Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Որոշել եմ գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում․ Արայիկ Հարությունյան

Որոշել եմ գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․   «Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» օրենքը՝ այսօր որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարներ, գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշաններ։ Փա ՛ռք Հայոց Բանակին»:  
19:14 - 25 հոկտեմբերի, 2020
Դուք այն պետության ղեկավարն եք, որ ունի հսկայական հեղինակություն մեր տարածաշրջանում․ Արայիկ Հարությունյանը դիմել է Վլադիմիր Պուտինին

Դուք այն պետության ղեկավարն եք, որ ունի հսկայական հեղինակություն մեր տարածաշրջանում․ Արայիկ Հարությունյանը դիմել է Վլադիմիր Պուտինին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին: Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների և մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայությունները բազմաթիվ են: Մեկ հարյուրամյակից ավելի /19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ./ Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում: Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, հայրենադարձությամբ և տնտեսական զարգացմամբ: Զարգացել է նաև մշակութային կյանքը: Հատկանշական է, որ 19-րդ դարի երկրորդ կեսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգևոր, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոններից մեկը: Նույն պատմաշրջանում Ռուսական կայսրության ռազմաքաղաքական և հասարակական կյանքում առաջնային դերակատարություն է ունեցել արցախահայության մի ողջ համաստեղություն՝ Վալերիան Մադաթով, Հովհաննես Լազարև, Լազար Սերեբրյակով, Միքայել Լոռիս-Մելիքով, Վասիլի Բեհբութով և ուրիշներ: Այդ առնչությունները շարունակվել են նաև խորհրդային շրջանում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից և պատմական Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 90 հազար հայորդի, որոնց կեսը իրենց կյանքն են նվիրաբերել հայ¬րենիքի պաշտպանության գործին։ Մեկ շնչի հաշվով Խորհրդային Միության հերոսների և մարտական «Փառքի շքանշանի» ասպետների քանակով Արցախը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր առաջատար տեղերից մեկը: ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին՝ Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Սերգեյ Ագանովը։ Ի¬րենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալ¬ներ ու հազարավոր սպաներ։ Արմատներով Արցախից էին Անաստաս և Արտյոմ Միկոյանները, Իվան Թևոսյանը, Անդրանիկ Իոսիֆյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Միքայել Թարիվերդիևը և բազմաթիվ այլ երախտավորներ: Արցախ-Ռուսաստան սերտ առնչությունները շարունակվում են ցայսօր: Ռուսաստանաբնակ մոտ 3 միլիոն հայերի մի պատկառելի մասը Արցախից է, որոնց թվում շատ են նաև 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. ադրբեջանական ցեղասպան և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Արցախից բռնի տեղահանվածները:Կցանկանայի հատուկ շեշտել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ: Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում՝ հատկապես, 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու մասին՝ համաձայն 1994 թ. հրադադարի հաստատման համաձայնագրի: Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին: Դուք նշել եք Ձեր ելույթում. «Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»: Դժբախտաբար, այս ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է առ այսօր: Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ: Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան»
16:22 - 23 հոկտեմբերի, 2020
Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն են ներշնչում․ Արայիկ Հարությունյան

Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն են ներշնչում․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով: Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ»:
13:17 - 22 հոկտեմբերի, 2020
ՀՀ-ում կձևավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ. ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

ՀՀ-ում կձևավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ. ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն անդրադարձել է ստեղծված պատերազմական իրավիճակին և նշել, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվել երկարաժամկետ գործողությունների: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ թիկունքային աշխատանքներում պետք է ներառվեն ինչպես ենթակառուցվածքների գործուն վիճակի ապահովման, սննդի ժամանակին մատակարարման, թոշակ-աշխատավարձերի վճարման, այնպես էլ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր տեղափոխված ԱՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման հարցերը: «Երևանում կձևավորվի է օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր: Շտաբի նպատակն է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված բոլոր ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվելն ու նրանց առաջնահերթ խնդիրները հոգալը: Հորդորում եմ երիտասարդներին ձևավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար»,- խորհրդակցության մասնակիցներին  հանձնարարել է նախագահը և ընդգծել, որ, անկախ հանգամանքներից, յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը: Անդրադառնալով ռազմաճակատում ստեղծված իրավիճակին՝ նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը՝ աշխարհազորի հետ միասին, շարունակում է դիմագրավել թշնամու հարձակողական գործողություններին՝ ամեն օր պատճառելով նրան կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: «Թե՛ մեր բանակը, թե՛ ազգաբնակչությունը շատ լավ պատկերացնում են և՛ այս պատերազմի դժվարությունները, և՛ այն երկարաժամկետ կտրվածքում հաղթահարելու խնդիրները: Առիթից օգտվելով՝ մեկ անգամ ևս դիմում եմ Մայր Հայրենիքում գտնվող բոլոր զինապարտ արցախցիններին օր առաջ Արցախ վերադառնալու և իրենց եղբայրներին թև ու թիկունք կանգնելու կոչով: Բոլորս մեր վարքի և դրսևորած պահվածքի համար պատասխան ենք տալու առաջին հերթին հանրության առջև»,- շեշտել է նախագահ Հարությունյանը:  Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կառավարման տարբեր օղակներում փոխգործակցված աշխատանքների հետ կապված այլ հարցեր:
19:01 - 21 հոկտեմբերի, 2020
Մենուա Հովհաննիսյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը․ Արայիկ Հարությունյան

