերտները մասնագետի օգնությամբ դպրոցի պատին նկարել են աշխարհում խաղաղությունը խորհրդանշող նկար:   Բացի այդ, ռուս երեխաները, օգտագործելով տեսակոնֆերանսի հնարավորությունը, շնորհավորել են Ղարաբաղի երեխաներին գալիք Ամանորի կապակցությամբ՝ նրանց հանձնելով 1500 ամանորյա բացիկ և 1200 ձեռագործ խաղալիքներներ, իսկ խաղաղապահները յուրաքանչյուր երեխայի նվիրել են դպրոցական պարագաներ և ուսապարկ:
12:57 - 27 դեկտեմբերի, 2020
Ռուս բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 926 բնակչի, այդ թվում՝ 119 երեխայի

Ռուս բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 926 բնակչի, այդ թվում՝ 119 երեխայի

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Մաքրվել են 10.7 հա տարածք, 9.3 կմ ճանապարհ, ստուգվել է 35 շենք, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 2237 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, Արցախում ականազերծման ժամանակ (2020-ի նոյեմբերի 23-ից) չպայթած զինամթերքից մաքրվել են 299.7 հա տարածք, 117.7 կմ ճանապարհ, 487 բնակելի շենք, այդ թվում ՝ սոցիալական նշանակության 14 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 11310 պայթյունավտանգ առարկա: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումներն ու փոխանցումը:   Ռուս բժիշկների բրիգադը Կաղարծի գյուղում ամբուլատոր և պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել 24 բնակչի, այդ թվում՝ 4 երեխայի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 926 բնակչի, այդ թվում՝ 119 երեխայի:
22:02 - 26 դեկտեմբերի, 2020
Առանց ընտրական հանձնաժողովների փոփոխության, ԿԸՀ-ի լյուստրացիայի՝ ՀՀ-ում արդար ընտրությունների մասին խոսակցությունները դեկլարատիվ են․ Անդրիաս Ղուկասյան

Առանց ընտրական հանձնաժողովների փոփոխության, ԿԸՀ-ի լյուստրացիայի՝ ՀՀ-ում արդար ընտրությունների մասին խոսակցությունները դեկլարատիվ են․ Անդրիաս Ղուկասյան

Հայ կառուցողական կուսակցության նախագահ․ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ Հայաստանում անհրաժեշտ է քաղաքական լյուստրացիա իրականացնել՝ մաքրել պետական համակարգը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ լյուստրացիայի մասին օրինագիծ նախաձեռնելու գործընթացի մեկնարկի համար առնվազն 25 անդամ է պետք։  Այս պահի դրությամբ հավաքագրում են նախաձեռնող խմբի անդամներին՝ հասարակական եւ քաղաքական գործիչների, որոնք կիսում են այդ կարծիքը եւ կարող են կազմակերպչական ներուժ ունենալ՝ քաղաքական լյուստրացիայի մասին օրինագիծն առաջ բերելու համար։ Նախագիծը, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, մշակման-ավարտական փուլում է, այն ներկայացվելու է հանրային քննարկման, որպեսզի հստակեցվեն բոլոր դրույթները, հասկանալի եւ ընդունելի լինեն շահագրգիռ ուժերին։ 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում օրինագիծը կներկայացվի խորհրդարան, վերջինն էլ կորոշի՝ ընդունել այն կամ մերժել։ Մերժելու դեպքում ավելի շատ քաղաքացիների ստորոագրություններ պետք է հավաքվեն, որպեսզի նախագիծը դրվի հանրաքվեի։  Քանի որ դեռեւս հստակ չէ՝ արտահերթ ընտրություններ երբ կլինեն*, Ղուկասյանը նկատեց՝ նախագիծն ամենայն հավանականությամբ մինչեւ գարուն արդեն կլինի խորհրդարանում, այսինքն՝ կներկայացվի այսօրվա կառավարող ուժին։  Մեր զրուցակցի կարծիքով՝ պետք է հստակեցվի արտահերթ ընտրությունների ժամկետը եւ գործնական քայլեր պետք է արվեն երկրում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար․ «Կարծում եմ, որ այդպիսի պայմանները ներկայումս բացակայում են։ Մասնավորապես, այն ընտրական հանձնաժողովների համակարգը, որը