ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Դիմում ենք մարդկային կյանքը, խաղաղությունն ու արդարությունը արժևորող պետություններին՝ 
վճռական քայլեր ձեռնարկելու կանխելու համար Թուրքիայի և Ադրբեջանի վայրագություններն ու ցեղասպան գործողությունները

Դիմում ենք մարդկային կյանքը, խաղաղությունն ու արդարությունը արժևորող պետություններին՝ վճռական քայլեր ձեռնարկելու կանխելու համար Թուրքիայի և Ադրբեջանի վայրագություններն ու ցեղասպան գործողությունները

Ամենայն Հայոց Կաթոցիկոսի կոչը․ «Սիրելի հավատավոր ժողովուրդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աստվածային օրհնությունն ենք բերում ձեզ և Հայրապետական Մեր սերն ու աղոթքները: Մեր հայրենիքի համար վճռական օրեր են։ Կենաց ու մահու կռիվ ենք մղում հանուն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի։ Ադրբեջանը, անտեսելով հրադադարի պայմանավորվածությունը, շարունակում է ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ՝ հրետակոծելով նաև խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը, մեր հուշարձաններն ու սրբավայրերը, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Թիրախավորվել են նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը։ Ադրբեջանի այս ընթացքը ի ցույց է դնում բանակցությունները ձախողելու, Արցախի ժողովրդին հայրենի հողից վտարելու և բնաջնջելու նրա հայատյաց քաղաքականությունը։ Արցախի համար չկա և չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։ Պատերազմը մեր ժողովրդի ընտրությունը չէ: Մեզ պարտադրված է ինքնապաշտպանությունը, որպես բռնության ու բիրտ ուժի դեմ մեր կյանքի, ազատության և արժանապատվության պահպանման միակ միջոց: Մենք դիմում ենք մարդկային կյանքը, խաղաղությունն ու արդարությունը արժևորող բոլոր պետություններին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ առավել վճռական քայլեր ձեռնարկելու կանխելու համար Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից իրագործվող վայրագություններն ու ցեղասպան գործողությունները, հարկադրելու դադարեցնել պատերազմը և հիմնախնդրի կարգավորմանը հետամուտ լինել բանակցությունների ճանապարհով։ Արցախի ժողովրդի անվտանգ կյանքը, Արցախում կայուն խաղաղության հաստատումը կենսական ու հրամայական է՝ կանխելու ավերածություններն ու հումանիտար աղետը տարածաշրջանում։   Մեր կոչն ենք ուղղում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին. սիրելիներ, առավել քան երբևէ հայրենիքը կարիքն ունի մեզանից յուրաքանչյուրի ամբողջանվեր հանձնառության, համայն հայության համախմբման և հաղթական վճռականության՝ Արցախը պաշտպանելու, մեր ժողովրդի նկատմամբ արդարություն հաստատելու սրբազան այս գոյապայքարում։ Լինենք միասնական և աննկուն, շարունակենք Արցախին ցուցաբերվող զորակցությունը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը, որպեսզի մեր հերոս նախնիների ոգով ներշնչված՝ փառապանծ հաղթանակով վերականգնենք խաղաղությունը հայրենյաց սահմաններում և ապահովենք Հայաստան և Արցախ մեր հայրենի երկրի անվտանգ ու ստեղծագործ կյանքը։ Սիրելի զինվորներ և սպաներ Հայոց փառապանծ բանակի, առանձնակի գնահատանքով և երախտագետ սրտով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունը։ Ամեն օր ծանր մարտերում դուք սխրանքներ եք գործում` պաշտպանելով մեր հայրենիքն ու ազատ ապրելու իրավունքը մեր ժողովրդի։ Ամեն ժողովուրդ պիտի հպարտանար ձեզ պես նվիրյալ, արժանավոր զավակներով: Մեր ժողովրդի պարծանքն եք դուք, մեր պետականության, ազատ Հայաստանի, ազատ Արցախի գոյության և մեր արդար ձգտումների երաշխավորը: Այս պայքարի ընթացքում նաև կորցրեցիք զինակից ընկերներ, ովքեր ընկան հերոսի մահով և ժառանգեցին նահատակության անթառամ պսակը։ Մեր նորօրյա նահատակների լույս հիշատակի առջև թող հաստատ լինի ձեր ուխտը՝ ազգասիրության հաղթական ոգին աննկուն պահելու և հայրենին պաշտպանելու։ Ձեր անձնվիրումի ու ծառայության օրինակով ոտքի է կանգնել համայն մեր ժողովուրդը ի սփյուռս աշխարհի և իր ձայնն է բարձրացնում հանուն Արցախի իրավունքների և հաղթանակի։ Մենք հավատում ենք, որ «Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգևելով» (Սաղմ. ԻԸ 11)։ Եվ այդ հաղթական հավատքով հայցում ենք Բարձրյալից, որ անփորձանք պահի ու պահպանի ձեզ, սիրելի զինվորներ և սպաներ, աշխարհազորայիններ և կամավորականներ, զինավառի ձեզ իր հոգևոր սպառազինությամբ և զորացնի ձեր բազկի ուժը՝ հաստատելու հարատև խաղաղությունը մեր հայրենիքում և մեր ժողովրդի կյանքում։ Աղոթում ենք ձեզ համար։ Աստված օգնական և ապավեն ձեզ, Աստված օգնական և ապավեն Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրին և մեր ժողովրդին։ Ամեն»։
19:18 - 14 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ԼՂ հակամարտության շուրջ իր քայլերում, հայտարարել է Լե Դրիանը |azatutyun.am|

Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ԼՂ հակամարտության շուրջ իր քայլերում, հայտարարել է Լե Դրիանը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ իր քայլերում, այսօր հայտարարել է երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ պատասխանելով պատգամավոր Դանիել Ղազարյանի հարցին։ «Ներկայիս իրավիճակում Ֆրանսիայի խիստ չեզոք կեցվածքը անընդունելի է, քանի որ Ղարաբաղում Ֆրանսիայի բարեկամները մարտնչում են ուժերի անհավասարության պայմաններում», - փաստել էր Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի ներկայացուցիչը։ «Ես հասկանում եմ այն զգացմունքները, որ ի հայտ է բերում այս հակամարտությունը Ֆրանսիայում, դրանք հիմնված են այն մարդկային, մշակութային ու պատմական սերտ կապերի վրա, որ միավորում են Ֆրանսիան և Հայաստանը։ Մենք շատ սերտ կապեր ունենք Հայաստանի հետ, բայց, ինչպես գիտեք, Ֆրանսիան վաղեմի հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ», - ասել է արտգործնախարարը։ Լե Դրիանը միաժամանակ ընդգծել է՝ «դա նշանակում է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է օգտագործի իր երկկողմ հարաբերությունները՝ կողմերին հրադադարի տանելու և այս ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործելու համար։ «Այն մանդատը, որը ԵԱՀԿ-ն տվել է 1994-ին Ֆրանսիային, Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, ենթադրում է լիակատար անաչառություն։ Մենք կկորցնենք մեր լեգիտիմությունը, եթե կանգնենք հակամարտող կողմերից որևէ մեկի կողքին», - խորհրդարանում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
20:18 - 13 հոկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հեռահար ձևաչափով հանդիպմանը միացել էր նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  օպերատիվ իրադրությունը: Նախարար Մնացականյանը ընդգծեց, ոչ չնայած հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով համատեղ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը և շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքերի դիտավորյալ թիրախավորումը։ Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց: Զրուցակիցներն ամփոփեցին խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում մինչ օրս արված աշխանքները:
17:18 - 13 հոկտեմբերի, 2020
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար |armenpress.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել: Այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ: «Համանախագահները տագնապով են արձանագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը։ Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությանը համապատասխան կողմերի պարտավորությունների ամբողջական կատարման ուղղությամբ ՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար: Համանախագահները կրկին հայտարարում են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են որևէ պարագայում։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար, որպեսզի ապահովեն աճյունների, ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց վերադարձը, և կոչ են անում կողմերին անհապաղ համաձայնեցնել հրադադարի ստուգման մեխանիզմը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահներն աշխատում են կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հարցերի շուրջ՝ բանակցային լուծման հասնելու նպատակով»,- ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում:
17:00 - 13 հոկտեմբերի, 2020
Կայացել է ՌԴ ԱԳ փոխնախարարի, ՄԽ ամերիկացի համանախագահ Է․ Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցչի հանդիպումը