Մենուա Հովհաննիսյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի ՛ հայրենակիցներ Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Նրա համարձակ պահվածքը, լուսավոր ու պայծառ մտքերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Անգամ հասցրեցինք խոսել հաղթանակից հետո անելիքների մասին: Բայց ծրագրերն անկատար մնացին… Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի` որպես իսկական հայ ասպետի, որի կատարած հերոսական քայլը կանխատեսելի էր մարտի մեկնելու պահից: Անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների և հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի… Վշտակցում եմ նրա ընտանիքին և բոլոր հարազատներին: Մարտադաշտում նրա կատարած սխրագործությանը Հայրենիքն արժանի գնահատական է տալիս. Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը: Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին: Հազա ՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին: Հ.Գ. Կարդացի Մենուայի մոր՝ Կարին Տոնոյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տիկի՛ն Տոնոյան, որպես Արցախի Հանրապետության նախագահ՝ ուզում եմ մեր Հայրենիքի պաշտպանների անունից խոստանալ, որ անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը և թշնամուն չենք զիջի մեր Արցախը»:  
17:04 - 21 հոկտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդւոնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Единая Россия խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին

Արայիկ Հարությունյանն ընդւոնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Единая Россия խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներԱյսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարևոր դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում»։
16:19 - 16 հոկտեմբերի, 2020
Արցախի ինքնորոշման սկզբունքի երաշխավորումը վճռորոշ է. ԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը Արցախի նախագահին

 |armenpress.am|

Արցախի ինքնորոշման սկզբունքի երաշխավորումը վճռորոշ է. ԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը Արցախի նախագահին |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղարությունը շարունակելու է հետևել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, քանի դեռ չի երաշխավորվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված նամակում գրել է Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն, որը նա հրապարակել է «Թվիթեր»-ի իր էջում: «Ես արդեն երկար տարիներ հետևում եմ Արցախի հակամարտությանը և շարունակելու եմ դա անել այնքան ժամանակ, մինչև երաշխավորված չլինի Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը և չտարվեն նպատակաուղղված բանակցություններ: Ինքնորոշման սկզբունքը տվյալ դեպքում վճռորոշ է, որովհետև դա նշանակում է ձեր ժողովրդի քաղաքացիական և քաղաքական իրավունքների լավագույն երաշխիք, ինչպես նաև նրա անկախությունը և ապրելակերպը պահպանելու միակ միջոց»,- իր նամակում նշել է Ալմարգոն: ԱՊԿ գլխավոր քարտուղարին խիստ անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ռազմական հզորության ավելացումը` ագրեսիայի միակողմանի մրցավազք է դարձրել: «Մենք վերահաստատում ենք մեր կոչը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ, որոնք զինված հակամարտությունների կարգավորման միջազգային նորմերի կոպիտ խախտում են: Դա ինքնին բանակցային գործընթացի սկզբունքների կոպիտ խախտում է:  Խաղաղությունն ու կայունությունը Արցախում և Կովկասում մեր ընդհանուր շահերն են, ուստի մենք շարունակելու ենք աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք հանգեցնում են հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Արցախում հայերի ինքնորոշման սկզբունքի բացարձակ հարգմանը»,- գրել է Ալմարգոն:  
23:31 - 15 հոկտեմբերի, 2020
Սահմանափակվել է ԱՀ տարածքից ելքը զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար

Սահմանափակվել է ԱՀ տարածքից ելքը զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները, հրամանագիր եմ ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է նշված տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ: Տվյալ հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու, ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն կազմակերպելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Արցախի Հանրապետության տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում։ Պարետին լիազորվել է նաև, ըստ անհրաժեշտության, սահմանել ԱՀ որոշակի տարածքներ անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ տարածքներում գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ և պայմաններ»:
13:04 - 15 հոկտեմբերի, 2020
Ե՛տ դարձեք, քանի ուշ չէ․ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը․ Արայիկ Հարությունյանի կոչը դրսում ապրող արցախահայերին

Ե՛տ դարձեք, քանի ուշ չէ․ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը․ Արայիկ Հարությունյանի կոչը դրսում ապրող արցախահայերին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր այս օրերին գտնվում են Հանրապետությունից դուրս: Սիրելի ՛ ընկերներ Մեր Հայրենիքն այսօր առավել, քան երբևէ բոլորիս պաշտպանության կարիքն ունի: Ձեր օջախները, պապերի գերեզմանները, ձեր զավակների ապագան անպաշտպան թողնելու առաջին հերթին բարոյական իրավունք չունեք: Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեզ և ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք: Մենք պատմականորեն բացառիկ հնարավորություն ենք ունեցել ազատ և անկախ պետականություն ունենալու, որի համար մեկ անգամ արդեն մեծ գին ենք վճարել: Սա մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու, որտեղ դասալքությունը հավասարազոր է դավաճանության: Այստեղ տերը մենք ենք և իրավունք չունենք ոսոխին ներս թողնելու և թույլ տալու, որ նա պղծի մեր սրբությունները: Ուրեմն, ձեզ եմ դիմում՝ որպես հպարտ և հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահած քաղաքացիների, որպես իսկական հայրենասերների. շտապե՛ք միանալ ձեր եղբայրներին, ովքեր անսասան կանգնած են իրենց հայրենի հողի վրա, ովքեր սահմանին կանգնելով, հաց թխելով, մեքենա վարելով առաջնագիծն ու թիկունքը դարձնում են ամուր ու ավելի ուժեղ: Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն՝ ընտրեք օրհնության ճանապարհը: Արցախը սպասում է բոլորիդ»:
17:44 - 14 հոկտեմբերի, 2020
Մեզ պետք է համախմբվել․ Արայիկ Հարությունյանը պատերազմին ֆիզիկական մասնակցության կոչ արեց

Մեզ պետք է համախմբվել․ Արայիկ Հարությունյանը պատերազմին ֆիզիկական մասնակցության կոչ արեց

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ տեսաուղերձ է հրապարակել ստեղծված իրավիճակի և անելիքների վերաբերյալ: «Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբկեչության կողմից Արցախի և հայ ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակում է։ Պաշտպանության բանակը շարունակում է հերոսաբար դիմադրել և ուժգին հակահարված հասցնել թշնամուն՝ պատճառելով նրան մարդկային և զինտեխնիկայի ահռելի կորուստներ։ Մարտերի ընթացքում իրենց լավագույնս են դրսևորում մայր Հայաստանիից և սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները։ Հատուկ ուզում եմ ընդգծել հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ուենցած և պատերազմի հարուստ փորձ ունեցող մեր մարտական ընկերների մասնակցությունը, ինչպես նաև ժամկետային մեր հերոս զինծառայողներին։ Մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության և միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողություննի դադարեցման ուղղությամբ և բարձր ենք գնահատում այդ ջանքերը։ Վերջերս եռակողմ ձևաչափով տեղի է ունեցել հանդիպում՝ ՌԴ նախագահի նախաձեռնությմաբ, և հայտարարություն է արվել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված և վերսկսելու բանակցությունները։ Բայց ինչ է տեղի ունեցել։ Հակառակորդը, օգտվելով առիթից, արդեն այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ ճակատի համարյա ամբողջ երկայնքով՝ մանավանդ հարավային ուղղությամբ։ Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ հաջողություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու համար ունենք մեկ ճանապարհ՝ պարտադրել զինադադար։  Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր ստանձնած հումանիտար առաքելության պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները խաղաղ ճանապարհով, չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ։ Հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ, ընտրել է բնաջնջել արցախահայությանը, հետո, հաջողության դեպքում, նաև Հայաստանը․ այս ձեռագիրը մենք տեսնում ենք։ Մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել, երբ մարտական գործողություններն ընթանում էին Գանձասարի մատույցներում, Ասկերանի, Մարտունու, Հադրութի․ մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթակնակին։ Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք։ Մեզ պետք է համախմբվել, միավորվել և մասնակցել մարտական գործողություններին։ Ակնկալում ենք սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների․ Օրհասական պահն է այսօր, հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու և չապրելու։ Կոչ եմ անում ոչ միայն նյութական, այլև ֆիզիկական մասնակցության, մենք դրա կարիքը զգում ենք։ Մենք հաղթելու ենք»։
13:29 - 14 հոկտեմբերի, 2020
Արցախի բոլոր շրջաններում իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթաց․ Արայիկ Հարությունյան

Արցախի բոլոր շրջաններում իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթաց․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի: Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը: Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը»:
20:42 - 13 հոկտեմբերի, 2020