Մանե Թանդիլյանը ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալի հետ քննարկվել է սոցիալական ապահովության խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները
22:10 - 24 դեկտեմբերի, 2020

Մանե Թանդիլյանը ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալի հետ քննարկվել է սոցիալական ապահովության խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպել է  Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Անդրեյ Զիմբատովի հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցեր, անդրադարձել է եղել հետպատերազմյան շրջանում սոցիալական ապահովության պահպանման խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներին։

Երկուստեք կարևորվել է ոլորտում հետագա հաջողությունների գրանցման համար խաղաղության և անվտանգության պահպանման երաշխիքների անվերապահ կիրառումն ու անառարկելիությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել