Ռուս խաղաղապահները ստուգում են Հադրութի շրջանում տեղի ունեցած հրաձգության մասին տեղեկությունը. ՌԴ ՊՆ |tert.am|
22:33 - 28 դեկտեմբերի, 2020

Ռուս խաղաղապահները ստուգում են Հադրութի շրջանում տեղի ունեցած հրաձգության մասին տեղեկությունը. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կստուգեն Հադրութի շրջանում տեղի ունեցած հրաձգության մասին տեղեկությունը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության՝ երկուշաբթի հրապարակված տեղեկագրում:

Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

«Կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգումներ է իրականացնում՝ կապված դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղում ավտոմատ զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկության հետ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել