ԵԱՀԿ մինսկ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ են։ Չորեքաշաբթի այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության նախագահի օգնական Ռոբերտ Օ'Բրայանը՝ ելույթ ունենալով Նևադա նահանգի համալսարանի ուսանողների դիմաց՝ Լաս Վեգասում։ Հայտնում է tass.ru-ն։
«Կան հիմնարար տարբերություններ մեր և Ռուսաստանի միջև: Բայց, նույնիսկ դա հաշվի առնելով, կան ոլորտներ, որոնցում մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ,- ասել է նա:
Որպես օրինակ նա նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած կոնֆլիկտը։
«Այնտեղ մենք նույն կողմում ենք՝ համանախագահելով Մինսկի խմբում և փորձելով խաղաղություն վերադարձնել Կովկասյան տարածաշրջանին»,- շեշտել է նա:
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
comment.count (0)