Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը

Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը

Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Հարգելի համաքաղաքացիներ,Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ից ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղուց դեպի Մ4 միջպետական ճանապարհի՝ վերը նշված կամրջի հատվածը: Որպես այլընտրանք առաջարկվում է Թբիլիսյան խճուղուց (նախկին Ռայկոմի ուղղությունից) հասնել մինչև «Գազպրոմ Արմենիայի» վարչական շենք, այնուհետ աջ շրջադարձով մտնել Աճառյան փողոց, հասնել մինչև Առինջի կամարին հարակից լուսացույց, կատարել շրջադարձ և նորից միանալ Մ-4 միջպետական ճանապարհին: Կամրջի նորոգման տևողությունը 1 ամիս է: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
11:53 - 09 օգոստոսի, 2022
«Եռաբլուր» տանող ճանապարհն այսուհետ կլինի լուսավոր. ավարտվել են 1.3 կմ երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները

«Եռաբլուր» տանող ճանապարհն այսուհետ կլինի լուսավոր. ավարտվել են 1.3 կմ երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները

«Եռաբլուր» տանող ճանապարհահատվածն այսուհետ կլինի լուսավոր. կառուցվել է նոր ցանց: «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող՝ մուտքի կամարից մինչև աստիճանահարթակ, շուրջ 1.3 կմ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները ավարտվել են: Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը ասաց, որ Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով քաղաքապետարանը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ այս տարի ձեռք է բերելու շուրջ 500 մլն դրամի լուսատու: «2023 թվականին նույն քանակի լուսատուների ձեռքբերման համար արդեն տարվում են նախապատրաստական աշխատանքներ»,- հավելեց քաղաքապետը:
15:31 - 08 օգոստոսի, 2022
Երևանում ընթացիկ տարում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ

Երևանում ընթացիկ տարում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ընթացիկ տարում նորացնել շուրջ 770 դիտահորի կափարիչ: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 22 դիտահոր էլ կհավասարեցվի ճանապարհներին: «Երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր իսկական գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը: Չնայած խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, ջրահեռացման կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, այսուհանդերձ համայնքը՝ կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը։ Ընթացիկ տարում մայրաքաղաքում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ, 22 դիտահոր էլ կհավասարեցվի ճանապարհներին»,-ասված է հաղորդագրությունում:
12:43 - 05 օգոստոսի, 2022
Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նոր ղեկավարներին

Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նոր ղեկավարներին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ և աշխատակազմերին ներկայացրել վարչական շրջանների նորանշանակ ղեկավարներ Հակոբ Բալայանին և Արտակ Հովակիմյանին:   Քաղաքապետն առանձնացրել է այն ոլորտները, որոնց անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել: Մասնավորապես, նշվել է, որ օրվա խնդիրները լուծելուց բացի անհրաժեշտ է մնայուն համակարգեր ձևավորել:   «Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ ծրագրեր է նախաձեռնել, որոնք նպաստելու են մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու թափանցիկության ապահովմանը: Շատ կարևոր է, որ վարչական շրջան կամ քաղաքապետարան դիմող մեր քաղաքացիները զերծ մնան ավելորդ քաշքշուկներից: Դուք ևս տեղերում պետք է հետևեք, որ ներդրվող համակարգերն արդյունավետ գործեն»,- ընդգծել է քաղաքապետը:   Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանների նոր ղեկավարների հետ աշխատակազմերի գործակցությունը կլինի արդյունավետ և արգասաբեր:    
16:31 - 02 օգոստոսի, 2022
Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ. առաջիկայում կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը

Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ. առաջիկայում կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը

Ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման առնչությամբ: Հանձնարարվել է ստուգայցերով մշտական հսկողություն սահմանել և հետևել, որ շինհրապարակներում պահպանվեն կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։    *** Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով կշարունակվեն Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքները: Առաջիկայում կմեկնարկի գործընթացի երկրորդ փուլը: Հարկ է նշել, որ առաջին փուլում լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ: *** Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ: Հանձնարարվել է ըստ անհրաժեշտության ավելացնել դրանց քանակը: *** Տարեկան ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն Աբովյան պուրակում: Համալիր բարեկարգմամբ ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն: Աշխատանքներն ընթացքում են: *** Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ նպատակով: Նախագծային մրցույթն արդեն կայացել է: *** «Վեոլիա Ջուր» ընկերությունը մաքրել է 10 դիտահոր և 87 հեղեղատար: Քաղաքապետը առաջարկել է դիտահորերի ցանկը տրամադրել վարչական շրջանների ղեկավարներին՝ գործընթացը համայնքի կողմից ևս մշտական հսկողության տակ պահելու նպատակով: *** Արդիականացվել է Շենգավիթ վարչական շրջանի Արթուր Կարապետյանի անվան զբոսայգու և հարակից խաղահրապարակի արտաքին լուսավորության ցանցը: *** Մի քանի փուլով իրականցվող ծրագրով Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ ևս 150 էլ կնորոգվի: 90 հասցեում աշխատանքներն արդեն ավարտվել են:
15:53 - 01 օգոստոսի, 2022
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում շուրջ 8.5 մլրդ դրամի խախտումներ է հայտնաբերել

ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում շուրջ 8.5 մլրդ դրամի խախտումներ է հայտնաբերել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն:  Այս մասին հայտնում են ՊՎԾ մամուլի ծառայությունից։  Ուսումնասիրության շրջանակներում իրականացված ծավալուն և բազմակողմանի վերահսկողական ու վերլուծական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ, որոնք հիմնականում առնչվում են պետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների հաշվարկման հիմքերին, Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ճանապարհաշինարարական, բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքների ծրագրերին,  քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեությանը, քաղաքապետարանի աշխատակիցներին ծառայողական նպատակներով բենզինի տրամադրման գործընթացին, արտասահմանյան գործուղումների ծախսերին, ինչպես նաև գնումների գործընթացը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին և հանրակրթական ծրագրին: Մասնավորապես, բացահայտվել են հետևյալ առավել ուշագրավ և մեծածավալ խախտումները.  պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին տրամադրվող դոտացիայի հաշվարկման հիմք հանդիսացող տեղեկատվությունը՝ գույքահարկի և հողի հարկի բազային տվյալները պակաս են ներկայացվել շուրջ 7.1 միլիարդ ՀՀ դրամի չափով, ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել համապատասխան բազաներում, կամ անհիմն ներկայացվել է որպես օտարված, ինչի արդյունքում չի հավաքագրվել շուրջ 331 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի գումար, իսկ շուրջ 8 տասնյակ ավտոմեքենաներ օտարվել են առանց 4.3 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի պարտավորությունը մարելու, թվով 634 փոխադրամիջոց օտարվել է հարկադիր աճուրդի կամ բռնագանձման շրջանակներում, իսկ դրանց մասով առկա 124.6 միլիոն ՀՀ դրամի գույքահարկի պարտավորությունը գանձելու ուղղությամբ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել, փողոցների և ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման, աշխատանքների շրջանակներում արձանագրվել են շուրջ 542,7 միլիոն ՀՀ դրամի ոչ նպատակային օգտագործման և չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպքեր, իսկ այդ աշխատանքների արդյունքում գոյացած՝ մոտ 288.6 միլիոն ՀՀ դրամի ասֆալտի տաշվածք կապալառու կազմակերպությունների կողմից չի տրամադրվել Երևան քաղաքի վարչական շրջաններին, ինչը սահմանված է եղել պայմանագրով, հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության գծով հատկացվել է 90.4 միլիոն ՀՀ դրամ ավել ֆինանսավորում և այլն:  Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքներն  ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:  Պետք է նշել նաև, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացված տեղեկատվությունների և իրականացված վերլուծությունների հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանում զուգահեռաբար մշտադիտարկվում են 2011-2018թթ. շինարարության թույլտվությունների տրամադրման և ուղղակի վաճառքի եղանակով հողամասերի օտարման գործընթացները, որոնց արդյունքում այս պահի դրությամբ հայտնաբերվել են շուրջ 7.3 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ: Դրանք հիմնականում առնչվում են սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու հետ կախված՝ վարչական տուգանքներ չկիրառելու դեպքերին, որոնց ընդհանուր չափը կազմում է մոտ 6.2 միլիարդ ՀՀ դրամ: Բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել են թվով 3 քրեական գործեր:  Երևանի քաղաքապետարանում մշտադիտարկումների շրջանակներում վերահսկողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքների մասին հետագայում կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն:
15:41 - 28 հուլիսի, 2022
Երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ․ Երևանի քաղաքապետարան

Երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ․ Երևանի քաղաքապետարան

Երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրով կտեղադրվի 10 նոր կանգառասրահ. աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։  Երևանում գծանշում իրականացնող ընկերությունը պետք է վերացնի թերությունները: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է հսկողություն սահմանել տեխնիկական պայմանների խախտումով արված հատվածներում գործընթացը նորից կազմակերպելու նկատառումով: 2023թ. համայնքը կշարունակի վերելակների փոխարինման ծրագիրը: Հանձնարարվել է մրցութային բոլոր գործընթացները կազմակերպել արդեն այս տարվանից, որպեսզի հաջորդ տարի ծրագիրը միանգամից գործնական փուլ տեղափոխվի: Նախանշված 500 վերելակին, միջոցների առկայության պարագայում, կգումարվի ևս 200-ը: Անհրաժեշտ ջրածավալ ապահովելու և կանաչ տարածքները լիարժեքորեն ոռոգելու նպատակով ավարտվել են Դալմայի ջրագծի որոշ հատվածների փոխարինման աշխատանքները: Անցկացվել է 630 մմ-անոց 344 գծմ երկարությամբ նոր խողովակաշար, որը հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ոռոգման խնդիրը: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ: ՄԱԿ-ի գործընկերների հետ այժմ քննարկվում են մի շարք նմուշներ, որոնք կփորձարկվեն հենց շենքի վրա: Ծրագրով կարդիականացվի նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունը: Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կկառուցվեն հատուկ մարզահրապարակներ:
17:40 - 25 հուլիսի, 2022
Այդ համակարգը իմ հայտարարությունից 25 օր առաջ արդեն աշխատում էր․ Հրաչյա Սարգսյանը՝ քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտության մասին |tert.am|

Այդ համակարգը իմ հայտարարությունից 25 օր առաջ արդեն աշխատում էր․ Հրաչյա Սարգսյանը՝ քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտության մասին |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետարանում խորհրդակցությունների ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի միաժամանակ 12 վարչական շրջաններում՝ նշելով, որ լայն արձագանք է գտել հանրության շրջանում։ «Անկեղծ, ես չէի պատկերացնում, որ այդպիսի մեծ իրադարձություն է լինելու, ուրախալի է, որ երևանաբնակները և մարզերի բնակիչները այդպիսի մեծ պատասխանատվությամբ են վերաբերում Երևանին։ Համոզմունք ունեմ, որ նույն ջանասիրությամբ համատեղ փորձելու ենք մեր խնդիրները լուծել։ Այնուամենայիվ, կցանկանայի մանրամասնել, որ Երևանի աշտարակում յուրաքանչյուր ժամը մեկ 3-4 վայրկյան հնչում է Երևանի հիմնը, վարչական շրջաններում տեղադրվել է համակարգ, որտեղ այդ նույն ղողանջները ժամը մեկ հնչում են»,– ասաց Սարգսյանը։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ զանգերի ձայները խանգարում են մարդկանց, ապա քաղաքապետն ասաց, որ այդ համակարգը իր հայտարարությունից 25 օր առաջ արդեն աշխատում էր և վստահություն հայտնեց, որ իր հայտարարությունից հետո էլ մարդիկ նույն ձևով արթնացել են և իրենց կյանքում շատ բան չի փոխվել։
11:07 - 25 հուլիսի, 2022
Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակից լսվող երաժշտությունը կհնչի նաև 12 վարչական շրջաններում

Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակից լսվող երաժշտությունը կհնչի նաև 12 վարչական շրջաններում

Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն այսուհետ կհնչի նաև վարչական շրջաններում. ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի: Այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում», - նշել է քաղաքապետը։   «Երևանի հիմնի ղողանջների ներքո տեղական ժամանակն ազդարարող համակարգը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ տեղադրվել է բոլոր թաղապետարաններում:   Քաղաքապետարանի՝ ինքնատիպ ճարտապետությամբ շենքի աշտարակն ունի 50 մետր բարձրություն, ժամացույցը՝ 45 մետրի վրա է:   Օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին այսուհետ քաղաքացիները կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից: Նախկին համակարգն այլևս չէր գործում և վերականգնման ենթակա չէր: Աշխատանքի ու հանդիպման շտապող քաղաքացիների համար սա երանյան կոլորիտը վերադարձնելու ևս մեկ նախաձեռնություն էր», -նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։  
13:06 - 23 հուլիսի, 2022
Կառուցապատողը պարտավորվել է շինաշխատանքի ավարտին վերստեղծել շենքի ճակատների խճանկարները. քաղաքապետարանը՝ հայտնի շենքի մասին

Կառուցապատողը պարտավորվել է շինաշխատանքի ավարտին վերստեղծել շենքի ճակատների խճանկարները. քաղաքապետարանը՝ հայտնի շենքի մասին

Կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել Աճառյան փողոցում գտնվող և վերջին օրերին ակտիվ քննարկման կենտրոնում հայտնված շենքի ճակատներում առկա խճանկարները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ անդրադառնալով վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվող լուսանկարներին և քննարկումներին, թե ոչնչացնում են գեղեցիկ շենքի տեսքը, ճակատների խճանկարները: Պատասխանելով քննարկումներին, թե Երևանի քաղաքապետարանը թույլ է տվել ոչնչացնել շենքի երկու ճակատների խճանկարները՝ քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է. «Նախագծման թույլտվության (տրվ. 02.11.2021թ.) 9.7 կետի 11-րդ ենթակետի համաձայն, կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել շենքի ճակատներում առկա խճանկարները»: Իսկ պետական գույքի կառավարման կոմիտեից, ի պատասխան լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածված տեղեկատվության, թե Աճառյան փողոցում գտնվող նախկին Քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտի շենքը գտնվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, հայտնել են, որ Կառավարությունը դեռևս 2003 թ. 241-Ն որոշմամբ հաշվեկշռային մեթոդով մասնավորեցրել է ««Քար և սիլիկատներ» գիտաարտադրական և նախագծային» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։
17:29 - 21 հուլիսի, 2022
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացմանը

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացմանը

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող 18 մանկապարտեզներից ևս մեկը հանձնվեց շահագործման: Նախակրթարանում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն։ «Հերթական էներգաարդյունավետ և սեյսմակայուն մանկապարտեզն ենք հանձնում շահագործման, որը Երևանը ոչ սուվերեն վարկով է հիմնանորոգել: Ծրագիրը հաջողությամբ շարունակվում է, մենք արդեն քննարկում ենք երկրորդ փուլով նոր մանկապարտեզների նորոգման հարցը և ակնկալում, որ մինչև տարեվերջ կառավարության աջակցությամբ պայմանագիր կստորագրենք և հնարավորություն կունենանք ևս 14 մանկապարտեզ հավելյալ հիմնանորոգել, ինչպես նաև 4 պոլիկլինիկայում աշխատանքներ տանել: Այս ամեն ինչն ուղղված է մեր համաքաղաքացիների բարեկեցության ապահովմանը»,- նշել է Երևանի քաղաքապետը։   Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից և Երևան համայնքի բյուջեից: Թիվ 49 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների արժեքը կազմում է 400 մլն ՀՀ դրամ: «Մենք շատ սերտ և արդյունավետ համագործակցություն ենք իրականացնում Երևանի քաղաքապետարանի հետ՝ էներգարդյունավետության ոլորտում, և այս գեղեցիկ մանկապարտեզը հրաշալի օրինակներից մեկն է: Մենք համագործակցում ենք տնտեսական և ներդրումային ծրագրերի շրջանակում, ինչպես նաև այսպես ասած` կանաչ նախաձեռնությունների իրականացման առումով, որտեղ ունենք, օրինակ, կանաչ ավտոբուսների ծրագիրը: Ուրախ եմ այս ամենի համար, ինչի արդյունքում մեր նպաստը կբերենք քաղաքացիներին»»,- նշել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: «Մեր ջանքերը շարունակական են լինելու, մեր գործունեությունը չի սահմանափակվելու միայն Երևանում, էներգաարդյունավետությամբ մենք զբաղվելու ենք ամբողջ Հայաստանի տարածքով մեկ: Շենքը, իհարկե շատ գեղեցիկ է, նաև շուրջ 50% էներգիա է խնայելու: Երեխաները շատ ավելի հարմարավետ կեցավայր են ունենալու, խաղալու են տաք ու նաև ջերմ միջավայրում, և ես շատ ուրախ եմ, որ ՄԱԶԾ-ն կարողացել է իր նպաստը նույնպես բերել այս ծրագրի իրականացման գործում»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին: 80-ական թվականներին կառուցված թիվ 49 մանկապարտեզը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: 2020թ.-ի տարեվերջին մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց միջավայրն ու շենքային պայմանները: Մանկապարտեզում շուրջ 270 փոքրիկների համար ստեղծվել են ոչ միայն էներգաարդյունավետ, լուսավոր, գունավոր, այլև անվտանգ պայմաններ: Ծրագրի շրջանակում մանկապարտեզում տեղադրվել են էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են նաև դռների ու լուսամուտների փոխարինում, տանիքի պատերի ջերմամեկուսացում, ինչի արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կնվազեն CO2 գազի արտանետումները: Որպես կարևոր բաղադրիչ` առանձնակի ուշադրություն է դարձվել նաև շենքի սեյսմիկ ամրակայմանը: «Ես շատ ուրախ եմ լինել այստեղ և տեսնել այս նոր մանկապարտեզը, այն, իհարկե, շատ գեղեցիկ և թարմ տեսք ունի, և ես կարծում եմ, որ ամենակարևորն այն է, որ այն նաև էներգաարդյունավետ է, քանի որ իրականացվել են վերականգնող էներգետիկային ուղղված մի շարք միջոցառումներ, և իհարկե դուք գիտեք, որ ջեռուցումը, տաք ջրամատակարարումը շատ կարևոր են, որովհետև դրանք ավելացնում են հարմարավետության մակարդակը»,- ընդգծել է ԵՆԲ տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուրան: «Դուք գիտեք, որ շատ դոնորներ են ընդգրկված այս ծրագրում, Դուք տեսնում ենք նրանց բոլորի դրոշները, որոնք փաստում են, թե վստահության ինչպիսի մակարդակ ունեն այս երկրները Հայաստանի ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի նկատմամբ: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, և մենք տեսնում ենք, թե ինչպիսի արդյունքների ենք հասել»,-նշել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանատան պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթը: «Այս պահին մենք ունենք 25 մանկապարտեզ, որոնք շինարարության փուլում են, միգուցե աշխատանքները մի փոքր դժվարություններ են առաջացնում մեր քաղաքացիների համար՝ չգիտեն որտեղ երեխաներին տանեն մանկապարտեզ, բայց մենք պետք է համատեղ հաղթահարենք այդ դժվարությունները, որպեսզի մեր երեխաները կարողանան մեծանալ բարեկեցիկ և լավ միջավայրում»,- նկատել է Հրաչյա Սարգսյանը:    
09:46 - 21 հուլիսի, 2022
Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկն ընդլայնում են գործակցությունը

Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկն ընդլայնում են գործակցությունը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուռայի հետ: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու նախանշել առաջիկա անելիքները:   Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում, մայրաքաղաքում ընթացքի մեջ են մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները, քայլեր են ձեռնարկվում երևանյան պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները ևս նախագծում ընդգրկելու ուղղությամբ: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում էլ նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը:   Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հստակեցնել գործակցության նոր ուղղությունները՝ ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով:   Կարևորելով գործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ համատեղ ծրագրերը լուրջ դերակատարում կարող են ունենալ բնակիչների կյանքի որակի բարձրացման վրա: Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուռան էլ իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է իրենց համար և ընդգծել, որ բանկը պատրաստակամ է ընդլայնել ծրագրերն ու ընդգրկել նոր ոլորտներ:
19:35 - 20 հուլիսի, 2022