ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ աջակցությամբ Արցախի ԱԻՊԾ պարկը համալրվել է ժամանակակից տեխնիկայով

ՌԴ աջակցությամբ Արցախի ԱԻՊԾ պարկը համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Արցախի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գործընկեր կառույցների միջև վերջին ամիսներին ձեռք բերված համագործակցությունն օր օրի ավելի է ամրապնդվում:   Արցախում փրկարարական առաքելությունն ավելի դյուրին դարձնելու համար արտակարգ իրավիճակների պետական ծառայայության նյութատեխնիկական բազան այսօր Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ համալրվեց նոր ու ժամանակակից տեխնիկայով:   ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը՝ Արցախում ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ, գնդապետ Վադիմ Գարշենի ուղեկցությամբ ծանոթացել է ստացված ավտոտեխնիկայի հնարավորություններին:   Ծառայության տնօրենը վստահություն է հայտնել, որ այս հատուկ մեքենաներով ծառայության աշխատանքը կդարձնեն ավելի անվտանգ ու արագ:   Ռազմագործողությունների ընթացքում բազմիցս թիրախավորվել և վնասվել էր նաև ԱԻՊԾ վարչական տարածքը, միաժամանակ տեխնիկան: Այդ հարցով Կարեն Սարգսյանը դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը, և պատասխանը չի ուշացել:   Այսօր ծառայության տեխնիկական պարկը համալրվել է արդի չափանիշներին համապատասխան «ԿամԱԶ» և «Ուրալ» մակնիշի բազայի հիմքի վրա ստեղծված հրշեջ փրկարարական 6 ավտոցիստեռնով, բարձր անցանելիությամբ (ամենագնաց) 4 հատ «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենաներով, մեկ «ԿամԱԶ» ավտոկռունկով:   Բացի այդ, համագործակցության շրջանակներում ՌԴ-ը հետպատերազմյան Արցախում հումանիտար աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որի շրջանակում պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար տրամադրվել են անհրաժեշտ քանակի շինանյութ, կահույք, կապի որակի բարձրացման համար էլեկտրալարեր, ինչպես նաև 100 կվտ հզորությամբ գեներատորներ ու դաշտային խոհանոց:   Ռուս սակրավորական ջոկատները ևս ընդգրկված են Արցախում ականազերծման ու այլ փրկարարական աշխատանքներում:   Կարեն Սարգսյանը Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի և անձամբ իր անունից խորին երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին, փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և, իհարկե, որոնողափրկարարական աշխատանքներին միջամտելու և կազմակերպելու համար առանձնապես շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:          
20:54 - 24 դեկտեմբերի, 2020
Չավուշօղլուն աշխատանքային այց է կատարելու ՌԴ. օրակարգում նաեւ Ղարաբաղի խնդրի քննարկումն է
 |armtimes.com|

Չավուշօղլուն աշխատանքային այց է կատարելու ՌԴ. օրակարգում նաեւ Ղարաբաղի խնդրի քննարկումն է |armtimes.com|

armtimes.com: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի արտգործնախարարը Ռուսաստանի դիվանագիտական ծառայության ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով աշխատանքային այցով կլինի ՌԴ-ում: Նա այցելելու է՝ մասնակցելու Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի ութերորդ հանդիպմանը, որը գործում է բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի շրջանակներում»,-հայտնել է Զախարովան: Նա նաեւ շեշտել է, որ մանրամասն քննարկվելու է  Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների `Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցերը: «Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերը նվազեցնելու, երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա: Կենտրոնացումը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի գործունեության ստեղծման վրա», - ասել է Զախարովան:
20:06 - 24 դեկտեմբերի, 2020
Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 863 բնակչի, այդ թվում՝ 110 երեխայի
 |1lurer.am|

Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 863 բնակչի, այդ թվում՝ 110 երեխայի |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից: Վերջին օրվա ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել են 9.5 հա տեղանք և 1 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 344 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն Արցախում մաքրել են ավելի քան 280 հա տարածք, մոտ 107 կմ ճանապարհ, 452 բնակելի շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9000 պայթյունավտանգ առարկա: Ռուս խաղաղապահները շարունակում են տեղեկություններ հավաքել Արցախում հակամարտության ընթացքում անհետ կորածների մասին: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպաներն ուսումնասիրել են թեժ գծով ստացված 537 հեռախոսազանգ: ՌԴ ՊՆ բժշկական ջոկատների մասնագետները Կարմիրգյուղ համայնքում բժշկական օգնություն են ցուցաբերել 34 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 863 բնակչի, այդ թվում՝ 110 երեխայի:
19:53 - 24 դեկտեմբերի, 2020
Մարիա Զախարովան նոյեմբերի 9-ի հայտարարությունը համարել է 2020 թ. ամենակարևոր համաշխարհային իրադարձություններից մեկը |1lurer.am|

Մարիա Զախարովան նոյեմբերի 9-ի հայտարարությունը համարել է 2020 թ. ամենակարևոր համաշխարհային իրադարձություններից մեկը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու այդ հարցում Ռուսաստանի դերակատարմանը: «Դա ամենակարևոր իրադարձություններից մեկն է ոչ միայն տարածաշրջանային ենթատեքստում, այլև՝ համաշխարհային: Ընդհանուր առմամբ, տեղի ունեցածը (խմբ. - հրադադարի հայտարարության ստորագրումը) համարում եմ կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Ռուսաստանի Դաշնության դերակատարումն ակնհայտ է: Ցանկանան թե՝ ոչ, աշխարհում ճանաչում են Ռուսաստանի ներդրումն ու դերակատարումը: Հրաշքների և իրականության մեջ կա շատ կարևոր հատված՝ դա աշխատանքն է: Եվ հենց աշխատանքը, համբերությունը, պատասխանատվությունը, բարությունն ու սերն են այն բանի երաշխիքը, որ հրաշքները մինչև վերջ կյանքի են կոչվելու: Եռակողմ հայտարարության հետևում հսկա աշխատանքն է, և դրա իրականացումն էլ կապված է այն հսկա աշխատանքի հետ, որն այժմ իրականացնում են մեր խաղաղապահները՝ ցամաքում, դիվանագիտական հարթակում՝ մեր դիվանագետները և միջազգային կազմակերպությունները: Դեռևս համալիր հսկա աշխատանք կա իրականացնելու»: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը մաղթանքներ է հղել Հայաստանին ու Ադրբեջանին: «Առաջին հերթին, իհարկե՝ խաղաղություն: Ես գիտեմ, որ երբ խաղաղություն կա, ապա շատ բաների կարելի է հասնել, ոչ ամեն ինչի, սակայն, շատ բաների: Հետևաբար, առաջին հերթին երկու երկրներին սրտանց խաղաղություն եմ մաղթում»,- հայտարարել է Մարիա Զախարովան:
18:31 - 24 դեկտեմբերի, 2020
ԼՂ կարգավիճակի որոշումը պահանջում է լրացուցիչ բանակցություններ. Վալենտինա Մատվիենկո |1lurer.am|

ԼՂ կարգավիճակի որոշումը պահանջում է լրացուցիչ բանակցություններ. Վալենտինա Մատվիենկո |1lurer.am|

1lurer.am: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պահանջում է լրացուցիչ բանակցություններ: Մենք իհարկե ակնկալում ենք ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված մյուս պետությունների ջանքերի ավելացում»,- հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում:   Մատվիենկոն հավելել է, որ ռուսական կողմը թույլ չի տվել հակամարտության հետագա էսկալացիա և մարդկային նոր կորուստներ: «Դա շատ դժվար համաձայնություն էր, դրան հասնելը հեշտ չի եղել: Այսօր հակամարտության գոտում հենց ռուս խաղաղապահներն են ապահովում այդ հայտարարության կատարումը, թույլ չեն տալիս խախտել դրա պայմանները, վերադառնալ զինված հակամարտությանը, նպաստում են խաղաղ կյանքի վերականգնմանը»,- հայտարարել է Մատվիենկոն:
15:33 - 24 դեկտեմբերի, 2020
Հայաստանի տարածքից Արցախ մեկ օրում վերադարձել է 378 տեղահանված
 |1lurer.am|