տարիներ շարունակ գործել է Հայաստանում, որեւէ փոփոխության չի ենթարկվել։ Այն մարդիկ, որոնք ներգրավված էին ընտրությունների արդյունքները կեղծելու, իշխանության յուրացման գործընթացներում, շարունակում են մնալ ընտրական համակարգում եւ դերակատարություն ունենալ։ Առանց ընտրական հանձնաժողովների փոփոխության, առանց ԿԸՀ-ի լյուստրացիայի՝ Հայաստանում ազատ, արդար ընտրությունների մասին խոսակցությունները դեկլարատիվ բնույթ ունեն։ Մենք կարեւորում ենք նաեւ, որ ընտրությունների ձայների հաշվարկը լինի ավտոմատացված, ինչը կբացառի քվեարկության կամ քվեարկության արդյունքում ձայների հաշվարկի ժամանակ մարդկային միջամտությւունը։ Դրանով լրացուցիչ երաշխիքներ ստեղծվեն, որ արդյունքները ճիշտ են հաշվարկվել»։ Արդար ընտրություններ կազմակերպելու համար, ըստ Ղուկասյանի, անհրաժեշտ է, որ հստակեցվի՝ քաղաքական գործունեությամբ չեն կարող զբաղվել այն կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ ընտրություններում զբաղվել են ընտրակաշառք բաժանելով։ Նրա պնդմամբ՝ «Կուսակցությունների մասին» գործող օրենքն, ըստ էության, այդ խնդիրը չի լուծում․ «Հարկավոր է քաղաքական ուժերի վերագրանցում, ինչը կբացառի այն ուժերի հետագա գործունեությունը, որոնք ընտրակաշառքով տարիներ շարունակ զբաղվել են իշխանության յուրացմամբ կամ սատարել են իշխանության յուրացմանը։ Գլխավոր խնդիրներից մեկն է սա, որովհետեւ խարդախ քաղաքական ուժերի հետ ընտրությունների գնալն արդեն իսկ այդ հանցավոր ուժերի նկատմամբ ինչ-որ կոմպրոմիսային մոտեցման դրսեւորում է․ ըստ իս՝ որեւէ կոմպրոմիս չի կարող լինել հանցագործների հետ։ Ժողովրդավարական, իրավական պետություն հնարավոր չէ ստեղծել՝ հենվելով կազմակերպված, հանցավոր խմբերի վրա։ Այս խնդիրն առ այսօր օրենսդրական լուծում չի ստացել, քրեաօլիգարխիկ ռեժիմի գնահատականը չի տվել գործող խորհրդարանը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ այսօր արվող բոլոր առաջարկները նպատակ են հետապնդում իշխող ուժի համար հեշտացնել վերարտադրվելու գործընթացը․ «Այդպես եղել է Սերժ Սարգսյանի օրոք, շարունակում է պահպանվել այսօր»։ Հայ կառուցողական կուսակցության նախագահի խոսքով, սակայն, այսօր ե՛ւ «Իմ քայլը», եւ փողոցում բողոքի ցույցեր կազմակերպող երեք քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, չունեն երկրում արդար, ազնիվ ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իրական մտդրություն։ Նրա համզոմամբ՝ հանրային վստահությունն այդ ուժերի նկատմամբ զգալիորեն նվազել է, ինչը տրամաբանական է, քանզի քաղաքացիները տեսնում են, որ ոչ ոք չի խոսում ժողովրդավարության, ազատ եւ արդար ընտրությունների համար պայմաններ ստեղծելու մասին, այլ նշված քաղաքական ուժերը գլխավորապես հետաքրքրքված են իշխանությունը պահելու կամ իշխանության գալու խնդիրները լուծելու հարցերով․ «Նման պայմաններում ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Վազգեն Մանուկյանը այն վստահելի գործիչները չեն, ում ղեկավարման ներքո կարող են երկրում պատրաստվել ազատ եւ արդար ընտրություններ։ Եթե «Իմ քայլը» դաշինքն իսկապես մտահոգված լիներ այդ խնդրով, ապա այնպիսի թեկնածու կառաջադրեր, որն ունի հանրային համակրանք, եւ ում ազնիվ կեցվածքի, բարեխղճության վերաբերյալ հանրության մոտ կասկած չի կարող առաջանալ։ Տեսնում ենք, որ այդպիսի բան տեղի չի ունենում, «Իմ քայլը» դաշինքը մեկ քաղաքական գործչի շուրջ ստեղծված քաղաքական միավորում է, որը բացի Նիկոլ Փաշինյանից՝ ուրիշ ազդեցիկ քաղաքական գործիչներ չունի թիմի ներսում»։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտնի հայտարարությանը եւ պնդումներին, թե հնարավոր է դրա դրույթները