Կայացել է ՌԴ ԱԳ փոխնախարարի, ՄԽ ամերիկացի համանախագահ Է․ Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցչի հանդիպումը

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Էնդրյու Շեֆերի և Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Քննարկվել են հոկտեմբերի 10-ին Մոսկվայում    Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի,  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար  Ջեյհուն Բայրամովի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված հնարավոր քայլերը: Զրուցակիները հաստատել են իրենց շահագրգռվածությունը՝ շարունակելու լարվածության թուլացմանն ուղղված հավաքական ջանքերը` հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության դրույթները:   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
23:51 - 12 հոկտեմբերի, 2020
Վերահաստատում ենք բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը. Լավրովն անդրադարձավ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

Վերահաստատում ենք բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը. Լավրովն անդրադարձավ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչպես Մինսկի խմբի ձևաչափի, այնպես էլ այլ ձևաչափերի շրջանակներում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը հիշեցրեց, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդության լիազորություն ունեն երեք համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ ընդգծելով, որ Մոսկվայում ընդունված եռակողմ հայտարարության կետերից մեկով ֆիքսել են բանակցային գործընթացի  ձևաչափի անփոփոխելիությունը: «Վերջին օրերին, այն հայտարարությունները, որոնք հնչել են համաշխարհային մայրաքաղաքներից, ընդգծում են հավատարմությունը երեք համանախագահների մանդատին»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը: Նա հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում են և հանդիպելու են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, իսկ անցած շաբաթ Ժնևում կոնտակտներ են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: «Մենք վերահաստատում ենք բանակցային գործընթացի, բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը: Եռակողմ համատեղ հայտարարությամբ վերահաստատել ենք հավատարմությունը քաղաքական կարգավորման հասնելու հետագա ջանքերին ՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել են համանախագահների մասնակցությամբ»,- ասաց Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ Իլհամ Ալիևը նույնպես ողջունել է մոսկովյան պայմանավորվածությունները: Սերգեյ Լավրովը հավելեց, որ կապ է հաստատել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, նրան տեղյակ է պահել, որ ակնկալում են աջակցություն իրենց  ջանքերին: «Կիրակի մենք ևս մեկ հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում հաստատվել է աջակցությունը մոսկովյան փաստաթղթին»,- ասաց նա: Եզրափակելով խոսքը՝ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց, որ հարկավոր է, որպեսզի մոսկովյան պայմանավորվածություններն աշխատեն ռեալ կյանքում, ինչի ուղղությամբ աշխատում են:
17:15 - 12 հոկտեմբերի, 2020
Լավրովը սխալ է համարում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը |armenpress.am|

Լավրովը սխալ է համարում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հանդիպման արդյունքում, անշեղորեն  կպահպանվի: Այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար  Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին: «Մտքեր ենք փոխանակել նաև այն մասին, թե ինչպես առաջ շարժվել: Ոչ բոլոր հարցերը կլուծվեն արագ և միաժամանակ: Մենք հասկանում ենք, որ պետք է գործընթաց, բայց քաղաքական բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը սխալ ենք համարում: Որքան մեզ տեղեկացրել են մեր հայ ընկերները, այն մասին, թե ինչպես շարժվել առաջ, խոսք կգնա նախարար Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ընթացքում, որը կայանալու է Մոսկվայում»,- ասաց Լավրովը:
16:25 - 12 հոկտեմբերի, 2020
ՄԽ համանախագահներն աշխատում են կողմերի հետ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու շուրջ  |armenpress.am|

ՄԽ համանախագահներն աշխատում են կողմերի հետ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու շուրջ |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որով ողջունել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման վերաբերյալ և կողմերին կոչ են արել ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ ակտիվ քննարկում են զոհվածների մարմինների և պահվող անձանց փոխանակման պայմանները և լոգիստիկան: Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ տրամադրել անվտանգության և նյութա-տեխնիկական ապահովման անհրաժեշտ երաշխիքներ: Համանախագահները շարունակում են ակտիվ փոխգործակցությունը կողմերի հետ՝ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու և համաձայնեցված սկզբունքների և ձևաչափի հիման վրա կարգավորման հասնելու շուրջ ինտենսիվ բանակցություններն ավարտին հասցնելու նրանց ջանքերին նպաստելու համար:
22:15 - 10 հոկտեմբերի, 2020
ԵԱՀԿ գործող նախագահ ողջունել է  Ռուսաստանի դերը Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև խորհրդակցություններ կազմակերպելու հարցում

ԵԱՀԿ գործող նախագահ ողջունել է  Ռուսաստանի դերը Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև խորհրդակցություններ կազմակերպելու հարցում

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է  Ռուսաստանի դերը Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև խորհրդակցություններ կազմակերպելու հարցում, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու մասին համաձայնության: Այս մասին հայտնում է ԵՍՀԿ մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։ Ինչպես նշված է հայտարարության մեջ, ԵԱՀԿ նախագահը շեշտել է գերիների, կալանավորվածների և մարտերի ընթացքում սպանվածների մարմինների փոխանակման համար հումանիտար հրադադար հայտարարելու մասին համաձայնության կարևորությունը։ «Այս իրադարձությունը տեղի ունեցավ ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին և համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եղած պայմանավորվածության»- փոխանցում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը: Ռաման ողջունել է Ռուսաստանի դերը բանակցությունների հրավիրման գործընթացում, որոնք անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ներկայությամբ։ Ռաման ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը կապի մեջ են կողմերի հետ և պատրաստ են ապահովել, որ բոլոր ջանքերը ուղղված լինեն հակամարտության խաղաղ, բանակցային լուծմանը:
20:52 - 10 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի ԱԳ նախարարը Ֆրանսիային մեղադրում է կողմնակալության մեջ |azatutyun.am|

Ադրբեջանի ԱԳ նախարարը Ֆրանսիային մեղադրում է կողմնակալության մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիային մեղադրել է ղարաբաղյան հակամարտության հարցում կողմնակալ դիրքորոշում ունենալու մեջ։ Այսօր Բաքվում ասուլիսի ընթացքում ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե Ֆրանսիան խախտել է չեզոքության սկզբունքը։ Բայրամովը հատուկ ընդգծել է, թե ադրբեջանական կողմը Ռուսաստանի կողմից նման խախտումներ չի նկատել: Այսօր նույն ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանն ակնկալում է Թուրքիայի կողմից ավելի ակտիվ մասնակցություն: «Ստեղծված պայմաններում Ադրբեջանն ակնկալում է Թուրքիայի ավելի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Դա կարող է լինել և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և՛ այլ ձևաչափերում», - ասել է Հաջիևը:
17:57 - 10 հոկտեմբերի, 2020
Ժնևի քաղաքային խորհուրդը ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու մասին բանաձևը|armenpress.am|

Ժնևի քաղաքային խորհուրդը ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու մասին բանաձևը|armenpress.am|

armenpress.am:  Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը: Բանաձևի համահեղինակներն են Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բրիջիթ Շթուդերը և խորհրդի մի քանի այլ անդամներ: Խորհրդի 80 անդամների քննարկմանը ներկայացված բանաձևը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք»: Դրանում կատարվում է պատմական ակնարկ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման, պարբերաբար ու գազանորեն այնտեղ տեղի ունեցած էթնիկ զտումների, այդ թվում 1988-ից սկսած Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում կոտորածների մասին, հիշատակվում են նաև ՀՀ սահմանների նկատմամբ 2020թ. հուլիսին Ադրբեջանի հարձակումները, նշվում է Թուրքիայի ներգրավվածությամբ սեպտեմբերի 27-ից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին, դատապարտվում են քաղաքացիական բնակչության դեմ կատարվող ոճրագործությունները, կոչ է արվում քաղաքային խորհրդին անել հնարավորը, որպեսզի պահպանվեն միջազգային հումանիտար իրավունքի, Ժնևյան կոնվենցիայի բոլոր դրույթները: «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»,-նշվում է խաղաքային խորհրդի բանաձևում: Հատկանշական է բանաձևի ընդունումը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ժնև այցի նախաշեմին: Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների 12-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Բայրամովը Ժնևում ունենալու է հանդիպումներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
11:27 - 08 հոկտեմբերի, 2020
ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ են․ Ռոբերտ Օ'Բրայան

ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ են․ Ռոբերտ Օ'Բրայան

ԵԱՀԿ մինսկ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում  տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ են։ Չորեքաշաբթի այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության նախագահի օգնական Ռոբերտ Օ'Բրայանը՝ ելույթ ունենալով  Նևադա նահանգի համալսարանի ուսանողների դիմաց՝ Լաս Վեգասում։ Հայտնում է tass.ru-ն։ «Կան հիմնարար տարբերություններ մեր և Ռուսաստանի միջև: Բայց, նույնիսկ դա հաշվի առնելով, կան ոլորտներ, որոնցում մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ,- ասել է նա: Որպես օրինակ նա նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած կոնֆլիկտը։  «Այնտեղ մենք նույն կողմում ենք՝ համանախագահելով Մինսկի խմբում և փորձելով խաղաղություն վերադարձնել Կովկասյան տարածաշրջանին»,- շեշտել է նա:   Թարգմանությունը՝  Վաղինակ Ասատրյանի
00:03 - 08 հոկտեմբերի, 2020
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը․«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Այս կապակցությամբ հարկ է նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը, որտեղ վճռականորեն դատապարտվում է հակամարտության գոտում բռնության աննախադեպ և վտանգավոր սրացումը:Վերստին ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կենտրոնական դերը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող միակ համաձայնեցված ձևաչափ: Միաժամանակ, հերթական անգամ հաստատուն կերպով հայտարարում ենք Արցախի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերում ցանկացած ձևով Թուրքիայի մասնակցության անթույլատրելիության վերաբերյալ: Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի հրամանատարությունն իրականացնող և ղեկավարող, պատերազմ վարելու նպատակով Ադրբեջանին զենք մատակարարող և ռազմական գործողություններին մասնակցելու համար Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ հավաքագրող Թուրքիայի հանցավոր գործողություններն անհնար են դարձնում նրա հետագա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին:Արցախի Հանրապետությունը բազմիցս նշել է, որ միջնորդական ջանքերի արդյունավետությունն ուղղակիորեն կախված է կարգավորման գործընթացի անշրջելիությունն ապահովելու և ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելմանն ուղղված արդյունավետ մեխանիզմներ ներդնելու ունակությունից: Վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ երկու լայնամասշտաբ զինված հարձակումներն ակնառու կերպով ցույց են տալիս, որ միջնորդների նախկին մշակումներն անզոր էին Ադրբեջանի կողմից ոչ միայն իր միջազգային պարտավորությունների, այլև միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումների դեմ, և զրոյացվեցին Բաքվի միջազգային հակաիրավական արարքներով:Ստեղծված պայմաններում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է, որն ամուր հիմքեր կերաշխավորի բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու համար»:
23:53 - 06 հոկտեմբերի, 2020
Լեհաստանն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու ԵԱՀԿ ՄԽ ջանքերին |armenpress.am|

Լեհաստանն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու ԵԱՀԿ ՄԽ ջանքերին |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը լիովին կիսում է միջազգային հանրության մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի թվի ավելացմանը, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին ասված է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում: «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Կոչ ենք անում ամբողջովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և զինված հակամարտությունում քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորությունը: Համոզված ենք, որ զինված բռնությունը չի հանգեցնի հակամարտության կարգավորմանը»,- ասված է հայտարարությունում: Լեհաստանի ԱԳՆ-ն նշում է, որ ռազմական գործողությունները նաև սպառնում են տարածաշրջանի կայունությանը: «Այս համատեքստում մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին` համոզելու կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապաէսկալացնել իրավիճակը և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ: ԵԱՀԿ-ն համապատասխան հարթակ է տարածաշրջանային երկխոսության համար և ունի լարվածության թուլացմանն աջակցելու գործիքները»,- նշված է ԱԳՆ հայտարարությունում:
20:01 - 06 հոկտեմբերի, 2020