Հայաստանի տարածքից Արցախ մեկ օրում վերադարձել է 378 տեղահանված |1lurer.am|

1lurer.am: Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Արցախում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Դիտարկման 23 կետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում է մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները: Օրվա ընթացքում ռուս խաղաղապահները ապահովել են Հայաստանի տարածքից 378 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 14-ից մինչ օրս 43,096 մարդ է վերադարձել: Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում բնակավայրերի տարածքներում իրականացվել են ինժեներական հետախուզություն, տեղանքի և Ստեփանակերտ, Մարտունի երթևեկության ուղիների ականազերծում: Մաքրվել է 12 հա տարածք, 6 կմ ճանապարհ, ստուգվել է 17 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 86 պայթուցիկ: Ընդհանուր առմամբ, Արցախում ականազերծման ընթացքում  նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 274,5 հա տարածք, 105,9 կմ ճանապարհ, 451 բնակելի շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 8704 պայթուցիկ օբյեկտ: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ, շարունակում է որոնել և տեղափոխել ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունները: Կազմակերպվել է թեժ գիծ՝ Արցախում հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար: Արդեն ստացվել է 533 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:    
21:05 - 23 դեկտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին: Վարչապետը բարձր է գնահատել ՌԴ ԱԻ նախարարության գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օժանդակության գործում և շնորհակալություն հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով ՌԴ առանցքային դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում: «Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ համագործակցության հետագա զարգացմամբ բոլոր, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության եւ հումանիտար ոլորտներում»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով  տարբեր բնագավառներում համատեղ նոր ծրագրերի մշակումն ու իրականացումը:  Եվգենի Զինիչեւը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ԱԻՆ-ի կողմից Արցախում իրականացվող հումանիտար գործունեության վերաբերյալ եւ նշել, որ հումանիտար բեռների տեղափոխման ու մնացած աշխատանքներն իրականացվում են առանց խնդիրների, հայ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:  Զրուցակիցները քննարկել են Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ներուժի լիարժեք իրացմանը, արտակարգ իրավիճակների եւ արագ արձագանքման ոլորտում հետագա գործակցությանը վերաբերող հարցեր:     
19:45 - 23 դեկտեմբերի, 2020
ՔԿ-ում կայացած հանդիպմանը կարևորվել է միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացումը

ՔԿ-ում կայացած հանդիպմանը կարևորվել է միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացումը

2020 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն ընդունել են աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն և Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի հարավային ռազմական օկրուգի զինվորական քննչական վարչության ղեկավար Սերգեյ Արեֆևին և ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազ Սերգեյ Կոլոմիեցին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կողմերը կարևորել են միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացումը, քրեական գործերով, ըստ անհրաժեշտության, միմյանց իրավական օգնության ցուցաբերումը,  ինչպես նաև սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը և օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։ Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ միտված համագործակցության առավել ամրապնդմանը՝ նախանշելով կոնկրետ ուղղություններ։  
19:02 - 23 դեկտեմբերի, 2020
Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները քննարկել են Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի ընթացքը

Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները քննարկել են Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի ընթացքը

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի գլխավորած պատվիրակությանը: Այս  մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկու երկրների գործընկեր կառույցների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր՝ կապված Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի հետ: ՌԴ-ն արդեն 290 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Արցախ, ևս 90 տոննա բեռ տեղ կհասնի առաջիկայում: Եվգենի Զինիչևը նշել է, որ մեծ աշխատանք է իրականացվելու ծանր պայմաններում հայտնված մարդկանց աջակցելու համար:   ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ ևս մեկ անգամ ընդգծելով տարվող աշխատանքի մասշտաբայնությունն ու կարևորությունը:   
18:47 - 23 դեկտեմբերի, 2020
Կորոնավիրուսով ավելի քան 1 մլն վարակվածներով երկրների թիվը հասել Է 16-ի |armenpress.am|

Կորոնավիրուսով ավելի քան 1 մլն վարակվածներով երկրների թիվը հասել Է 16-ի |armenpress.am|

armenpress.am: Այն երկրների թիվը, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսով 1 միլիոնից ավելի վարակվածներ, ավելացել Է մինչեւ 16. Պերուում հայտնաբերել են 1 000 153 ախտահարված: Միաժամանակ աճում Է վարակվածների թիվը նաեւ Եվրոպայում, որտեղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի նոր ծագումնաբանական տարբերակ: Թագավորության իշխանությոնները ենթադրում են, որ այն կարող Է զգալիորեն ավելի վարակելի լինել, քան վարակի սկզբնական տարբերակը: ՏԱՍՍ-ի հաշվարկների համաձայն, որոնք կատարվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա, աշխարհում ախտահարվածների քանակը մոտեցել Է 78 միլիոնին: Այսպիսով, մոլորակի մասշտաբներով վարակվածների բաժինը կազմում Է բնակչության ավելի քան 1 տոկոսը: Վարակվածների թվով աշխարհի առաջատարներն են մնում ԱՄՆ-ը (18,21 միլիոն), Հնդկաստանը (10,1 միլիոն), Բրազիլիան (7,32 միլիոն): Ռուսաստանն այս ցուցանիշով գտնվում Է աշխարհում չորրորդ տեղում 2,93 միլիոն վարակվածներով: ՏԱՍՍ-ի հաշվարկներով, որոնք կատարվել են պաշտոնական տվյալների հիման վրա, վարակվել Է յուրաքանչյուր 50-րդ ռուսաստանցին կամ բնակչության 2 տոկոսը: Պերուն դարձել Է 16-րդ երկիրը, որտեղ COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել Է 1 միլիոնը: Մոտ ժամանակներս 1 միլիոն վարակվածների նշագիծը կանցնեն Ուկրաինան (989,6 հազար) եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (940,2 հազար): Գերմանիայում արձանագրել են վարակի պատճառով մահացության օրական հակառեկորդը. մեկ օրում այնտեղ մահացել Է 962 վարակված, ինչը եռապատիկ մեծ Է գարանային առավելագույններից: 1 միլիոն բնակչի հաշվով ամենից շատ մահացածները Բելգիայում են (1,62 հազար), Իտալիայում (1,15 հազար), Պերուում (1,12 հազար), Իսպանիայում (1,05 հազար) եւ Մեծ Բրիտանիայում (հազար): ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչին բաժին Է ընկնում 997 մահ, Ռուսաստանում՝ 356: Կորոնավիրուսի պաճառով մահացածների ամենամեծ թիվն ամբողջությամբ վերցված ԱՄՆ-ում Է (332,6 հազար), Բրազիլիայում (188,2 հազար), Հնդկաստանում (146,4 հազար): ՌԴ-ում մահացել Է 52,5 հազար վարակված: Մեծ Բրիտանիայում, որտեղ կորոնավիրուսի նոր հիմնամանրԷ են արձանագրել, գրանցվել Է վարակումների թվի ռեկորդային օրական աճ՝ 36,8 հազար: Նախորդ ռեկորդը սահմանվել Էր դեկտեմբերի 20-ին: Հիսունից ավելի երկրներ դադարեցրել են Բրիտանիայի հետ ուղեւորային հաղորդակցությունը: ԵՄ-ը Մեծ Բրիտանիայի հետ սահմանները կփակի հունվարի 1-ին Եվրամիությունից երկրի վերջնականապես դուրս գալուց հետո:
15:45 - 23 դեկտեմբերի, 2020
Արցախը փաստականների համար ապաստարանների հարցով դիմել է Ռուսաստանին |1lurer.am|

Արցախը փաստականների համար ապաստարանների հարցով դիմել է Ռուսաստանին |1lurer.am|

1lurer.am: Հետպատերազմական շրջանում արցախցի փաստականների համար ապաստարաններ գտնելու հարցում օգնության խնդրանքով Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունները դիմել են Ռուսաստանին: Սրա մասին Ռիա Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ պատերազմի հետևանքով 35-45 հազար մարդ դարձել է անօթևան: Նրանց մի մասի տները ոչնչացվել են հրետանային կրակի հետևանքով, իսկ մի մասը զրկվել է ունեցվածքից, քանի որ հայկական տարածքների մի մասը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Գրիգորի Մարտիրոսյանի պնդմամբ՝ այս պահին փախստականների մեծ մասը գտնվում են Հայաստանում, և նրանց վերադարձն Արցախ ապահովելու համար անհրաժեշտ են գոյության գոնե նվազագույն պայմաններ: Վերադարձող փախստականներին կացարանով ապահովելու համար Արցախի իշխանությունները տրամադրում են ժամանակավոր կացարաններ՝ դրա համար ներգրավելով բնակարանային երկրորդային ֆոնդը, հյուրանոցներն ու հասարակական նշանակության շենքերը: Սրա հետ մեկտեղ, ըստ Մարտիրոսյանի, Արցախը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ օգնության խնդրանքով: Ընդ որում՝ որոշակի օգնություն արդեն ստացվել է: Խոսքը վերաբերում է շինանյութերին և առաջին անհրաժեշտության պարագաներին, որոնք ՌԴ-ն արդեն իսկ տրամադրել է:
14:43 - 23 դեկտեմբերի, 2020
Ռուս խաղաղապահները ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային հատվածի ականազերծումը

 |armenpress.am|

Ռուս խաղաղապահները ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային հատվածի ականազերծումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Ինչպես հայտնում են ՌԴ ՊՆ-ից, ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային հատվածի ականազերծումը: Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է 260 հեկտար տեղանք, մոտ 100 կմ ճանապարհ, 434 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,6 հազար պայթուցիկ։ Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս է բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում:
12:56 - 23 դեկտեմբերի, 2020