գոնե փոքր-ինչ շահեկան դարձնել մեզ համար, Անդրիաս Ղուկասյանն արձագանքեց, որ ինքը համակարծիք է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկու երկրների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահների հետ, որ կապիտուլյացիայի համատեղ որոշումն ընդունելի լինել չի կարող, այն հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ չի կարող դառնալ երկարատեւ եւ ամուր խաղաղության համար հենարան, որովհետեւ ռազմական ճանապարհով որեւէ լուծում այդպիսի հնարավորություն ինքնըստինքյան չի ստեղծում․ «Միայն խաղաղ, սպառնալիքից ազատ բանակցությունների գործընթացը կարող է ապահովել արդար լուծում, որը ժողովուրդների համար կլինի ընդունելի։ Դրա համար ըստ իս՝ կեղծ է պնդումը, որ կարելի է լավացնել անորակ եւ իրավական առումով առոչինչ որոշումը։ Ռեւանշիստական ուժերը պարզապես ասում են դա, որպեսզի մոլորության մեջ դնեն մեր քաղաքացիներին, որոնց նկատմամբ այդ ուժերը շատ մեծ կարծիքի չեն, եւ համարում են, որ մեր քաղաքացիները կարող են միամիտ լինել, եւ որ կարելի է խաբեության միջոցով հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկել։ Ես մերժում եմ այդ տեսակետը եւ կարծում եմ, որ մարդկանց պետք է միշտ ճշմարտությունն ասել․ դա է քաղաքական գործչի գլխավոր պարտականությունը»։  Ուժով պարտադրված այդ որոշումն, ըստ Ղուկասյանի, առհասարակ մերժելի է, եւ քանի դեռ այն մնում է ուժի մեջ, պատերազմի իրավունքն անցել է Հայաստանին, եւ Հայաստանը պետք է դրան լրջությամբ վերաբերվի՝ իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը կազմակերպելու հարցերում․ «Այդ որոշումը ոտնահարում է մարդկանց իրավունքը, ոտնահարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, արցախահայության իրավունքը եւ բազմաթիվ այլ խնդիրներ է ստեղծում, որոնք անտեսելն անհնար է։ Դա անտեսում են այն ուժերը, ում համար առաջնային է սպասարկել ՌԴ շահերը այս հարցում, ինչն, ըստ իս, չի կարող լինել ազգային քաղաքական գործչի համար ընդունելի մոտեցում»,- շեշտեց Ղուկասյանը։  Անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցություններն այսուհե՞տ էլ պետք է շարունակվեն Մինսկի խմբի ձեւաչափում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես այսպես եմ գնահատում իրավիճակը․ ձախողվեց ՌԴ հովանու ներքո ռազմական հրադադարի դադարեցման մասին պայմանագիր կնքելու փորձը։ Դեկտեմբերի 3-ի՝ համանախագահող պետությունների ԱԳ ղեկավարների համատեղ որոշումը վկայում է, որ այդպիսի պայմանագիր, այդպիսի համաձայնագիր կարող է կնքվել միայն Ֆրանսիայի եւ ԱՄՆ համանախագահների մասնակցեւթյամբ, այլ ոչ Միայն ՌԴ առաջարկով։ Սա այն կարեւոր դրույթն է, որի վրա, ըստ իս, հնարավոր է կառուցել քաղաքական գիծը։ Մինսկի խումբը շարունակում է մնալ այն ատյանը, որից ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չեն կարող հրաժարվել, որովհետեւ արցախյան խնդրի խաղաղ կարգավորման պարտավորությունը՝ ԵԱՀԿ հովանու ներքո, եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության ճանաչման նախապայման 1991 թվականին դեկտեմբերի 21-ին, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը։ Այդ ժամանակ եվրոպական պետությունները պահանջ դրեցին, որ Խորհրդային միության տարածքում նոր պետությունների անկախությունը ճանաչվելու է միայն այն դեպքում, երբ այդ պետությունները համապատասխանելու են որոշակի չափանիշների։ Չափանիշներից մեկն էլ այն էր, որ գոյություն ունեցող վեճերը պետք է լուծել բացարձակապես բանակցությունների միջոցով, եւ դրա անհնարինության դեպքում նախապես համաձայնվել նաեւ դատական լուծումների»։  Ղուկասյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը մտադիր է հրաժարվել ՄԽ բանակցային գործընթացից, ԵԱՀԿ հովանու ներքո Արցախի կարգավիճակի հարցը լուծելու գործընթացից, ապա անխուսափելի է Արցախի Հանրապետության ճանաչումը միջազգային հանրության կողմից, եւ դրան օժանդակող նախապայման կարող է լինել միջազգային դատարան դիմելու գործընթացը, որը, ըստ մեր զրուցակցի, կբացահայտի, որ 1992 թվականի հունվարին Արցախի Հանրապետության անկախության հռչակումը միջազգային օրենքի տեսակետից եղել է օրինական գործողություն․ «Ես կարեւոր կհամարեի, որ ՀՀ-ն զեկույց ներկայացներ ՄԱԿ-ում՝ ցույց տալով այս ագրեսիայի ողջ մանրամասներն աշխարհին, պատերազմի ժամանակ հումանիտար իրավունքի խախտումները՝ առաջ բերելով այն փաստը, որ ուժով եւ ուժի սպառնալիքով ՀՀ-ին հարկադրվել է համակերպվել Արցախի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի հետ եւ ոտնահարված է այսօր ոչ միայն արցախահայության ինքնորոշման իրավունքն իրացնելու հնարավորությունը, այլ նաեւ անվտանգությունը։ Բայց վստահ եմ, որ այսօրվա կառավարությունը երբեք նման քայլ չի անի, քանի որ այս հարցում սպասարկում է ՌԴ շահերը։ ՌԴ առաքելությունն Արցախում չի կարող ապահովել արցախահայության համար խաղաղ եւ անվտանգ ապրելակերպ, որովհետեւ Արցախի բոլոր խոշոր բնակավայրերն Ադրբեջանի ԶՈւ-երի անմիջական կրակային հսկողության տակ են։ Նման պայմաններում խոսել, որ սա այսպես կարելի է մարսել եւ դա պետք է ընդունել որպես ելակետ` Ադրբեջանի հետ հարաբերություններում, ու շարժվել առաջ, անընդունելի է»։ Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ Հայաստանն իրականում կարող է միջազգային հարթակներում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թե՛ ՄԽ-ում, թե՛ ԵԱՀԿ-ում, թե՛ ՄԱԿ-ի հարթակում ակտուալ կդարձնի Ադրբեջանի պատասխանատվության հարցը` կատարված ագրեսիայի համար, եւ նաեւ առաջ կքաշի արցախահայության ինքնորոշման իրավունքն իրացնելու անհրաժեշտության հարցը։ Մեր զրուցակիցը չի համարում, որ Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան այդքան ներուժ ունեն տապալել ԵԱՀԿ հովանու ներքո Արցախի կարգավիճակի որոշման այս գործընթացը, այլ ընդամենը ձգտում են իրենց համար հարմարեցնել այս իրավիճակը եւ համատեղել ՄԽ գործընթացի հետ։  Իսկ թե ինչ պետք է խոսի հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ, ինչ փաստաթղթի հիմքով պետք է քննարկումներ լինեն, Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ բանակցությունների սեղանին են Մադրիդյան սկզբունքները, որի մոտեցումները բազմիցս հայտարարել են գերտերությունների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահները։ Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանը պետք է պնդի, որ այդ դրույթներն իրականանան, պետք է պնդի նաեւ, որ Շահումյանի շրջանը բնակեցվի հայերով, ինչպես եղել է մինչեւ պատերազմը․ «Այսինքն, որքանով ընդունվում են Ադրբեջանի փախստականների իրավունքները` վերդառանալ Ջաբրայիլ, Կուբաթլու կամ մյուս շրջանները, նույն լիարժեքությունը ունի հայերի իրավունքը՝ Շահումյանի շրջան վերադառնալու։ Արցախի Հանարապետության անկախությունը հռչակված է եղել ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի տարածքներում, եւ այդ գործողությունը եւ քաղաքական ակտը, ըստ իս, չի հակասում միջազգային իրավունքին։ Բոլոր այն տարածքները, որոնք այսօր օկուպացրել է Ադրբեջանը, պետք է ազատվեն, եւ հայերը հնարավորություն ունենան այդտեղ ազատ եւ արդար, բնականոն զարգանալու։ Սա պետք է լինի ՀՀ պնդումը, ինչպես նաեւ միջանցքը, որը պետք է կապի Արցախը Հայաստանի հետ, պետք է ունենա ողջամիտ անվտանգ լայնություն եւ դա եւս բանակցային հարց է ու հանդիսանում է Մադրիդյան սկզբունքների կետերից մեկը։ Այսինքն՝ բանակցային սեղանի շուրջ ՀՀ օրակարգը ՄԽ ձեւաչափում մեծ հաշվով այն է, ինչ եղել է, կարող է ավելի ամուր լինել Շահումյանի շրջանի հարցում, եւ այստեղ մենք ունենք բավականին ներուժ՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից աջակցություն ունենալու, որովհետեւ այս դիրքորոշումը հաստատում են նաեւ այդ պետությունները»,- եզրափակեց Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ * Հարցազրույցն արվել է Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ քննարկումներ սկսելու հայտարարությունից ժամեր առաջ։ Ասպրամ Փարսադանյան
17:15 - 26 դեկտեմբերի, 2020
ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման գոտիներում իրավիճակը հանգիստ է. ՌԴ ՊՆ-ից մանրամասներ են հայտնում |armenpress.am|

ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման գոտիներում իրավիճակը հանգիստ է. ՌԴ ՊՆ-ից մանրամասներ են հայտնում |armenpress.am|

armenpress.am։ Ռուսական խաղաղապահ զորախումբը, առաջադրված խնդիրներին համապատասխան, շարունակում է վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում, որպեսզի չխախտվեն կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: «Խաղաղապահ գործողությունների գոտում իրավիճակը հանգիստ է, հրադադարի ռեժիմի խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել: Խաղաղապահ զորախումբը իրադրության մոնիթորինգն իրականացնում է 23 դիտակետերում: Ստեփանակերտում 24-ժամյա ռեժիմով գործում է թեժ գիծ` տեղի բնակչության դիմումների ընդունման և անհայտ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալներ հավաքելու համար: Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահները ստացել են ավելի քան 540 դիմում։ Բացի այդ, այս պահի  դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ապահովվել է ավելի քան 44 000 փախստականի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Մարդասիրական ականազերծման կենտրոնը շարունակում է հայտնաբերել և ոչնչացնել չպայթած զինամթերքը և պայթուցիկ սարքերը։ Մինչ օրս ստուգվել է 423 շենք-շինություն, 108 կմ ճանապարհ, հայտնաբերվել է մոտ 9000 պայթուցիկ նյութ, մաքրվել է ավելի քան 250 հա տարածք: Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված ռուսական երկու ռազմադաշտային հոսպիտալում բնակիչներին բժշկական օգնություն է ցուցաբերվում, աշխատում են ճամփորդական բժշկական բրիգադներ: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ այսօրվա դրությամբ ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերել  902 մարդու, այդ թվում՝ 115 երեխայի: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցությամբ ու ադրբեջանական և հայկական կողմերի ներգրավմամբ, կենտրոնի վեց խմբերը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և հանձնման աշխատանքները: Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնակցությամբ Մարտունու շրջանում ենթակառուցվածքների և սոցիալական օբյեկտների վերականգնման ուղղությամբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Խաղաղապահների օգնությամբ վերականգնվել է էներգամատակարարման համակարգը, վերանորոգվել է էլեկտրահաղորդման 20 կմ-ից ավելի գիծ։ «Շրջանի տարածքում կրկին հասանելի են բջջային կապն ու ինտերնետը։ Ամբողջությամբ վերականգնվել է գազատարը և բնակելի տներում կրկին կա ջեռուցում։ Կատարված աշխատանքների շնորհիվ բնակության համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել 60 բնակավայրում»,- տեղեկացնում են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։
15:42 - 26 դեկտեմբերի, 2020